Այս տարի շինարարության ոլորտում կարձանագրվի շուրջ 20% աճ, ուստի մտավախություն կա, որ մեր աշխատուժը չի բավարարելու. Գագիկ Գալստյան

18:21 • 07.02.18



Շինարարների միության նախագահ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր կանխատեսմամբ այս տարի շինարարության ոլորտում կարձանագրվի շուրջ 20 տոկոս աճ: «Մտավախության հիմքեր կան, որ մեր աշխատուժը չի բավարարելու մեր այս տարվա պոտենցիալ շինարարության համար»,-ասաց նա և հավելեց, որ ոլորտի ամենակարևոր հարցը վստահության խնդիրն է:

-Ինչպե՞ս եք գնահատում շինարարության ոլորտում առկա իրավիճակը. ի՞նչով եք պայմանավորում, որ վերջին տարիներին բացասական միտումներից հետո փոքր-ինչ աճ է արձանագրվել, և վարչապետն էլ նշել է, որ նույն աճի միտումը ակնկալում են նաև այս տարի:

-Ոլորտի աշխուժացման համար մեկ և ավելի տարի առաջ պետք է նախապայմաններ ստեղծվեն: Մեր ոլորտի հիմնական խնդիրը վստահության մեջ է: Պետությունը պետք է ստեղծի վստահության դաշտ, որպեսզի ներդրողները` թե տեղական, թե օտարերկրյա, իրենց միջոցները ներդնեն այս ոլորտում: Եթե կողքից դիտարկենք ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանուր քաղաքական գործընթացները, ապա կտեսնենք, որ մենք բավական կայուն վիճակում ենք մեր հարևան մի շարք երկրների, ընդհուպ մինչև Ռուսաստանի համեմատ: Դա բավարար հիմք է տալիս ենթադրելու, որ մեր երկրում ներդրումների ծավալը կավելանա:

-Խնդիրը շահութաբերությու՞նն է, որ այս տարիներին այդ բացերը չեն լրացվել:

-Պարզապես նախապայմաններ են ստեղծվել, նախորդ տարվա աշխատանքները ևս նպաստել են ոլորտի ակտիվացմանը: Շինարարությունը չպետք է դիտարկել զուտ որպես բնակարանների կառուցում. ոլորտը շատ ընդգրկուն է և ներառում է արդյունաբերական, կրթական, մշակութային, կենցաղային, հիվանդանոցային, հյուրանոցային, սննդի, ճանապարհների, կամուրջների, ջրամբարների շինարարությունը: Այս ցանկը ամբողջությամբ թվարկելն անհնար է: Այսօր, իհարկե, նկատվում է ճանապարհաշինության, ջրամբարների և այլ ենթակառուցվածքների շինարարության մասով ակտիվացում, որն իրականացվում է միջազգային ֆինանսական կառույցների միջոցներով՝ Կառավարության համաֆինանսավորմամբ: Որքան թափ առնի շինարարությունը, այնքան ֆինանսական միջոցների ավելացման անհրաժեշտություն է առաջանալու: Ճիշտ է, այսօր մեր կառավարությունը բավական շատ վարկային միջոցներ արդեն ներգրավել է, և հետագայում խնդիր չառաջանալու համար, կարծում եմ, շինարարության ոլորտի ակտիվացումը հնարավոր է իրականացնել ներքին և արտաքին ներդրողների միջոցներով: Ի դեպ, ինձ համար այսօր նկատելի է ներդրողների ակտիվացումը՝ հատկապես ռուս բիզնեսմենների կողմից:

- Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հանձնարարականները շինարարության ոլորտում առկա թույլտվությունների վարչարարության հստակեցման վերաբերյալ, որքանո՞վ դա կնպաստի խնդիրների լուծմանը:

-Շինարարության թույլտվության ավելի պարզ համակարգ, քան այսօր առկա է, երևի թե գոյություն չունի, կառավարությունը փորձում է փոփոխություններ մտցնելով մի փոքր էլ օգնի գործարարին: Պետք է նշեմ, որ բոլոր զարգացած երկրներում` ԱՄՆ-ում, Ռուսաստանում, շինթույլտվություն ստանալը տևում է համարյա մեկ տարի: Մեզ նման զարգացող երկրներում, չգիտես ինչու, ուզում են, որ քսան օրվա ընթացքում շինթույլտվություն տրամադրվի: Պետք է հաշվի առնել նաև, որ շինթույլտվությունը ենթադրում է շրջակա միջավայրի, կոմունիկացիաների, բնապահպանական և այլ հարցերի ուսումնասիրություն, ինչը ժամանակ է պահանջում: Ամեն դեպքում, աշխատանքները հեշտացնելու խնդիրը դրված է , և այս ամենը լավ մթնոլորտ է ստեղծում շինարարության ակտիվության համար հոգեբանական տեսանկյունից: Այսինքն՝ մի կողմից տնտեսական, մյուս կողմից վստահության լավ պայմաններ և նախադրյալներ  այսօր ստեղծված են, որպեսզի այս տարի ոլորտում զգալի աճ արձանագրվի: Ես նույնիսկ մտավախություն ունեմ, որ մեր աշխատուժը չի բավարարելու մեր այս տարվա պոտենցիալ շինարարության համար: Մեր ոլորտում ոչ թե աշխատանք չկա, այլ աշխատող (նկատի ունեմ պրոֆեսիոնալ արհեստավորների):

-Այսինքն` մասնագետները արտագաղթե՞լ են:

-Բավական մեծ պոտենցիալով, ունակ մարդիկ ոչ կայուն շինարարության շրջանում հեռացել են: Մարդ չի կարող երեխային բացատրի՝ հաց մի կեր, մեկ ամիս հետո կաշխատեմ, կուտես։  Սա լուրջ խնդիր է, և դրանից ելնելով՝ մարդը  դիմում է ծայրահեղ քայլերի: Դրա հետ մեկտեղ բավականաչափ մարդիկ կան, որ չաշխատելով ծուլացել են և չեն էլ ցանկանում աշխատել: Տարբեր կառույցներում այսօր կան հյուսնի, սալիկապատողի, զոդողի, մի խոսքով՝ վարպետների պակաս:

-Ձեր կարծիքով՝ ոլորտի բարելավումը պայմանավորված է ներկայիս կառավարության և մասնավորապես՝ վարչապետ Կարապետյանի աշխատանքո՞վ, թե՞ նախկին կառավարությունները անհրաժեշտ քայլեր չեն արել ոլորտի զարգացման համար:

-Իհարկե, անհատն իր չափով դեր ունենում է, սակայն ամեն ինչ անհատով չէ պայմանավորված: Միևնույն ժամանակ, խնդրի լուծման անհրաժեշտությունն արդեն հասունացել էր, որը ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում էր: Այնպես չէ, որ նման խնդրի լուծումը մեկ անձով է պայմանավորված. այն ենթադրում է թիմային լուրջ աշխատանք: Այսինքն՝ նման դեպքերում միշտ էլ առաջնահերթ պետք է ձևավորել ընդհանուր հասուն միջավայր, ինչը այսօր մեր երկրում կա: Շատ եմ կարևորում գործարար միջավայրի զարգացման և ներդրումների խթանման համար բարենպաստ դաշտի ձևավորումը: Ամենակարևորը՝ բարձրացել է վստահությունը: Տարբեր բիզնեսմեններ, որոնք պասիվ էին, նախաձեռնություններ չունեին, հիմա արդեն նախագծեր են քննարկում:

-Մենք շինարարության ոլորտում ունեցել ենք «պիկ» Ռոբերտ Քոչարյանի օրոք, սակայն այն հետագայում որոշ մարդկանց կողմից որակվեց որպես փուչիկ,  արհեստական. հիմա տեսնո՞ւմ եք արհեստական միտում` ակտիվացնելու շինարարության ոլորտը:

- 2006-2008 թվականներին եղավ մեծ աճ, որը չես կարող համարել փուչիկ, քանի որ ռեալ կառուցապատում կար: Ուզո՞ւմ եք ասել, որ պահանջարկ չկար, բայց կառուցվում էր. սակայն այդ դեպքում իրացում չէր լինի, իսկ նման խնդիր չի եղել: Մենք չենք տեսել, որ մեկը մի բան կառուցի, և դա պահանջված չլինի:  Ի դեպ, այդ ժամանակահատվածում ՀՆԱ-ում շինարարությունը 40 տոկոս էր: Եվ չպետք է մոռանալ, որ այդ տարիներին համաշխարհային տնտեսական վիճակը բարենպաստ էր, իսկ 2008-ից սկսվեց գլոբալ ճգնաժամը:

-Ի՞նչ եք կարծում՝ ոլորտի զարգացումը պայմանավորվա՞ծ է նաև նրանով, որ հույսը Հայաստանի հետ կապողները գնալով շատանում են, ապագա են տեսնում:

-Մեր երկիրը այսօր շատ բարենպաստ է. եթե նույնիսկ չքարոզես էլ, բիզնեսմենները տեսնում են, որ այս երկրում կայուն վիճակ է, և այստեղ ներդրում անելը շահեկան է: Ես տեսնում եմ, որ ազգությամբ ոչ հայ գործարարները ցանկանում են Հայաստանում ներդրում անել:

-Բայց մենք տեսել ենք բնակարանաշինության ձախողված փորձեր, երբ սնանկ են ճանաչվում կառուցապատողները և արդյունքում տուժում են քաղաքացիները։ Ըստ ձեզ՝ դրա պատճառը աշխատանքների վատ կազմակերպու՞մն է:

-Նրանք ազնիվ մարդիկ են եղել, բայց իրականում վատ գործարարներ: Իրենք են բիզնեսը սխալ կառավարել: Եթե ուսումնասիրենք ձախողված ծրագրերը, ապա կտեսնենք, որ դրանցով զբաղվողները շինարարության ոլորտի մարդիկ չեն եղել. եղել են ազնիվ մարդիկ, ովքեր ձախողել են իրենց բիզնեսը:

-Այսինքն ՝գտնում եք, որ օրենսդիր դաշտը, պրակտիկ դաշտը բարենպա՞ստ է, և եթե այդպես շարունակվի, կարո՞ղ եք կանխատեսել, թե որքան աճ կգրանցենք այս տարի:

-Օրենսդրական դաշտի հետ կապված խոչընդոտներ չկան, աշխատելու համար նորմալ պայմաններ են ստեղծված: Ամեն դեպքում, կարծում եմ՝ այս տարի շինարարության ոլորտում աճը անցած տարվա համեմատ մոտ քսան տոկոս կլինի:

-Այսքան տարվա պասիվ վիճակից հետո 20 տոկոս աճը ինչի՞ արդյունք է:

-Ինչպես արդեն նշեցի, թե օրենսդրական, թե ներդրումային դաշտում ստեղծված են բարենպաստ պայմաններ: Բացի դրանից, ազատ տնտեսական գոտու բացվելուց հետո արդեն մի շարք գործարարներ այնտեղ ներդրումներ են անում: Բնականաբար, դա չի կարող ուղղակիորեն ազդեցություն չունենալ շինարարության աճի վրա, քանի որ այն սերտորեն կապված է կյանքի բոլոր բնագավառների հետ: Դրա մասին մենք ձեզ հետ արդեն խոսեցինք: Ընդհանրապես, շինարարությունը տնտեսության զարգացման, տնտեսական աճի ազդակն է:

 

 

Լիանա Առաքելյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի՝ մեղադրանքին ի պատասխան

14:03 • 21/09

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները

13:58 • 21/09

Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա

13:50 • 21/09

Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

13:50 • 21/09

Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. կայացել է հայացքների մենամարտը (տեսանյութ)

13:44 • 21/09

Մի՛ բացառեք, որ ևս երեք ամիս հետո ՔՊ-ն հայտարարի, որ պառլամենտական ընտրություններ պետք չեն. Արարատ Զուրաբյան

13:39 • 21/09

«1000 դրամների» հիմնադրամն աստիճանաբար կտարածվի նաև ավելի վաղ տարիներին եղած դեպքերի վրա. Նիկոլ Փաշինյան

13:37 • 21/09

Վետերանների խնդիրները կքննարկվեն և ըստ առաջնահերթության կտրվեն լուծումներ. Ն. Փաշինյանն այցելել է վետերանների միավորում

13:35 • 21/09

Ավստրիացի ընթերցողներին կներկայացվեն ՀՀ-ի և Ավստրիայի միջև ձևավորված համագործակցության արդյունքները գյուղատնտեսության ոլորտում

13:32 • 21/09

Պետք է հարգենք անմեղության կանխավարկածը. Արա Կետիկյանը երես չի թեքել Մանվել Գրիգորյանից (տեսանյութ)

13:30 • 21/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը կժամանի Հայաստան՝ որդուն տանելու․ Ermenihaber

13:18 • 21/09

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների

13:17 • 21/09

Մեքսիկայի նորընտիր նախագահը խոստացել է նախագահական պալատում ցանցաճոճ կախել

13:11 • 21/09

Ա. Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները Բաղանիսում են՝ գնդակոծությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու

13:06 • 21/09

Վարչապետին է ներկայացվել Սահմանադրության նախագիծ, որով նախատեսվում է բոլոր ընտրությունները 2 տարին մեկ անգամ անցկացնել. Պ. Հայրիկյան (տեսանյութ)

13:01 • 21/09

Մերկելն արհամարհել է Թերեզա Մեյին՝ հրաժարվելով սեղմել նրա ձեռքը (տեսանյութ)

12:58 • 21/09

Տիագո Սիլվան կարող է հեռանալ ՊՍԺ-ից. իտալական ակումբները հետևում են իրավիճակին

12:55 • 21/09

Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով. Ն. Փաշինյանը զորակցություն է հայտնում Ն. Զոհրաբյանին

12:47 • 21/09

Քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել մեր անկախության վրա, հակառակը՝ ամրապնդում են այն. Դավիթ Տոնոյան

12:41 • 21/09

Փարիզում ավտոբուսի վարորդը հարվածել է դպրոցականի դեմքին և օգտատերերի աջակցությանն արժանացել (տեսանյութ)

12:41 • 21/09

Պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայում վառելիքի փոխարեն ջուր չի եղել, երբևէ նման բան չի եղել. Լ. Մնացականյան

12:39 • 21/09

Արամ Ա. Կաթողիկոսը կոչ է արել հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող մոտեցումներից

12:28 • 21/09

Թուրքիայում ձերբակալված ավստրիացի լրագրողը դատարանի որոշմամբ կալանավորվել է

12:25 • 21/09

Ավագյան-Սմիռնով, Երիցյան-Պրիետո. կայացել է հայացքների մենամարտը (լուսանկարներ)

12:20 • 21/09

«Հայկական հողում ոչ մի վախ չկա». հայտնի ռուս բլոգերը պատմել է Արցախ կատարած այցի մասին

12:13 • 21/09

«Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատարը կդառնար 60 տարեկան. հուշ-երեկո՝ նվիրված Աշոտ Մանուկյանին

12:11 • 21/09

Ես մրցակցության մեջ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Փաշինյանը մրցակցության մեջ է բոլորի հետ. Արարատ Զուրաբյան

12:01 • 21/09

Հայտնի է դարձել Վիետնամի նախագահի մահվան պատճառը

11:59 • 21/09

Արսենալի ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հայրը դարձել է Գաբոնի հավաքականի մարզիչը

11:56 • 21/09

Անկախության օրվա առթիվ նախագահի նստավայրում ընթանում է պարգևատրման արարողություն (տեսանյութ)

11:51 • 21/09

ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությանը. Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել

11:39 • 21/09

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (տեսանյութ)

11:37 • 21/09

Չի գաղտնազերծվել 0038 հրամանի այն մասը, որը կարող է վտանգել ոչ թե անձանց, այլ մեր ազգային անվտանգությունը․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

11:32 • 21/09

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը հայտնել է, որ չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

11:30 • 21/09

Մեր վերջին 20 տարիներն անկախության կորստի տարիներ են եղել, որովհետև քաղաքացին սկսեց խեղճանալ, ընկճվել, իր ազատատենչությունն անկյուն սեղմվեց. Արամ Մանուկյան (տեսանյութ)

11:28 • 21/09

ԱՄՆ-ում հոգեհանգստի արարողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, արձակվել է մոտ 15 կրակոց

11:20 • 21/09

Ստամբուլում ցուցադրության են հանվել Տիգրան Ձիթողցյանի կտավները

11:18 • 21/09

Շարունակելու ենք ամրապնդել երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ սերունդներին թողնելով խաղաղ, կայուն ու զարգացած հայրենիք. Արմեն Գրիգորյան

11:16 • 21/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես «Ալի» ուժեղ փոթորիկը Boeing-ին թույլ չի տալիս վայրէջք կատարել (տեսանյութ)

11:10 • 21/09

Ճապոնիայի մշակույթի փոխնախարարն ինքնակամ հեռացել է պաշտոնից՝ կոռուպցիոն սկանդալից հետո

11:01 • 21/09

Սահմանին այս պահին իրադրությունը հարաբերական կայուն է․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

10:54 • 21/09

Հենրիխ Մխիթարյան. Արսենալը կփորձի հաղթել Եվրոպա լիգայում

10:54 • 21/09

«Առավոտ». Օրինազանցները չպիտի բաժանվեն «մերոնքականների» և «թշնամիների». պետության ներսում թշ­նամիներ պետք է ընդհան­րապես չլինեն

10:53 • 21/09

Խաղաղասեր քաղաքացիական մարդու կյանքն ու առողջությունը պետք է լինեն լիարժեք պաշտպանված. ՄԻՊ-ի ուղերձը

10:46 • 21/09

Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսներն ամիսներ առաջ ձերբակալվել են Նիդեռլանդներում. Bellingcat միջազգային խումբ

10:46 • 21/09

«Սանիտեկ» ընկերության նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են. նախարար

10:39 • 21/09

Եվրոպա լիգա. հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

10:35 • 21/09

Կառավարության և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ վարչապետի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր (լուսանկարներ)

10:30 • 21/09

Ռոհանին ՄԱԿ-ի ԳՎ-ի շրջանակում Թրամփի հետ հանդիպում է խնդրել

10:27 • 21/09

«Ժողովուրդ». Նոր իշխանությունը գնում է նախորդների ճանապարհով. բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին փոխարինել են ՔՊ-ականները

10:24 • 21/09

Թուրքիայում վերջին 5 տարում բռնության է ենթարկվել շուրջ 60.000 բուժաշխատող

10:17 • 21/09

Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները, վստահ եմ՝ հիմա էլ այդպես կլինի. Ա. Բաբլոյանի շնորհավորական ուղերձը

10:13 • 21/09

«Ժամանակ». ԲՀԿ-ական խաղեր. Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում իրավիճակը գնալով լարվում է

10:12 • 21/09

Եվրոպայի խորհուրդը պահանջ է ներկայացրել Թուրքիայի իշխանություններին՝ Դինքի դատավարության հետ կապված

09:55 • 21/09

«Ժամանակ». ՀԱՊԿ-ը հասկացրել է, որ Երևանն իր վրա հույս չդնի

09:47 • 21/09

Google-ը շնորհավորել է ՀՀ Անկախության 27-ամյակը

09:41 • 21/09

Մահացել է Վիետնամի նախագահը

09:38 • 21/09

Ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ և այսօր ունենք նոր երազանքներ. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

09:32 • 21/09

«Հրապարակ». Դատախազությունում քաոս է. ինչպե՞ս է դասավորվելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ճակատագիրը

09:27 • 21/09

Հայ ժողովուրդը միշտ հավատացել է իր պայքարի, երազանքների հաղթանակին. Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ն. Փաշինյանին

08:55 • 21/09

«Ժամանակ». ԱԺ-ն լուծարելու միակ հնարավոր տարբերակը մնացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

08:48 • 21/09

«Ժողովուրդ». Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկվի ՍԴ

08:38 • 21/09

«Հրապարակ». Նախընտրական այս շրջա­նում ՊԵԿ-ը դադարեցրել է գրեթե բոլոր ստուգումները

08:30 • 21/09

Հայաստանն այսօր տոնում է Երրորդ Հանրապետության անկախության 27-ամյակը

08:20 • 21/09

«Ժողովուրդ». Իրավապահների համար մոտավորապես պարզ է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը

08:01 • 21/09

Երևանում և 3 մարզում սեպտեմբերի 24-ին էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:57 • 21/09

ԱՄՆ-ի Սիրակյուս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել. տուժել է 7 մարդ, այդ թվում` երեխաներ

07:23 • 21/09

ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակն ուսումնասիրելու համար գործարկած զոնդի՝ Երկիր ուղարկված առաջին լուսանկարը

06:54 • 21/09

Օգտատերերը հայտնել են Facebook-ի աշխատանքում խափանումների մասին

06:34 • 21/09

Արտակարգ դեպք Երևանում. դանակահարել են 23-ամյա և 27-ամյա եղբայրների. shamshyan.com

06:22 • 21/09

Համացանցում է հայտնվել «Սևազգեստ մարդիկ» ֆիլմաշարի նոր մասի գլխավոր հերոսների առաջին համատեղ լուսանկարը

05:46 • 21/09

Թրամփը հաստատել է կիբերանվտանգության վերաբերյալ Պենտագոնի ներկայացրած նոր մարտավարությունը

05:09 • 21/09

Արագած գյուղում մոլորված օտարերկրյա քաղաքացիները գտնվել են

04:51 • 21/09

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն առաջարկել է պաղեստինաիսրայելյան բանակցություններն անցկացնել Մոսկվայում

04:16 • 21/09

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը գաղտնի հանդիպում են ունեցել. Daily Mail

03:42 • 21/09

Time ամսագրի նոր համարի շապիկին կրկին Թրամփն ու Պուտինն են հայտնվել

02:52 • 21/09

Իսրայելը Մոսկվային է փոխանցել Սիրիայում կործանված Իլ-20-ի մասին տվյալները

02:22 • 21/09

Պորոշենկոյին զրկել են Վերոնայի պատվավոր քաղաքացու կոչումից

01:37 • 21/09

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար

01:00 • 21/09

ԵԼ. Մխիթարյանը փայլեց. «Արսենալը» գոլառատ խաղում մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

01:00 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավ է խորտակվել. զոհվել է ավելի քան 40 մարդ

23:55 • 20/09

Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է Թրամփի թվիթերյան գրառման ֆոնին

23:52 • 20/09

Xiaomi-ն ներկայացրել է իր ամենամատչելի նոթբուքը

23:44 • 20/09

Մեր երկրում կանայք ոչ միայն հավասար իրավունքներ ունեն տղամարդկանց հետ, այլև ավելի շատ. Մարգարիտա Սիմոնյանը՝ ՌԴ-ում իրավահավասարության մասին

23:41 • 20/09

Իգուաինն ամսական ստանում է այնքան աշխատավարձ, որքան «Դյուդելանժի» բոլոր ֆուտբոլիստները և մարզիչը 1 տարում

23:35 • 20/09

Սոցցանցում հայտնված լուսանկարները բացահայտում են լոգասենյակների ամենատարօրինակ դիզայներական լուծումները

23:23 • 20/09

Մեծ Բրիտանիայում հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների կարճ ցանկը

23:08 • 20/09

Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին նոր հրամանագիր է ստորագրել

23:06 • 20/09

Անկախության տոնի առթիվ ՉԺՀ պետխորհրդի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ն. Փաշինյանին

22:56 • 20/09

ՀՀ զարգացումն ու զորացումը բոլոր հայերի խնդիրն է. Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

22:53 • 20/09

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը՝ վիրավորական բնույթի մեկնաբանությունների վերաբերյալ

22:51 • 20/09

Ասկերանի շրջանի Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

22:47 • 20/09

Galaxy A7. Samsung-ը ցուցադրել է եռակի տեսախցիկով առաջին սմարթֆոնը (լուսանկարներ)

22:46 • 20/09

Արցախի ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել Շոշ գյուղում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ

22:40 • 20/09

Արագած գյուղում օտարերկրյա քաղաքացիներ են մոլորվել

22:34 • 20/09

Սերժ Թանկյանը կոչ է արել ձեռք բերել Լաս Վեգասում կայանալիք համերգի VIP տոմսերն ու նվիրաբերություն անել հայ երեխաներին (տեսանյութ)

22:30 • 20/09

ԵԼ. «Արսենալ»-«Վորսկլա». ուղիղ հեռարձակում

22:28 • 20/09

Խորհրդարանի ինքնալուծարումը չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն, նույնիսկ ԱԺ նախագահի. Արա Բաբլոյան