Իշխանությունը մտահոգված է հանրային ըմբոստությունից, այս մտահոգության շրջանակում է նաև տրանսպորտի սակագինը չբարձրացնելը. Ա. Սարգսյան (տեսանյութ)

17:38 • 08.02.18



Այս իշխանությունը բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար առաջարկում է մաքսիմալ շատ հարկեր վերցնել ու դրանով սպանում է ՀՀ տնտեսությունը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նաև համակարծիք չէ այն մոտեցման հետ, թե իշխանությունները չեն վախենում ընդդիմության նախաձեռնած գործընթացներից: Նա գտնում է, որ իշխանությունները մտահոգություններ ունեն, ավելին՝ այն, որ տրանսպորտի գները մինչ այսօր չեն թանկացրել, հենց այս մտահոգությունների շրջանակում է. իշխանությունը փորձում է ուժով զսպել դա, սակայն վստահ կարող է ասել, որ երկար պահել չի կարող: Ինչ վերաբերում է նրան, որ այսօր հասարակությունը չի վստահում ընդդիմությանը, Սարգսյան ասաց, թե ինքը չի հիշում, որ խորհրդարանում որևէ ընդդիմություն ավելի սկզբունքային է աշխատել, ավելի լուրջ խնդիրներ է առաջացրել, ավելի բանավեճերի հակված է եղել, քան «Ելք» դաշինքը:

- Պարո՛ն Սարգսյան, արդեն մի քանի օր է, ինչ «Ելք» խմբակցությունը ցույցեր ու երթեր է անցկացնում՝ թանկացումների հետ կապված: Արդյունքներն ինչպիսի՞ն են, մարդկանց տրամադրվածությունն այն էր, ինչ ակնկալո՞ւմ էիք, թե՞ թույլ էր:

- Միանշանակ ճիշտ էր երթերով ու հանրահավաքներով նաև հանրությանը ներգրավել այդ գործընթացներին: Պատկերացրեք՝ «Ելքը» հանրային որևէ նախաձեռնություն թանկացումներ դեմ չաներ. այդ ժամանակ թե՛ հասարակությունը, թե՛ լրատվական դաշտը կարող էին մեղադրել ընդդիմադիր քաղաքական ուժերին նման սոցիալական ծանր վիճակում որևէ բան չկազմակերպելու համար: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ասեմ, որ, իհարկե, ակնկալիքները շատ ավելի մեծ էին, քանի որ կարծում էինք, որ հանրային առկա ներքին բողոքը, ինչ խոհանոցներում, տներում, տրանսպորտում է, պետք է հրապարակներում արտահայտվեր: Սակայն այնպես չէ, որ եղածից հիասթափվել կամ հուսալքվել ենք, քանի որ ամեն ինչ աշխատանքով է ձեռք բերվում, իսկ քաղաքական աշխատանքը հեշտ չէ՝ այն ամենօրյա աշխատանք է պահանջում: Մենք փորձելու ենք ԱԺ հարթակը զուգորդել հանրային հարթակի հետ: Այս առումով էլի քայլեր կան, մեկը գիտեք արդեն, որ լսումներ ենք կազմակերպում, իսկ այս լսումները նաև հանրային որոշակի զանգվածին ակտիվացնելու, այս խնդիրները լսելի դարձնելու համար են: Այս խնդրում նաև լուրջ ազդեցություն ունի ժամանակը, քանի որ, երբ կպնում են մարդկանց գրպանին, բողոքի են դուրս գալիս: ՀՀ քաղաքացին այս թանկացումների իրական ազդեցությունը, իմ գնահատականով, կզգա այս ամսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում, երբ փողը կվերջանա ու ստիպված կլինի պարտք վերցնել, որովհետև նախկին չափով գնումներ անելու դեպքում գումարը վերջանալու է:

- Ձեր նախաձեռնության շնորհիվ խորհրդարանում արտահերթ նիստ է լինելու: Չէ՞ որ մինչ այս էլ թանկացումների հետ կապված խորհրդարանական լսումներ եղան, արդյո՞ք խորհրդարանական լսումներն այդքան արդյունավետ էին, որ կրկին գնում եք խորհրդարանական հարթակում քննարկումներ անելու ճանապարհով:

- Քաղաքական գործընթացների մեջ պետք է ցանկացած հնարավորությունից օգտվել: Լավ աշխատեցինք խորհրդարանական լսումների ժամանակ, թե վատ, իշխանությունը լավ աշխատեց, թե վատ, միևնույն է՝ դա գործընթաց էր, որն իր մեջ ներգրավեց բազմաթիվ շրջանակներ: Լսումների ժամանակ ակադեմիական հարթակից կարծիքներ եղան, ինչպես նաև իշխանությունները տեսակետ հայտնեցին, որոնք իրենք համարում են դրական, սակայն հանրության մոտ լրացուցիչ զայրույթ առաջացրեց: Այո՛, լսումները դրական էին, այդ լսումները դրական էին նաև իշխանական ելույթների առումով, որովհետև ասում էին, թե «նախկինում էլ է թանկ եղել, բայց չեն մեռել» և այլ նմանատիպ բաներ, իսկ նման հայտարարություններն ավելի լարեցին իրավիճակը, ոչ թե մեղմեցին: Խորհրդարանական այս նախաձեռնությունը ոչ միայն լսումների նպատակ ունի, այլև մենք հայտարարել ենք, որ ակցիզային ու եկամտային հարկի մասին օրենքներով փոփոխությունների առաջարկ ունենք, որը բերում ենք քննարկման: Մեր նախաձեռնությունը հիմնականում միտված է նախկին դրույքաչափերին հետ գալուն, որն իր հետ կբերի նաև տնտեսական հիմնավորումները: Տնտեսական հիմնավորումները, իմ կարծիքով, հարկահավաքային ձևաչափով ու այդ հարթակներից ներկայացնելն այդքան էլ լսելի չեն:

- Երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գնաճը պետք է զսպել, հասկանալ՝ ինչի արդյունք է, Դուք այն դիտարկեցիք որպես մեսիջ, թե իշխանությունը որոշակիորեն վախենում է հանրային ընդվզումից և հարմար հող է ստեղծում զիջումների համար: Ի՞նչ եք կարծում՝ այսօր հանրային ըմբոստությունն այնքան մե՞ծ է, որ իշխանությունը տեղի տա:

- Կարծում եմ, որ հանրային զայրույթը շատ մեծ է, կվերածվի դա ըմբոստության, թե ոչ՝ չեմ կարող ասել. համենայնդեպս «Ելք» դաշինքը փորձում է վերածել այնպիսի ըմբոստության, որը կստիպի իշխանություններին որոշակի վերանայումներ անել: Այս առումով իշխանությունները, այո, մտահոգություններ ունեն, մտահոգությունը միայն Սերժ Սարգսյանինը չէ: Ասեմ ավելին՝ այն, որ տրանսպորտի գները մինչև այսօր չեն թանկացրել, հենց այս մտահոգությունների շրջանակում է, և իշխանությունը փորձում է ուժով զսպել դա, սակայն վստահ կարող եմ ասել, որ երկար պահել չի կարող: Այս իշխանությունը միշտ է այդպես անում, այսինքն, երբ որոշակի վտանգ կա, փորձում է ժամանակ ձգել, մինչև հանգստանա ու որևէ մեկը երթ անելու խնդիր չունենա: Խնդիրը կձգեն մինչև ամառ, իսկ ամռանը մարդիկ գնում են արձակուրդի, իսկ այդ ժամանակ իրենք «սղացնում» են այն, ինչ ցանկանում են:

- Տեսակետ կա, որ ընդդիմությունն այսօր մարդկանց համախմբելու ռեսուրս չունի, ավելին՝ պնդում կա, թե իշխանությունը չի էլ վախենում ընդդիմության որևէ քայլից, միայն կարող է վախենալ հանրային ըմբոստությունից: Թանկացումներն անմիջապեսն հարվածում են մարդու գրպանին, բայց լուրջ ըմբոստություն չի լինում, իրեն վերջնականապես սպառե՞լ է ընդդիմության հետ հանրային պայքար մղելու ճանապարհը:

- Կարծում եմ՝ սուբյեկտիվ է նման գնահատականներ տալը: Վիճակն այնպիսն է, որ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ակտիվությունը չեմ հիշում, որ եղել է ավելին, քան հիմա է: Ես չեմ հիշում, որ խորհրդարանում որևէ ընդդիմություն ավելի սկզբունքային է աշխատել, ավելի լուրջ խնդիրներ է առաջացրել հենց այս դահլիճում, ավելի շատ բանավեճերի հակված է եղել, քան «Ելք» դաշինքը: Իմ գնահատմամբ՝ մենք իսկապես լավ ենք աշխատում, իսկ ինչ վերաբերում է վստահությանը, ասեմ, որ ժողովուրդը փոփոխություն տեսնում է անհատով: Եթե կա որևէ գործընթաց, որի գլխին կանգնած է անհատ, ապա ինքը դրա հետևից գնում է՝ մտածելով, որ այդ անհատով կհասնի փոփոխության: Սրա փայլուն ապացույցն է նախագահական ընտրությունները, որի ժամանակ ժողովուրդն իսկապես լուրջ ըմբոստություն է ցուցաբերել, փողոց է դուրս եկել ու փորձել հակազդել գործընթացներին: Այլ որևէ դեպք չեք կարող ասել, որտեղ հանրությունը շատ ավելի է կանգնել ընդդիմության կողքին, քան հիմա է կանգնած: Եթե օրինակ բերեք #ElectricYerevan-ին, ապա այստեղ պետք է ասենք, որ այն քաղաքական չէր, իսկ քաղաքական չլինելը, տարվա այդ ժամանակը, որոշակի առումներով նաև այդ շարժումն իշխանությանը շահեկան լինելն էլ է դեր խաղացել: Այնպես որ ընդդիմությունն այնպիսին է, ինչպիսին միշտ եղել է, կարծում եմ՝ նաև ավելին է, քանի որ այս անգամ ընդդիմությունը գաղափարական հենքի վրա է, ընդհանուր պատկերացում ունի, թե ինչպիսի Հայաստան է ցանկանում կառուցել: Նախկինում երբեք ընդդիմությունն այսպիսին չի եղել, ինչի արդյունքում էլ դաշինքները փլուզվել են: Վախենո՞ւմ են իշխանությունները, թե՞ չեն վախենում. վախենում են, եթե չվախենային, սահմանադրական բարեփոխումներ չէին անի, իսկ Սերժ Սարգսյանը Հեյդար Ալիևի նման նախագահականը պահելով կգնար, բայց հիմա համակարգը փոխված է սուպեր-վարչապետականի:

- «Ելքի» նկատմամբ հնչող հիմնական քննադատությունն այն է, որ ընդդիմությունը պետք է տնտեսական ռացիոնալ տարբերակներ առաջարկի, իշխանությանը պետք է ցույց տա ճանապարհը, որն իշխանությունը կամ չի տեսել, կամ անտեսել է: Ձեր մի շարք առաջարկներ հերքում են տնտեսագետները՝ նկատելով, որ դա հնարավոր չէ իրականացնել, ու այստեղից հետևություն են անում, որ դուք սոցիալական հարցը քաղաքական դիվիդենտներ շահելու միջոց եք դարձրել:

- Քննադատություններին վերաբերվում եմ շատ լավ, փորձում եմ հասկանալ դրա արմատը: Բայց մեզ հակառակ բանում էլ են մեղադրում՝ ասելով, որ քաղաքական խնդիրներ առաջադրենք, պայքարենք իշխանության դեմ, պայքարում ենք թանկացումների դեմ. ավելին՝ այս մեղադրանքն ավելի շատ է: Կարող եմ հակադարձել 2 մեղադրանքներին էլ. առաջինին հակադարձելու տարբերակն այն է, որ խնդիրը ոչ միայն թանկացումների, այլև երկրի տնտեսության ու կառավարման մոդելի մեջ է: Այս իշխանությունը բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար առաջարկում է մաքսիմալ շատ հարկեր վերցնել ու դրանով սպանում է ՀՀ տնտեսությունը: «Ելքն» առաջարկում է տնտեսության մեջ նոր օղակներ ներգրավել, ինչի հնարավորությունը ՀՀ-ն ունի, իսկ այդ նոր օղակները հնարավորություն կտան բյուջե հավելյալ մուտքեր ապահովել: Այդ նոր միջոցներն այդքան էլ գաղտնի չեն, քանի որ Հայաստանը բաց սահման ունի Իրանի և Վրաստանի հետ, սրանք է պետք ճիշտ օգտագործել: Տնտեսության, աշխատեղերի առումով մետալուրգիական կոմպլեքսն է Հայաստանում, որը լուրջ աշխատատեղեր է ապահովում, ավելին՝ վաղուց ժամանակն է մետաղաձուլական գործարան ունենալ ՀՀ-ում: Մենք ահռելի քանակությամբ ջրային ռեսուրսներ ենք կորցնում, վաղուց ժամանակն է դրանք կառավարելու, խողովակներով Մերձավոր Արևելք վաճառելու: Վաղուց ժամանակն է ահռելի քանակությամբ արևային էներգիան օգտագործելու, ինչպես նաև մենք ահռելի քանակությամբ քամու էներգիա ունենք, գյուղատնտեսական մեծ հնարավորություններ ունենք:

Ինչ վերաբերում է ոչ քաղաքական պայքար տանելուն, ասեմ, որ պայքարելով թանկացումների դեմ՝ պայքարում ես թանկացումներ բերող իշխանության դեմ: Մեզ քննադատողները թող նայեն խորհրդարանում մեր բանավեճերին, եթե իրենց թվում է, թե ես, նախկին վարչապետ լինելով, այս կառավարության շատ անդամների լավ ճանաչելով, նախկին ցեմենտի գործարանում իրենց հետ լինելով, իրենց հետ բանավիճելը, բարձր տոնով խոսելն ինձ հաճույք է պատճառում, չարաչար սխալվում են: Թող իրենք գան այստեղ, խոսեն ու կտեսնեն, որ 3-րդ օրն իրենց հետ կփորձեն այլ բան պայմանավորվել:

Մանրամասները՝ տեսանյութում:




Անի Օհանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

00:09 • 23/09

Աջափնյակում ԲՀԿ-ի շտաբը փակ էր, ոստիկաններն ու ԲՀԿ-ականները գնացել էին շտաբից (լուսանկարներ)

23:58 • 22/09

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Դավթաշենի կամրջից

23:56 • 22/09

Մրցարշավորդը ցուցադրել է 1200 ձիաուժ հզորությամբ Audi RS3 մեքենայի փորձարկումները

23:53 • 22/09

Տանզանիայում խորտակված լաստանավի ուղևորներից մեկին ողջ են հայտնաբերել

23:49 • 22/09

Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտի կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու գործողությունից. ՀԼԱ

23:49 • 22/09

Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քըրք» արևադարձային ծովամրրիկը

23:40 • 22/09

Չինաստանը չեղարկել է մասնակցությունն ԱՄՆ-ի հետ համատեղ միջոցառումներին

23:32 • 22/09

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերն ԻՊ-ի գրոհայիններին տարհանել են Դեր Զորից

23:19 • 22/09

«Վարդարը» հաղթել է. Բարսեղյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

23:16 • 22/09

Հռոմի պապը Լիտվային կոչ է արել կամուրջ դառնալ Եվրոպայի արևելքի և արևմուտքի միջև

22:59 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 29-ի

22:54 • 22/09

Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր. Սամվել Մարտիրոսյան

22:45 • 22/09

Մոսկվայում գերազանցվել է օդի ջերմության 24-ամյա ռեկորդը

22:33 • 22/09

Բացառված չէ` վարչապետի համար ԱԺ-ի վրա ժողովրդական ճնշման անհրաժեշտություն զգացվի, իսկ ԱԺ դարպասներն ու այգին բաց պահելը կբազմապատկի այդ ճնշումը. Մ Հայրապետյան

22:28 • 22/09

«Լիվերպուլը. պատմական ռեկորդ է գրանցել

22:27 • 22/09

Վարչապետ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների, հայ համայնքի հետ

22:10 • 22/09

Հյուսիսային Կորեան դեռևս միջուկային սպառնալիք է ներկայացնում. ԱՄՆ պետքարտուղար

21:56 • 22/09

Արցախն իրոք պատրաստ չէ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ ստանալ. Դավիթ Բաբայանը` Ալիևի հայտարարության մասին

21:48 • 22/09

Երևանն ընդգրկվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկում

21:45 • 22/09

Ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին

21:42 • 22/09

80 ոստիկան շրջապատել է ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբը. ըստ ԲՀԿ-ականների՝ այստեղ միտում կա (տեսանյութ)

21:20 • 22/09

ՀՀ-ում աշխատող օտարերկրացիները, եթե վերադառնում են իրենց մշտական բնակության երկիր, կարող են ստանալ աշխատավարձից գանձված գումարները

21:19 • 22/09

ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ

21:00 • 22/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը

20:54 • 22/09

Արմեն Գրիգորյանն Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի գործընկերոջը

20:31 • 22/09

Մյունխենում մեկնարկել է «Օկտոբերֆեստ» գարեջրի 185-րդ փառատոնը (լուսանկարներ)

20:27 • 22/09

«Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով հաղթեց «Քարդիֆ Սիթիին» (տեսանյութ)

