Օրական ավելի քան 175.000 երեխա առաջին անգամ մուտք է գործում համացանց. ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում պաշտպանել երեխաներին համացանցի վտանգներից

15:11 • 06.02.18



Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, օրական ավելի քան 175.000 երեխա առաջին անգամ մուտք է գործում համացանց, այն է՝ յուրաքանչյուր կես վայրկյանը մեկ, մի երեխա։

Համացանցն այս երեխաներին մեծ հնարավորություններ է ընձեռում, բայց, միևնույն ժամանակ, վտանգում՝ հասանելի դարձնելով այնպիսի չարիքներ, ինչպիսիք են անպարկեշտ նյութերը, սեռական շահագործումն ու բռնությունը, կիբերբուլինգը և անձնական տվյալների ոչ տեղին կիրառումը։

Այս մասին տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից:

«Ամեն օր հազարավոր երեխաներ առաջին անգամ մուտք են գործում համացանց՝ հանդիպելով նորանոր վտանգների, որոնք մենք մինչ այս ոչ միայն ճիշտ չենք գնահատել, այլև չենք մտածել չեզոքացնելու մասին»,- ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, հետազոտությունների և քաղաքականության բաժնի տնօրեն Լորենս Չենդին (Laurence Chandy):

«Թեև կառավարություններն ու մասնավոր հատվածը որոշակի առաջընթաց են գրանցել համացանցի ամենամեծ վտանգների վերացման ուղղությամբ, քաղաքականությունների և մոտեցումների մշակման հարցում ավելի շատ ջանք պետք է գործադրվի՝ երեխաների կյանքը համացանցում ամբողջովին հասկանալու ու պաշտպանելու համար»։

Ինչպես նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «2017թ. երեխաների իրավիճակն աշխարհում. երեխաները թվային դարում» հեղինակային զեկույցում, ողջ աշխարհում համացանցի յուրաքանչյուր երրորդ օգտատերը երեխա է, սակայն շատ քիչ ջանք է գործադրվում երեխաներին թվային աշխարհի վտանգներից պաշտպանելու համար, նրանց առցանց գործունեությունից ստեղծված տեղեկատվական հետքը պաշտպանելու համար և անվտանգ ու որակյալ առցանց բովանդակության հասանելիությունը բարելավելու համար:

Զեկույցում հստակորեն նշված է, որ թվային աշխարհում երեխաներին պաշտպանելու պարտավորությունը բոլորինն է՝ կառավարություններինը, ընտանիքներինը, դպրոցներինն ու այլ հաստատություններինը։ Բայց նաև նշված է, որ մասնավոր հատվածը, հատկապես տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտները, կարևոր և յուրահատուկ պարտավորություն ունեն թվային տեխնոլոգիաների՝ երեխաների վրա թողած ազդեցությունը ձևավորելու հարցում. պարտավորություն, որ մինչ այժմ լուրջ չի ընդունվել։ Մասնավոր հատվածի ուժն ու ազդեցությունը պետք է օգտագործվի, որպեսզի բարելավվեն ոլորտի տվյալների ու գաղտնիության էթիկական նորմերը, և ծավալվի այնպիսի գործունեություն, որ կպաշտպանի առցանց հարթակում գտնվող երեխաների շահերը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը, ՄԱԿ-ի գործակալություններին, ինչպես նաև երեխաների հարցերով զբաղվող այլ միջազգային կազմակերպություններին և հատկապես մասնավոր հատվածին կոչ է անում երեխաներին դնել թվային քաղաքականության կենտրոնում`

1.Համակարգել համաշխարհային, տարածաշրջանային և ազգային արձագանքը։ Մենք պետք է ուժեղացնենք քաղաքականություն մշակողների, իրավապահ մարմինների և ՏՏ ոլորտի միջև համագործակցությունը, որպեսզի տեխնոլոգիական արտադրանքի ստեղծման ընթացքում ներդրվեն անվտանգության նորմեր/սկզբունքներ և միասին աշխատենք, որպեսզի վերջ դնենք թրաֆիքինգին, ինչպես նաև՝ երեխաների շահագործման առցանց այլ միջոցներին։

2. Երաշխավորել երեխաների տվյալների գաղտնիությունը։ Մասնավոր հատվածի ու կառավարության կողմից ավելի մեծ հանձնառություն է անհրաժեշտ երեխաների տվյալների պաշտպանության և տեղին օգտագործման հարցում։ Երեխաների առցանց տվյալները հավաքագրելիս և օգտագործելիս՝ պետք է հաշվի առնել և կիրառել միջազգային նորմերը։ Իսկ երեխաներին պետք է սովորեցնել, թե ինչպես պաշտպանվել այն ամենից, որ վտանգում է իրենց տվյալների գաղտնիությունը։

3. Երեխաներին զինել առցանց հարթակում՝ ապահովելով հասանելի թվային գրագիտությամբ: Նաև կառավարությունների ու ՏՏ ոլորտի մասնագետների ավելի սերտ համագործակցությամբ պետք է ստեղծվեն ՏՀՏ հարթակներ և այնպիսի դասացուցակ, որպեսզի կրտսեր դպրոցից մինչև ավագ դպրոց աշակերտները սովորեն ճիշտ օգտվել առցանց հարթակում տեղադրված նյութերից և չվտանգեն իրենց անձնական տվյալները։ Առցանց գրադարանները պետք է բարելավվեն, իսկ հանրային գրադարանները պետք է վերազինվեն, որպեսզի թվային հմտություններ սովորեցնող դասեր անցկացվեն։ Հարկավոր է ներդրումներ կատարել թվային տեխնոլոգիաների ոլորտում ուսուցիչներին վերապատրաստելու ուղղությամբ: Երեխաներին պետք է սովորեցնել տարբերակել ու զգուշանալ առցանց վտանգներից և ոչ ստույգ տեղեկատվությունից, իսկ թվային քաղաքացիությունն էլ դարձնել թվային գրագիտության կենտրոնական բաղադրիչ:

4. Գնահատել մասնավոր հատվածի յուրահատուկ դերը։ ՏՏ ոլորտում պետք է ներդնել ու պարտադրել տվյալների և գաղտնիության էթիկական նորմեր, որոնք պաշտպանում են առցանց հարթակում գտնվող երեխաների շահերը, այդ թվում՝ այնպիսի էթիկական պրոդուկտի ստեղծում և տարածում խրախուսել, որ կնվազեցնի երեխաներին ուղղված ռիսկերը:

5. Ներդնել այնպիսի լուծումներում, որոնք տեղեկություն կտրամադրեն առցանց հարթակում գտնվող երեխաների, համացանցի առաջարկած հնարավորությունների և հնարավոր վտանգների մասին։ Մեզ ավելի շատ տեղեկություն է հարկավոր առցանց հարթակում գտնվող երեխաների ու նրանց գործունեության մասին, որպեսզի կարողանանք այդ տվյալները կիրառել կարգավորող այնպիսի նորմերում ու քաղաքականություններում, որոնք կճանաչեն երեխաների հատուկ կարիքներն ու իրավունքները։ Թվային աշխարհի մարտահրավերները հաղթահարելու համար պետք է համաշխարհային մակարդակում ուժեղացնել համակարգումն ու տեղեկատվության փոխանակումը։ Պետք է ուժեղացնել համագործակցությունը երեխաների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ և կանոնավոր կերպով համագործակցել օրինապահ մարմինների ու քաղաքականություն մշակողների հետ:

«Վայրկյան է պահանջվում, որպեսզի աշխարհի մի անկյունում որևէ երեխա սկսի իր թվային կյանքը, որը երեխայի լավագույն շահը հաշվի չառնող շատերի կողմից կարող է թիրախ դառնալ և հնարավորության դեպքում՝ շահագործվել»,- ասաց Չանդին։ «Որքան ավելի շատ երեխա է սկսում օգտվել համացանցից, այնքան ավելի հրատապ է դառնում առցանց հարթակում նրանց անվտանգության ու ապահովության հարցը»։





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:16 • 16/10

Հայաստանում կայացել է փորձի փոխանակման երիտասարդական ծրագիր՝ «Առաջնորդություն» խորագրի ներքո (լուսանկարներ)

17:14 • 16/10

Հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները պատրաստվում են Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը

17:11 • 16/10

ՀՀԿ-ն և՛ ասելիք, և՛ անելիք ունի ՀՀ քաղաքական կյանքում և պետք է մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին. Արմեն Աշոտյան

16:55 • 16/10

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքներ

16:53 • 16/10

Վարչապետի հրաժարականից հետո իրավական փակուղում չենք հայտնվելու, իրավական «ականներ» չկան. Երվանդ Վարոսյան (տեսանյութ)

16:50 • 16/10

ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

16:46 • 16/10

Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին կհայտնի ժամը 20:00-ին՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում

16:45 • 16/10

Սյունիքում միջպետական ճանապարհ է փակվել՝ ընդդեմ մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակման (տեսանյութ)

16:41 • 16/10

20 մլն դրամ և 20 հզր դոլար. Հունան Պողոսյանի հայտարարագիրը՝ նախորդ պաշտոնը դադարեցնելու պահին

16:41 • 16/10

«Ուժ ստանալու վայր». ռուս հայտնի հաղորդավար Դմիտրի Դիբրովի ընտանիքը Հայաստանում (տեսանյութ, լուսանկարներ)

16:31 • 16/10

ՀՀ ԱԳ փոխնախարարը  և Հունաստանի ԱԳ փոխարինող նախարարը քննարկել են հայ-հունական բարեկամական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

16:26 • 16/10

Նուրմագոմեդովը մերժել է Մաքգրեգորի՝ ռևանշ մենամարտ անցկացնելու առաջարկը

16:21 • 16/10

Սպիտակ տունն իր դժգոհությունն է հայտնել ռեփեր T.I.-ի տեսահոլովակի առնչությամբ, որում «Մելանյա Թրամփը» մերկապար է պարում (լուսանկարներ)

16:12 • 16/10

ՀՀ ԿԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացմանը

16:09 • 16/10

«Ալաշկերտն» ընկերական խաղում հաղթել է «Արարատին»

16:08 • 16/10

«Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում քննարկվելու են ԵԱՏՄ-ում բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարներն ու քայլերը

16:01 • 16/10

Արարատ Միրզոյանը ՀՀԿ խմբակցության հետ քննարկում է ԸՕ փոփոխությունները

15:58 • 16/10

Կարեն Ներսիսյանը նշանակվեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում

15:54 • 16/10

Ռուսաստանում հոգեբուժարանի աշխատակիցները ծաղրել ու հարվածել են տարեց հիվանդին (տեսանյութ)

15:53 • 16/10

Հանրային պաշտոն զբաղեցնողներից հատկապես պահանջում եմ խստորեն պահպանել օրենքով վերապահված իրավական կարգավիճակի սահմանները. ՄԻՊ

15:50 • 16/10

Հայ բռնցքամարտիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

15:49 • 16/10

Մենք չենք ուզում, որ այս անորոշ կարգավիճակից մոտ 630 ընտանիք մնա առանց օրվա հացի. «Էյ Սի Փի» ՓԲԸ-ի կոլեկտիվի բաց նամակը՝ վարչապետին

15:39 • 16/10

Ես առաջին հերթին լինելու եմ սովորողի, աշխատողի, փնտրողի, ձգտողի ու հանուն լավի պայքարողի կողքին. Արագածոտնի մարզպետ

15:36 • 16/10

Վստահ եմ՝ վարչապետի հրաժարականից հետո դավադրություններ չեն լինի. նոր ԸՕ-ով ընտրությունների գնալն էլ գերնպատակ չէ. Ա. Սիմոնյան

15:36 • 16/10

Ըմբռնումով եմ մոտենում այն մարդկանց, ովքեր ինձ ծեր են համարում. Ռոջեր Ֆեդերեր

15:31 • 16/10

Ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշ մասի վերադարձ. ԱՄՆ դեսպանը՝ Արցախի խնդրի մասին

15:30 • 16/10

ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան

15:28 • 16/10

Հավաքագրված գումարների անհետացման մասին լուրն անլուրջ է, հումորով վերաբերվեք. Դ. Անանյան

15:07 • 16/10

Թրամփին մեղադրել են ջենթլմեն չլինելու համար, երբ նա անձրևանոցը պահել է միայն իր գլխավերևում՝ կնոջը թողնելով անձրևի տակ (լուսանկարներ, տեսանյութ)

15:03 • 16/10

Ալեքսանդր Գրիգորյան. Ջիբրալթարին պարտվելն ավելի դժվար է, քան Ջիբրալթարի նեղուցը լողալով անցնելը

15:00 • 16/10

Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Է. Շարմազանով

14:58 • 16/10

Շիրակի մարզի դատախազությունում հարուցված քրեական գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 91 մլն դրամի վնաս

14:55 • 16/10

Բացի «Երևան» հիմնադրամի գործից՝ Տարոն Մարգարյանի նկատմամբ հարուցված է նաև իր ունեցվածքի հետ կապված քրգործ․ ԱԱԾ տնօրեն

14:52 • 16/10

Պտղնիի համայնքապետը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնել է համայնքին պատկանող խոշոր չափերի գումար. հարուցվել է քրգործ. Կոտայքի մարզպետ

14:46 • 16/10

Սաուդացի լրագրողի անհետացումից հետո միջազգային հեղինակավոր ընկերությունները սկսել են հրաժարվել Սաուդյան Արաբիա այցից. The Hill

14:40 • 16/10

Ֆուչիկի փողոցում ՃՏՊ է տեղի ունեցել. քաղաքացին վրաերթի է ենթարկվել

14:33 • 16/10

Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Լյուքսեմբուրգի մրցաշարում

14:30 • 16/10

Բոլոր փոփոխությունները պարզեցման ուղղությամբ են արվել. Կառավարությունն ընդունեց ԸՕ նախագիծը

14:30 • 16/10

Երկրպագուները չեն ճանաչել շիկահեր դարձած Ջոլիին (լուսանկար)

14:25 • 16/10

Իմ հնարավորությունների սահմաններում անելու եմ ամեն ինչ, որ նոր Հայաստանն էլ ավելի ամրապնդվի. Հունան Պողոսյան

14:23 • 16/10

Ֆելիքս Ցոլակյանն իմ քավորը չէ, կապ չունեմ նաև Գարեգին Բաղրամյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելու հետ․ Արթուր Վանեցյան

14:20 • 16/10

«Հայաստանը պաշտոնապես մեր դաշնակիցն է, ինչո՞ւ ենք մենք զինում Ադրբեջանին, ինչո՞ւ ենք դա անում». ռուս փորձագետ Նիկոլայ Պլատոշկին (տեսանյութ)

14:11 • 16/10

Հեռախոսս գտնվել է ռոմինգի ռեժիմում, իսկ ինտերնետային կապուղին պաշտպանված չէ․ ԱԱԾ տնօրենը մանրամասներ է ներկայացնում

14:02 • 16/10

Օրը դեռ չի ավարտվել. Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի՝ հոկտեմբերի 16-ին հրաժարական տալու հայտարարության մասին

13:59 • 16/10

Կարծում եմ՝ մինչև հունվարի 1-ը չենք հասցնելու եկամտահարկը նվազեցնել. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

13:56 • 16/10

Քննություն է տարվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հիվանդի մահվան հանգամանքները պարզելու համար

13:54 • 16/10

ՀՀ ազգային անվտանգության սահմանապահ զորքերը սահմանային շերտ մուտք գործելու և սահմանային ռեժիմը խախտելու համար ձերբակալել են քաղաքացիների

13:52 • 16/10

Նարեկ Աբգարյանը շուտով իր հերթական մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում

13:49 • 16/10

Կանադայում տղամարդը մերկացել է ու թռել շնաձկներով ակվարիումի մեջ (տեսանյութ)

13:46 • 16/10

ԱԱԾ-ն թույլ չի տա՝ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն այնպիսի խախտումներ, որոնք կբերեն սահմանադրական կարգի խախտման․ Ա․ Վանեցյան

13:42 • 16/10

Մակրոնը փոփոխություններ է իրականացրել կառավարության կազմում

13:30 • 16/10

Ջիբրալթարի խաղը, կարծես, «սև թուղթ» էր, իսկ Մխիթարյանի դիվանագիտական անձնագրի հարցով ինձ չեն դիմել․ Արթուր Վանեցյան

13:17 • 16/10

Արագածոտնի նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանի կենսագրական տվյալները

13:15 • 16/10

Տնտեսական զարգացման և ներդրումների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանի կենսագրությունը

13:02 • 16/10

Սաուդացի լրագրողին սպանել են, մասնատել մարմինն ու «չեզոքացրել» թթվային լուծույթի օգնությամբ. լրատվամիջոցների անդրադարձը լրագրողի անհետացմանը

13:02 • 16/10

Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի կենսագրությունը

12:59 • 16/10

Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Գեղամ Գևորգյանի կենսագրությունը

12:52 • 16/10

Իրանում գրոհայիններն առևանգել են 14 ուժայինի

12:51 • 16/10

Օդի ջերմաստիճանը որոշ մարզերում կբարձրանա 3-4 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ

12:51 • 16/10

Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ-ին կոռուպցիայի դեմ պայքարում. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

12:37 • 16/10

ESET-ը զգուշացրել է գաղտնաբառեր գողացող նոր բանկային վիրուսի ակտիվացման մասին

12:31 • 16/10

Ինձ ու ՀՔԾ պետին գաղտնալսողների շրջանակը հայտնի է՝ ՀՀ-ից են, պատվիրատուն լայն ճանաչում ունի, իսկ շարժառիթն իմ հրաժարականն էր․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

12:28 • 16/10

Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու Ընտրական օրենսգիրքը

12:23 • 16/10

Թագավորական շրջագայություն. արքայազն Հարին ու Մեգան Մարքլն այցելել են Սիդնեյի օպերային թատրոն, կենդանաբանական այգի (լուսանկարներ, տեսանյութ)

12:22 • 16/10

Մարզպետներից մեկը հեղափոխության մասնակից է, մյուսը եղել է բարիկադներից այն կողմ, երրորդը՝ չեզոք միջավայրից է. վարչապետը՝ 3 պաշտոնյաների «սիմվոլիկ» նշանակման մասին

12:12 • 16/10

Հայ բազկամարտիկը Թուրքիայում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը

12:08 • 16/10

5-րդ զորամիավորման ուսկենտրոնում անցկացվել է «Լավագույն դիպուկահար» համաբանակային մրցույթի 2-րդ փուլը

12:01 • 16/10

Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ

11:56 • 16/10

Կառավարության անդամների ճեպազրույցները (տեսանյութ)

11:51 • 16/10

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Մակեդոնիայի հետ խաղին. Հրայր Մկոյանը բացակայում է

11:50 • 16/10

Երևանի Եկմալյան փողոցում և նրա հարակից հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի. Ոստիկանություն

11:43 • 16/10

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց տնտեսական զարգացման և ներդրումների ու գյուղատնտեսության նորանշանակ նախարարներին

11:40 • 16/10

Թուրք ազգայնականները բողոքել են հայկական ապրանքների վրա «Արարատ», «Անի», «Վան», «Աղթամար» անվանումների գործածությունից

11:30 • 16/10

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու

11:21 • 16/10

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել. կա տուժած

11:21 • 16/10

«С-300» սպագետտի, «Կալաշնիկով» հոդ-դոգ. Դամասկոսի սրճարաններից մեկում սիրիական բանակի զինատեսակների պատվին անվանակոչված կերակրատեսակներ են հայտնվել

11:20 • 16/10

ԼՂ-ն հակամարտության կողմ է՝ կարգավորման գործընթացում իր որոշիչ ձայնով. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԱլԳ նախարարական հանդիպմանը

11:18 • 16/10

Թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելու մասին հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան. ՀՀ վարչապետ

11:13 • 16/10

ՄԻՊ ներկայացուցիչները Տավուշի և Գեղարքունիքի զորամասեր չհայտարարված այցի ժամանակ քննարկել են զինծառայողներին հուզող խնդիրները

11:06 • 16/10

Հայաստան-Մակեդոնիա. հայտնի է, թե ինչ մարզաշապիկներով դաշտ դուրս կգան թիմերը (լուսանկար)

11:03 • 16/10

Ես նոր Հայաստանի կողմնակից եմ, իսկ իմ՝ փոխոստիկանապետի պաշտոնից հեռանալը չէր ենթադրում հեռանալ նախկին իշխանության հետ. Հունան Պողոսյան

10:58 • 16/10

Թուրք ֆուտբոլիստ Արդա Թուրանին սպառնում է 12.5 տարվա ազատազրկում՝ ծեծի ու սեռական ոտնձգության համար

10:58 • 16/10

Մեկնարկել է կառավարության արտահերթ նիստը, օրակարգում է նաև 3 մարզպետների նշանակման հարցը (տեսանյութ)

10:56 • 16/10

Դավիթ Հովսեփյանն արծաթե մեդալ է նվաճել սամբոյի պատանիների աշխարհի առաջնությունում

10:43 • 16/10

«Մենք չենք հարցնում Ռուսաստանին, թե ինչ անել մեր իսկ հողում». Պորոշենկո

10:43 • 16/10

Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարը հայտնել է պաշտոնից հեռանալու մասին

10:36 • 16/10

«168 ժամ». Իշխանությունները «թո՞զ են փչում» Վենետիկի հանձնաժողովի աչքերին

10:33 • 16/10

Գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներ են նշանակվել

10:33 • 16/10

«Հայաստանում սպասվող ընտրություններից հետո պարզ կլինի՝ որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղության». Մամեդյարով

10:32 • 16/10

Նեյմար. Մեսսիի բացակայությունը լավ լուր է Բրազիլիայի համար

10:29 • 16/10

«168 ժամ». Կարտոֆիլի գինն առաջիկայում կբարձրանա, կտատանվի 250-300 դրամի սահմաններում. Հրաչ Բերբերյան

10:24 • 16/10

ԱլԳ անդամակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը Զ. Մնացականյանն ընդգծել է՝ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը ՀՀ գլխավոր առաջնահերություններն են

10:14 • 16/10

Մայք Պոմպեոն կժամանի Թուրքիա՝ կորած սաուդացի լրագրողի գործի մանրամասներին ծանոթանալու

10:08 • 16/10

Ադրբեջանում 24-ամյա երիտասարդը որսի ժամանակ սխալմամբ սպանել է ընկերոջը (լուսանկարներ)

10:07 • 16/10

«Ժամանակ». Արթուր Վանեցյանի քենակալն ու քավորը՝ նախարարներ. սրանք զուտ պատահակա՞ն համընկնումներ են  

09:54 • 16/10

«Հրապարակ». Արմեն Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է Համաշխարհային պետական գործչի մրցանակով

09:48 • 16/10

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա. Լեոնիդ Կալաշնիկով

09:43 • 16/10

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների

09:42 • 16/10

«Հրապարակ». Բյուջեն չի ընդունվի. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռքերը կլվանա պատասխանատվությունից

09:35 • 16/10

9 ժամ. թուրք քննիչների խումբն ավարտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում խուզարկողական աշխատանքները