Կտրուկ նվազել են ծանր հանցագործությունները, ավելացել` ավազակության դեպքերը. Երևանի դատախազությունում ամփոփվել են 2017թ. աշխատանքները

19:23 • 02.02.18



Երևան քաղաքի դատախազությունում ամփոփվել են 2017թ.-ին կատարված աշխատանքները, մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի արդյունքները, արձանագրված հանցագործության դեպքերով հետաքննության և նախաքննության, դրանց նկատմամբ դատախազական հսկողության որակին առնչվող խնդիրները: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անցկացրած խորհրդակցությանը մասնակցել են Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազները, Ոստիկանության և ՀՀ Քննչական կոմիտեի քաղաքային մարմինների ներկայացուցիչները: 

Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության կայքը։

Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում մայրաքաղաքում արձանագրված հանցագործությունների կառուցվածքային պատկերը, վերլուծել առանձին ուղղություններով քրեական հետապնդման մարմինների գործունեության մեջ նկատված թերացումները:

2017թ. ընթացքում մայրաքաղաքում հանցագործության դեպքերն աճել են 10.5%-ով. 2016թ. 9250-ի դիմաց, նախորդ տարի արձանագրվել է 10220 դեպք: Դրան զուգահեռ, սակայն, տոկոսային արտահայտությամբ գրեթե նույնքան ավելացել է բացահայտման մակարդակը՝ 2016թ.  69.6%-ի դիմաց կազմելով 79%:

Էական նվազում է արձանագրվել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով հանրային բարձր վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը և բնակարանային գողությունը: Մասնավորապես, 2017թ. առանձնապես ծանր հանցագործության դեպքերը եղել են 81-ը՝ նախորդ տարվա՝ 91-ի դիմաց. նվազումը կազմել է 11.0%: Ծանր հանցագործությունները նվազել են 215 դեպքով կամ 12%-ով (1571-1786), իսկ բացահայտումը կազմել է 58.1%՝ նախորդ տարվա 48.2% դիմաց:

48.1%-ով նվազել են սպանության դեպքերը. 2017թ. ընթացքում Երևանում արձանագրվել է սպանության 14 դեպք՝ նախորդ տարվա 27-ի դիմաց, ինչն, ի դեպ, լավագույն արդյունքն է վերջին 10 տարվա կտրվածքով: Գրանցված սպանությունների բացահայտումը կազմել է 85.7%, այն դեպքում, երբ 2016թ. ցուցանիշը եղել է 81.5%: Սպանության 14 դեպքերից բացահայտվել է 12-ը:

43.8%-ով նվազել են նաև սպանության փորձի դեպքերը. եթե 2016թ. արձանագրվել է նման 16 դեպք, ապա 2017թ.՝ 9, որոնցից չի բացահայտվել միայն 1-ը:

37.7%-ով կամ 267 դեպքով նվազել են բնակարանային գողությունները. արձանագրվել է նման 441 դեպք՝ 2016թ. 708 դեպքի դիմաց: Չնայած դրան, բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ շարունակելով մնալ մտահոգից 23-23.5%-ի սահմաններում:

Երևան քաղաքի դատախազը զեկուցել է, որ բնակարանային գողությունների դեպքերի նվազումը պայմանավորված է դրա նախականխմանն ուղղված շարունակական բնույթ կրող միջոցառումներով՝ բազմաբնակարան շենքերի մուտքի դռները էլեկտրոնային փականներով և տեսաձայնագրառող սարքերով վերազինմամբ: Խնդիր է դրվել շարունակել այս ուղղությամբ հետևողական աշխատանքները՝ համագործակցելով տեղական իշխանությունների հետ: 

Որոշ բացասական միտումներ կան  դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու հանցագործությունների շարժընթացում: Նմանատիպ դեպքերը 2016թ. համեմատությամբ աճել են 49-ով կամ 12%-ով (2017թ. ՝ 459 դեպք, 2016թ.՝ 410): 10 դեպքով կամ 12.7%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը 2017թ.՝ 89 դեպք, նախորդ տարվա 79 դեպքի դիմաց: Չնայած դրան՝ բացահայտման ցուցանիշը բարելավվել է մոտ 5 տոկոսային կետով: Նմանատիպ պատկեր է նաև ավազակային հարձակումների դեպքերի շարժընթացում: Չնայած 2017թ. մայրաքաղաքում 4 դեպքով կամ 16.7%-ով աճել են ավազակային հարձակումները, (արձանագրվել է 28 դեպք, 2016թ.՝ 24),  սակայն բացահայտման վիճակը բարելավվել է՝ կազմելով 78.6%, նախորդ տարվա 66.7%-ի դիմաց:

Ըստ Րաֆֆի Ասլանյանի՝ մայրաքաղաքի հասարակական վայրերում կատարված առանձին ծանր հանցագործության դեպքեր մինչ օրս չեն բացահայտվել, հայտնի չէ դրանք կատարած անձանց ինքնությունը՝ չնայած այն հանգամանքին, որ դրանցից շատերը տեղի են ունեցել մայրաքաղաքի կենտրոնական, բանուկ հատվածներում: Առանձին դեպքերում այս իրողության հիմնական պատճառներից են շարունակում մնալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների կատարման հապաղումները, դրանց պատշաճ  չպլանավորումն ու չհամակարգումը:

Նշվել է նաև, որ 2017թ. Երևան քաղաքում կոռուպցիոն հանցագործությունների զանգվածում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 54 (2016թ.՝ 38), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 99 (2016թ.՝ 36) դեպք: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գոհացուցիչ չի համարել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ դատախազության, նախաքննության և հետաքննության մարմինների տարածքային կառույցների գործադրած ջանքերը և նշել է, որ այս ուղղությամբ արձանագրված ցուցանիշները հետայսու դիտարկվելու են որպես իրավապահ այդ կառույցների արդյունավետության գնահատման պարտադիր և առանցքային բաղադրիչ:

Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել կալանավորման պրակտիկային:

2017թ. ընթացքում միայն Երևան քաղաքի դատախազության հսկողության ներքո գտնվող քրեական գործերով դատարան ներկայացվել է մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և  խափանման միջոց կիրառված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին ընդհանուր 66 միջնորդություն: Դրանցից ամբողջությամբ բավարարվել է 55-ը: Սս կրկնակի քիչ է 2016թ. համեմատ, որի ընթացքում ներկայացել է այդպիսի 131 միջնորդություն:   

Անդրադառնալով այս հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ցանկացած պարագայում նախքան խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդություն ներկայացնելը, անհրաժեշտ է կատարել քննություն՝ դրա համար բավարար հիմքեր ձեռք բերելու հարցը լուծելու համար, որպեսզի մեղադրյալի վարքագծի կանխատեսելիությունը, ազատության մեջ գտնվելու պայմաններում նրա կողմից նախաքննությունից խուսափելու կամ նախաքննությանը  խոչընդոտելու հավանականությունը բավարար հիմնավորված լինի: Իսկ նման հիմքերի բացակայության դեպքում պետք է բացառել նման միջնորդություններով հանդես գալը:  

ՀՀ գլխավոր դատախազը նաև առանձնահատուկ կարևորել է մայրաքաղաքում հատկապես առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների կանխմանն ուղղված իրավապահ մարմինների համակարգված գործունեությունը: Դրական գնահատելով մայրաքաղաքում նման հանցագործությունների նշանակալի նվազման փաստը, գլխավոր դատախազը, հատկապես բերելով սույն թվականի սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի հարևանությամբ տեղի ունեցած կրակոցների և սպանության դեպքի օրինակը, անընդունելի է համարել հանցավոր խմբավորումների գոյությունն ու ազատ տեղաշարժերը, հրազենի կիրառմամբ, շատերի կյանքին սպառնացող եղանակով սպանության կամ սպանության փորձերի կատարումը, որոնք կարող են սխալ հանրային ընկալումներ ձևավորել քաղաքացիների անվտանգության և պաշտպանվածության վերաբերյալ: Արթուր Դավթյանը պահանջել է ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվության, օբյեկտիվության և բազմակողմանիության ապահովման շրջանակներում կոնկրետ դեպքի հանգամանքներից բացի քննության առարկա դարձնել դրան նախորդած հնարավոր միջադեպերի, փոխհարաբերությունների և դրանցում ներգրավված անձանց շրջանակի պարզումը: Բավարար տվյալների առկայության դեպքում, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, պարտադիր պետք է իրավական գնահատական տալ դեռևս այդ փուլում իրավապահ մարմինների կողմից հնարավոր դրսևորված անգործությանը կամ բացթողումներին:

Արթուր Դավթյանը նաև շեշտել է մայրաքաղաքի ժամանցի վայրերի նկատմամբ հսկողության ուժեղացման անհրաժեշտությունը: Այդ օբյեկտներում աձանագրվող խուլիգանության ցանկացած դեպքով անհապաղ պետք է հարուցել քրեական գործեր, իրականացնել բազմակողմանի քննություն, պարզել հանցագործության կատարման պայմաններն ու պատճառները: Իսկ դրանց գործունեությունն ապահովող համապատասխան իրավական-նորմատիվ ակտերի ուսումնասիրմամբ, բավարար հիմքերի առկայության դեպքում պետք է պատկան մարմիններին միջնորդագրեր ներկայացնել, որպեսզի առնվազն քննարկման առարկա դարձվի դրանց գործունեությունը դադարեցնելու հարցը:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը տվել է նաև այլ հանձնարարականներ:

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

01:37 • 21/11

ԱՄՆ-ը կոշտ միջոցներ չի ձեռնարկի Սաուդյան Արաբիայի դեմ. Թրամփ

01:06 • 21/11

Վարչապետի ասուլիսից հասկացա, որ ոչ թե բյուջեն է իներցիոն, այլ մեր կառավարությունն է շատ ռեակցիոն. Աշոտյանը՝ Փաշինյանի խոստումների մասին (տեսանյութ)

00:44 • 21/11

Մասաչուսեթսում գնորդների հերթեր են գոյացել՝ մարիխուանայի առաջին խանութի բացմանն ընդառաջ

00:16 • 21/11

Երբ Փաշինյանը պատգամավոր էր, ասում էր, որ տեսախցիկներն ու կարմիր գծերը պետք է հանվեն, դարձավ վարչապետ, ձայն չի հանում. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

23:55 • 20/11

ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ռուսական 2 ընկերության դեմ

23:53 • 20/11

«Վիլյառեալի» կիսապաշտպանը ձմռանը կարող է տեղափոխվել «Արսենալ»

23:51 • 20/11

Մեր ընտրազանգվածը լինելու են ինքնաբավ, արժանապատիվ մարդիկ. «Մենք» դաշինքի թեկնածու (տեսանյութ)

23:32 • 20/11

Հրապարակվել է Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Կրկնօրինակները» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

23:19 • 20/11

«Մենք»–ը իր հավաքած ձայներով և քաղաքական ասելիքով երկրորդ քաղաքական ուժն է դառնալու. Արմեն Մկրտչյան (տեսանյութ)

23:05 • 20/11

ԿԸՀ կայքում հրապարակվել են խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները

23:00 • 20/11

Տիագո Մոտա. Մոուրինյուն ֆուտբոլի մեջ գեղեցկություն չի փնտրում. նրան թշնամի է պետք

22:56 • 20/11

Լրատվամիջոցներն առաջին անգամ հրապարակել են սաուդացի լրագրող Խաշոգջիի սպանության ձայնագրության մանրամասները

22:45 • 20/11

Համընդհանուր հայտարարագրումը, որ ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիքներից է, կապ չունի արտագնա աշխատանքի հարկման հետ. Մ. Մելքումյան

22:42 • 20/11

Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսեն-Կարուանա` 4:4

22:34 • 20/11

Կարեն Ղազարյանի վերադարձի հարցով բոլոր ջանքերը գործադրում ենք. նույնիսկ այնպիսի ջանքեր, որ երբևէ որևէ մեկի մտքով չի անցել. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)

22:32 • 20/11

Հայ աստղագետի գլխավորած գիտախումբն Արևին նման նոր աստղ է հայտնաբերել

22:22 • 20/11

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ

22:21 • 20/11

Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը. Երեխաների  համաշխարհային օրվա առթիվ Պաշտպանը հյուրընկալել է դպրոցահասակ Վահագին (տեսանյութ)

22:14 • 20/11

Նավթի համաշխարհային գներն անկում են գրանցել 5 տոկոսով

22:08 • 20/11

Ն. Փաշինյանը Գեղարքունիք այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգային չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է. ՀՀԿ շտաբ

21:52 • 20/11

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է անհավասար պայմաններ. չեմ ողջունում նրա այցը Գեղարքունիքի մարզ. Արամ Սարգսյան (տեսանյութ)

21:52 • 20/11

Մոսկվայի մետրոյում աղվեսի հետ երթևեկող ուղևորուհու են նկատել (տեսանյութ)

21:33 • 20/11

Ընդդեմ ՀՀ-ի ռուս-թուրքական համագործակցություն դեռևս հնարավոր չէ, ՌԴ-ը ներկա փուլում շահագրգռված է, որ Հայաստանը մնա իր դաշնակիցը․ Ռուբեն Սաֆրաստյան

21:29 • 20/11

ՊՍԺ-ի կիսապաշտպանը համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»

21:13 • 20/11

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը 250-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել

21:02 • 20/11

Ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

21:02 • 20/11

Հայ-թուրքական սահմանը վերահսկող ռուս սահմանապահները հաստատել են՝ տրակտորի գողության հետքերը Թուրքիա են տանում, իրենք փնտրում են, այլ նորություն չկա. տուժող

20:52 • 20/11

Աֆղանստանում տոնակատարության ժամանակ պայթյուն է որոտացել. տասնյակ զոհեր և վիրավորներ կան

20:43 • 20/11

Երևանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական ներառական կրթության մոդելի կիրառման հարցում

20:36 • 20/11

Լեոնարդո. Զլատանը մոտ է «Միլան» վերադառնալուն

20:31 • 20/11

Այսօր Սերժ Սարգսյանը որպես քաղաքական ֆիգուր գոյություն չունի, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ավարտել են իրենց առաքելությունը Հայաստանում. Արթուր Բաղդասարյան (տեսանյութ)

20:20 • 20/11

Առաջին արբանյակային Android սմարթֆոնը շուտով կհայտնվի վաճառքում

20:19 • 20/11

Ջոկովիչը, Տիմն ու Խաչանովը կխաղան Դոհայի մրցաշարում

20:12 • 20/11

Քրտնաջան և թափանցիկ աշխատանք բնակչության հետ. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

20:02 • 20/11

ՊԵԿ նախագահը կանոնից շեղում էր թույլ տվել՝ ասելով նպատակների մասին, իսկ Փաշինյանը հերքեց բոլորին, քանի որ նախընտրական շրջանում ընդունված չէ խոսել հարկերի ավելացման մասին. Արփինե Հովհաննիսյան

20:00 • 20/11

Լիտվան դուրս կգա Ինտերպոլից կազմակերպության ղեկավարի պաշտոնում ՌԴ ներկայացուցչի նշանակման դեպքում

19:50 • 20/11

Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%. 2019-ի առաջին կեսին հնարավոր է բացարձակ անկում. Հրանտ Բագրատյան

19:39 • 20/11

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

19:35 • 20/11

Կանտեն կարող է դառնալ «Չելսիի» պատմության ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը

19:32 • 20/11

Ինդոնեզիայում ափ նետված կետի ստամոքսից 115 պլաստիկե բաժակ և այլ իրեր են հայտնաբերել (լուսանկարներ)

19:27 • 20/11

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

19:18 • 20/11

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել

19:15 • 20/11

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունթեր Պիլարսկուն, քննարկվել են ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր

19:10 • 20/11

Հայաստանի ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել (տեսանյութ)

19:07 • 20/11

«Իմ շանսերը գնահատում եմ ադեկվատ բարձր». «Հայք» խմբի անդամ, ռեփեր Ֆելիքս Պետրոսյանը «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու է

18:58 • 20/11

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին ծննդյան օրվա առթիվ

18:53 • 20/11

Իբրահիմովիչն իր պայմաններն է ներկայացրել «Միլանին»

18:49 • 20/11

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ իրենց ծառայությունն են կատարում հայ խաղաղապահները

18:47 • 20/11

Ֆեդերիկա Մոգերինին մեկնաբանել է համաեվրոպական բանակ ստեղծելու հավանականությունը

18:40 • 20/11

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը

18:29 • 20/11

Քննարկվել են տրանսպորտի ոլորտում ՀՀ–ի և Արցախի գործակցության շրջանակներն ընդլայնելու առնչվող հարցեր

18:28 • 20/11

Բրիտանիայում ընտրվել է տարվա լավագույն եղանակային լուսանկարը

18:27 • 20/11

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը կրկին հայտնվել է ՄՅՈւ-ի ուշադրության կենտրոնում

18:20 • 20/11

«Բելաջիոյի»՝ սննդի շղթայում զբաղված բոլոր աշխատակիցները ստացել են սանիտարական անձնագրեր. ՍԱՏՄ

18:14 • 20/11

Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և արքայազն Ֆիլիպը տոնում են ամուսնության 71-րդ տարեդարձը (լուսանկարներ)

18:04 • 20/11

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Դեմիրթաշի գործով ՄԻԵԴ-ի որոշմանը չի ենթարկվի

18:02 • 20/11

ՀՀ ԶՈւ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

18:00 • 20/11

ՀՀ ԿԲ-ն իր որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելում Իրանի քաղաքացիներին կամ ԻԻՀ-ից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից. ԿԲ

17:56 • 20/11

Կոռուպցիոն չարաշահումներ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում և Գյումրու թիվ 37 դպրոցում. հարուցվել են քրգործեր

17:52 • 20/11

Իտալիան սպառնում է Դա Վինչիի գլուխգործոցները Լուվր չուղարկել

17:51 • 20/11

Աննա Հակոբյանը հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն»› ՀԿ-ի անդամներին

17:47 • 20/11

Բելառուսում համերգի ժամանակ երգչուհի Լոլիտան շտապ հոսպիտալացվել է

17:37 • 20/11

Առաջիկա շաբաթներին թենիս չեմ խաղալու. Նովակ Ջոկովիչ

17:36 • 20/11

ՊՆ-ում անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

17:35 • 20/11

«Թուրքիան երես չի թեքել Արևմուտքից». Թուրքիայի պաշտպանության նախարար

17:24 • 20/11

ՀՀ-ն կարևորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

17:20 • 20/11

«Ամեն օր արթնանում եմ առավոտյան ժամը 4-ին և կարդում երկրպագուների կարծիքները». Apple-ի ղեկավար

17:19 • 20/11

Մեզ հետ անկեղծ էիք, հանրապետականներին չեք սիրում, բայց ժողովրդի հետ անկեղծ չէիք. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

16:55 • 20/11

Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող Գյուլենն ԱՄՆ-ն լքել չի պատրաստվում

16:48 • 20/11

Հին ընկերներով՝ նորից միասին. Մարտին Սկորսեզեն, Լեոնարդո դի Կապրիոն, Ռոբերտ դե Նիրոն՝ MOMA-ի գալա երեկոյին (լուսանկարներ)

16:43 • 20/11

ABC. «Ռեալը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Նավասին

16:43 • 20/11

Ամերիկուհին Google Maps-ի սխալի պատճառով ստիպված է եղել հինգ օր անցկացնել անապատում (լուսանկար)

16:30 • 20/11

Պետք է ինտենսիվ զարգացնենք Իրանի հետ հարաբերությունները, հուսամ` մեր ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում. Նիկոլ Փաշինյան

16:25 • 20/11

Պրեմիեր լիգայի ակումբները պահանջում են հետաքննություն սկսել «Չելսիի» նկատմամբ

16:25 • 20/11

Անտառային գեղեցկուհուն դիմավորելիս. Daily Mail-ի ֆոտոշարքը Սպիտակ տանը սուրբծննդյան եղևնին դիմավորելու վերաբերյալ (լուսանկարներ, տեսանյութ)

16:23 • 20/11

Ն. Փաշինյանի որոշմամբ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

16:21 • 20/11

Խարդախությամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում

16:17 • 20/11

Եկեղեցու հեղինակության համար լա՞վ է, որ կաթողիկոսը թիկնազորով շրջի մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը ՀԱԵ հետևորդ է․ Նիկոլ Փաշինյան

16:15 • 20/11

Պապուա Նոր Գվինեայում ԱԽՏՀ գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու դիմաց վարձատրություն չստացած ոստիկանները հարձակվել են խորհրդարանի վրա

16:05 • 20/11

«Կհաղթի միայն ուժեղագույնը». Լուկաշենկոն հանդիպել է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների հետ (լուսանկարներ, տեսանյութ)

15:58 • 20/11

ՀԱՊԿ կանոնադրության փոփոխության խնդիր չենք դնում, մենք պրակտիկայի փոփոխության խնդիր ենք դնում. Նիկոլ Փաշինյան

15:42 • 20/11

ՄԻԵԴ-ը Թուրքիայում քրդամետների նախկին առաջնորդ Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ որոշում է կայացրել

15:40 • 20/11

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

15:37 • 20/11

Դատական համակարգում գրավի կիրառման հարցը չի կարող քաղաքական քննարկման առարկա չդառնալ. Նիկոլ Փաշինյան

15:29 • 20/11

Փաշինյանին ի սկզբանե ներկայացվել է ոչ թե ՀԸ հաշիվների կալանքի մասին տեղեկատվություն, այլ Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների. Հ2-ի պարզաբանումը

15:29 • 20/11

Հայաստանի բասկետբոլի Բ լիգայի կանոնավոր առաջնությանը կմասնակցի 8 թիմ

15:26 • 20/11

Բրազիլիայում կողոպտիչը փորձել է խլել ջիու-ջիցու մարտարվեստով զբաղվող աղջկա հեռախոսը և հայտնվել վատ իրավիճակում (տեսանյութ)

15:15 • 20/11

Եղել են մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ մեզ օգնել են, հիմա ասենք՝ դուք «տաքսիստ» եք, հիմա միայն ակադեմիկոսների՞ ենք ընդգրկում «Իմ քայլ»-ի ցուցակում. Նիկոլ Փաշինյան

15:08 • 20/11

Ինչ-որ պաշտոնյաներ, ըստ նախնական տեղեկությունների, բացել են ընտրացուցակները, մարդկանց անուն-ազգանունները վերցրել ու նպաստառուի գործ են սարքել․ Նիկոլ Փաշինյան

15:02 • 20/11

«Աթլետիկոն» դեռևս չի պատրաստվում երկարաձգել Սիմեոնեի պայմանագիրը

14:58 • 20/11

ՀՀ կառավարության ու ՀԲ ներկայացուցիչներն անցկացրել են մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

14:54 • 20/11

Կառավարության ծառայողական մեքենաների վարորդներին առաջարկում ենք աշխատանքի անցնել նաև GG և Yandex ընկերություններում՝ հավելյալ եկամուտ ստանալու համար. Ն. Փաշինյան

14:52 • 20/11

ԵԱՏՄ-ում կան մեծ հնարավորություններ, և ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունները լավագույնս օգտագործվեն. Նիկոլ Փաշինյան

14:45 • 20/11

Արսեն Վենգերն «Արսենալը» գլխավորելու ժամանակ բանակցել է «Ռեալի» հետ

14:39 • 20/11

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Aysor.am-ի խմբագրություն՝ պահանջելով «տրամադրել Սիլվա Համբարձումյանի հետ հարցազրույցի տեսաձայնագրությունը»

14:33 • 20/11

Կարեն Ղազարյանին վերադարձնելու հարցը հեշտ չէ, ի՞նչ անենք, ևս երկու «Ռամիլ Սաֆարո՞վի» վերադարձնենք Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան

14:29 • 20/11

«Վրաստանն ունի երկու թշնամի՝ ռուսական օկուպացիան և աղքատությունը». վարչապետ Բախտաձե

14:24 • 20/11

Ադրբեջանում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը (տեսանյութ, լուսանկարներ)

14:22 • 20/11

Ավտովթարից հետո Վրաստանի մշակույթի փոխնախարարը 3-րդ օրն է՝ կոմայի մեջ է

14:21 • 20/11

Սամվել Մայրապետյանի գործում մենք կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ․ Նիկոլ Փաշինյան