Վրաստանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի 2018 թվականի զորավարժություններին
Հունվարի 24-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական ռազմական համագործակցության հարցերը: «Լևան Իզորիան երախտագիտություն է հայտնել հայկական կողմին Վրաստանում 2017-ին անցկացված ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ ռազմական ուսումնավարժանքներին մասնակցելու համար և հույս հայտնել, որ ընթացիկ տարում հայ զինծառայողները կմասնակցեն Noble Partner-2018 բազմազգ զորավարժություններին», - Rusarminfo-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի համագործակցության կարևորությունը զինվորական կրթության և բժշկության ոլորտներում:










