Իսրայելը Սիրիայի տարածքից արձակված իրանական անօդաչու է խոցել և ի պատասխան «կորցրել» իր F-16 կործանիչը
Իսրայելցի զինվորականներն իրանական անօդաչու են խոցել, որն արձակվել էր Սիրիայի տարածքից և հատել իսրայելական սահմանը։
Ի պատասխան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում «իրանական» օբյեկտներին, գրում է rbc.ru-ն՝ Haaretz-ին հղումով։ Խոսքն անօդաչուների կառավարման «իրանական համակարգերի» մասին է։ Այդ ժամանակ միացել է սիրիական հակաօդային պաշտպանության համակարգը։ Դրա արձակած կրակի հետևանքով Իսրայելի հյուսիսային որոշ շրջաններում միացել է օդային տագնապի ազդանշանը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն Իսրայելը կորցրել է 1 հատ F-16 կործանիչ, որի երկու օդաչուներն ինքնանետվել են և տեղափոխվել հոսպիտալ։
Անցած տարի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ասել էր, որ թույլ չի տա իրանցի զինվորականների ներկայությունը Սիրիայում։ Իրանը Թուրքիայի և Ռուսաստանի հետ համարվում է Սիրիայում կողմերի հաշտեցման երաշխավոր երկիր։










