Իլոն Մասկը հրանետերի վաճառքի վրա 10 միլիոն դոլար է վաստակել

18:57 • 01.02.18

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկից հրանետերի նախնական պատվերի մեկնարկից մի քանի օր անց գործարարը հայտարարել է, որ բոլոր 20 000 նմուշները վաճառվել են: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:


Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր հրանետ արժեր 500 դոլար, դա 100 ժամվա ընթացքում Մասկի ընկերությանը բերել է 10 միլիոն դոլարի եկամուտ:


Tesla-ի հիմնադիրը խոստացել է, որ հրանետերի մատակարարումները գնորդներին կսկսվեն գարնանը: Նա խոստովանել է, որ սարքերի գինը չափազանց բարձր է, նմանատիպ հրանետ մեկ այլ տեղ կարելի է շատ ավելի էժան գնել:


Մասկի խոսքերով՝ վաճառքից ստացված գումարը հատկացվելու է Լոս Անջելեսի տակ թունելների հորատման ֆինանսավորմանը: