Ինովացիոն Հայաստան՝ երկրի գլխավոր հարցի պատասխանը
Անհանգստությունն ու դժգոհությունը զուտ բացասական հույզեր չեն, նոր ժամանակի տրամաբանությամբ՝ դրանք հենց առաջընթացի խթանիչներ են: Հայաստանի ամենաարժեքավոր ռեսուրսն անհանգիստ, իրերի այսօրվա դրության հետ անհաշտ մարդիկ են: Կյանքը համառորեն ապացուցեց, որ հենց դժգոհները դուրս եկան իրենց կոմֆորտ զոնաներից և ստեղծեցին այսօրվա տեխնոաշխարհը: Այսօր ոստիկանական կամ մանիպուլյատիվ զինանոցով շատ հեշտ է լռեցնել դժգոհների փողոցային պոռթկումները և սոցցանցերում մսխել, փոշիացնել բողոքական էներգիան: Իսկ լույսի արագությամբ օժտված գիտելիքը դժվար, երբեմն էլ՝ անհնար է կառավարել. այսօր ամբողջական պետությունների բախտն ու ճակատագիրը տեխնոլոգիական հսկա կորպորացիաների ձեռքին է: Google-ն արդեն ամեն ինչ գիտի ձեր և ուրեմն՝ ձեր երկրի մասին, ամեն վայրկյան շոշափում է բոլորիս թուլությունները և կարող է խաղալ ցանկացած երկրի էրոգեն գոտիների հետ: Հիմա արդեն ոչ թե դուք, այլ ինքն է գուգլում ձեզ՝ ամսական ամենաքիչը 41 միլիարդ 345 մլն անգամ՝ տիրապետելով շուրջ 25 միլիարդ վեբ ռեսուրսի: Ահա ինչով ավարտվեց Ստենֆորդի համալսարանի երկու ուսանողի՝ թեյի շուրջ ծավալված զրույցը:
Ինովացիոն Հայաստան՝ ահա պատասխանն այն բոլոր հարցերի, որոնց մեջ խճճված, շաղված է հայկական քաղաքական միտքը:
Այսօր երկրների զարգացումը որոշվում է ՀՆԱ-ում ՏՏ-ի մասնաբաժնով, մնացած ողջ հռետորաբանությունն արդարացում է, ազգային աղյուսակներ հորինելու անհեթեթ փորձ:
Աշխարհում այլևս գիտուններ ու հաջողակներ չկան, կան ժամանակի համատեքստում և նրանից դուրս ապրող միավորներ: Նոր ժամանակը տեղակայված է ՏՏ միջավայրում և բարեկեցիկ է այն հանրությունը, որն ընդունակ է յուրացնել, ստեղծել ու փոխադրել տեղեկատվական նոր գիտելիքը: Եթե չես գնում նոր ժամանակին ընդառաջ, ամենևին էլ չի նշանակում, որ նոր ժամանակը չի գա քո ետևից, եթե անգամ թաքնվես սեփական խոհանոցում:Հեռու չէ այն օրը, երբ «խելացի» սառնարանը մեզ թույլ չի տա ուշ երեկոյան բացել նրա դուռն ու ձգվել դեպի յուղալի կերակուրը: Իրերը կկառավարեն ու կծրագրավորեն նրանց, ովքեր կզլանան սովորել թվանշային աշխարհի նոր այբուբենը, ծրագրավորման նոր լեզուն ու ռիթմը:
Ինովացիոն Հայաստան՝ սա է երկրի ելքը, տնտեսության, քաղաքականության, մշակույթի, Հայաստանի մարմինն ու հոգին լափող այս պատերազմի ելքը:
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագծի այս թողարկումն ամբողջությամբ նվիրված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը/արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով/:
Հայկ Չոբանյան/ « Արփի Սոլար» ընկերության հիմնադիր տնօրեն/- Կգնահատեի՝ 8:
Գոռ Վարդանյան/Chessify ստարտափի հիմնադիր/-Կգնահատեմ՝ 5։ Եթե համեմատենք տարիներ առաջ տիրող վիճակի հետ, ապա զգալի առաջընթաց կարելի է նկատել՝ օրինակ, հարկային դաշտում ստարտափներին տրվող արտոնությունները։ Սակայն հաշվի առնելով, որ մեր ոլորտը տարիներ առաջ պետության կողմից պաշտոնապես ճանաչվել է «գերակա ճյուղ»՝ մեղմ ասած, դա բավարար չէ։
Եթե դպրոցում դասավանդվող ինֆորմատիկա առարկայի մեջ ներառվեր և հաջողությամբ կիրառվեր ծրագրավորման հիմունքներ, ես այս գնահատականը կբարձրացնեի՝ 6։ Եթե համալսարանները կարգի բերվեին՝ 7։ Եթե պետական ծրագրային ապահովման կարիքները (ռազմաարդյունաբերությունից մինչև էլեկտրոնային կառավարում) բավարարվեին հիմնականում հայրենական ՏՏ ընկերությունների արտադրանքով ու ծառայություններով՝ 8։ Մարզերում մեր մասնագիտության զարգացումը ապահովելու դեպքում՝ 8.5։
Ռոբերտ Լևոնյան/A2B զբոսաշրջային հարթակի հիմնադիր/- Մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը կգնահատեի միջինից մի փոքր բարձր՝ 5։
Դավիթ Սիրադեղյան/ GoNative հարթակի հիմնադիր/ -Կգնահատեմ՝ 7:
Գոռ Ռուստամյան /Ucom ընկերություն, թվային արտադրանքի մենեջեր/-Կգնահատեի՝ 7:
Արման Եղիազարյան/LinguaCode-ի հեղինակ/-Ես կգնահատեի՝ 1, որովհետև մենք պետական համակարգից չենք ստանում ոչ մի բնույթի աջակցություն։ Մենք նախատեսում ենք մեր նախագիծը կյանքի կոչել առանց որևէ արտաքին աջակցության, քանի որ արտաքին «աջակցությանը» միշտ հետևում է երրորդ կողմի շահույթի ստացումը՝ ստվերի մեջ թողնելով բուն նպատակը։
Սերգո Օգանով/ «Խելացի» տեսախցիկներ ստեղծած Moon ընկերության հիմնադիր/-Գնահատում եմ 7 բալին համարժեք՝ նկատի առնելով, որ պետք է տեղերում արդյունավետության գնահատման համակարգեր զարգանան և նախաձեռնություններ խրախուսվեն:
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Հայկ Չոբանյան -Շուկայի ազատականացումը:
Գոռ Վարդանյան- Թերևս ամենակարևոր խնդիրներից մեկը համապատասխան որակավորում ունեցող մասնագետների պակասն է, ինչը կրթական համակարգի դանդաղ կամ ոչ ռացիոնալ զարգացման հետևանքով է առաջացել։ Սակայն պետք է նաև նշել, որ այս ուղղությամբ աշխատանք տարվում է տարբեր համալսարաններում, որը, ցավոք, դեռ հիմնականում լոկալ բնույթ է կրում։
Հայկական ներդրումային կապիտալի բացակայությունը ևս պետք է նշեմ, որի պատճառով հայրենական ընկերությունները դրսից են փորձում ներդրումներ ներգրավել։
Ռոբերտ Լևոնյան- Տարբեր հարցերում չափից դուրս թղթաբանություն, պետական աջակցությունը ստարտափներին այդքան էլ լավ չի ընթանում։ Կարելի էր ավելի ակտիվ զբաղվել ոլորտով։
Դավիթ Սիրադեղյան- Օրինակ` ՏՏ ոլորտում հարկերը պետք է կտրուկ նվազեցնել կամ իսպառ վերացնել։ Հետևանքը կլինի այն, որ մեր մասնագետները կդառնան ավելի մրցունակ, ու դա իր հերթին կնպաստի, որ եղած ընկերությունները մեծացնեն իրենց ներկայությունը Հայաստանում, ու այս ամենը նաև կբերի նոր ընկերությունների մեծ ներհոսքի։
Գոռ Ռուստամյան- Ներկա պահին մեր հարկային օրենսգիրքը բավականաչափ հարմարեցված չէ ՏՏ ընկերությունների համար, մասնավորապես, եթե վաճառքի ուղի հանդիսանում է Apple store հարթակը, մի շարք խնդիրներ են առաջանում կրկնակի հարկումների հետ կապված: Եղած լուծումները ոչ միանաշանակ են այժմ և չկա որևէ կառույց, որը կունենա բավարար տեղեկատվություն խորհրդատվություն տրամադրելու համար: Play market-ի մասին խոսելը լրիվ ավելորդ է, Հայաստանից որպես վաճառող չես կարող գրանցվել, ստիպված այլընտրանքային ճանապարհներ են գտնում բոլորն էլ և ընկերությունները գրանցում այլ երկրներում:
Արման Եղիազարյան -Մեր թիմի բոլոր անդամները աշխատում են նախագծի վրա իրենց իսկ ցանկությամբ՝ չստանալով ոչ մի ֆինանսավորում։ Եթե հնարավոր լիներ ստանալ ֆինանսավորում, ապա մենք կկարողանայինք աշխատել մի քանի անգամ առավել արդյունավետ և ներգրավել նորանոր անդամների։
Սերգո Օգանով -Մեր ոլորտին վերաբերող լավ օրենքներ կան, բայց միայն օրենսդրությունը ոլորտի արդյունավետությունը չի բարձրացնի:
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր/էլիտաներ/, և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Հայկ Չոբանյան- Իրականում համաձայն չեմ, որ չեն ձևավորվում։ Խնդիրը կրիտիկական զանգվածի առկայության մեջ է, որտեղ կարևոր դեր է խաղում նաև շուկայի սահմանափակ լինելը։
Գոռ Վարդանյան- Ես այդքան էլ վատ չէի գնահատի մեր ոլորտի վիճակը։ Կան նեղ մասնագիտական ուղղություններ, որտեղ չունենք համապատասխան մասնագիտական փորձ, որի պատճառով մասնագետների քննարկումները գուցե եւ «սիրողական» համարվեն, սակայն ունենք այն, ինչ ունենք։ Եվ հենց այդ քննարկումների շնորհիվ է, որ քայլ առ քայլ առաջ ենք գնում։
Օրինակ` իմ անգլերեն լեզվի կամ պատմության իմացությունը կարելի է համարել սիրողական։ Սակայն ես կարծում եմ, որ ինչ-որ հեռավոր գյուղում, որտեղ այդ առարկաների դասատուներ չկան, իմ դասավանդելը կհամարվի միայն խիստ դրական։
Ռոբերտ Լևոնյան –Այո, համաձայն եմ, որովհետև այն մարդիկ, ովքեր կարող են ձևավորել աշխատանքային էլիտան և պատասխանատվություն վերցնել ոլորտի համար, հեռանում են երկրից, իսկ մնացողների քանակը շատ քիչ է մասնագիտական հարցեր լուծելու համար։
Դավիթ Սիրադեղյան- Համաձայն չեմ:
Գոռ Ռուստամյան- Հայ ենք և խոսքից գործի անցնելը բավական դժվար է ստացվում, կարծում եմ պետական հատվածում պետք է ցուցաբերվի նախաձեռնողականություն, ռեալ քայլեր հաջորդեն քննարկումներին:
Արման Եղիազարյան- էլիտաներ չեն ձևավորվում այն պատճառով, որ չկա որակյալ աշխատանքի պահանջարկ: Եթե մասնագետն իր գործն անի գործատուի պահանջածից մի քանի անգամ որակյալ, դարձյալ կվարձատրվի նույն չափով:Հետևաբար, կամայական մասնագետը չստանալով խրախուսում (գումարի տեսքով) մոտիվացիա էլ չի ունենում ինքնազարգանալու։
Եթե գործատուները լինեն մի փոքր բարյացակամ աշխատողի հանդեպ, չվերաբերվեն նրան որպես «փոխարինելի օբյեկտի», գուցե այդ պարագայում մասնագետն իրեն զգա գնահատված և աշխատի իր վրա։
Սերգո Օգանով- Այո՛, մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտի համար: Մեր ոլորտում իրավիճակը կփոխվի, եթե չսահմանափակվենք տեղական շուկայով: Եվ քիչ ունենք ապրանք կամ ծառայություն, փորձ և հմտություն, որպեսզի առաջատար շուկաներում մրցունակ առաջարկներ ստեղծենք:
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Հայկ Չոբանյան- Որակյալ մասնագետների ծայրահեղ պակասը մի կողմից, տաղանդավոր երեխաների ոչ մրցունակ մասնագիտություններ ընտրելը՝ մյուս կողմից։
Գոռ Վարդանյան- Հաստատ շատ սթրեսային օրեր եղել են, բայց չեմ մտաբերում ինչ-որ մեկը, որից կոնկրետ դաս քաղած լինեմ։
Մեր ոլորտի առաջնային բոլոր խնդիրները տանում են դեպի կրթություն։ Իմ կարծիքով, ինֆորմատիկա առարկան իր մեջ պետք է, անպայման, ներառի ծրագրավորման հիմունքները։ Դա 21-րդ դարի մաթեմատիկա կարելի է համարել։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում բոլորը պետք է ինժեներ դառնան։ Երբ շախմատ առարկան ներդրեցին դպրոցներում, հիմնական իմաստը հարյուր հազարավոր պրոֆեսիոնալ շախմատիստ ունենալը չէր, այլ երեխաների մոտ հատուկ որակներ սերմանելը։ Նույն ձևով ծրագրավորման մտածելակերպի հետ բոլորը պետք է ծանոթ լինեն, ինչու չէ, նաև բազային հիմունքների հետ, ինչպես տարրական մաթեմատիկան։
Ռոբերտ Լևոնյան- Ես ունեմ մեկ կարգախոս աշխատանքի համար՝ երբեք պետք չէ տարվել ձեռք բերվածով և միշտ պետք է քրտնաջան աշխատել, որպեսզի վաղը ավելին ունենաս, քան այսօր։ Եթե այդպես անես, վաղ թե ուշ կհաջողես։
Դավիթ Սիրադեղյան- Ամենաարժեքավոր դասը դժվարանում եմ ասել, ոլորտը մրցունակ է, խթանելու հետ կապված էլ արդեն ասացի տեսակետս:
Գոռ Ռուստամյան- 2017-ին որևէ դառը դաս չեմ հասցրել ստանալ:
Արման Եղիազարյան- Հայաստանում շատ դժվար է նորաստեղծ ստարտափերի համար։ Որպեսզի ստարտափը հաջողվի, անհրաժեշտ է բոլոր ուժերը ներդնել նախագծի մեջ, բայց այդ պարագայում էլ հնարավոր չի լինի փակել սեփական ծախսերը և անհրաժեշտ կլինի լրացուցիչ աշխատանք գտնել։ Սա այն պարադոքսն է, որ ինչ-որ ժամանակ անց դադարեցնում է ստարտափի գործունեությունը։ Որպեսզի ստարտափը հաջողվի, պետք է հաշվարկել ամեն մանր դետալ, որպեսզի մաքսիմալ արդյունավետություն ապահովվի սահմանափակ ժամանակահատվածում։
Սերգո Օգանով- Թիմում չհանդուրժել անարդյունավետներին: Ժամանակին տալ հնարավորություն այլ ոլորտներում իրենց բացահայտել:
5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Հայկ Չոբանյան- Երբեք ֆինանսական արդյունքը առաջնային չեմ համարել բիզնեսի մեջ, միաժամանակ ապացուցելով, որ այսպես էլ կարելի է հաջողակ լինել։
Գոռ Վարդանյան- Միանշանակ։ Բազմիցս հրաժարվել եմ շատ ավելի բարձր վարձատրվող աշխատանքներից, որոնք կապահովեին ֆինանսական կայունություն և բարեկեցություն։ Չէի գնահատի վերջին տարիների իմ արարքները Հայաստանի համար «մեծագույն օգուտ» բառերով, սակայն հենց վերջին տարիներին ձգտում եմ գրեթե ամեն կամայական աշխատանք որևէ ձևով կապել երկրի զարգացման հետ։ Ոչ միայն ես, իմ շրջապատում այդպիսի մարդիկ բավական շատ են։
Ռոբերտ Լևոնյան -Աշխատում եմ ու առաջիկայում էլ կաշխատեմ հնարավորինս այնպես անել, որ օգուտ լինի Հայաստանին, բայց առանց ինքս ինձ վնասելու։
Դավիթ Սիրադեղյան- Այո՛, եթե այդ օգուտը վերջում չփոշիանա, այլ ծառայի իր բուն նպատակին, ավելի զարգանա, տարածվի ու մեծանա։
Գոռ Ռուստամյան- Ես անկեղծ կլինեմ, այս շրջանում՝ ոչ, քանի որ դեռ այդ կետին չեմ հասել, բայց ապագայում, միանշանակ, հնարավոր է:
Արման Եղիազարյան- Մենք արդեն իսկ այդ պրոցեսի մեջ ենք։ Որպեսզի մեր նախագիծը հաջողվի, մեր թիմի բոլոր անդամներն անում են անկարելին, լավագույնը։ Անձամբ ես աշխատում եմ օրը 16 ժամ, որպեսզի կարողանամ և՛ փակել սեփական ծախսերը, և՛ ֆինանսավորեմ սեփական ստարտափը։ Մեր նախագիծը ինչ-որ շրջանից հետո նախատեսում ենք ամբողջական աշխատանքի մեջ դնել և նույնիսկ մոնետիզացնել, սակայն ցանկանում ենք հայերի համար նախագիծը թողնել անվճար։
Սերգո Օգանով-Այո: Միայն, եթե անձամբ կարողանամ հսկել ներդրված ռեսուրսների բաշխումը:
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Հայկ Չոբանյան- 2017-ը հարուստ է եղել՝ «առաջինը» լինելով տարբեր նախաձեռնություններում։ Անշուշտ, նպատակների իրականացման տարի էր։
Գոռ Վարդանյան– Քանի որ ես գյումրեցի եմ, այս հարցը պրովոկացիոն եմ համարում։ Դուք հրահրում եք, որ սկսեմ գլուխ գովալ։Իմ հպարտության հիմնական թեմաները կապված են երեխաներիս հետ։ Իրականում, իմ մասնագիտական ուղին գրեթե միշտ բավական կայուն աճ է ունեցել։ Բացառություն չէ նաև 2017 թվականը, և հուսով եմ նույնը կլինի հաջորդող տարիներին։
Ռոբերտ Լևոնյան- Չհաշված եղած թերացումները՝ այո։
Դավիթ Սիրադեղյան- Այո՛, ստեղծել եմ ու շարունակում եմ զարգացնել:
Գոռ Ռուստամյան- Կարծում եմ՝ այո՛, այս տարի ստեղծել եմ 2 նոր արտադրանք, որոնք բավական իրարանցում առաջացրեցին մեր ոլորտում, և այդ ամենը իրոք ոգևորիչ էր 2018-ում ավելին անելու համար:
Արման Եղիազարյան- Մենք շարունակական աշխատանքներ ենք տանում մեր նախագծի վրա, բայց, ցավոք, դեռ ամբողջական աշխատանքի մեջ չենք հասցրել այն գործարկել։ Կլինենք հպարտ այն դեպքում, երբ այն աշխատի և ծառայի իր նպատակին՝ օգնելով մարդկանց։ Շուտով նոր գործի վրա կսկսենք զուգահեռ աշխատել, որը, իրոք, կարող է դրական ազդեցություն թողնել Հայաստանում անապահով ընտանիքների կենսապայմանների բարելավման վրա։ Համոզված եմ, որ այդ նախագծով, իրոք, կարող ենք հպարտանալ, քանի որ այն կարող է Հայաստանի լուրջ հիմնախնդիրներից մեկը լուծել։ Նախորդ տարվա համեմատ զգալի առաջընթաց ենք գրանցել, թե՛ ես, և թե՛ մեր թիմակիցները։ Երիտասարդ տարիքում պետք է հնարավորինս շատ աշխատել սեփական ընդունակությունների զարգացման վրա, քանի որ դա լավագույն տարիքային շրջանն է գիտելիքները մտապահելու։
Սերգո Օգանով- Մի շարք երիտասարդներին ներգրավել եմ նոր նախագծում, որն իրենց տվել է հնարավորություն ստանալ ոլորտի ամենազարգացած երկրների հետ համագործակցելու փորձ: Ինչ վերաբերում է ինձ՝ այդքան էլ չեմ հավանում ինձ՝ 2017-ին, կարող էի ավելի լավը լինել:
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Հայկ Չոբանյան- Այլևս յուրաքանչյուրիս համար կա աշխարհի կենտրոն, դա Հայաստանն է։ Մի վերաբերվեք նրան որպես թույլ, անօգնական, աղքատ մեկի, այլ լավագույն վայրի՝ ապրելու, ներդնելու և սերունդ մեծացնելու։
Գոռ Վարդանյան- Օգնեցե՜ք:)))))
Իհարկե, հումոր է։ Ես կցանկանայի, որ գիտակրթական ոլորտում շատ ավելի ներգրավված լինեին աշխարհի հայերը։ Ժամանակ առ ժամանակ այցելեին եւ իրենց փորձով կիսվեին։ Ինչո՞ւ չէ, նաև տեղափոխվեին Հայաստան ապրելու։ Չէ որ իրենցից շատերը մեզանից ավելի ծանր (խոսքը ֆինանսական վիճակի մասին չէ) վիճակում են ապրում, հիմնականում առավոտից երեկո Հայաստանի և Հայաստանում իրենց մտերիմների, իրենց անցյալի մասին են մտածում։
Ռոբերտ Լևոնյան- Խոսքս կուղղեմ հատկապես գործարար հայերին, որ նրանք ոչ թե դրամական օգնություններ փոխանցեն Հայաստանին, այլ նոր աշխատատեղեր ստեղծեն, հատկապես՝ սահմանամերձ շրջաններում։
Դավիթ Սիրադեղյան– Հայե՛ր մի արտագաղթեք, մնացեք ու շենացրեք Ձեր երկիրը, դա բոլորիս պարտքն է ու ձեր փոխարեն ուրիշները դա չեն անելու:
Գոռ Ռուստամյան- Լինենք ավելի համախմբված, խոսելուց բացի, գործով ավելի նպատակասլաց լինենք և փորձենք հնարավորինս շատ ներդրումներ բերել մեր երկիր, որովհետև ուղղակի, թե անուղղակի ամեն չնչին շարժ բոլորիս վրա ազդում է:
Արման Եղիազարյան- Մեծամասնությունը սովոր է միայն սեփական շահի մասին մտածել, գուցե լավ կլիներ մի փոքր էլ շրջապատի մասին մտածե՞լ։ Եթե գոնե մի քիչ վեր կանգնեին անձնական շահից, կյանքը, հաստատ, ավելի լավը կլինի։ Կարելի է, չէ՞ տրանսպորտում զիջել կարիքավորին, չթափել աղբը փողոցում, չվնասել բնությունը, տնկել ծառեր, կիսվել գիտելիքներով, լինել հանդուրժող ու բարի դիմացինի հանդեպ, կամ, ուղղակի կատարել որևէ դրական արարք, որը չի հետապնդի որևէ շահույթ։
Սերգո Օգանով- Ազգի հաջողության համար արված ձեր նախկին գործերով մի՛ բավարարվեք և մի՛ նպաստեք, խնդրում եմ, Հայաստանից մարդկանց արտագաղթին: Եթե ձեր ոլորտում ասելիք ունեք, կիսվեք մեզ հետ, սովորեցրեք մեզ, մանավանդ, որ այսօրվա հաղորդակցական գործիքներով դա այնքան հեշտ է դարձել: Շնորհակալ եմ, որ դուք կաք և աջակցում եք մեր նախաձեռնություններին:
Ստեղծագործական Հայաստան մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Սյուզան Թոսունյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:26 • 26/04 ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածը
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Քաղաքականություն 16:13 • 26/04 Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 20:21 • 26/04 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր:
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:26 • 26/04 ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածը
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Քաղաքականություն 16:13 • 26/04 Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 20:21 • 26/04 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր:
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Իրավունք
-
20:42 • 26.04.24 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել