«Գահերի խաղի» ստեղծողները ֆիլմաշար կնկարահանեն «Աստղային պատերազմների» հիման վրա

13:02 • 07.02.18

«Գահերի խաղը» սիրված հեռուստասերիալի ստեղծողներ Դևիդ Բենիոֆը և Դենիել Բրեթ Ուայսը սցենար կգրեն ու նոր ֆիլմաշար կնկարահանեն «Աստղային պատերազմների» հիման վրա: Այս մասին ասվում է Starwars.com կայքում:

«Այսօր Դևիդը և Դենը լավագույն սցենարիստներից են: Բազմակողմանի հերոսների, սյուժեի խորության ու դիցաբանության հարստության նրանց համադրությունը նոր հեռանկարներ կբացի ու դեպի զարգացման անհավանականորեն հետաքրքիր ուղիներ կտանի «Աստղային պատերազմները», - ասվում է Lucasfilm կինոընկերության նախագահ Քեթլին Քենեդիի հայտարարությունում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմերի նոր սերիան կապված չի լինի «Աստղային պատերազմների» աշխարհի հիման վրա նկարահանված նախկին սերիալների ու նոր՝ կինոսագայի չորրորդ եռապատման հետ:

Նոր սերիալի թողարկման ամսաթվի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Բենիոֆը և Ուայսն իրենց հերթին նշել են, որ պատրաստվում են աշխատել նոր «տիեզերական» նախագծի վրա՝ «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանն ավարտելուց հետո:

«Մեզ համար մեծ պատիվ է նման հնարավորություն ստանալ. մեզ փոքր-ինչ անհանգստացնում է պատասխանատվությունը, սակայն շատ ուրախ ենք սկսել աշխատանքն անմիջապես «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանն ավարտին հասցնելուց հետո», - ասվում է սցենարիստների համատեղ հայտարարությունում: