Լոռիում կոռուպցիոն բնույթի քրգործերից լայն տարածում ունեն կրթության ոլորտի չարաշահումները, 33.3%-ով աճել է ՃՏՊ-ների թիվը. Լոռու մարզի դատախազ
Լոռու մարզում 2017թ. արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության 11 դեպք՝ նախորդ տարվա 15-ի դիմաց: Ծանր հանցագործությունների, տարբեր հանցատեսակների, ավտովթարների, իրավապահ մարմինների հետ համագործակցության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, Լոռու մարզում ծանր հանցագործությունների վերաբերյալ ի՞նչ վիճակագրություն կա, և ի՞նչ դինամիկա: Անցած տարում սպանության քանի՞ դեպք է գրանցվել:
-Այդ առումով բավականին դրական դինամիկա ունենք, էապես նվազել են ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը:
2017թ. արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության 11 դեպք՝ նախորդ տարվա 15-ի դիմաց, նվազումը կազմել է 4 դեպք կամ 26.7%: Արձանագրված առանձնապես ծանր հանցագործության 11 դեպքից բացահայտվել է 9-ը կամ 81.8%-ը, նախորդ տարի գրանցված 15 դեպքից բացահայտվել է 14-ը կամ 93.3%-ը:
Արձանագրվել է ծանր հանցագործության 132 դեպք, նախորդ տարվա 144-ի դիմաց, այսինքն՝ 12 դեպքով կամ 8.3%-ով ծանր հանցագործությունները նվազել են: Այդ 132 դեպքից բացահայտվել է 88-ը կամ 66.7%-ը: Նվազում է արձանագրվել նաև դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերով: Սպանության փորձի 3 դեպք ենք ունեցել, բոլորն էլ բացահայտվել են: Հատկապես կարևորում եմ սպանության դեպքերի կտրուկ նվազումը՝ 4 դեպք նախորդ տարվա 10-ի դիմաց:
-Լոռու մարզում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով առաջացած դեպքերն աճե՞լ են, թե՞ նվազել:
-Նշեմ, որ 2017 թվականին Լոռու մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 68 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա 51-ի դիմաց: Այսինքն՝ աճը կազմել է 33.3%: Դրանցից 14-ը եղել են մահվան ելքով: Նախորդ տարի այդպիսի 10 դեպք էր արձանագրվել: Փաստորեն մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը աճել են 4-ով կամ 40%-ով: Նշածս 68 դեպքից բացահայտվել է 65-ը կամ 95.6%-ը: Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի այս ցուցանիշը կազմել է 90%:
Մարզի դատախազությունում ուսումնասիրություն իրականացվեց և պարզվեց, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և անզգուշությամբ անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելու՝ հատկապես մահվան ելքով դեպքերի աճը զգալի չափով պայմանավորված է երեկոյան ու գիշերային ժամերին ՀՀ ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության կատարած աշխատանքների ոչ բավարար մակարդակով, երթուղիների ոչ ճիշտ տեղաբաշխման և սպասարկման, վարորդների, հետիոտների հետ տարվող բացատրական աշխատանքների, արձագանքման և վարչական պատասխանատվության ենթարկելու ոչ արդյունավետ լինելու գործոններով։ Հարկ է նշել, որ ՃԵԿ խախտման դեպքերի աճը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է նաև շահագործվող տրանսպորտային միջոցների քանակի աճով: Մարզի տարածքում՝ հատկապես Վանաձոր քաղաքի փողոցների բանուկ խաչմերուկների՝ տեսանկարահանող սարքերով կահավորումը կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման առումով: Ահա այս ամենի հիման վրա մեր կողմից հաղորդումներ են հասցեագրվել Ճանապարհային ոստիկանությանը: Բացի այդ, մարզի դատախազության կողմից իրականացվում է խիստ պատժողական քաղաքականություն:
-Դատախազությունն իր լիազորությունների սահմաններում ի՞նչ իրավական հարաբերությունների մեջ է մարզի իրավապահ մարմինների հետ, նրանց գործունեության վերաբերյալ դատախազությունը համապատասխան միջնորդություններ ուղարկե՞լ է, նման գործընթաց կա՞:
-Հետաքննության ու նախաքննության մարմինների հետ հարաբերվում ենք բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում. այդ համատեքստում դատախազությունը ևս պատասխանատու է մինչդատական վարույթի արդյունավետության, համակողմանիության և լրիվության համար: Պետք է նշեմ, որ ձևավորվել է ակտիվ օպերատիվ համագործակցություն, որի շրջանակներում կառույցների ներկայացուցիչները կոնկրետ վարույթի շրջանակներում փոխանակվում են անհրաժեշտ տեղեկատվությամբ, պլանավորում անելիքները: Այդուհանդերձ հիմքերի առկայության դեպքում կիրառվում են դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ:
Նշված գործառույթի իրականացման շրջանակներում, մասնավորապես իրենց ծառայողական պարտականությունները առերևույթ խախտելու փաստերի կապակցությամբ Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ներկայացվել է 26 միջնորդություն, այդ թվում՝ 15-ը քննչական կոմիտեի ծառայողների, 11-ը ոստիկանության ծառայողների նկատմամբ: Դրանց մի մասի քննարկման արդյունքում թվով 21 ծառայողներ ենթարկվել են տարբեր տեսակի կարգապահական տույժերի: Օրինակ՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետը և օպերատիվ գծով տեղակալը ազատվել են զբաղեցրած պաշտոնից: Ներկայացված միջնորդությունների մի մասի քննարկման վերաբերյալ դեռևս պատասխաններ չեն ստացվել:
-Կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մասին է անընդհատ խոսվում: Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ի՞նչ վիճակագրություն կա մարզում, բացահայտումներ կա՞ն:
-Այս ուղղությամբ որոշակի աշխուժացում ունենք: Մարզի տարածքում կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներով նախապատրաստվել է 41 նյութ՝ նախորդ տարվա 26-ի դիմաց: 18-ով հարուցվել են քրեական գործեր: Դրանցից 4-ը՝ 7 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան, այդ թվում՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքերով:
Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզի տարածքում կոռուպցիոն բնույթի քրեական գործերից առավելապես լայն տարածում ունեն կրթության ոլորտում տեղի ունեցած տարաբնույթ չարաշահումները, որոնք հիմնականում դրսևորվում են պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու եղանակով: Որպես օրինակ կարելի է մատնանշել մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության նկատառումներով կատարված ուսումնասիրությունները և դրանց արդյունքում դատախազությունում հարուցված քրեական գործերը: Դրանցով ձեռք են բերվել փաստական տվյալներ համայնքային ենթակայությամբ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձանց կողմից ուսումնական հաստատության աշխատակիցների աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պայմաններում, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու և արդյունքում անհիմն աշխատավարձերի գումարներ վճարելու վերաբերյալ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, հատկապես՝ կաշառք ստանալու կամ կաշառք տալու դեպքերի բացահայտումը բավականին բարդ է: Որովհետև, որպես կանոն, «գործարքի» երկու կողմերն էլ շահագրգռված են հանցավոր պայմանավորվածության ելքով: Նշվածից բացառություն կարող են կազմել միայն շորթման դեպքերը:
Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման աշխատանքները դատախազական անմիջական ուշադրության կենտրոնում են: Սրանք զուտ խոսքեր չեն: Օրինակ՝ մենք վեր ենք հանել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների՝ հատկապես կաշառքի ստանալու և տալու դեպքերի նվազման պատճառները, որի արդյունքներով իմ կողմից համապատասխան հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին: Հանձնարարվել է սեղմ ժամկետում ձեռնարկել պատշաճ, արդյունավետ միջոցառումներ՝ այս բնույթի հանցագործությունների բացահայտման աշխատանքներն էապես բարելավվելու ուղղությամբ:
-Ապօրինի ծառահատումների հիմնախնդիրը մարզում բավականին սուր է՝ նկատի ունենալով անտառային գոտիներով հարուստ լինելու հանգամանքը: Ի՞նչ է կատարվել այդ ուղղությամբ:
Նախ նշեմ, որ հաշվետու ժամանակահատվածում ապօրինի անտառահատումների դեպքերի առթիվ հարուցվել են 46 քրեական գործ՝ նախորդ տարվա 16-ի դիմաց: Կարծում եմ՝ տարբերությունն առավել քան ցայտուն է:
Ապօրինի ծառահատումների դեպքերի աճման միտումը, կարծում եմ, պայմանավորված է այս ոլորտում քրեական քաղաքականության փոփոխությամբ: ՀՀ դատախազության նախաձեռնությամբ մշակվել և կիրառվում է վնասի հաշվարկի և վերականգնման նոր մեթոդաբանություն: Գլխավոր դատախազի կողմից տրվել են այս հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարին խոչընդոտող գործոնները վերացնելուն ուղղված մի շարք հանձնարարականներ: Դատախազության, ոստիկանության, քննչական մարմինների, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների միջև ծավալվել է լայն համագործակցություն, որն իր պտուղներն իսկապես տալիս է:
Ապօրինի ծառահատումների դեմ պայքարում կարևորը ոչ միայն քրեական գործերի հարուցումն է, այլ նաև հանցավոր գործունեության մեջ ներգրավված՝ անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու անձանց հնարավորինս ամբողջական շրջանակի ի հայտ բերումը: Այս խնդիրը քրեական հետապնդման մարմինների առջև հստակ դրվել է 2017 թվականի հուլիսին ՀՀ դատախազությունում կայացած օպերատիվ խորհրդակցության արդյունքներով:
Ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցված քրեական գործերից կարող եմ առանձնացնել, օրինակ, Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Վերջինիս նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով ձերբակալվեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության անտառապետն և անտառապահը: Նրանց մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ ծառահատումն իրականացրած անձի վերաբերյալ վարույթն իրականացնող քննիչի կողմից կայացվել է նրան ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավվելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
Շատ դեպքերում թեև գործ ենք ունենում իրավախախտման հետ, սակայն դրանք քրեական օրենքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ չեն պարունակում և կապված են, օրինակ, ոլորտը կարգավորող իրավական ակտերի անկատարությամբ: Նմանատիպ դեպքերում մենք խնդրի վրա հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը: Օրինակ` դեկտեմբերին Լոռու մարզի դատախազի անունից միջնորդագիր է ներկայացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարին, որը վերաբերում էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի վարչական տարածքում գործող մասնաճյուղերում անտառային տարածքներում բնափայտի մթերման և կողմնակի անտառօգտագործում իրականացնելու նպատակով անտառհատման և անտառային տոմսերի լրացման, տրամադրման, հաշվառման և պահպանման կանոնները խախտելուն, որոնք հանդիսացել են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքներ: Ի պատասխան տեղեկացվեց, որ մեր մատնանշած խնդիրների լուծման ուղղությամբ արդեն լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի առանց հաստատված պայմանագրերի առկայության բնափայտի մթերման նպատակով անտառօգտագործման դեպքերը բացառվեն:
-Չբացահայտված դեպքեր կա՞ն մարզում, ո՞ր դեպքերն են:
-2017թ. մարզի տարածքում արձանագրված 1360 հանցագործության դեպքից բացահայտվել է 1229-ը. բացահայտման տոկոսը կազմել է 90.4%, որը չնչին չափով է ավելի նախորդ տարվա ցուցանիշներից: Արձանագրված դեպքերից չբացահայտված է մնացել 131-ը, 2016թ.՝ 127:
Մարզի տարածքում արձանագրված յուրաքանչյուր չբացահայտված հանցագործության, հատկապես՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքերը դատախազությունում առանձին քննարկման առարկա են դառնում: Քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալների ամբողջական վերլուծության հիման վրա իմ կողմից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին տրվում են օպերատիվ հանձնարարություններ: Բացի այդ, նշված բնույթի քրեական գործերով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների կողմից քննիչներին տրվում են ցուցումներ, որոնք միտված են հանցագործության բացահայտմանը:
Առաջնահերթ ենք համարում հատկապես հանցավոր կազմակերպված, կայուն կամ այլ խմբերի կողմից հատկապես պլանավորված հանցագործությունների լիարժեք բացահայտումը:
Բերեմ վերջին ամենաթարմ օրինակներից մեկը: Խոսքը վերաբերում է Վլադիմիր Դավթյանի կողմից ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և կրած հրազենով Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ ապօրինաբար, դիտավորությամբ Կամո Փիրուզյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցված քրեական գործին:
Նախաքննական մարմինը, քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հաստատված համարելով Վլադիմիր Դավթյանի կողմից ապօրինի կերպով հրազեն և սառը զենք ձեռք բերելու, պահելու և կրելու, ապօրինաբար Կամո Փիրուզյանին դիտավորությամբ կյանքից զրկելու հանգամանքը, քրեական գործն ըստ մեղադրանքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով, մեղադրական եզրակացությամբ ուղարկել էր Լոռու մարզի դատախազություն:
Ուսումնասիրելով մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործի նյութերը՝ նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը որոշում կայացրեց լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին: Նկատի ունենալով գործի լիարժեք, բազմակողմանի քննության անհրաժեշտությունը՝ դատախազության կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչությանը:
Գործի հետագա նախաքննության ընթացքում էլ արդեն փաստական տվյալներ ստացվեցին առանձնապես ծանր հանցանքներ կատարելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության անդամների և սպանության կազմակերպիչների վերաբերյալ: Հետագա ընթացքների մասին արդեն տեղյակ եք:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 09:24 • 24/04 Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը․ Սերժ Սարգսյան Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 09:24 • 24/04 Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը․ Սերժ Սարգսյան Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
Քաղաքականություն
-
22:07 • 24.04.24 Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
23:34 • 24.04.24 Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ
-
23:16 • 24.04.24 ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղում
Մամուլի տեսություն
-
08:24 • 24.04.24 ՔՊ-ականներն ամաչում են մարդամեջ դուրս գալ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
22:27 • 24.04.24 Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի