Մասմեդիան կառավարում է վախերը. վախկոտ հասարակությունը ցածրորակ լրագրության արտադրանքն է
Հարցերը: Ճշգրիտ ձևակերպված հարցերն են մարդ ու երկիր կառուցում: Մնացած ողջ պատմությունը ուշացած հարցերի արձագանքն է: Ահա ինչ կարող է անել լավ և վատ լրագրությունը մարդու կամ նրա երկրի հետ: Վատ լրագրությունը ոչնչացնում է հասարակությանը, իսկ լավ լրագրությունն անգամ ոչնչից կարող է հասարակություն ստեղծել: Այս գործում, իհարկե անդադար աղբահանությունն է ուղիղ ճանապարհը և փաստերի այնպիսի դասավորությունը, որը ոչ թե նոր վախեր է բեռնում, այլ ազատագրում է մարդկանց վախերից: Լրագրությունը հենց վախերի կառավարումն է: Վախկոտ հասարակությունը վատ լրագրության արտադրանքն է, ավելի ճիշտ՝ նրա խոտանը: Եվ, այնուամենայնիվ, կեցցե լրագրությունը, կեցցե մեդիան:
Փաստն այն է, որ բոլորն արդեն ապրում են հենց մեդիաաշխարհում՝ համատարած վերածվելով մեդիապերսոնների, որոնք անդադար մեդիա են բեղմնավորում, թողարկում ու տարածում: Իհարկե, լրագրողներից խլեցին իր բոլոր աշխատանքային գործիքներն ու բեմերը, բայց նրա մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Ավելին, գլխավոր մեդիահերոսը, վերջապես, հաղթեց, նրան միացավ ամբողջ աշխարհը, բոլորն անխտիր, սոցհարթակ բարձրացած ողջ բազմաձայն երգչախումբը:
Այսքանը՝ գլխավոր հարցերից առաջ, որովհետև ամենաանտանելին սեփական մասնագիտության մասին շարադրանքն է:
1. Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը/արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով/:
Գեղամ Բաղդասարյան/«Անալիտիկոն» վերլուծական ամսագրի խմբագիր /-0
Դիանա Մարկոսյան/ Մանկավարժական համալսարանի լրագրության դասախոս/-Պետական լուրջ քաղաքականություն, որը կաջակցի ոլորտի զարգացմանը, ցավոք, չեմ տեսնում: Ավելին, նաև ելնելով այսօր դաշտում տիրող իրավիճակից՝ փորձ է արվում սահմանափակել լրագրողների ազատությունը, ինչը, եթե այս պահին որոշակի առումով բացատրելի է, քանի որ ականատես ենք բացարձակ անպատասխանատու որոշ լրատվամիջոցների և լրագրողների գործունեության, ապա հետագայում դա կարող է լրջագույնս խոչընդոտել անկախ մամուլի զարգացմանը: Հետևաբար, 10-ը բալանոց համակարգում այսօր տարվող քաղաքականությունը, ըստ իս, կարելի է գնահատել բավականին լավատեսական հաշվարկներով՝ 1:
Մհեր Արշակյան/Գրող, հրապարակախոս/- «Մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը» փոքր-ինչ անհասկանալի ձևակերպում է հենց թեկուզ այն պատճառով, որ պետության լծակները նույնիսկ կարգավորիչ չեն, այլ սահմանափակող են։ Հայաստանում՝ հատկապես։ Պետական քաղաքականությունը կարող էր լինել մեկ նախադասություն՝ արգելվում է պետական գաղտնիքների հրապարակում, ռասայական, կրոնական (որը ենթադրում է նաև աթեիստների խոսքի ազատության իրավունքի պաշտպանություն), սեռական խտրականության քարոզ։
Անի Հովհաննիսյան/Լրագրող, «Հետք»/-10-ը բալանոց համակարգում՝ 6:
2.Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Գեղամ Բաղդասարյան- Տեղեկատվական դաշտի խնդիրները հնարավոր չէ դիտարկել մեկուսի։ Տեղեկատվական դաշտի բազմազանությունը (իսկ բազմազանությունը, իմա՝ այլընտրանքն ու մրցակցայնությունը, ոչ միայն մեր, այլև մյուս բոլոր ոլորտների զարգացման նախապայմանն է) ածանցյալ է քաղաքական դաշտի բազմազանությունից։ Քաղաքական դաշտի բազմազանությունն էլ ածանցյալ է տնտեսական դաշտի բազմազանությունից, իմա՝ նյութական ռեսուրսներին տիրապետող ուժերի բազմազանությունից։ Նման բազմազանություն չկա, և սա է թե՛ իմ ոլորտում և թե՛ մյուս բոլոր ոլորտներում զարգացման ապահովման գլխավոր խոչընդոտը։ Ինչ խոսք, բազմազանությունը տնտեսական ոլորտում և ապա քաղաքական ոլորտում ինքնըստինքյան չի ապահովվելու, որպեսզի հետո էլ այն երևակվի տեղեկատվական ոլորտում։ Փոխազդեցության գործոնն էլ է որոշիչ։ Թե ինչպես՝ դեղատոմսեր չունեմ։
Դիանա Մարկոսյան- Լրատվական դաշտի հրատապ լուծում պահանջող առաջին խնդիրը, կարծում եմ, անգրագիտության վերացումն է: Գրագիտության պակասը, որն ուղեկցվում է նաև ոչ կոմպետենտությամբ, ու սեփական խոսքի, նյութի հանդեպ պատասխանատվության բացակայությունը մեր դաշտի ամենամեծ սպառնալիքն է, որը հանգեցնում է մի կողմից անվստահության ԶԼՄ-ների հանդեպ, մյուս կողմից՝ արհամարհանքի, և ի վերջո` անտեսման, որը ամենաողբերգականը կարող է լինել իրեն չորրորդ իշխանություն համարող հանրույթի համար: Գաղտնիք չէ, որ այսօր մամուլի ու հեռուստատեսության ազդեցությունը շատ ավելի փոքր է ինչպես հանրության, այնպես էլ պատկան մարմինների շրջանում, որոնք շատ անգամ, ուղղակի արհամարհանքով են վերաբերվում իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների հանդեպ: Մեղավորը միայն իրենք չեն:
Վիճակը քիչ, թե շատ բարվոք է թերթերում, որտեղ ավանդական մասնագիտությունները դեռ չեն կորցրել արդիականությունը և գոնե խմբագրի, սրբագրիչի գրչի տակով անցած տեքստը որոշակիորեն գրագետ է դառնում: Կայքերի նյութերի զգալի մասը`օպերատիվության քողի ներքո ծնվող, որևէ քննադատության չեն դիմանում: Հեռուստաեթերում հեղինակային նյութերի պակասը հանգեցնում է դեմքի, դիմագծի, ձեռագրի իսպառ բացակայության: Բոլորն ունեն մի դեմք: Հաճախ անգամ կադրերն են նույնը. ժուռնալիստիկան, ցավոք, արվեստից վերածվել է արհեստի:
Մյուս խնդիրը հեղինակային իրավունքի խնդիրն է, որի խախտումներին ավելի հաճախ կարելի է հանդիպել կայքերում: Նորաստեղծ կայքեր, որ առանց որևէ մեկի գիտության ու թույլտվության, իրենց էջերում տեղադրում են բոլորովին այլ կայքի նյութեր, այլ հեղինակների տեսանյութեր, և սոցցանցերում սկսում դրանք տարածել ու հավաքել «լայքեր»:
Այս խնդիրների արմատը որոշակիորեն նաև լրատվական գործունեություն կազմակերպողների մեջ է, իսկ ավելի շուտ` շահույթի, կամ գերշահույթի ապահովման ձգտման: Պրոդյուսերները, խմբագիրները, կոորդինատորները շատ հաճախ գերադասում են աշխատել կիսագրագետ, մի քանի նախադասություն իրար կապել կարողացող երիտասարդ, անփորձ և սեփական իրավունքները չիմացող, անպաշտպան երիտասարդների հետ` նվազագույն վարձատրությամբ, կամ պրակտիկայի անվան տակ օգտագործել նրանց և ազատել, քան պրոֆեսիոնալների հետ: Արդյունքում տուժում է հանրությունը, մասնագիտության համբավը, իսկ ամենակարևորը, չի լուծվում այն խնդիրը, որին միտված է մամուլն ու հեռուստատեսությունը: Բոլոր այն խնդիրները, որոնք կարոտ են բարձրաձայնման ու լուծման, այսօր մղված են չորրորդական պլան, իսկ հիմնականում սահմանափակ ու կիսագրագետ լրագրողների թեթև ձեռքով առաջին պլանում այս կամ այն անգրագետ, օդիոզ կերպարի անձնական, ընտանեկան կյանքին վերաբերող մանրամասներ են. կամ այս ու այն գործչի, պաշտոնյայի ասուլիսները, որոնց նպատակը հիմնականում առկա խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելն է:
Որակի մասին մտածելու փոխարեն այսօր փորձում են դիտողականություն ապահովել էժանագին հումորի ու ցածրարժեք նյութերի, բամբասանքների միջոցով:
Իհարկե, կան բացառություններ, բարեբախտաբար, մեր մամուլի արմատը դեռ կենսունակ է՝ շնորհիվ իրենց գործը սիրող, ազնվորեն գաղափարին նվիրված ու տաղանդավոր լրագրողների:
Մհեր Արշակյան- Մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրը կանխարգելիչ «ազատությունն» է, կամ, ինչպես հայտնի ուզուրպատորն է ձևակերպել՝ «յուրօրինակ ազատ խոսքը»։ Մեծագույն խոչընդոտը լրատվության դաշտում չէ, այլ՝ բիզնեսի։ Երբ իշխանությունը հանգիստ կթողնի բիզնեսին, այդ պահից խոսքն ինքնին ազատ կլինի նույնիսկ հակառակ ամբողջ դաշտի անազատության։
Անի Հովհաննիսյան- Տվյալների լրագրողի համար դժվար է բաց և կազմակերպված տվյալներ գտնելը՝ ՀՀ պետական մարմինների կայքերում կամ տեղեկատվական կենտրոններում։ Ավելին` նույնիսկ պաշտոնական հարցումներ անելու դեպքում՝ այն պետական մարմինները, որոնք վիճակագրական տվյալներ հավաքող հատուկ բաժիններ չունեն, չեն կարողանում լիարժեք ինֆորմացիա տրամադրել՝ տվյալների տեսքով։ Իհարկե, շատ դեպքերում նրանք դիտմամբ են փակում տվյալները։ Օրինակ՝ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը դրամաշնորհների հիման վրա ստեղծված կառույց է, որը պետք է հայաստանյան միջավայրը համապատասխանեցներ Համաշխարհային բանկի՝ բաց կառավարման ստանդարտներին։ Այդ հանձնաժողովի պարտականություններից մեկը պաշտոնյաների հայտարարագրերը բաց և հասանելի դարձնելն է հանրությանը։ Բաց տվյալ ասելով՝ նկատի ունենք փաստաթղթերի այն ֆորմատները, որոնք հնարավորություն են տալիս այդ տվյալները վերօգտագործել (օրինակ՝ բաց API, CSV կամ XLS ֆայլեր)։ Վերօգտագործել նշանակում է՝ լրագրողը պետք է կարողանա այդ տվյալները նշել, պատճենել, տեղադրել տվյալների բազայում, համեմատել և համադրել։ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի կայքում հայտարարագրերը տեղադրված են pdf կամ jpeg ֆորմատներով, որոնց հետ հնարավոր չէ կատարել վերոնշյալ գործողությունները։ Ընդհանրապես՝ եթե թվերը հրապարակային են դարձվում լուսանկարի ֆորմատով, այդ թվերն այլևս չեն համարվում հրապարակային կամ բաց։
Ես, որպես տվյալների լրագրող, փորձում եմ ստեղծել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի տվյալների բազա, որը հետագայում վիզուալիզացնելու եմ։ Նպատակն այդ հսկայաթիվ փաստաթղթերում ներառված ինֆորմացիան տեսողական դարձնելն է հանրության համար։ Տվյալների բազան հնարավոր չի լինի ստեղծել, եթե հանձնաժողովը չտրամադրի հայտարարագրերը՝ այլ ֆորմատներով։ Հենց Համաշխարհային բանկի ստանդարտը հատուկ մատնանշում է, որ հրապարակվող տվյալները պետք է լինեն հասանելի և բաց ֆորմատներով։
Ես զանգահարեցի Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով, խնդրեցի, որ ինձ տրամադրեն հայտարարագրերի բաց ֆորմատով տվյալների բազան։ Նրանք ինձ համոզում էին, որ պաշտոնյան, երբ լրացնում է հայտարարագիրը, այն ակամայից pdf ֆորմատով է պահպանվում։ Ես խորհրդակցեցի մի շարք ծրագրավորողների հետ, ովքեր միաձայն պնդեցին, որ նման բան հնարավոր չէ։ Եթե հանձնաժողովն ինձ չտրամադրի այդ տվյալների հանրային API-ը, ապա ես լիարժեք իրավունք ունեմ նրանց մեղադրելու՝ տվյալները փակելու մեջ։ Ավելին՝ նման նախադեպերի մասին բարձրաձայնելով, տվյալների լրագրողները նպաստում են բաց և թափանցիկ կառավարմանը։ Տեսնենք, օրերս Էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարն ինձ հայտնեց, որ հանձնարարական են տվել, և հիմա իրենց ծրագրավորողները ստեղծում են մի կոճակ, որով ողջ տվյալները տեքստային ֆորմատով հնարավոր կլինի ներբեռնել։ Սպասում եմ այդ կոճակին։
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր/էլիտաներ/, և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Գեղամ Բաղդասարյան- Անկեղծորեն ասած, չգիտեմ ինչ նկատի ունեք «սիրողական քննարկումներ» ասելով։ Եթե խոսքն արհեստավարժության պակասի մասին է, ապա խնդիրն, ըստ իս, դրանում չէ։ Քննարկումների և ընդունվող որոշումների որակյալության խնդիրը պակաս արհեստավարժության մեջ չէ, ավելին` երբեմն դրանք արվում են ոլորտի խնդիրների քաջ իմացությամբ։ Խնդիրը տեղեկատվական դաշտի կանխամտածված հատվածայնության մեջ է՝ իբր նույն այդ դաշտի այպանելի միաբևեռության թվացյալ այլընտրանքի մեջ, այսինքն, երբ հատվածայնացումը գիտակցված իրականացվում է մի բևեռից, ինչն իրականում նույն միաբևեռայնության տարատեսակությունն է։ Ահա այսպիսի պարադոքս, որին հասնելու համար արհեստավարժություն է պետք, այն էլ ինչպիսի… և ընդհանրապես, երբ գնահատական է տրվում լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությանը, ապա գոնե պիտի տարբերակել դրանք՝ իրենց հատվածայնության ամբողջ պերճանքով և թշվառությամբ։ Այնպես որ, այս կանխամտածված ու թվացյալ հատվածայնության մեջ Ձեր ասած մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավերի ձևավորման մասին խոսելն այնքան էլ տեղին չէ։ Նման նուրբ թեմայի մասին կարելի է խոսել տվյալ դաշտի ընդհանրական ու քաղաքակիրթ կանոնների առկայության պարագայում։
Դիանա Մարկոսյան- Համաձայն եմ, որ ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Բայց, ո՞վ է որոշում, թե ովքեր են ներկայացնում էլիտան: Ըստ դաշտում այսօր եղանակ ստեղծողների` հենց իրենք են ընտրախավը: Ու իրենք էլ ձևավորում են կեղծ օրակարգ, իրենք էլ ստեղծում են խնդիրներ, հետո իրենք էլ քննարկում են ստեղծված իրավիճակը, իրենք էլ որոշում են, թե ինչ է ուզում կարդալ ու տեսնել ընթերցողն ու հեռուստադիտողը, իսկ հետո մեղադրում հասարակությանը, թե դա է այսօրվա պահանջարկը:
Մհեր Արշակյան- Պատասխանը պարզ է՝ էլիտան բնական սելեկցիայի արդյունք է։ Ինչ-որ մարդիկ պետք է դրսևորվեն առանձնանալու համար։ Այդ ինչ-որ մարդիկ կան և դրսևորվում են, ես մի 20 հոգու անուն կարող եմ տալ լրատվության մեջ։ Բայց ինչու՞ են խնդիրները այլասերվում սիրողական քննարկումներում։ Պատասխանը մի փնտրեք ոլորտում։ Պետության ներկա վիճակի ամբողջական ընկալում է պետք հասկանալու համար, որ խնդիրը մասնագիտական դաշտերի մեջ չէ։ Քվեով պարտավորված իշխանության բացակայությունը միշտ ուզում է լուծել սեփական կենսունակության հարց և բոլոր ինստիտուտները սկսում է ձևել իր հագով և մտակերտվածքով։ Ամենաանգրագետ և ամենագրագետ, ամենաանտաղանդ և ամենատաղանդավոր լրագրողներն ու վատագույն կամ լավագույն լրատվամիջոցները միմյանց չեն ենթադրում ոչ թե ըստ էության, այլ ըստ այն արգելակների և պատերի, որ նրանց վրա կամ նրանց արանքում դրել է իշխանությունը։ Իշխանությունը պետք է հասկանալ, ոչ թե դաշտը։ Դաշտը ստեղծված վիճակի հետ կարող է կռիվ տալ գործադուլով, ինչն անհեռանկարային է ինքնին։
Անի Հովհաննիսյան- Աշխարհի բոլոր վայրերում էլ մարդն էությամբ առաջին հերթին մտածում է սեփական բարեկեցության մասին։ Որոշ համակարգեր կարողացել են անհատական բարեկեցությունը կապել միջավայրի և համայնքի բարելավման հետ։ Այսինքն՝ ձևավորվել է մի գիտակցություն, ըստ որի անձն իր միջավայրն ավելի լավը դարձնելով՝ բարձրացնում է հենց իր կյանքի որակը։ Հայաստանում միջավայրի և կյանքի որակի միջև կապը չեն տեսնում, անհեռատես են՝ թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական և թե՛ անձնական մակարդակում։
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Գեղամ Բաղդասարյան- Ոչ միայն իմ ոլորտում, այլև ընդհանրապես երկրում կա ինքնակազմակերպման անհրաժեշտության գիտակցման խնդիր։ Մեծ ջանքեր ու եռանդ է թափվում գործող համակարգի արատավորության ցուցահանման ուղղությամբ, և ջանքերը, միակողմանիությամբ հանդերձ, նաև հատվածայնացված են։ Հատվածայնությունն իրականում վատ չէր լինի, եթե լիներ ինքնակազմակերպման գիտակցում, ի վերջո՝ ինքնակազմակերպվում են հատվածները։ Բայց եթե չկա այդ գիտակցությունը, ապա հատվածայնացումը ներուժից վերածվում է փոշիացման գործոնի։
Դիանա Մարկոսյան- Իմ մասնագիտական կյանքում ամենակարևոր, նաև դառը դասը ստացել եմ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ ստիպված էի վախս, տագնապս, հուզմունքս հաղթահարելով՝ գիտակցել պատասխանատվության բեռը ու հանգստության դիմակով ուղիղ եթերում աշխատել: Այդ մի օրը մի ամբողջ ուսումնա-մեթոդական ձեռնարկի նշանակություն ունեցավ ինձ համար: Սովորել սեփական սխալների վրա, տանջվել սխալիդ հետևանքից ու հպարտանալ արածդ գործով:
Մեր ոլորտն այսօր հիվանդ է, նախ պետք է այն բուժել: Իսկ դրա համար, նախևառաջ, պետք է վերացնել անգրագիտությունը: Այս խնդիրը պետք է սկսել լուծել տնից, դպրոցից, բուհից: Մյուս խնդիրը սեփական խոսքի արժեքի գիտակցումն է ու, ըստ այդմ, պատասխանատվության բարձրացումը: Մասնագիտության համբավի ու պատվի բարձրացումը պետք է լինի Ձեր նշած ընտրախավի թիվ մեկ խնդիրը: Բայց ինչպես՝ դժվարանում եմ պատասխանել: Թերևս, ներգրավվելով որոշակի նախագծերում և մրցակցություն ստեղծելով:
Մհեր Արշակյան- Մասնագիտական ամենաարժեքավոր դասը գործունեության ամեն օրն է, որը գրեթե կապ չունի մասնագիտության հետ։ Լրագրողը զենք չէ, որից վախենում է իշխանությունը։ Բայց երբ նա զենք էր, իշխանությունը նրան պատերազմ հայտարարեց ու հաղթեց։ Զուտ հայաստանյան լրագրությունը, հավանաբար, էսթետիկական արժեք ունի ինձ համար, կան մի քանիսը, որոնց ես կարդում եմ հաճույքով։
Անի Հովհաննիսյան- Նախկինում շատ էի սիրում մարդկային պատմություններ գրել, խորանալ մի հոգու կամ մեկ ընտանիքի խնդրի մեջ։ Հիմա շատ եմ սիրում տեսնել խնդրի վիճակագրական մասը, հաշվել, թե նմանատիպ խնդիր ունեցող քանի ընտանիք կա, ինչով են այդ ընտանիքները նման կամ տարբեր։ Մինչ օրս տառապում եմ, որ կարողանամ վիճակագրական տվյալներն ու մարդկային պատմությունները համատեղ ներկայացնել այնպես, որ միմյանցից չկտրվեն։ Հենց գրում ես թվերի և վիճակագրության մասին, բոլորովին այլ տեքստ է ստացվում, իսկ երբ այցելում ես ընտանիք, գրում նրանց պատմությունը, այլ պատկեր ես ունենում։ Հիմա փորձում եմ այս երկու միմյանցից թվացյալ շատ տարբեր, բայց իրականում նույն խնդիրն արծարծող ոճերը ճաշակով համադրել։ Հենց կարողացա անել, կհամարեմ, որ ներդրում եմ ունեցել նորարար գաղափարներով լրագրությունը գեղեցկացնելու և առավել որակով դարձնելու հարցում։
5.Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Գեղամ Բաղդասարյան- Խնդիրը սակավակյացության մեջ չէ։ Կարելի է ասկետիկ կյանքով ապրել թե՛ անձնական և թե՛ մասնագիտական կյանքում, զբաղվել ինքնակատարելագործմամբ, որը սահմաններ չունի, կամ էլ դուրս է ժամանակատարածքային սահմաններից, ավելին՝ անձնական երջանկության տիրույթում է, այլ ոչ թե հանրային։ Ինչ վերաբերում է մեր ոլորտում սակավակյացությամբ երկրին օգուտ բերելուն, ապա պիտի գիտակցել, որ ընդունվող որոշումների վրա ազդեցություն ունենալու ճանապարհին սակավակյացությունն ամենակարճ ու ամենաարդյունավետ ճանապարհը չէ։ Որոշումների ընդունման վրա ազդեցություն ունենալու համար ազդեցության լծակներ ու ռեսուրսներ են անհրաժեշտ, այն էլ լիաբուռն։
Դիանա Մարկոսյան- Վստահաբար՝ այո: Եվ բազմիցս եմ հրաժարվել շատ գայթակղիչ առաջարկներից, որոնք կապահովեին ինձ ֆինանսական կայուն բարեկեցություն, բայց դեմ էին իմ սկզբունքներին ու, իմ կարծիքով, վնասում էին իմ երկրին:
Մհեր Արշակյան- Իմ աշխատանքը հենց այդպիսի արարքի օրինակ է փոքրիկ տարբերությամբ՝ այն ոչ մի օգուտ չի տալիս Հայաստանին։ Պատճառը նույնքան պարզ է՝ գուցե ես այլևս նա չեմ, որը կարող է ինչ-որ բանով օգտակար լինել Հայաստանին։ Հայաստանն էլ նման չէ այնպիսի երկրի, որը կուզեր, որ ինչ-որ մեկն ինչ-որ բանով օգտակար լիներ իրեն։ Ի դեպ, այդ իմաստով կառանձնացնեի «Հետքին», որը հենց ֆինանսական բարեկեցություն չունենալու գնով է օգտակար լինում Հայաստանին։ Թեպետ չէի ասի, որ այդ օգտակարությունից պետությունն օգուտներ է քաղում։
Անի Հովհաննիսյան- Ոչ թե Հայաստանին օգուտ տալու համար, այլ իմ ազատությունները երբեք չկորցնելու նպատակով՝ ես երբեք ֆինանսական կայունությունը չեմ զոհաբերի իմ ազատ խոսքին, կարծիքին և գործելաոճին։
6.2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Գեղամ Բաղդասարյան- Ինձ առանձնապես դուր չի գալիս այդ մարդը ոչ միայն 2017-ին, այլև դրան նախորդած բոլոր տարիներին։ Անզորությունից, երբեմն, վնգստում եմ, իմա՝ հպարտությամբ ներշնչվելու առիթ չունեմ, քանի դեռ այս օրին ենք։ Ու քանի դեռ այս օրին ենք՝ ավելի շատ ինքնախարազանման առիթ կա։
Դիանա Մարկոսյան- Արդեն 2 տարի «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվում իմ ուսանողների ուժերով պատրաստվող հաղորդումը, որի խմբագիրն ու պրոդյուսերն եմ: Այն բավականին բարձր գնահատականի է արժանացել մասնագիտական շրջանակներում: «Հաջողության բանաձև» կոչվող նախագծի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել մասնագիտությունների հետաքրքիր և գունեղ կողմերին: Ցավալի է, բայց այսօր ճշգրիտ գիտությունները կոլապսի մեջ են, իսկ նման հաղորդումներով ուղղակի փորձ ենք անում երիտասարդներին մոտեցնել գիտությանը: Կարծում եմ, մեր թիմի այս աշխատանքը արժանի է գնահատանքի, քանի որ հեռուստատեսության հիմնական գործառույթներից մեկը հենց կրթադաստիարակչականն է, որը հայկական հեռուստատեսությունում այնքան էլ արտահայտված չէ:
2017 թվականին ավարտեցի շատ կարևոր մի գործ՝ պաշտպանեցի թեկնածուական թեզ` «Արտակարգ իրավիճակներում աշխատող լրագրողի սոցիալ-հոգեբանական պատրաստվածության հիմնախնդիրը» բովանդակությամբ: Պատրաստվում եմ հրատարակել ուսումնական ձեռնարկ: Սա, վստահաբար, կնպաստի արտակարգ իրավիճակներում աշխատող լրագրողների մասնագիտական հմտությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
Երևի թե, կարող էի ավելի օգտակար լինել մասնագիտական դաշտի համար, բայց արել եմ այնքան, որքան հասցրել եմ:
Մհեր Արշակյան- Ոչ։ 2017-ին ես ոչ մի արժեք չեմ ստեղծել։ Եվ վախենամ, որ դա արդեն քրոնիկ է։
Անի Հովհաննիսյան- Փորձում եմ ժամանակին և որակով անել աշխատանքս, լիարժեք սիրել ընտանիքս, սիրելիիս ու ընկերներիս։ և, այո, գրեթե միշտ ես ինձ դուր եմ գալիս։
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Գեղամ Բաղդասարյան– Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաՆական ուժի մեջ է։
Դիանա Մարկոսյան- Ոչ միայն հայերին, աշխարհի մարդկանց կմաղթեի խաղաղություն՝ նախ իրենց ներսում, ապա և դրսում, խորհուրդ կտայի սիրել և լինել սիրված: Ժպտալ ու լինել բարի:
Մհեր Արշակյան- Կոչ կանեի կողմնորոշվել, թե ինչ են հասկանում Հայաստան ասելով և փորձել բացատրել, թե ինչու այստեղ չեն կամ չեն կարող այստեղ լինել, եթե Հայաստանն արդեն ձևակերպված է։ Իսկ եթե չեն կարողանա ձևակերպել, իրենք պարտավոր են լինել Հայաստանից հեռու։ Դա արդեն անհնարինություն չէ, այլ՝ կոչում։ Եվ ես համաձայն եմ նրանց հետ։
Անի Հովհաննիսյան- Ես չեմ սիրում ուղերձներ հղել, մանավանդ՝ որևէ կոնկրետ ազգության, ռասայի, սեռի կամ կրոնի առանձնացված ներկայացուցիչների։
Ստեղծագործական Հայաստան մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 15:33 • 29.03.24 Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Մամուլի տեսություն 09:43 • 29/03 Որ դեղերը չեն ներառվի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկում․ «Իրավունք» Համաձայն նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում, ինչը լրջագույնս դժգոհությունների տեղիք է տվել, հաշվի առնելով, որ այդ ցանկը եկող տարվանից էլ ավելի է ընդլայնվելու:
-
Քաղաքականություն 10:24 • 29/03 Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, դրա կարգախոսն էր՝ «Ելք» ելք ՀԱՊԿից և Եվրասիական տնտեսական միություն
-
Իրադարձային 09:30 • 29/03 Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից:
-
Քաղաքականություն 23:42 • 28/03 Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Նրա խոսքով՝ թեև պաշտպանական ուժերին հաջողվել է զսպել ռուսներին, այնուամենայնիվ, նրանք պատրաստ չեն պաշտպանվել ռուսական մեկ այլ խոշոր հարձակումից՝ առանց գործընկերների օգնության:
-
Քաղաքականություն 23:11 • 28/03 Երբ ժամանակը եկավ մեզ պաշտպանելու՝ ՌԴ-ն չպաշտպանեց․ նորից հույս հայտնեցինք, որ կպաշտպանեն, բայց՝ խաբեցին, վերջում փորձեցին ներքաշել նոր պшտերազմի մեջ արդեն ՀՀ-ում, որպեսզի գան և «փրկեն»․ Սիմոնյան Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք՝ էդ կազմակերպությունը կա թե չկա, գործո՞ւմ է, դուրս է գալիս մեր տարածաշրջանից, պատրաստվու՞մ է գոնե զանգել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Իրավունք
-
14:22 • 29.03.24 Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
Տնտեսություն
-
13:06 • 29.03.24 «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում
Սպորտ
-
20:10 • 28.03.24 Դրանք կեղծ լուրեր են․ Դեպայի գործակալը՝ Ալվեշի գրավը վճարելու մասին
Մամուլի տեսություն
-
09:14 • 29.03.24 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Փաշինյանի այցին․ «Հրապարակ»
-
08:54 • 29.03.24 Արդյոք Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»