Համացանցում հայտնվել է քուրդ զինյալների կողմից թուրքական տանկի խոցման ևս մի տեսանյութ

11:17 • 05.02.18

Համացանցում հայտնվել է ևս մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) կին մարտիկը հակատանկային հրթիռային համալիրից հրթիռ արձակում թուրքական Leopard տանկի ուղղությամբ ու կործանում այն:
Հակատանկային համալիրի մոդելը չի նշվում:

Շաբաթ օրը թուրքական ԶՈւ-ի ԳՇ-ն հաստատել էր Սիրիայում մեկ տանկի կործանման լուրն ու նշել, որ հարվածի հետևանքով մահացել է 5 զինծառայող: Որոշ աղբյուրներ, սակայն, հայտնել են 8 զոհի մասին:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ պնդել էին, որ քուրդ զինյալների ոչնչացրած տանկն օգտագործել են տարածքում կռվող թուրքամետ իսլամիստական խմբավորումներից մեկի գրոհայինները:

Картинки по запросу Курды опубликовали видео уничтожения турецкого танка Leopard

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:


Համացանցում հայտնվել է քուրդ զինյալների կողմից թուրքական տանկի խոցման ևս մի տեսանյութ