Բանակում տեխնիկական հագեցվածությունը պետք է զարգանա 7-ամյա ծրագրում. արդեն լուրջ շեշտադրում կա ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ուղղությամբ. Ա. Եղիազարյան

18:53 • 02.02.18



Բանակում տեխնիկական հագեցվածության ապահովման գործընթացն սկսվել է և պետք է զարգանա 7-ամյա ծրագրում: Լուրջ շեշտադրում կա ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ուղղությամբ, խելացի մարդկանց բանակում ավելի շատ տեղ է տրվում, իսկ սա նշանակում է, որ բանակն առաջիկայում հագեցվելու է նմանատիպ միջոցներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով բանակի արդիականացման յոթնամյա ծրագրին: «Մեր բանակն անցյալ տարվանից մեր տեղական սարքերով հայտնաբերում են հակառակորդի դիպուկահարին՝ առանց մարդու կանգնելու և զննելու: Սրանով մենք կարողանում ենք խափանել հակառակորդի գործողությունները, եթե նկատել եք վերջին մեկ տարում հակառակորդի բոլոր դիվերսիաները անհաջողության են մատնվում և կարելի է ասել՝ մենք գրեթե անկորուստ ենք: Այս ամենը խոսում է մեր տեխնիակական հագեցվածության մասին»,- նշեց Արթուր Եղիազարյանը:

- Հունվարի 26-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրն արդեն պատրաստ է և ներկայացվել է երկրի ղեկավարին: Այն նախատեսում է զինված ուժերը հասցնել նոր ու բացառիկ մակարդակի: Ինչպե՞ս պետք է զինված ուժերը հասցնել նոր ու բացառիկ մակարդակի, մի քանի առաջնահերթություններ կնշեք, որոնք պետք է ամրագրվեն ծրագրում:

- Ես չգիտեմ, քանի դեռ ծրագիրը հրապարակային չի ներկայացվել և տեղյակ չենք ամբողջ բովանդակությունից, դժվար է գնահատական տալ: Բայց կարծում եմ՝ այն հավատքը, որ ունի պաշտպանության նախարարը, համոզվածությունն իր գործին և նվիրումը, կարծում եմ՝ որոշակի սկզբունքներ անպայման նկատի առնված կլինեն: Գլխավոր խնդիրը ո՞րն է, որ ազգ-բանակ կոնցեպցիան, որը, երբեմն, փորձում են շահարկել, ներկայացնել պետության ռազմականացում, իրականում այդպիսին չէ: Ուղղակի պետության, ազգի բոլոր հնարավոր ռեսուրսները հարմարեցնել պատերազմական պայմանների: Այսինքն, մենք էլի քաղաքացիական հասարակություն ենք, մեր առօրյայով, մեր զարգացման խաղաղ տենդենցներով, բայց միշտ նկատի ունենալով, որ եթե կառաջանա լուրջ պատերազմական վտանգ, չնայած մենք այս պահին էլ պասիվ պատերազմի մեջ ենք, խոսքը լայնամասշտաբ պատերազմի մասին է: Մեծ պատերազմի մեջ ներքաշվելու պարագայում պետության և հասարակության բոլոր ռեսուրսների հարմարվածությունը այդ իրավիճակին: Երկրի ամբողջական տնտեսական պոտենցիալը պետք է հաշվարկվի պատերազմի համար՝ սկսած սննդամթերքի պահեստավորումից... Մենք խաղաղ բնակչություն որ ասում ենք՝ դրա մեջ մտնում է տղամարդկային պոտենցիալը, իրենք բոլորը նաև ռեզերվային զինվորականներ են: Պետք է պահեստազորը հարմարեցվի պատերազմական իրավիճակի, որ շատ արագ արձագանքման դեպքում հնարավոր լինի հասարակությանը միանգամից վերածել բանակի: Ինչպես այդ մոդելներն ունեն Շվեյցարիան, Իսրայելը, իհարկե, յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով:

- Նախկինում կարճաժամկետ կտրվածքով են եղել բանակի արդիականացմանը, զարգացմանը վերաբերող, ինչո՞ւ մինչև հիմա չէր ներկայացվել նման ծրագիր, ներկայիս անհրաժեշտությունը ո՞րն է:

- Շատ բաներ կան, որ հրապարակման ենթակա չեն: Մենք եկեք վստահենք պետության բարձրագույն այրերին, որոնք ավելի ինֆորմացված են և ավելի լավ գիտեն տարածաշրջանային խնդիրները, սպասվող մարտահրավերները: Գուցե, այս ամենը հենց բխում է նման հանգամանքներից: Մենք գիտենք առջևում ինչ խնդիրների մեջ ենք լինելու և պետք է այսօրվանից պատրաստվենք: Նման խոսք կա՝ ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմին: Այս տրամաբանության մեջ պետք է նայենք:

- Վերջին շրջանում մտահոգություններ են հնչում, որ սպաների արտահոսք կա բանակից: Զարգացման ծրագիրը դրա դեմն առնելու մոդելներ ու եղանակներ պե՞տք է ամրագրի:

- Մարդիկ, երևի, տեղեկություններին լավ չեն տիրապետում, դրա համար են նման ձևակերպումներ անում: Ժամանակին մեր բանակի սպայական կազմը պատերազմի և հետպատերազմյան տարիներին է սկսել ձևավորվել: Երբ ռազմական բուհերը ստեղծվեցին, դրանք տարեկան մի քանի հարյուր շրջանավարտ էին տալիս, այսինքն, բանակն ամեն տարի համալրվում էր, որոնք արդեն երկարատև պայմանագրային սպաներ են՝ 20 տարի՝ 4 տարի սովորել և 16 տարի ծառայել: Եթե մինչ այդ սպաները պայմանագրային 3-5 տարով էին, մեկը դուրս էր գալիս, մյուսը մտնում էր, այսինքն, այդ տեղաշարժը տեսանելի չէր: Իսկ վերջին մի քանի տարում սկսել է լրանալ այն առաջին տարիների շրջանավարտների պայմանագրի ժամկետը: Բնական է, այն անձիք, որոնք իրենց աշխատանքը չեն պատկերացնում բանակում և նրանց պարտավորությունների ժամկետն էլ ավարտվել է, սկսում են խմբային դուրս գալ: Կողքից դիտելուց կարող է արտահոսք երևալ, բայց բանակում չի կարող արտահոսք լինել, նրա համար, որ կան կոնկրետ պայմանագրային պարտավորվածություններ: Իհարկե, այս ծրագրում պետք է տեղ գտնեն այնպիսի դրույթներ, որոնք կնպաստեն, որպեսզի սպաները երբևէ ցանկություն չունենան համակարգից դուրս գալ: Բայց մեր հանրության մեջ այսպիսի մոտեցում կա, երբ պետությունը գնում է արտոնյալ պայմաններ տրամադրելու զինվորականներին, ինչ-որ տեղ բացասաբար է ընդունվում, բայց երբ գալիս է ժամանակը, որ պետք է տրվի, բոլորն ասում են` այո, պետք է: Սա հակասություն է, որ պետք է հարթել և հասարակությունը պետք է հասկանա, որ այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը վտանգելով աշխատանք են իրականացնում, նրանք շատ հարցերում պետք է նաև արտոնյալ լինեն: Ավելի ճիշտ, օգտվեն պետության կողմից շնորհվող արտոնյալ պայմաններից:

- Պետք է 7-ամյա ծրագրում ամրագրված լինի սպաների համար արժանապատիվ սոցիալական փաթեթ, և եթե այո, ապա որքա՞ն այն պետք է կազմի իրատեսական մոտեցումների դեպքում:

- Դա մի քիչ բարդ հարց է, դրա համար պետք է սոցիոլոգիական հետազոտություն իրականացվի, պետք է փորձել պարզել զինվորականների կարիքների գնահատումը, որից հետո ավելի օբյեկտիվ սոցիալական փաթեթ հնարավոր է ձևավորել: Բայց հստակ է մի բան՝ պետք է հավասարության սկզբունք ստեղծվի, ինչը մենք տեսնում ենք բնակարանային խնդրի լուծման հարցում: Հերթագրման պարագայում պետությունն ի վիճակի չէ միանգամից մեծ քանակությամբ բնակարաններ հարցը լուծել և այդ բնակարանները նախկինում չեն հանդիսացել սեփականություն, դա պետական գույք էր: Հիմա, ովքեր ցանկություն ունեն, բոլորը միաժամանակ կարող են դիմել և ստանալ հիփոթեքով բնակարան:

- Շատ փորձագետներ, հաշվի առնելով ՀՀ դեմոգրաֆիական պատկերը, նշում են, որ առաջնագծում լավագույն տարբերակն այն է, որ զինվորին փոխարինի տեխնիկան: Ավելին՝ ասում են, որ այն գերխնդիրն է, որը Պաշտպանության նախարարությունը պետք է դրած լինի իր ռեֆորմների շրջանակում: Ձեր կարծիքը սրա առնչությամբ ինչպիսի՞ն է։

- Սրանք գեղեցիկ գաղափարներ են, գեղեցիկ մտքեր և ցանկություններ են: Եթե ասելով այդքան հեշտ է, ես էլ նման տարբերակ կառաջարկեի: Բայց վերջիվերջո մեր ամբողջ սահմանը պատկերացրեք, մանավանդ մեր աշխարհագրական դիրքով՝ կտրտվածությամբ, լեռնային հատվածներով, ինչքան միջոցներ են պետք: Այսինքն` դրանց արժեքը, սպասարկումը, եղանակային տարբեր պայմաններում դրանք բոլորն էլ երկար չեն գործելու, անընդհատ պետք է նորացնես: Ինչ էլ ուզում ես արա, դրանց բոլորի սպասարկումը մարդը պետք է անի նորից: Իհարկե, հնարավորինս մարդկային ռեսուրսը քչացնելու և տեխնիկան շատացնելու խնդիրը կա, պետք է առավելագույնն անել: Տեսեք, մեր բանակն անցյալ տարվանից մեր տեղական, հայ մասնագետների կողմից ստեղծվեցին սարքեր, որոնք օրինակ՝ հայտնաբերում են հակառակորդի դիպուկահարին՝ առանց մարդու կանգնելու և զննելու: Սրանով մենք կարողանում ենք խափանել հակառակորդի գործողությունները, եթե նկատել եք վերջին մեկ տարում հակառակորդի բոլոր դիվերսիաները անհաջողության են մատնվում և կարելի է ասել՝ մենք գրեթե անկորուստ ենք: Այս ամենը խոսում է այդ տեխնիկական հագեցվածության մասին: Այս գործընթացն սկսվել է և պետք է զարգանա 7-ամյա ծրագրում: Լուրջ շեշտադրում կա ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ուղղությամբ, իսկ սա նշանակում է բանակի հագեցվածությունը նմանատիպ միջոցներով: Խելացի մարդկանց բանակում ավելի շատ տեղ է տրվում, այս բոլոր մոտեցումները սրան պետք է նպաստեն:

- Ձեր կարծիքով զարգացման ծրագրում ռազմական համագործակցության մասով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնման, ՀԱՊԿ շրջանակում նոր ամրագրումներ պե՞տք է արվեն, թե ոչ:

- Մեր մոտեցումը հետևյալն է՝ մենք խաղաղության կողմնակից ենք և պատրաստ ենք համագործակցության բոլորի հետ, ովքեր ցանկանում են երկրագնդի վրա պահպանվի խաղաղությունը: Մենք ոչ մի խնդիր չենք տեսնում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունում՝ չլինելով դաշինքի կազմում: Բայց միևնույն ժամանակ աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ պարտավորությունների շրջանակում մենք նաև մեկ այլ ռազմական բլոկի անդամ ենք հանդիսանում, որը մեր երկրի անվտանգության հայեցակարգից է գալիս:

- Իսկ ՀԱՊԿ-ի շրջանակում այն հարցը չպե՞տք է դրվի, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին ՀԱՊԿ ամենախոշոր դերակատար՝ Ռուսաստանը զենք չվաճառի կամ սահմանափակվի:

- Ես միշտ էլ այդ մասին բարձրաձայնել եմ, որ այո, մեր ռազմական դաշնակցի կողմից անբարոյական քայլ է մեր հակառակորդին զենք մատակարարելը, թեկուզ, որ դա ազգային շահերով արդարացված լինի: Վերջիվերջո դաշինքները ոչ միայն սառը հաշվարկներ են, դրանք նաև բարոյական պարտավորվածություններ են:

 

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

22:10 • 13/11

ՀՀ-ը չի կարող ակնկալիքներ ունենալ Սփյուռքից, իսկ Սփյուռքն էլ չպետք է ակնկալիքներ ունենա ՀՀ-ից. այսպես մենք է՛լ ավելի ենք մեզ հեռացնում միմյանցից․ Աննա Աստվածատուրյան-Թերքոտ

22:05 • 13/11

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը՝ Ջիբրալթարի ճանապարհին (լուսանկարներ)

22:04 • 13/11

Ուկրաինական ուղղափառ եկեղեցին դադարեցնում է հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի հետ

21:57 • 13/11

Հաստատվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը, այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը

21:41 • 13/11

Ամփոփիչ մրցաշար․ Անդերսոնը ջախջախել է Նիսիկորիին՝ զիջելով միայն 1 գեյմ

21:39 • 13/11

Ուկրաինայի քաղաքացին փոխել է անձնագրային տվյալները՝ սիրելիին տեսնելու նպատակով Ղրիմ մեկնելու համար

21:30 • 13/11

Մենք սպասում ենք ՀՀ պատմության մեջ լավագույն ընտրություններին. Պյոտր Սվիտալսկին՝ Ն. Փաշինյանի և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպմանը (լուսանկարներ)

21:15 • 13/11

Google-ը կկրկնապատկի Նյու Յորքի իր աշխատակազմը

21:02 • 13/11

ՀՔԾ-ը լրացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը. փաստաբան

20:51 • 13/11

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Մ. Թանդիլյանն առաջարկում է սահմանել առավելագույն կենսաթոշակի չափ, որը չի գերազանցի նվազագույնի տասնապատիկը

20:33 • 13/11

Ռուսաստանը նավթի արդյունահանման ռեկորդ է սահմանել

20:27 • 13/11

«Ռեալը» Սոլարիին լիարժեք պայմանագիր կառաջարկի

20:22 • 13/11

Ֆրենկ Սինատրայի և նրա կնոջ անձնական իրերն աճուրդի կհանվեն

20:10 • 13/11

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

20:08 • 13/11

1988 թ. երկրաշարժի զոհերին հարգանքի տուրք մատուցելու բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ֆելիքս Ցոլակյան

19:52 • 13/11

Բաքվի էլեկտրակայանում հրդեհ է բռնկվել

19:44 • 13/11

ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա. Բոլթոն

19:34 • 13/11

ՊՍԺ-ի կիսապաշտպանը նշել է, թե որտեղ կարող է շարունակել կարիերան

19:26 • 13/11

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

19:18 • 13/11

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան

19:18 • 13/11

Ռոյսը կարող է բաց թողնել Գերմանիայի ընտրանու առաջիկա հանդիպումը

19:16 • 13/11

Երևանի կենդանաբանական այգու զեբրը սատկել է, նրա արյան մեջ մեծ քանակությամբ մկնդեղ է հայտնաբերվել

19:15 • 13/11

Օրեր առաջ նավթատարի հետ բախված նորվեգական ռազմանավն ամբողջությամբ ջրի տակ է անցել

19:06 • 13/11

Թուրք լրագրողն առանձնացրել է Էրդողանի այդպես էլ չիրականացված նախընտրական խոստումները

19:04 • 13/11

Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպանական գերատեսչությունների աշխատակիցները իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում 

18:59 • 13/11

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահը քննարկել են համագործակցությունը մի շարք ծրագրերում

18:52 • 13/11

Երևանում Opel-ը բախվել է մարդատար երթուղայինին. կան վիրավորներ

18:50 • 13/11

Սանչեսի գործակալը ֆուտբոլիստին «Ռեալին» է առաջարկել

18:45 • 13/11

Համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ

18:38 • 13/11

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Հունաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

18:35 • 13/11

Թրամփին միջազգային հարթակներում օր օրի ավելի քիչ են հարգում. The Washington Post

18:32 • 13/11

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

18:29 • 13/11

Երևանի ավագանու անդամի մանդատը Արամ Մանուկյանի փոխարեն ստանձնում է Միքայել Թումանյանը. ԿԸՀ

18:25 • 13/11

Փաստաբանների հետ քննարկվել են պարզեցված վարույթի կարգով քննվող գործերին առնչվող հարցեր

18:24 • 13/11

Հայաստանի փաստաբանների պալատի պատվիրակությունը մասնակցել է փաստաբանների միջազգային համաժողովին (լուսանկարներ)

18:20 • 13/11

Ամերիաբանկը ճանաչվել է «Thomson Reuters» ընկերության «FXT» հարթակի ամենաակտիվ օգտատեր

18:16 • 13/11

Շուտով կտեսնենք, թե որպես ընդդիմություն դուք որքան ձայն կհավաքեք թիվ 4 ընտրատարածքում. Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Աշոտյանին

18:15 • 13/11

Խափանման միջոցի փոփոխության պարագայում Սամվել Մայրապետյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ. ԶԼՄ–ների ղեկավարները դիմել են Ն. Փաշինյանին

18:08 • 13/11

Եթե այս ընտրություններում փողը դեր չխաղա, հզոր ԱԺ ենք ունենալու և այնտեղ մեծ խմբակցություն կլինի, որը կկոչվի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն. Է. Մարուքյան

18:06 • 13/11

Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան, իսկ Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում

18:03 • 13/11

Պետք է տոտալ կերպով վերանայել մոտեցումները և գալ մի ընդհանուր հայտարարի, որը ձեռնտու կլինի Երևանի բնակիչներին. Հայկ Մարությանը` «կարմիր գծերի» մասին

17:57 • 13/11

ԱՄՆ-ն չի կարողանա զգալիորեն կրճատել իրանական նավթի արտահանման ծավալները. Զարիֆ

17:57 • 13/11

«Ժառանգությունը» չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին

17:55 • 13/11

Չենք կարող ընդունել կրավորական կեցվածք և ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով. Է. Շարմազանով

17:51 • 13/11

7 ամիս սաբոտաժ անեի՞նք, աջակցել ենք, որ հեղափոխությունը հանկարծ որևէ ձևով չվտանգվի. Է.Մարուքյանը՝ ՀՀԿ-ին

17:48 • 13/11

ԱՄԷ դեսպանը ՀՀ ՔԿ նախագահին հայտնել է՝ իր երկրից ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան՝ դիտարկելով այն որպես անվտանգ երկիր

17:48 • 13/11

«Դա անշնորհքություն է». Չավուշօղլուն պատասխանել է Էրդողանին մեղադրած Ֆրանսիայի արտգործնախարարին

17:47 • 13/11

Յուվենտուսի գլխավոր մարզիչ. Հիանալի կլիներ աշխատել արտասահմանում

17:46 • 13/11

Ովքեր կփորձեն առաջնորդվել հին մեթոդներով, ազդել ընտրական պրոցեսի վրա՝ օգտագործելով տեղային ազդեցությունը, թող հիշեն Քրեական օրենսգիրքը. Ն. Զոհրաբյան

17:43 • 13/11

Արցախի մասին երգն Ուկրաինայում կռվի պատճառ է դարձել հայերի ու ադրբեջանցիների միջև. լրատվամիջոցներ

17:38 • 13/11

Աբրահամ Խաշմանյան. Խուանդե Ռամոսը բարձրակարգ մասնագետ է (տեսանյութ)

17:34 • 13/11

2018թ. 3-րդ եռամսյակում ԶՈւ-ում իրականացված ուսումնասիրություններով հայտնաբերվել է պետությանը հասցված 96 մլն դրամի վնաս. հարուցվել է 19 քրգործ. դատախազություն

17:34 • 13/11

Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի հարևանները շնորհակալություն են հայտնել զույգին իրենց տները հրդեհից փրկելու համար

17:29 • 13/11

Եթե ձեր ցուցակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, 2-րդում՝ Նիկոլի «կեպկան», 3-րդում` Նիկոլի հազը, դուք միևնույն է՝ 80% ձայն եք հավաքելու. Աշոտյանը հորդորում է գլուխ չգովել

17:28 • 13/11

Ինդոնեզիայում «Սատանայի անիվ» ատրակցիոնի՝ մարդկանցով լի խցիկները գլխիվայր շրջվել են (տեսանյութ)

17:16 • 13/11

ԱԺ–ում պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններով (ուղիղ)

17:14 • 13/11

«Մնացինք առանց հանճարի». ինչպես են «սուպերհերոսները» սոցկայքերում հրաժեշտ տվել Սթեն Լիին (լուսանկարներ)

17:10 • 13/11

«Այլընտրանք» կուսակցությունը չի մասնակցի ակնհայտ ելքով որևէ քաղաքական գործընթացի. կուսակցության հայտարարությունը՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ

17:07 • 13/11

Էլեկտրաէներգիայի սակագնի նվազում կարող ենք ունենալ, հուսով եմ` փետրվարի 1-ից կլինի այն սակագինը, որն այս փուլում անհրաժեշտ է. Միքայել Մելքումյան

17:02 • 13/11

Առաջադրում եմ թեկնածությունս Լոռու մարզում՝ որպես ռեյտինգային թեկնածու. Արեն Մկրտչյան

16:59 • 13/11

Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին կանվանակոչվի Ռաֆայել Լեմկինի անունով

16:58 • 13/11

ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի. Տիգրան Մուկուչյան

16:57 • 13/11

Նախընտրական քարոզարշավին եկեք ինքներս մեր մեջ այնքան ուժ գտնենք, որ չվերածենք փոխադարձ վիրավորանքի. Նաիրա Կարապետյան

16:51 • 13/11

Ռուսաստանում կինը դանակի 50 հարված է հասցրել ընկերուհուն՝ կատվին չկերակրելու պատճառով

16:48 • 13/11

Ում ասեղն եք թելում` պաշտպանելով «Մուլտի Վելնեսին», ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում. Անի Սամսոնյանը՝ Արման Աբովյանին

16:44 • 13/11

ԵՄ-ում վստահ չեն, որ սիրիացի ներգաղթյալների համար Թուրքիային տրվող գումարն ամբողջովին ծառայում է իր նպատակին. զեկույց

16:37 • 13/11

«Ես անձամբ այն կառաքեմ». Մեքսիկայի նորընտիր նախագահը գնորդ է փնտրում իր օդանավի համար

16:35 • 13/11

Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել ընդդեմ Սիլվա Համբարձումյանի

16:33 • 13/11

Disney-ը հրապարակել է «Խաղալիքների պատմություն-4»-ի թրեյլերը (տեսանյութ)

16:30 • 13/11

Իտալիայում հեքիաթային դղյակը վարձակալության է տրվում ընդամենը 100 դոլարով (լուսանկար)

16:25 • 13/11

Մանե Թանդիլյանը շրջանառության մեջ է դրել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ

16:20 • 13/11

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6 տոկոս. ԿԲ

16:19 • 13/11

Բաքվում քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Միլանում հնարավոր հանդիպման հարցը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

16:17 • 13/11

2019թ-ին բյուջեով 500 մլն դրամ հատկացվելու է առաջնագծում զինծառայողների պարգևատրմանը, 370 մլն դրամով էլ հավելավճարները կավելանան. Կ. Նահապետյան

16:16 • 13/11

Ձևավորվել է ձյուդոյի Հայաստանի հավաքականն օլիմպիական վարկանիշային մրցաշարերի համար

16:13 • 13/11

Ներդրվել է հարկ վճարողների առցանց գրանցման համակարգ. ՊԵԿ փոխնախագահ

16:11 • 13/11

«Ծառայելով Սաուդյան Արաբիայի շահերին՝ Թրամփը կարող է Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշվել». Time

16:04 • 13/11

2019թ. բյուջեի նախագծով պաշտպանության ոլորտի և ՊՆ բյուջետային հատկացումներն ավելացել են. Կորյուն Նահապետյան

16:02 • 13/11

Ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 20-ամյա կնոջ մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. դատախազություն

16:01 • 13/11

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն արդեն բաց է

15:59 • 13/11

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողների միջև ծեծկռտուք է եղել. Shamshyan.com

15:57 • 13/11

Իրանը ՌԴ–ից շուրջ 10 դոլարով ավելի թանկ գազ է առաջարկում. նախարարի պաշտոնակատար

15:54 • 13/11

Սերենա Ուիլյամսը GQ ամսագրի վարկածով տարվա կին է ճանաչվել

15:45 • 13/11

Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

15:39 • 13/11

ՀՀ նախագահը «THALES» և «OpenClassrooms» կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է Հայաստանում համագործակցության հեռանկարները (լուսանկարներ)

15:37 • 13/11

Եթե փորձեն ապօրինի կառուցել, այո՛, տեղի է ունենալու նույն բանը. Հայկ Մարությանը` երեկ իրականացված ապամոնտաժման մասին

15:35 • 13/11

Հայաստանի կենտրոնական բանկը կրիպտոարժույթների նկատմամբ հստակ մոտեցում ունի. Արթուր Ջավադյան

15:30 • 13/11

Մենք այլևս այդպիսի կոալիցիաների մեջ չենք լինի, որտեղ առանց ՀՅԴ-ի կարող են որոշումներ կայացվել. Ա. Ռուստամյան (տեսանյութ)

15:28 • 13/11

Երբ դատավորներն անուղղակիորեն համարվում են «սև», վտանգավոր են հինը քանդելու և նոր համակարգ ստեղծելու քաղաքական տրամադրությունները. Ա. Զոհրաբյան

15:28 • 13/11

Յուրօրինակ ռեկորդով Մեսսին զիջում է միայն Պելեին

15:23 • 13/11

Արթուր Վանեցյան. Կարևորագույն հարցերից մեկը ֆուտբոլը մարզերում զարգացնելն է

15:17 • 13/11

Միշել Օբաման զարդարել է Elle-ի շապիկը (լուսանկարներ)

15:09 • 13/11

Անձրև, ցեխ, քամի. զույգի հարսանեկան «ցնցող» ֆոտոսեսիան անսպասելի ընթացք է ունեցել (լուսանկարներ)

14:59 • 13/11

2019–ից կգործի մեխանիզմ, որ պետք է համակարգի Երևանում կարմիր գծերի և կայանատեղերի ողջ համակարգը. Հայկ Մարության (տեսանյութ)

14:58 • 13/11

Կառավարությունը նախատեսել է ՀՆԱ-ի 4.9 % աճ՝ գործունեության հիմնական շեշտը դնելով տնտեսության ստվերային հատվածի կրճատման վրա. ԿԲ նախագահ (ուղիղ միացում ԱԺ–ից)

14:52 • 13/11

Գերմանական Wintershall ընկերությունը դադարեցրել է աշխատանքն Իրանում՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով

14:47 • 13/11

Ստորագրվել է Երևանի տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը

14:34 • 13/11

«Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանն աջակցելու նպատակով Մոսկվայում կազմակերպված գալա-համերգին հավաքվել է 2.250.000 ռուբլի

14:24 • 13/11

«Ռազմական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կապահովի Հայաստանի անվտանգությունը». Պետդումայի պատգամավոր

14:22 • 13/11

Երկու տնտեսվարողի թույլատրվել է վերսկսել աշխատանքը. կազմակերպությունները վերացրել են հայտնաբերված խախտումները. ՍԱՊԾ (լուսանկարներ)