«Իշխանությունը պետք է տեսնի, որ պրոբլեմ ունի, որ գնա կոնկրետ քայլերի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
19.52
«Իշխանությունը պետք է տեսնի, որ պրոբլեմ ունի, որ գնա կոնկրետ քայլերի». Նիկոլ Փաշինյան
«Ելք» դաշինքի երթը, որը մեկնարկել էր «Մոսկվա» կինոթատրոնից, ավարտվեց նույն վայրում։ Վերջում ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Իրականում գիտեք, որ պատմագրության մեջ կան ժամանակաշրջաններ, դարաշրջաններ կա օրինակ՝ բրոնզե, երկաթե դարաշրջան, բայց ես կարծում եմ, որ մեր ընթացիկ դարաշրջանը պատմության մեջ կկոչվի խառը կանաչու դարաշրջան»,-ասաց նա և նշեց, որ նախորդ հավաքից հետո բենզինը քսան դրամով ևս թանկացել է, և թանկացումները հասել են արդեն դպրոցական բուֆետներին:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ խառը կանաչիի գնի 30 տոկոսով նվազումը, կանաչ սոխի էժանացումը հակակշռելով թանկացումներին՝ իշխանությունը ստանում է 2,6 տոկոս գնաճ, և արդյունքում հայտարարում են, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել:
«Նրանք, ըստ էության, ասում են՝ աղքատների հետ ինչ տեղի է ունեցել, արդեն տեղի է ունեցել, ասում են՝ աղքատները չեն մեռնի, այս 20 տարիների ընթացքում այնքան իմունիտետ են ձեռք բերել, որ որքան ուզում եք թանկացրեք, կարտոֆիլ կուտեն, կարտոֆիլը թանկանա, խառը կանաչի կուտեն, խառը կանաչին թանկանա, կանաչ սոխ կուտեն, կանաչ սոխը թանկանա, սխտոր կուտեն: Բայց այս մոտեցումը մենք համարում ենք անթույլատրելի»,-ասաց նա և շեշտեց՝ այլընտրանքը մարդիկ արտագաղթի մեջ են տեսնում։
«Մեր խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսությունը լինի մրցունակ, դիմադրողական»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, որ վաղը արտահերթ նիստ սկսելու ստորագրահավաք կկազմակերպեն, պատրաստել են փաթեթ և առաջարկում են բենզինի և սեղմված գազի ակցիզային հարկը, դիզվառելիքի ավելացրած արժեքի հարկը վերադարձնել նախկին մակարդակին, և առաջարկում են եկամտահարկը նույնպես բերել նախորդ իրավիճակին:
Նա կարևորեց հանրային ակտիվությունը. «Իշխանությունը պետք է տեսնի, որ ինքը «պրոբլեմ» ունի, որպեսզի գնա կոնկրետ քայլերի, եթե տեսավ, որ «պրոբլեմ» չունի, փոփոխությունների չեն գնալու»: Նա հայտնեց, որ վաղը 27 պատգամավորի ստորագրություն կհավաքվի, և մյուս շաբաթ արտահերթ նիստը տեղի կունենա:
«Մենք ուզում ենք ցույց տալ, որ ՀՀ քաղաքացին է այն միակ ուժը, ով կարող է լուծել թանկացման-չթանկացման մնացած բոլոր հարցերը: Քանի դեռ ՀՀ քաղաքացին շատ հստակ չի ցուցաբերել իր կամքը որևէ հարցի նկատմամբ, իրավիճակը մնալու է նույնը: Մենք հավատում ենք, որ ՀՀ քաղաքացին ունի քաղաքական կամք ՀՀ-ում որոշումների կայացման հսկիչ փաթեթը իր ձեռքը վերցնելու և մենք պատրաստ ենք ծառայելու այդ նպատակին, ծառայում ենք և կծառայենք այդ նպատակին»,-ասաց նա:
Նա հայտարարեց, որ այն պահին, որ արդյունավետ անհրաժեշտություն տեսնեն երթ, ցույց որևէ ակցիա անելու, այդ ակցիայի կազմակերպման մասին կհայտարարեն:
«Այսօրվա հավաքը առաջարկում եմ ամփոփել այդ պայմանավորվածությամբ՝ դուք կհետևեք իրադարձությունների զարգացմանը, մենք կհայտարարենք, թե քանի ստորագրություն ենք հավաքել, ովքեր են ստորագրել և ձեր հետ շփումների արդյունքում կկայացնենք որոշում` հետագա անելիքների վերաբերյալ»,-հայտարարեց Փաշինյանը։
19.57
Սիրելի՛ ոստիկաններ, թանկացումները վերաբերում են նաև ձեր ընտանիքներին. Նիկոլ Փաշինյանը՝ «Ելքի» երթին
«Թանկացմանը ասում ենք ո՛չ», «Թալանին ասում ենք ո՛չ» , «Միացո՛ւմ» կոչերով «Ելք» դաշինքը շարունակում է երթը, որը հետևեց Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցած հանրավավաքին: Երթի մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց երթին:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ քաղաքացինե՛ր, Հայաստանի հպա՛րտ տերեր, մենք ձեզ կոչ ենք անում դուրս գալ և մեզ հետ քայլել, պայքարել ՀՀ քաղաքացիների իրավունքների համար՝ առանց որևէ խտրականության»,- հայտարարում էին երթի կազմակերպիչները և նշում, որ թանկացումների հարվածը վերաբերում է բոլորին:
Նրանք պարբերաբար նշում էին, որ դուրս են եկել հանուն մրցակցության, հանուն էժան գների, հանուն ազատ մրցակցության, ընդդեմ կոռուպցիայի դեմ պայքարի և միայն պայքարի միջոցով է հնարավոր բերել փոփոխություն:
Ոստիկանները երթևեկելի գոտու հետ կապված պահանջ ներկայացրին. նրանց հետ բանակցեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև նա հայտարարեց. «Սիրելի՛ ոստիկաններ, թանկացումները վերաբերում են նաև ձեր ընտանիքներին, որովհետև ձեր ընտանիքները ևս ամենօրյա ռեժիմով խանութներից առևտուր են անում և զգում են այդ թանկացումների արդյունքները: Ուզում եմ արձանագրել, որ պետական հիմնարկի աշխատողների՝ այդ թվում ձեր աշխատավարձերը չեն բարձրացել և բոլոր խավերը շարունակելու են վատ ապրել, քանի որ թանկացումները ծավալվում են»:
Նրա խոսքով՝ պաշտոնական տվյալների համաձայն 2017 թվականի ընթացքում կարագը թանկացել է 41 տոկոսով, խոզի միսը թանկացել է 37 տոկոսով, կարտոֆիլը` 28 տոկոսով, բենզինը, դիզելային վառելիքը` 18 տոկոսով։
«2018 թվականի հունվարի մեկից ուժի մեջ է մտել Հարկային նոր օրենսգիրքը, որը ավելացրել է հարկային ծանրաբեռնվածությունը` բենզինի, սեղմված գազի, դիզվառելիքի վրա, ինչի արդյունքում բենզինը թանկացել է ևս 10-12 տոկոսով, դիզվառելիքը, սեղմված գազը` ևս 15 տոկոսով: Այս թանկացումները շղթայաբար բերելու են մյուս ապրանքների թանկացմանը»-ասաց նա և նշեց, որ այս խնդրի լուծումը տեսնում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մեջ, ինչի համար «Ելք» դաշինքը հանդես է գալիս ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկով:
Նա նկատեց, որ չեն ավելացել աշխատավարձերը, կենսաթոշակները, մարդիկ ավելի ու ավելի վատ են ապրում: «Իսկ «Հանրապետական» կուսակցությունը փորձում է ցույց տալ, որ Հայաստանի քաղաքացիները համակերպվել են այս վիճակին, ըմբռնումով են մոտենում և չեն բողոքում»,-ասաց նա և կոչ արեց միանալ իրենց պայքարին:
19.22
Տարբերակ չէ իշխանություններին ասել՝ կոռուպցիայի դեմ պայքարեք, քանի որ իրենք իրենց դեմ չեն պայքարի. Արամ Զ. Սարգսյան
«Մոսկվա» կինոթատրոնի հարակից հրապարակում «ԵԼՔ » դաշինքի նախաձեռնած՝ ընդդեմ թանկացումների երկրորդ հանրահավաք-երթին խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ելույթում հիշեցրեց, որ ՀՀ կառավարության ղեկավարը հիմնավորեց թանկացումները՝ նշելով, որ ընդհանրապես 4 տոկոս գնաճը տնտեսությանն օգուտ է:
«Այսինքն` ասում է՝ ժողովո՛ւրդ ջան, այս թանկացումներն անում ենք քո համար, որովհետև դա քեզ շատ է պետք, և եթե ուրիշ երկրներում մինչև 10 տոկոս է, մեզ մոտ 2 տոկոս է։ Այնպես որ մեր նկարները տարեք, ձեր տանը փակցրեք պատին, տակը մոմ վառեք, շնորհակալ եղեք, որ որքան իմաստուն իշխանություն ունեք»,-ասաց նա և նշեց, որ իշխանությունն էլ ընդդիմությանը մեղադրում է դրանք մերժելու համար:
«Ժողովո՛ւրդ ջան, խնդիրը միայն թանկացումները չէ, այս թանկացումներով միայն մեր կյանքը ծանր դարձնելը չէ, այլ ավելի շատ գլոբալ է և վերաբերում է ՀՀ տնտեսությանը, տնտեսության կայունացմանը, այդ տնտեսության ողջ մնալուն»,-ասաց նա:
Նա անդրադարձավ արտաքին պարտքին՝ նշելով, որ երկիրը պարտք է վերցնում պարտք փակելու համար և նշեց, որ այդ պետությունը սկսում է նստել «պարտքի ասեղի վրա»:
Արամ Սարգսյանը նշեց, որ մենք փակ սահմանների պայմաններում ենք ապրում, և նույնիսկ 5-9 տարի տնտեսական աճով Հայաստանում դեռևս 30 տարի ո՛չ աղքատության, ո՛չ գործազրկության ցուցանիշները կիջնեն, իսկ արտագաղթի տեմպերով այդ ամենը աղետի կվերածվի:
«Հետևաբար մեզ նոր բան է պետք հորինել, հրաշք է պետք, այնպիսի հրաշք, ինչպիսին Սինգապուրում, Իսրայելում է: Եթե ընդհանուր նայենք ու ասենք, որ այս տնտեսությունը կով է, որը կաթ է տալիս, նրանք լրացուցիչ այդ կովից անընդհատ կաթ են ուզում և վերջնական հասցնելու են նրան, որ այդ կովը սատկի: Մենք առաջարկում ենք գնել նոր կով և բյուջեի մուտքերը ավելացնել դրանով: Տարբերակ չէ ասել, որ կոռուպցիայի դեմ մի պայքարեք, մի գողացեք, քանի որ իրենք իրենց դեմ չեն պայքարի»,-ասաց նա և նշեց, որ այնպիսի լուծում պետք է առաջարկեն, որ իշխանությունն էլ համաձայնի, և լուծումը գիտելիքն է:
Ըստ Սարգսյանի՝ իշխանությունը սպանում է ՀՀ տնտեսությունը և պարզապես վերարտադրության խնդիր է լուծում:
Ինչ վերաբերում է աջ ղեկով մեքենաների արգելքին, ապա Արամ Սարգսյանը ասաց, որ եթե արգելում են այդպիսի մեքենաները, քաղաքացին այդ գումարով ավելի հին մեքենա կգնի, որը ավելի վտանգավոր է, էկոլոգիային ավելի շատ վնաս է հասցնում, քան աջ ղեկով մեքենան: «Սա միանշանակ վնասակար է: Նման տնտեսության այս պայմաններում չի կարելի նման օրենք բերել»,-ասաց նա և նշեց, որ առաջարկել է մինչև 5 միլիոն արժողությամբ բոլոր ձախ ղեկով մեքենաների համար մաքսատուրքի գանձումը նվազեցնել։
19.15
Երևի իշխանությունը մտածում է, որ տեղ ունի այսպես խոսելու, քանի որ 10 000 դրամով գնում է ժողովրդի քվեն. Արարատ Միրզոյան
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր «Ելք»-ի հրավիրած հանրահավաք-երթին ներկայացրեց իր տպավորությունները թանկացումների թեմայով հրավիրված ԱԺ լսումներից:
«Ես այդ լսումներին երբ նստած էի, մտածում էի, որ հիմա կբերեն հանրապետության գլխավոր հոգեբույժին, որը տեղեկանք կներկայացնի այն մասին, որ այս ժողովուրդը ցնդել է՝ խոսում է թանկացումներից, բայց թանկացումներ չկան»,-ասաց նա։
Արարատ Միրզոյանը նշեց, որ սա անվանել այլ կերպ, քան ցինիզմ, ուղղակի հնարավոր չէ:
«Երևի իրենք մտածում են, որ տեղ ունեն այսպես խոսելու, քանի որ երբ պետք է լինում, օգտվելով ժողովրդի ծայրահեղ վիճակից և խոցելիութան աստիճանից, տասը հազար դրամով գնում են ժողովրդի քվեն։ Կամ մտածում են՝ 1000 - 2000 հոգի է մասնակցում թանկացումների դեմ ակցիաներին: Նրանք չարաչար սխալվում են, քանի որ դա չի նշանակում, որ այդ 2 հազար հոգին են դժգոհ այդ թանկացումներից, այլ ամբողջ երկիրն է դժգոհը»,-ասաց նա:
Նա վստահեցրեց, որ փայփայելու են ազատ, բարեկեցիկ, արժանապատիվ Հայաստան ունենալու մասին երազանքը և հետևողականորեն, քայլ առ քայլ գնալու են դա իրականացնելու. «Մենք ինքներս սարքելու ենք: Կեցցե՛ այն Հայաստանը, որը մենք ենք սարքելու, հաստատ, անպայման սարքելու ենք»։
18.58
Փոխողը մե՛նք ենք, և մեր պայքարի միջոցով կարող ենք պահանջել փոփոխություն. Մանե Թանդիլյանը՝ թանկացումների դեմ հանրահավաքին
Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկած ԵԼՔ դաշինքի՝ ընդդեմ թանկացումների երկրորդ հանրահավաք-երթին խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում նշեց, որ շատերը մտածում են, որ ոչինչ չի փոխվելու:
«Բայց փոխողը մենք ենք, և մենք մեր պայքարի միջոցով կարող ենք պահանջել փոփոխություն: Մեզանից բացի ոչ ոք չի կարող իրողություն դարձնել փոփոխությունների օրակարգը: Իշխանություններն ասում են, թե գները կարգավորում են շուկայական հարաբերություններում, բայց չեն ասում, որ անհրաժեշտ է ապահովել մրցակցային պայմաններ, որի արդյունքում են գոյանում արդարացի գներ: Նրանք չեն ասում, որ թանկացումները տեղի են ունեցել հարկային փոփոխությունների արդյունքում: Մենք ունենք առաջարկություն՝ նվազեցնել թանկացումները, բերել նախնական վիճակին, եթե վարենք խելամիտ քաղաքականություն»,-ասաց նա:
Մանե Թանդիլյանը նշեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Հայաստանում 30-50 տոկոս ստվերային տնտեսություն կա, ինչը նշանակում է, որ կան արտոնյալներ, հարկ չվճարողներ: Նա նաև ընդգծեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքներն են թանկացել:
«Այս ամենից կա ելք, կա հնարավորություն` պայքարելու այս թանկացումների դեմ, սրանք արդարացված չեն, և պետք է իմանաք, որ յուրաքանչյուրիդ այստեղ գտնվելն է պարտադրելու այդ փոփոխությունները»-ասաց նա և նշեց, որ մարդկանց ներկայությունն անփոխարինելի է՝ «հարևանը ձեր փոխարեն երթի չի գալու»:
18։52
Ցանկանում եմ, որ փարատվեն կասկածները, թե բողոքի ակցիայով հնարավոր չէ խնդիր լուծել. Արտակ Զեյնալյան
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց «Ելք » դաշինքի նախաձեռնած ընդդեմ թանկացումների երկրորդ հանրահավաք-երթին ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ով նշեց, որ այսօրվա հանրահավաքները տարբերվում են 90–ական թվականների հանրահավաքներից, քանի որ հիմա տեղեկատվական հանրահավաք անցկացնելու խնդիր չկա, քանի որ համացանցը այդ խնդիրը արդեն լուծել է:
«Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը, ով կիսում է մեր տեսակետը, որ կատարված օրենսդրական փոփոխությունները չեն նպաստում մեր զարգացմանը, կարող են ազդել որոշումների փոփոխման վրա: Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին և որոշումները մեծամասնության կամքով պետք է ընդունվեն և մեր խնդիրն է, որ օրենսդիր մարմինը տեսնի, թե որքան մարդ է ցանկանում վերադառնալ մինչև թանկացումներ եղած վիճակը»,- ասաց նա և կոչ արեց մասնակցել հանրահավաքին:
Պատգամավորը նշեց, որ միայն ընտրությունից ընտրություն չէ, որ մասնակցում են պետական կառավարմանը:
«Իրականացված լսումները պարզություն մտցնելու փոխարեն խառնաշփոթ առաջացրին: Պետական պաշտոնյաների մի մասը շփոթմունքի մեջ էր: Ես ցանկանում եմ, որ փարատվեն այն կասակածները, որ ժողովրդական բողոքի ակցիայով հնարավոր չէ բան լուծել: Հայաստանում ժողովուրդը բազմիցս հասել է փոփոխությունների, ազդել է որոշումների ընդունման վրա, փոփոխել դրանք»,-ասաց նա և օրինակ բերեց երթուղայինների սակագնի թանկացման բողոքի ակցիաները, որոնց արդյունքում Երևանի քաղաքապետարանը որոշեց չթանկացնել տրանսպորտի սակագինը։
18.45
Թանկացումները մեղմելու նպատակով ԱԺ լսումները դարձան ծիծաղելի միջոցառում, ունենք քաղաքացու իրական կյանքից կտրված իշխանություններ. Էդմոն Մարուքյան
Քիչ առաջ՝ նախատեսված ժամից 20 րոպե ուշ, «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակից մեկնարկեց «ԵԼՔ » դաշինքի երկրորդ հանրահավաք-երթը՝ ընդդեմ թանկացումների:
ԱԺ նույնանուն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մինչ ելույթներին անցնելը կոչ արեց սպասել աշխատավորներին՝ նշելով, որ նախորդ երթից հետո բազմաթիվ նամակներ են ստացել, որ այնպես անեն, որ աշխատող մարդիկ կարողանան միանալ:
Իր ելույթում նա հիշեցրեց, որ նախորդ՝ հունվարի 19-ի երթից հետո իշխանությունները հրավիրեցին լսումներ: «Լսումները իբր թե թանկացումները մեղմելու մասին էին, սակայն իրականության մեջ դրանք դարձան ձեռառնելիք, ծիծաղելի մի միջոցառում, որի ժամանակ հայտարարվեց, որ գիտնականները պարզել են, որ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, դրա համար էլ կարագը թանկացել է»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև ԱԺ-ում հարց ու պատասխանին, որտեղ վարչապետը նշեց, որ հարևան երկրներում ավելի շատ են թանկացումները և նշեց, որ սուտ տեղեկություններ են տարածում: «Ասում են՝ բենզինը թանկացել է, գազով, երթևեկեք, գազը թանկացել է, ոտքով երթևեկեք. հումորային բան է առաջացել, որ ասում են՝ կոշիկն էլ է թանկացել, ոտքով գնալն էլ է դժվարանում: Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք ունենք ոչ ադեկվատ, քաղաքացու իրական կյանքից կտրված իշխանություններ, և այդ իշխանություններին քաղաքացիները պետք է իրենց համախմբվածությամբ, այս մոբիլիզացիայի, պրոցեսների արդյունքում ցույց տան իրենց տեղը»,-ասաց նա և նշեց, որ «Ելք» դաշինքը պատրաստել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ:
«Ցինիզմը կայանում է նրանում, այս ֆոնին իրենք բենզինը նորից թանկացնում են: Առանց քաղաքացիների մոբիլիզացիայի, առանց հանրային ճնշման մեխանիզմների զարգացման, առանց այդ ճնշումը քաղաքական մեծամասնության վրա բանեցնելու հնարավոր չէ, այս գործողությունները միտված են այդ ճնշումը բանեցնելուն»,-ասաց նա և հայտնեց, որ վաղը խորհրդարանում լինելու է ստորագրահավաք, որի արդյունքում պետք է հրավիրվի արտահերթ նիստ մեկ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու օրակարգով:
«Ես վստահ եմ, որ մեր համատեղ գործողություների արդյունքում մենք կհասնենք փոփոխություններւ, բայց պետք է ունենանք քաղաքացիական գիտակցություն, իրենք իրենց համար պայքարող քաղաքացիներ, իրենք իրենց վստահող»,-ասաց նա:
------------------------------------------------------------------------------------------------------------------------
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում մեկնարկել է «Ելք» դաշինքի նախաձեռնած ընդդեմ թանկացումների երկրորդ երթը: Նշենք, որ «Ելք» դաշինքի նախաձեռնած առաջին երթը անցկացվել է հունվարի 19-ին:
Երթի հիմնական թեման Հարկային օրենսգիրքն է, որով բարձրանում է միջին խավի հարկային բեռը. 150 հազարից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները կվճարեն 28 տոկոս եկամտահարկ՝ նախկին 26 տոկոսի փոխարեն:
Հիշեցնենք, որ թանկացումների դեմ նախորդ երթը «Ելքը» սկսել էր ավտոմեքենա հրելով: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ավտոմեքենան խորհրդանշում է Հայաստանի ներկայիս տնտեսությունը, ինչպես նաև գազի թանկացումը:
«Այդ ավտոմեքենան կխորհրդանշի այն տնտեսությունը, այն տնտեսական իրավիճակը, որ այսօր Հայաստանում հաստատվել է: Նախկինում վարչապետը հայտարարում էր՝ բենզինը թանկացել է, գազով քշեք մեքենաները: Հիմա, որ գազը թանկացել է, այլընտրանք կա ժողովուրդ ջան, բրդեք ձեր մեքենաները»,- ասել էր նա:
Այսօր իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ ոստիկանությունից այցելում են ակտիվիստներին և խնդրում չմասնակցել այսօրվա հանրահավաք-երթին։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»