20:26 • 22/09

ԱԺ դռները բացելը ականջահաճո հայտարարություն է. այնպես չէ, որ Ն. Փաշինյանը բաց աշխատանքի կողմնակից է, մենք` փակ. Է. Շարմազանով

20:19 • 22/09

«Լիվերպուլը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

20:07 • 22/09

Ռուսաստանում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ (լուսանկարներ)

20:02 • 22/09

Շատ խնդիրներ ունենք, բայց կարևոր է՝ մեր տնտեսության հիմքում դնենք հեղափոխության տրամաբանությունը. Ն. Փաշինյան

19:54 • 22/09

Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

19:42 • 22/09

ԲՀԿ շտաբից 3 քաղաքացի հրավիրվել է ոստիկանություն սոցիալական ցանցում արված գրառման և ահազանգի հիման վրա. ոստիկանություն

19:41 • 22/09

Էնդի Մարեյը ժամանակից շուտ կավարտի մրցաշրջանը

19:36 • 22/09

Դորտմունդի «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ (տեսանյութ)

19:33 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահի մահվան կապակցու­թյամբ

19:26 • 22/09

Գազ չկա, փայտ չկա, ինչպե՞ս ենք ջեռուցման խնդիրը լուծելու. բնակիչների ահազանգին «Հայանտառն» արձագանքում է՝ վառելափայտով ապահովելը մեր խնդիրը չէ

19:23 • 22/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում կկայանա Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև. Մարիա Զախարովա

19:22 • 22/09

ՔԿ նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների վերաբերյալ ահազանգերի համար

19:16 • 22/09

Արցախում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը. shamshyan.com

19:01 • 22/09

Նախագահ Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Summit of Minds գագաթնաժողովին

18:56 • 22/09

Ոստիկանները խուզարկություն են իրականացնում ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում (տեսանյութ)

18:40 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

18:34 • 22/09

«Ալաշկերտը» կամային հաղթանակ տոնեց «Լոռիի» նկատմամբ (տեսանյութ)

18:33 • 22/09

«Գանձասար-Կապան»-«Արարատ». մեկնարկային կազմեր

18:22 • 22/09

Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կա տուժած

18:21 • 22/09

Հնարամիտ ծնողներ, ովքեր երեխաների հետ կապված խնդիրների լուծումներ են գտել (լուսանկարներ)

18:20 • 22/09

Պետությունը չի պատրաստվում հետագայում գործազուրկ դառնալու հեռանկար ունեցողի համար հավելյալ գումար վճարել. Արայիկ Հարությունյան

18:17 • 22/09

Սպանություն ու դանակահարություններ Սպիտակում. կասկածյալը հայտնաբերվել է (տեսանյութ)

18:05 • 22/09

Նոր Հայաստանի դաշնակից եմ համարում այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են ամենաբարձր առաքինությունը, ովքեր ողորմության չեն սպասում. Ն. Փաշինյան

17:58 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել Արա Պապյանի դեմ՝ պահանջելով հերքում ու 2 մլն դրամ փոխհատուցում

17:55 • 22/09

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

17:53 • 22/09

Իրանում հայտարարել են Ահվազում ահաբեկչություն իրականացրած գրոհայինների ոչնչացման մասին

17:49 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրենի դեմ

17:38 • 22/09

Կանադայում 30 մարդ է վիրավորվել պտտահողմի պատճառով

17:36 • 22/09

Ահազանգ է ստացվել, որ նախընտրական շտաբներից մեկում ընտրակաշառք են բաժանում, 3 անձ բաժին է հրավիրվել. ոստիկանություն

17:24 • 22/09

Կայացել է ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը

17:20 • 22/09

«Յուվենտուսը» Ռոնալդուից կախվածություն չունի. Ալեգրի

17:05 • 22/09

Վահե Էնֆիաջյանը աջակիցների հետ ընդմիջեց քարոզարշավի մեդիամոնիտորինգին վերաբերող ասուլիսը

16:53 • 22/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին  

16:50 • 22/09

Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի

16:42 • 22/09

Ջոկովիչն ու Ֆեդերերն առաջին անգամ հանդես են եկել զուգախաղով և պարտվել (տեսանյութ)

16:11 • 22/09

Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

16:08 • 22/09

«Ռեալ»-«Էսպանյոլ». հրապարակվել է մադրիդյան թիմի հայտացուցակը

16:03 • 22/09

Չպետք է հանդուրժել ընտրակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում. Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ)

15:41 • 22/09

Լուկաշենկոն Պուտինի հետ իր բանակցությունները ծանր է անվանել

15:28 • 22/09

Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ (լուսանկարներ, տեսանյութ)

15:25 • 22/09

Լրջագույն սպառնալիք կա. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց

15:24 • 22/09

«Ուրալը» հաղթել է «Ենիսեյին». Հարոյանն ու Սարկիսովը մասնակցել են խաղին

15:04 • 22/09

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներն ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ. Արփինե Հովհաննիսյան

14:59 • 22/09

Կադրային ջարդ ֆեդերացիայում կլասիկ իմաստով չի լինելու. Արթուր Վանեցյան

14:57 • 22/09

Բարտոն. Նեյմարը ֆուտբոլային աշխարհի Քիմ Քարդաշյանն է

14:54 • 22/09

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 250 անգամ

14:53 • 22/09

Ավստրիացի կասկադյորն իր սկուտերով թռիչք է իրականացրել մոտ 4.000 մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)

14:51 • 22/09

Ապարանի ոստիկանները պարզել են բանկի ապակու վրա կրակածի ինքնությունը

14:49 • 22/09

Գյումրիի ոստիկանները բացահայտել են 7 տարի առաջ կատարված ավազակության դեպք

14:37 • 22/09

Ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ. Արթուր Վանեցյան

14:31 • 22/09

Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

14:28 • 22/09

Պամելա Անդերսոնը պատմել է՝ ինչպես է Քիմ Քարդաշյանին ու Մելանյա Թրամփին «ստիպել» այլևս չկրել բնական մորթուց մուշտակներ

14:13 • 22/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (տեսանյութ)

14:13 • 22/09

ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են. զեկույց

13:58 • 22/09

Հայաստանում ցիկլատրոնի գործարկումը նախատեսված է իրականացնել մինչև տարեվերջ

13:53 • 22/09

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Ահվազում ահաբեկչության պատասխանատուներին

13:17 • 22/09

Ռոնալդուի կենսագիր. Վերջին շրջանում Կրիշտիանուն աջակցություն չէր զգում Ռեալից

13:17 • 22/09

Հայկական ֆուտբոլը հուսալի ձեռքերում է, նախևառաջ մթնոլորտը փոխելու խնդիրն է դրվում. Սուրեն Աբրահամյանը՝ ՀՖՖ նոր կազմի մասին

13:09 • 22/09

Հրապարակվել է Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը պատկերող տեսանյութ

13:04 • 22/09

Եթե Իրանում լուրջ անկայունություն սկսվի, իսկ դրա հնարավորությունը մեծանում է, ապա Իրան-Արցախ սահմանը դառնում է ամենավտանգավորը. քաղաքագետ

13:02 • 22/09

Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ. ուղիղ

12:52 • 22/09

«Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ-ին 38-50 մլրդ դոլարի տնտեսական վնաս է հասցրել

12:49 • 22/09

Ներկայումս գործում են վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը. գնդակը որոշ չափով ԵՄ-ի դաշտում է. Զ. Մնացականյան

12:39 • 22/09

Ըստ բացատրությունների՝ տղամարդը ավագանու ընտրությունների համար ցուցակագրումների դիմաց 50-60 հազար դրամ է խոստացել

12:35 • 22/09

Մինսկի խմբի ձևաչափը եղել և մնում է ամենագործնականն ու ամենաարդյունավետը, որի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու. Զ. Մնացականյան

12:24 • 22/09

ԱԺ 100-ամյակի միջոցառման ժամանակ Տիգրան Թորոսյանին նստելու տեղ հատկացված է եղել. Արսեն Բաբայան

12:22 • 22/09

Եմենում մարդիկ սովից տերևներ են ուտում. ՄԱԿ

12:21 • 22/09

Ունենալով ինքնիշխանության այդ հսկայական գործիքը՝ պետականությունը, ավելի ամուր կարող ենք առաջ տանել մեր անվտանգության օրակարգը. ԱԳ նախարար

12:20 • 22/09

ՀՀ վարչապետն այցելել է Արտաշատի «Արտֆուդ» պահածոների արդիականացված գործարան (լուսանկարներ, տեսանյութ)

12:14 • 22/09

ՀՖՖ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները (ուղիղ)

11:57 • 22/09

Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում. Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզպետին

11:51 • 22/09

Ենիսեյ-Ուրալ. Հարոյանը մեկնարկային կազմում է, Սարկիսովը` պահեստային

11:47 • 22/09

Ոչ թե ընկերներ, այլ եղբայրներ. Զախարովան՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին