Բրունո Մարսի «That’s What I Like»-ը՝ լավագույն երգ. Նյու Յորքում կայացել է «Գրեմմի-2018» երաժշտական մրցանակաբաշխությունը (լուսանկարներ, տեսանյութ)

08:52 • 29.01.18

Հունվարի 28-ին Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում կայացել է ամենամյա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հեղինակավոր մրցանակին են արժանացել երաժշտական ոլորտի ամենատարբեր ուղղությունները ներկայացնող տասնյակ հայտնիներ:

Նշվում է, որ 2003թ. ի վեր սա առաջին դեպքն էր, երբ «Գրեմմի»-ն անցկացվել է Լոս Անջելեսի սահմաններից դուրս:

Ստորև ներկայացնում ենք գլխավոր անվանակարգերում մրցանակների արժանացած աստղերին.


«Լավագույն ալբոմ», «Լավագույն ձայնագրություն» և «Լավագույն R&B ալբոմ»
անվանակարգերում հաղթել է Բրունո Մարսը («24K Magic»): Ի դեպ, նա հաղթել է նաև «Լավագույն երգ» անվանակարգում («That’s What I Like»): Նշվում է, որ նույն անվանակարգում էր ներկայացված անցած ամառվա հիթը՝ YouTube-ում դիտումների քանակով ռեկորդ սահմանած Despacito երգը:

 



Հավելենք, որ Բրունո Մարսի «That’s What I Like» երգը հաղթել է նաև «Լավագույն R&B կատարում» և «Լավագույն R&B երգ» անվանակարգերում:

«Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում բաղձալի մրցանակը շնորհվել է Քենդրիք Լամարին (Damn):

Մինչդեռ «Լավագույն փոփ սոլո կատարում» անվանակարգում հաղթել է բրիտանացի Էդ Շիրանը (Shape of you):


«Լավագույն ռեփ/փոփ կատարում» անվանակարգում հաղթել է Ռիհանայի և Քենդրիք Լամարի դուետը՝ Loyalty-ն:

«Լավագույն պարային/ էլեկտրոնային ալբոմ» է ճանաչվել Kraftwerk-ի 3-D The Catalogue-ը:

«Լավագույն ռոք կատարում» անվանակարգում հետմահու մրցանակի է արժանացել նախորդ տարի կյանքից հեռացած Լեոնարդ Քոհենը (You Want It Darker):



«Լավագույն ռոք երգ» անվանակարգում հաղթել է Run-ի Foo Fighters-ը:

«Լավագույն փոփ վոկալային ալբոմ» անվանակարգում կրկին մրցանակի է արժանացել Էդ Շիրանը (÷ (Divide)):

«Լավագույն փոփ դուետ» է ճանաչվել Portugal The Man-ի Feel It Still երգը:

«Լավագույն ռեփ կատարում» և «Լավագույն տեսահոլովակ» է ճանաչվել Քենդրիք Լամարի Humble-ը:

«Լավագույն սկսնակ երգչուհի» անվանակարգում հաղթել է Ալեսիա Կարան:


The Guardian-ը նշում է, որ երեկոյի ամենամեծ անհաջողակը եղել է ռեփեր Ջեյ Զին, որը միանգամից 8 անվանակարգում ներկայացված լինելով հանդերձ՝ որևէ մրցանակի չի արժանացել:

 

This is the emotional moment Kesha burst into tears as she was hugged by Camila Cabello, Bebe Rexha and Cyndi Lauper

Kesha had just given a heart-wrenching performance of her song Praying - written about the alleged abuse she suffered at the hands of her producer Lukasz 'Dr. Luke' Gottwald

The 30-yea-old singer, who wore a white suit adorned in roses, gave it her all as she blasted out the emotional performance

Chrissy Teigen and her husband John Legend, were among the many celebrities who took to their feet after the performance 

Janelle Monae introduced Kesha with a passionate speech about the Time's Up movement

On message: The singer's song was a timely fit for the awards show where participants wore white roses, a symbol of the suffragette movement, to show support for MeToo and Time' s Up