Ընտրապայքարի ժամանակը փոխելով՝ Ալիևը թերևս ժամանակ է շահում, որ ԼՂ հարցում իր պայմանավորվածությունները չիրագործի․ Կայծ Մինասյան

20:58 • 07.02.18



Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանի խոսքով՝ դժվար է իմանալն ու պատկերացնելը, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում, ինչ իրավիճակ, ինչպիսի քաղաքական կյանք կա հիմա Ադրբեջանում:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ քաղաքական փորձագետները հեռվից են միայն կարողանում հետևել և ըստ այդմ՝ պատկերացնել, թե ինչու են, օրինակ, վերջին պահին որոշում այնտեղ նախագահական ընտրությունների օրը փոխել:

«Դա կարող է նշանակել, եթե ոչ ճգնաժամ, ապա մտահոգություն. մտահոգություն թե՛ ներքին, թե՛ արտաքին պատճառներով»,- ասաց նա:

Կայծ Մինասյանի խոսքով՝ իրականում որքան ավտորիտար եղավ Ադրբեջանը, այնքան ոչինչ, բացի բիզնեսից, չի կարողանա շահել՝ թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Եվրոպայից:

«Բայց միայն բիզնեսը բավարար չէ, որովհետև Արևմուտքը, Ռուսաստանը և այլն, առանձնացնում են բիզնեսն ու իշխանության գլուխը: Իրենց համար կարևոր է բիզնես անել, բայց թե ով կլինի իշխանության գլուխ, կարևոր չէ նրանց համար»,- նկատեց նա:

Կայծ Մինասյանի խոսքով՝ Ադրբեջանում նախագահական ընտրություններն արտահերթ անցկացնելու ու Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի միջև կապ կա, բայց դա անուղղակի է: Նրա կարծիքով՝ Ադրբեջանում պարզապես չեն ցանկանում, որ ընդդիմադիր ուժերը պատրաստվեն հանգիստ ձևով․ քանի որ իշխանությունն իր ամբողջ ձեռքի մեջ ունի լծակները՝ հանգիստ է կազմակերպելու ընտրությունները, բայց ընդդիմադիր ուժերը չունեն այդ հնարավորությունը: Ճիշտ հակառակը՝ ընդդիմությանը ժամանակ է պետք, բայց հիմա նրանք չեն կարողանա հանգիստ ձևով նախապատրաստվել ընտրություններին»,- նշեց նա:

Ապրիլին՝ Ադրբեջանում նախատեսված արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման շրջանում, փորձագետի կարծիքով, դժվար թե սահմանային լարվածություն լինի: «Ընտրապայքար է գալիս մեջտեղ, դժվար է պատերազմ սկսել ընտրապայքարի ընթացքում: Բայց նայած, թե ինչ ընթացք կունենան ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունները գարնան վերջում. եթե ոչ մի դրական արդյունք չլինի, գուցե ամռանը լարվածություն լինի: Բայց դա հստակ չենք կարող ասել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ըստ այդմ մենք պետք է միշտ պատրաստ լինենք Ադրբեջանից եկող հարվածները հետ մղելու համար: «Փարիզից դժվար է ասել, բայց պետք է ուշադիր լինել: Ես վստահ եմ, որ մեր տղաները պատրաստ են սահմանին, շատ զգույշ են, իրենց գործը անում են, միշտ պետք է Ադրբեջանից ամենավատ բանը սպասել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հոկտեմբերից ապրիլ նախագահական ընտրությունները տեղափոխելը նաև պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է խուսափել պայմանավորվածություններ կատարելուց: «Քանի որ Ադրբեջանը ԵԱՀԿ-ին խոստացել է գոնե մինչև մայիս պայմաններ ստեղծել դիտորդական խումբը ավելացնելու համար: Ո՞վ գիտե, գուցե ընտրապայքարի ժամանակը փոխելով՝ Ալիևը թերևս ժամանակ է շահում, որ իր պայմանավորվածությունները չիրագործի՝ ասելով, որ, տեսե՛ք, մենք հիմա ընտրապայքարի մեջ ենք, չենք կարող ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնել և այլն»,- նշեց նա:

Խոսելով ՀՀ-ում սպասվող քաղաքական փոփոխությունների մասին՝ Կայծ Մինասյանը վստահորեն նշեց՝ ներկա վերնախավը՝ իշխանություններն ամեն ինչ կանեն, որ մասնակցեն Հայաստանում իր անկախության պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող մեծ ու կարևոր միջոցառմանը (նկատի ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը-Հ․ Հ․):

«Ես չեմ խոսում ներքին քաղաքականության խնդիրների մասին, այսինքն՝ Նալբանդյանը պետք է մնա կամ Սերժ Սարգսյանը պետք է լինի վարչապետ, թե՞ Կարապետյանը պետք է մնա վարչապետ: Բայց վստահ եմ՝ նույն մարդիկ են մնալու իշխանության մեջ: Բայց պետք է հասկանալ այսօրվա մարտահրավերները, պետք է հասկանալ՝ կառավարման համակարգը փոխելուց, Սահմանադրությունը փոխելուց հետո ի՞նչն է ավելի կարևոր լինելու՝ Սահմանադրությո՞ւնը, թե քաղաքական մշակույթը, քաղաքականության մեջ մնացած մարդիկ: Կարող ենք ասել, որ Հայաստանը փոխվեց, եթե ղեկավարները փոխվեն, եթե վերջիններիս քաղաքական մշակույթը չփոխվի, կնշանակի, որ որևէ փոփոխություն չի լինի»,- նշեց նա:

Ի՞նչ ապագա է կանխատեսվում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, եթե և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում իշխանությունները վերարտադրվեն, արդյո՞ք պետք է սպասել փոփոխություններ հիմնախնդրի կարգավորման գործընթացում․ Կայծ Մինասյանը հարցադրմանը պատասխանեց․ «Հիմա գնդակը Ադրբեջանի դաշտում է: Հիմա նա պետք է կազմակերպվի, շտկի իր դիրքորոշումը դեպի խաղաղություն, որովհետև գիտենք, որ Ադրբեջանն է, որ խանգարում է հետաքննության և վերահսկողության մեխանիզմների ներդրմանը»։

Նա հիշեցրեց՝ 2003 թվականից ի վեր Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևն է և նշեց՝ նա պատրաստվում է անվերջ ղեկավարել Ադրբեջանը:

«Դա շատ վատ տպավորություն է ստեղծում ամբողջ միջազգային հանրության առջև: Լավ է, որ Հայաստանի ղեկավարությունը փոխվի ապրիլին, որպեսզի ցույց տա Ռուսաստանին, Արևմուտքին, ամբողջ միջազգային համայնքին, որ տեսե՛ք, մեր և Ադրբեջանի միջև տարբերություններ կան, և դա փաստ է ոչ միայն խոսքով, այլ նաև գործով: Եթե Հայաստանում ևս իշխանության մարդիկ մնան, և եթե Ադրբեջանում էլ նույնը լինի, նշանակելու է, որ մեր և Ադրբեջանի միջև տարբերությունները շատ քիչ են, իսկ դա կարող է շատ վատ հետևանք ունենալ Հայաստանի համար՝ գոնե միջազգային հանրության առջև: Կարևոր է, որ մենք ուրիշ ձևով մոտենանք այդ հարցին: Հիշում եմ Կարեն Կարապետյանի վերջին հայտարարությունը, որ ուղղակի գործելակերպի հեղափոխություն է պետք: Ճի՛շտ է ասում»,- նշեց նա:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:18 • 19/11

ԱՀ նախագահը Լոս Անջելեսում ՀՕՄ անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը

11:16 • 19/11

Հրապարակվել են 2017 թվականին անհետացած և օրերս հայտնաբերված «Սան Խուան» սուզանավի լուսանկարները

11:12 • 19/11

Բակո Սահակյանը ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարանում քննարկել է Սփյուռքին վերաբերող հարցեր

10:56 • 19/11

«Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանից հարյուրավոր բեռնատար մեքենաների առաջ». թուրք դեսպանը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած լուրերը

10:49 • 19/11

Յոահիմ Լյովը ցորենի գարեջուր կհյուրասիրի Մյուլերին` Գերմանիայի հավաքականում 100-րդ խաղն անցկացնելու առթիվ

10:49 • 19/11

Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ (տեսանյութ)

10:23 • 19/11

Գրիզման. Շատ դժվար էր մերժել Բարսելոնային

10:19 • 19/11

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի, Մալիբուն «գունագեղ» քաղաքից վերածվել է «մոխրագույն» քաղաքի (տեսանյութեր)

09:49 • 19/11

Մեքսիկայում մահացել է հայտնի նարկոբարոն Էկտոր Բելտրան Լեյվան

09:35 • 19/11

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված 445 բեռնատար 

09:16 • 19/11

Շղթայական վթար Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ

06:51 • 19/11

Սալվադորից ԱՄՆ է ուղևորվել միգրանտների չորրորդ քարավանը

06:20 • 19/11

Facebook-ը խիստ ճնշման տակ է. Ցուկերբերգը հայտարարել է «պատերազմական պայմաններ»-ում աշխատելու մասին

05:49 • 19/11

Ռուսաստանի շուկայում սպասվում է երշիկի գների բարձրացում

05:23 • 19/11

Արգենտինայի իշխանությունը հայտարարել է, որ չի կարող «Սան Խուան» սուզանավը ծովի հատակից դուրս բերել

04:55 • 19/11

19-ամյա ֆուտբոլիստն ինքնասպան է եղել

04:39 • 19/11

Ուկրաինայի ԱԳՆ-ը դատապարտել է Կիևում կանադացի լրագրողի նկատմամբ կատարված բռնությունը

03:48 • 19/11

Մեյը հույս ունի Brexit-ի շուրջ համաձայնություն ձեռքբերել նոյեմբերի 25-ին

03:19 • 19/11

Բոլոնիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ռումբ է հայտնաբերվել. բնակիչները տարհանվել են

02:46 • 19/11

Ֆրանսիայի վարչապետն արձագանքել է ցուցարարների պահանջին

02:17 • 19/11

Apple-ի գլխավոր տնօրենը խոստովանել է, որ հոգնել է iPhone-ից

01:49 • 19/11

Սևանում շունը կծել է 14-ամյա երեխայի

01:24 • 19/11

ԱՄՆ նախագահը հրաժարվել է լսել սաուդցի լրագրողի սպանության «սարսափելի» ձայնագրությունը

00:58 • 19/11

Բուլղարիայի տասնյակ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել

00:35 • 19/11

Ալեքսանդր Զվերևը` ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթող

00:16 • 19/11

Բենյամին Նեթանյահուն ստանձնել է Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնը

23:56 • 18/11

Թրամփը հայտնել է՝ որն է եղել իր նախագահության օրոք կայացրած ամենաբարդ որոշումը

23:47 • 18/11

Փարիզում բողոքի ակցիա է անցկացվել Apple-ի նոր խանութի բացման դեմ

23:40 • 18/11

Իսրայելցի հաշմանդամ փեսան հատուկ անվասայլակի օգնությամբ կարողացել է կանգնել իր հարսանիքի ժամանակ

23:31 • 18/11

Femen-ի ակտիվիստները փորձել են խափանել Ֆրանկոյի մահվան տարելիցի միջոցառումը Մադրիդում (տեսանյութ)

23:15 • 18/11

Օգտատերերին զվարճացրել է թմրավաճառի՝ ոստիկանության հրապարակած լուսանկարը

22:57 • 18/11

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահին երկրի Ազգային տոնի առթիվ

22:50 • 18/11

«Ռոսսելխոզնադզորը» կարգելի ամերիկյան թռչնամսի տրանզիտը ՌԴ տարածքով

22:40 • 18/11

Վան Պրագ. Գերառաջնության ստեղծման վտանգը եկել է ոչ թե «Բավարիայից», այլ «Ռեալից»

22:39 • 18/11

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին

22:30 • 18/11

Մերլին Մոնրոյի «Ոսկե գլոբուս»-ը Լոս Անջելեսում վաճառվել է 250 000 դոլարով

22:25 • 18/11

Ակնկալում եմ մեր իշխանություններից դիվանագիտական խողովակներով և մնացած հնարավոր ձևերով հասնել նրան, որ Բելառուսը ներողություն խնդրի. Ա. Զաքարյան

21:58 • 18/11

Եթե 1 կամ 2 մարգինալ ասում է «ահաբեկիչներ», «Սասնա ծռերը» մեղավոր չեն. Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ իրենց պետք է ոչ թե վանել, այլ ներգրավել

21:43 • 18/11

Marca. «Ռեալը» պատրաստվում է առաջարկով դիմել ՊՍԺ-ին

21:41 • 18/11

Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են խռովության պատճառ դարձած ուղևորին

21:27 • 18/11

Չեմ տեսնում կոալիցիայի հավանականություն, ունեցել ենք հնարավորություն՝ լինելու «Իմ քայլը» դաշինքում, բայց մենք տարբեր ենք. Էդմոն Մարուքյան

21:15 • 18/11

Գարեթ Սաութհեյթ. Հպարտանում եմ Անգլիայի հավաքականի առաջընթացով

20:58 • 18/11

Թուրքական աղբյուրը «պաղեստինյան հետք» է հայտնաբերել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործում

20:38 • 18/11

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար. երկրի ԱԳՆ

20:16 • 18/11

Սյունիքում մեքենան բախվել է հայ-իրանական սահմանի փշալարերին ու հայտնվել հակառակ կողմում. կա վիրավոր. shamshyan.com

20:11 • 18/11

Ազգերի լիգա. Անգլիայի հավաքականը հաղթեց Խորվաթիային ու դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

19:57 • 18/11

Հարյուրավոր տուժածներ և ձերբակալվածներ. Ֆրանսիայում շարունակվում են բենզինի գնաճի դեմ բողոքի ցույցերը

19:44 • 18/11

Պետք է անհապաղ և առանց վարանելու շարունակել մարդկանց բերել այստեղ. Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

19:23 • 18/11

Նիժնի Նովգորոդում առևտրի կենտրոնից ավելի քան 500 մարդու են տարհանել

19:17 • 18/11

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

19:14 • 18/11

«Չելսին» պատրաստ է բաց թողնել իր երիտասարդ կիսապաշտպանին

19:13 • 18/11

ՀՀ-ի ապագան կախված է ԱԺ արտահերթ ընտրություններից. ԼՀԿ-ն նախընտրական դրամահավաք է անցկացնում

19:00 • 18/11

Լատվիան նշում է իր անկախության հռչակման 100-ամյակը

18:51 • 18/11

Տավուշում մեքենա է այրվել. ըստ «Ղեկը աջ» նախաձեռնության՝ պատճառը վերասարքավորումն է՝ ղեկը փոխելը, և նման դեպքերն անխուսափելի են

18:29 • 18/11

Բելառուսն իր պահվածքով ցանկանում է ասել, որ կարող են ՀԱՊԿ-ում ՀՀ-ին փոխել այլ երկրով, օրինակ՝ Ադրբեջանով. իրավիճակը պետք է շտկի ՌԴ-ն. բանակցային գործի մասնագետ

18:27 • 18/11

Պորտուգալիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ. Չպետք է Հայաստանից գոլ բաց թողնեինք

18:09 • 18/11

Սիրիայի կառավարական բանակը կորուստներ է կրել Լաթաքիայում

17:57 • 18/11

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

17:56 • 18/11

«Ալաշկերտը» պարտվեց Թբիլիսիի «Դինամոյին»

17:44 • 18/11

Ձյան տեղումները դադարել են, հնարավոր է, որ օրվա ընթացքում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապահը բացվի նաև բեռնատարների համար. ՏԿՏՏ

17:33 • 18/11

Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության երկրները գագաթնաժողովի ավարտին բացառիկ հռչակագիր են ընդունել

17:23 • 18/11

Հրդեհ Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող բնակարանում, կա տուժած. փրկարարները դեպքի վայրում են

17:13 • 18/11

23 տոկոս համահարթ եկամտահարկ սահմանելը լավագույն լուծումը չէ, բայց ցածր աշխատավարձեր ստացողների նկատմամբ անարդարությունը ժամանակավոր է. Գագիկ Մակարյան

17:03 • 18/11

Թրամփն այցելել է Կալիֆոռնիայի՝ անտառային հրդեհների հետևանքով ոչնչացված շրջանն ու տեղում գնահատել իրավիճակը

16:55 • 18/11

Արցախի գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել

16:30 • 18/11

Սոլարին նման է Զիդանին. Մայորալ

16:30 • 18/11

ՊՍԺ-ն ցանկանում է գնել ՄՅՈւ-ի պաշտպանի տրանսֆերը

16:21 • 18/11

Երևանյան բնակարաններից մեկում փրկարարները դի են հայտնաբերել

16:10 • 18/11

Մեծ Բրիտանիայի ընդդիմությունում չեն բացառում ապագայում Brexit-ի վերաբերյալ նոր հանրաքվե

15:50 • 18/11

Եվգենի Պետրոսյանը տոնել է Ելենա Ստեպանենկոյից ամուսնալուծվելու ավարտը (տեսանյութ)

15:42 • 18/11

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

15:26 • 18/11

«Ռոման» կփորձի խոչընդոտել ՄՅՈւ-ի և իր թիմի կիսապաշտպանի բանակցություններին

15:20 • 18/11

«Յուվենտուսը» պատրաստ է շավահետ պայմանագիր առաջարկել Ռեմսիին

15:04 • 18/11

2014-ից ի վեր Նիդեռլանդներից ու Բելգիայից անօրեն ճանապարհով 240 մլն եվրոյի տանձ է ներկրվել Ռուսաստան. de Volkskrant

14:48 • 18/11

Արմեն Սարգսյանը իտալական ռազմաարդյունաբերական առաջատար ընկերություններից մեկի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

14:38 • 18/11

Տղաներն ինձ այնպես ընդունեցին, կարծես հավաքականից երբեք չէի բացակայել. Ալեքսանդր Կարապետյան

14:36 • 18/11

Նման հարց մեր օրակարգում չկա. Թրամփը հերքել է Գյուլենին Թուրքիային արտահանձնել պատրաստվելու մասին լուրերը

14:30 • 18/11

Ինձ դուր եկավ, թե ինչպես թիմն արձագանքեց բաց թողած գոլին. Արմեն Գյուլբուդաղյանց (տեսանյութ)

14:19 • 18/11

Մինչև 20 մլն դրամ տարե­կան շրջանառություն ունեցող բիզնեսը կազատվի հարկերից և աշխատողների եկամտահարկի համար կվճարի 5000 դրամ. Հարկային օրենսգրքի նախագիծ

14:09 • 18/11

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում

13:49 • 18/11

Աֆղանստանում հրթիռն ընկել է տան վրա հարսանեկան խնջույքի ժամանակ, կան զոհեր ու վիրավորներ

13:31 • 18/11

Ինքն ընդամենը ցանկացել էր պաշտպանել ինձ՝ հեռացնելով դահլիճից. Մարինա Խաչատրյանը սիրով ընդունել է Գոռ Վարդանյանի հրավերը՝ հաշտվելով նրա հետ

13:30 • 18/11

NBA. Խաղային օրվա արդյունքները (տեսանյութ)

13:14 • 18/11

Աբդուլ Համիդը, Աթաթուրքն ու Էրդողանը իրար շատ են նման ու վերջին 120 տարում Թուրքիայի երեք մեծ առաջնորդներն են. Սևան Նշանյան

12:59 • 18/11

Չավիի և Ինյեստայի սերունդն անկրկնելի է. Սաուլ

12:51 • 18/11

Ականատես կլինենք էկզոտիկ նախընտրական արշավների, սկանդալների, արհեստական տեղեկատվական արտահոսքերի. քաղտեխնոլոգ

12:42 • 18/11

Իտալիայի հավաքականը հակառեկորդ է սահմանել

12:22 • 18/11

ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին կհայտնի ընդդիմադիր սաուդացի լրագրողի սպանության պատվիրատուի անունը. Թրամփ

12:01 • 18/11

Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում. լրատվամիջոցներ

11:41 • 18/11

Հայտնի են BBC-ի վարկածով տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

11:38 • 18/11

Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Լիխտենշտեյնի հետ խաղից առաջ (տեսանյութ)

11:27 • 18/11

Համագործակցության հնարավորություններ են առկա թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու գիտական ոլորտներում. հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

11:11 • 18/11

Հորդանանցի իրավապահները կանխել են Սիրիայից 4 մլն թմրահաբի ներկրումը երկիր

11:00 • 18/11

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը բաց է. Ադրբեջանում գերեվարվածի հարազատներին այցելել են Կառավարության ներկայացուցիչները (թարմացված)

10:59 • 18/11

Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը հաղթել է Անդերսոնին և դուրս եկել եզրափակիչ (տեսանյութ)

10:52 • 18/11

76 զոհ, 1276 անհայտ կորած. Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառած կորուստներն աճում են

10:46 • 18/11

Ազգերի լիգայի եզրափակիչ փուլը կանցկացվի Պորտուգալիայում

10:10 • 18/11

Տավուշի մարզի Զորական գյուղում մեքենան ամբողջությամբ այրվել է

10:01 • 18/11

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

09:41 • 18/11

«Լուսավոր Հայաստանը» հրապարակել է 157 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը