Մերձմոսկվայում կործանված ինքնաթիռում գտնվող 71 անձինք զոհվել են, նրանց թվում կա 2 հայ (թարմացված)

16:27 • 11.02.18



22.38

РИА Новости-ի հաղորդմամբ՝ Ան-148 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների ճանաչումը տեղի կունենա Մոսկվայի փորձաքննությունների բյուրոյում: Զոհվածների հոգեհանգստի արարողությունները կանցկացվեն Օրսկի թեմի բոլոր եկեղեցիներում 40 օրվա ընթացքում:

20.01 

РИА Новости-ին հայտնում է, որ Օրենբուրգի մարզի իշխանությունների հաղորդմամբ՝ զոհվածներ ուղևորների թվում 3 երեխա կա: Նրանցից ավագը 17 տարեկան էր, երկրորդը՝ 13, մյուսը՝ 5: Մարզի իշխանությունները փետրվարի 12-ը սգո օր են հայտարարել՝ ավիավթարի զոհերի հիշատակին:

20.00 

ՌԴ ԱԻՆ Մերձմոսկվայի հարցերով գլխավոր վարչության ղեկավարը տեղեկացրել է, որ Ան-148 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է օդանավի ինքնագրիչներից մեկը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: 

ԱԻՆ-ից հայտնել են, որ վթարի վայրում ուղղաթիռի կամ այլ օդանավի մնացորդներ չեն հայտնաբերվել, որը կարող էր բախվել կործանված ինքնաթիռին:

Նշենք, որ ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է Մորձմոսկվայում կործանված ԱՆ-148 ինքնաթիռի ուղևորների ցանկը, որոնց թվում հայկական ազգանունով ուղևորուհի կա՝ Սևոյան Վարսիկ:

ՌԴ ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը արտակարգ ռեժիմ է սահմանել բոլոր ծառայությունների համար, որոնք ներգրավված են ԱՆ-148-ի կործանման հետևանքները վերացնելու աշխատանքներում:


19.46

ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է Մորձմոսկվայում կործանված ԱՆ-148 ինքնաթիռի ուղևորների ցանկը, որոնց թվում հայկական ազգանունով ուղևորուհի կա՝ Սևոյան Վարսիկ:


18.44 

Մերձմոսկվայում վթարված Ան-148 ինքնաթիռի կործանման պատճառը, նախնական տվյալներով, շարժիչներից մեկի խափանումն ու դրան հաջորդած բռնկումն է եղել: Այս մասին հաղորդում է Mash Telegram-ալիքը: 

Միևնույն ժամանակ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ դիտարկվում են վթարի տարբեր վարկածներ, որոնց թվում նաև եղանակային պայմաններն ու մարդկային սխալը: Նախնական տվյալների համաձայն՝ վթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել:

Life.ru-ի հաղորդմամբ՝ ավիավթարի վայրում՝ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում, ավելի քան 150 փրկարար է աշխատում: Այստեղ է ժամանել 20 միավոր տեխնիկա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ ավիավթարի առնչությամբ: Նախնական տվյալներով՝ օդանավում գտնվել է 65 ուղևոր և անձնակազմը:

  


 

17.57

Mash-ը գրում է, որ ականատեսներն ինքնաթիռի անկումից առաջ տեսել են՝ ինչպես է ինքնաթիռի թևի տակ ինչ-որ բան պայթել ու բռնկվել:

Սակայն, ինքնաթիռների տեղաշարժին հետևող Flightradar24 պորտալի տվյալների համաձայն՝ երկինքն ամբողջությամբ ծածկված էր ամպերով 800 մետր բարձրության վրա, և անհասկանալի է, թե այդ պայմաններում ինչպես կարելի էր տեսնել պայթյունը:

17.54 

Интерфакс-ի հետ զրույցում Почта России պետական ընկերության ներկայացուցիչը կրկին ասել է, որ ընկերությունն ուղղաթիռներ չունի, այլ ընդամենը երկու «Տու-204» ինքնաթիռ: Ահա թե ինչու, նրա խոսքով, Почта России-ն կապ չունի աղետի հետ:

17.52

Почта России պետական ընկերությունը հայտնել է, որ իրենց ուղղաթիռի հետ բախում չի եղել: «Մենք ուղղաթիռներ չունենք: Չգիտեմ՝ ընդհանրապես որտեղից է նման տեղեկություն վերցվում», - РЕН ТВ հեռուստաալիքին ասել է ընկերության ներկայացուցիչը: 




Meduza.io-ն պնդում է, որ Почта России-ն, համենայն դեպս, ինքնաթիռներ ունի, սակայն բախման վարկածը դեռ պաշտոնապես չի հաստատվել:

17.48

Սարատովում օպերատիվ շտաբ է ստեղծվել աջակցության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Համապատասխան հրահանգը տվել է Սարատովի շրջանի նահանգապետ Վալերի Ռադաևը:

Կործանված ինքնաթիռը թռիչքից առաջ



17.45

Օրենբուրգի մարզի նահանգապետ Յուրի Բերգը մեկնել է Օրսկ՝ արտակարգ իրավիճակների տարածաշրջանային շտաբը գլխավորելու համար: Տեղում խորհրդակցություն կանցկացվի, ինչպես նաև ուղիղ կապ կհաստատվի Մոսկվայի հետ:


17.43


Դեպքի վայր է մեկնել ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը խոստացել է արտակարգ իրավիճակների ծառայություններին տրամադրել անհրաժեշտ օգնությունը:


17.40

Life.ru-ն հրապարակել է կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների ցուցակը.

Վալերի Գոուբանով՝ անձնակազմի հրամանատար
Սերգեյ Ղամբարյան՝ երկրորդ օդաչու
Անաստասիա Սլավինսկայա՝ բորտուղեկցորդուհի
Վիկտորիա Կոբոլ՝ ուղեկցորդուհի
Օլեգ Սերգեև՝ տեխնիկ
Անդրեյ Ռյաբինին՝ տեխնիկ


17։29

Կրեմլի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել մահացածների բարեկամներին ու հարազատներին և հրահանգել հատուկ հանձնաժողով ստեղծել ավիավթարի պատճառները քննելու համար:


17.27

Lenta.ru-ի աղբյուրը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ վերելքի պահին ինքնաթիռը բախվել է Почта России պետական ընկերության ուղղաթիռին:

Ըստ РИА Новости–ի՝ դեպքի վայր է մեկնել փրկարարների յոթ բրիգադ:

Աղետն ուղիղ եթերում լուսաբանում են Россия 24 և Москва 24 հեռուստաալիքները:





17։24

Интерфакс–ը տեղեկացնում է, որ նախնական տվյալների համաձայն՝ վերելքի պահին ինքնաթիռը բախվել է Почта России պետական ընկերության ուղղաթիռի հետ:


17.20

Саратовские авиалинии ավիաընկերությունը դեռ այլ տեղեկություններ չի հաղորդում տեղի ունեցածի վերաբերյալ, բացի նրանից, որ ինքնաթիռն անհետացել է ռադարներից: Ուղևորների ցուցակ դեռևս չկա:

Интерфакс–ը տեղեկացնում է, որ վեր բարձրանալու պահին ինքնաթիռը կարող էր բախվել փոստային ուղղաթիռի հետ:


17.16

ТАСС-ի՝ տեղի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրները հաստատել են, որ ինքնաթիռի կործանումից հետո ոչ ոք ողջ չի մնացել:

Интерфакс–ի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են մեծ թվով դիեր:

Ռադարներից անհետանալուց անմիջապես առաջ ինքնաթիռը մեկ րոպեում 1.900 մետրից իջել է մինչև 975 մետր:



17։13


Интерфакс-ի աղբյուրի հաղորդմամբ՝ հետաքննության ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի հնարավոր անսարքությունների, այդ թվում՝ շարժիչի կամ ինքնաթիռի թևի հատվածում: Անսարքությունների մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա: «Սև արկղերը» դեռ չեն հայտնաբերվել:


17.06

Համացանցում հրապարակվել է առաջին տեսանյութը դեպքի ինքնաթիվի կործանման վայրից: Ինքնաթիռի բեկորներն ընկած են բաց դաշտում, դրանք արդեն սկսել են ծածկվել ձյունով: Հրդեհի հետքեր չկան: 

Ինչպես Россия 24 հեռուստաալիքի եթերում նշել է ՌԴ ԱԻՆ-ը, ինքնաթիռն ընկել է ոչ թե Արգունովո, այլ Ստեպանովսկոե գյուղի մոտակայքում:





16.58

ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ դիտարկվում են բոլոր վարկածները, այդ թվում՝ անբարենպաստ եղանակային պայմաններն ու մարդկային գործոնը:



16.54

Ինքնաթիռի կործանման վայր է մեկնել ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Փրկարարները չեն կարող ավտոմեքենաներով հասնել ինքնաթիռին և գնում են ոտքով:

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է տեղի ունեցածի առթիվ օդային տրանսպորտի օգտագործման կանոնների խախտման հոդվածով քրեական գործ է հարուցվելու մասին: ՌԴ ՔԿ-ն և Օրենբուրգի մարզի նահանգապետ Սերգեյ Շերմեցինսկին հաստատել են, որ ինքնաթիռում եղել է ավելի քան 60 մարդ: Տեղի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրի հաղորդմամբ՝ ինքնաթիռում եղել է մեկ երեխա:


16.47


РЕН ТВ-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռի կործանման վայրում 2 դի է հայտնաբերվել: Վթարի վայրում  եղանակային պայմաններ անբարենպաստ են. տեղում է ձյուն, օդի ջերմաստիճանը մոտ -5 աստիճան Ցելսիուս է:


16.44


Интерфакс-ի աղբյուրը կրկնել է Mash-ի վարկածն այն մասին, որ կործանված ինքնաթիռը բեռնատար էր, ոչ թե ուղևորատար: Саратовские авиалинии ավիաընկերությունը դեռ չի պարզաբանել՝ քանի մարդ է եղել ինքնաթիռում:


16.40

РИА Новости-ն նշում է, որ ինքնաթիռի կործանվելու մասին տեղեկություններ հաղորդել են ականատեսները: Ինքնաթիռը կորել է ռադարներից օդանավակայանից մեկնելուց երկու րոպե անց: Ավելի ուշ աղբյուրը նշել է, որ ընկած ինքնաթիռը հայտնաբերվել է: «Ընկած է Ռամենսկի շրջանում, փրկարարները դեռ չեն հասել ինքնաթիռին», - ասել է աղբյուրը:

Ինքնաթիռների տեղաշարժին հետևող Flightradar24 պորտալի տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 14:26-ից «Ան-148»-ի արագությունը սկսել է կտրուկ կերպով նվազել:


16.35


Այս պահին հայտնի չէ, թե արդյոք ինքնաթիռում եղել են հայեր կամ ՀՀ քաղաքացիներ, ՀՀ արտգործնախարարությունը ճշտում է տեղեկությունը։ 

«Մոսկվայի ինքնաթիռի հետ կապված դեռ տեղեկություն չունենք, ճշտում ենք»,-Tеrt.am-ին հաղորդեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:


––––––––––––––––––––––––––––


Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող «Ան-148» ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:

Ինչպես հաղորդում են ТАСС-ի և Интерфакс-ի աղբյուրները, ինքնաթիռն անհետացել է ռադարներից: «Ան-148» ինքնաթիռում գտնվում է 65 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ:

Նշվում է, որ փրկարարները ստուգում են ինքնաթիռի՝ վթարի ենթարկվելու մասին տեղեկությունները:


Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռը վայր է ընկել Արգունովո գյուղի մոտակայքում:

«Անձնակազմի անդամները և ուղևորները փրկվելու հնարավորություն չեն ունեցել», - Интерфакс-ին ասել է տեղի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

  

 





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

03:28 • 17/10

Huawei-ը ներկայացրել է նոր Mate 20 Pro ֆլագմանային սմարթֆոնը

02:58 • 17/10

Հունգարիայում անօթևաններին արգելել են փողոցում քնել

02:26 • 17/10

ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է գրեթե 30-ի

01:55 • 17/10

Փարիզում տեղի է ունեցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացումը (տեսանյութ)

01:08 • 17/10

Քեյթ Միդլթոնի քույրը՝ Պիպա Միդլթոնը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին

00:49 • 17/10

Չինացիները մտադիր են բարձրտեխնոլոգիական բազա կառուցել Մարսի վրա

23:57 • 16/10

Հարին և Մեգանն իրենց երեխային կարող են անվանել Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի «հայկական» օրինակով. ԶԼՄ-ներ

23:43 • 16/10

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ

23:36 • 16/10

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է նոր քաղաքական մենաշնորհի հանգեցնել. Ռոբերտ Քոչարյանը՝ РИА Новости–ին  

23:25 • 16/10

Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները. Հարութ Սասունյան

23:15 • 16/10

Հորդորում ենք Ն. Փաշինյանին վերանայել անընդունելի կադրային քաղաքականությունը, Վ. Օսիպյանի և Հ. Պողոսյանի նմաններին ազատել զբաղեցրած պաշտոններից. «Սասնա Ծռեր» կուսակցություն

23:01 • 16/10

Արմեն Գյուլբուդաղյանցը` Մակեդոնիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին. Եռապատիկ էր ցանկությունը, որ հույսը և հավատը հետ բերենք

22:46 • 16/10

Տիգրան Բարսեղյան. Հաղթանակը նվիրում ենք երկրպագուներին, Պիզելիին և Արայիկ Խանդոյանի վառ հիշատակին

22:44 • 16/10

Ուկրաինայում զորավարժությունների ժամանակ վթարվել է Սու-27 կործանիչը. ամերիկացի և ուկրաինացի օդաչուները զոհվել են

22:30 • 16/10

ՀԱՊԿ գործընկերների կողմից ԽՎ նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու որոշումը գնահատում եմ խիստ ոչ գործընկերային. Հ. Աղազարյան

22:24 • 16/10

«Հայասի գրուպ» ընկերության կոնյակի և գինու գործարանը օգտագործում է խմելու ջուր՝ արտադրական նպատակներով, սակայն «Վեոլիա ջուր»–ի բաժանորդ չէ. Ջրային կոմիտե

22:19 • 16/10

Հայաստանի Մ21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց Եվրո-2019-ի ընտրական փուլը

22:02 • 16/10

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն (տեսանյութ)

22:00 • 16/10

Չի բացառվում, որ «կարմիր գծերը» վերացնելու որոշում կայացվի. ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

21:51 • 16/10

Ազգերի լիգա. Գևորգ Ղազարյանը հաշիվը դարձնում է խոշոր (տեսանյութ)

21:49 • 16/10

Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը հեռացել է Թուրքիայից՝ անհետացած սաուդացի լրագրողի հետ կապված սկանդալի ֆոնին

21:42 • 16/10

Փաստ է, որ առաջին անգամ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը մենք չենք ունենալու, և ԸՕ-ն ընդունվելու է հապճեպ պայմաններում․ Արփինե Հովհաննիսյան

21:35 • 16/10

Յուրա Մովսիսյանը հավաքական վերադառնալուց հետո առաջին գոլն է խփում ու կրկնապատկում հաշիվը (տեսանյութ)

21:28 • 16/10

ԱԺ–ն իրավունքի ուժով արձակվելուց հետո պահպանում է լիազորությունները մինչև արտահերթ ընտրությունների միջոցով կազմավորված ԱԺ առաջին նստաշրջանի բացման պահը. Արսեն Բաբայան

21:25 • 16/10

Սկանդալ ուղղափառ աշխարհում. Երուսաղեմը կոչ է արել վերջ դնել Կոստանդնուպոլսի պատրիարքարանի և Ռուսական եկեղեցու միջև ծագած վեճին

21:22 • 16/10

ՀՅԴ-ն առաջարկվող Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթում տեսնում է դրական փոփոխություններ. Արմեն Ռուստամյան

21:19 • 16/10

Նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը

21:03 • 16/10

Ակնկալում ենք այս տարի ավելի շատ գումար հավաքել. «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն (տեսանյութ)

20:56 • 16/10

Audi-ն տուգանվել է 800 մլն եվրոյով

20:53 • 16/10

Ազգերի լիգա. Մարկոս Պիզելին վնասվածք ստացավ և փոխարինվեց (տեսանյութ)

20:30 • 16/10

Սիրիայում ցուցադրվել է ճգնաժամից վերականգնվող երկրի մասին պատմող «Դամասկոս-Հալեպ» ֆիլմը

20:19 • 16/10

Ազգերի լիգա. Հայաստան-Մակեդոնիա` 1:0. Մարկոսը բացել է հանդիպման հաշիվը (տեսանյութ)

20:11 • 16/10

Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը կհանգեցնի ռազմական բախման. National Interest

20:08 • 16/10

Որևէ քաղաքական դեմարշ չկա ՀԱՊԿ ԽՎ-ի նստաշրջանը Երևանից Մոսկվա տեղափոխելու մեջ. Լ. Կալաշնիկովը և Ստ. Տարասովը համակարծիք են

20:02 • 16/10

Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի իջեցումը գրեթե առանց բացառության վկայում է, որ իրականում կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար էլ չկա. Հրանտ Բագրատյան

20:00 • 16/10

Ազգերի լիգա. Հայաստան-Մակեդոնիա. ուղիղ հեռարձակում

19:59 • 16/10

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից (տեսանյութ)

19:55 • 16/10

Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 16-ին 12 ոստիկանի կոչումներ է շնորհել (տեսանյութ)

19:43 • 16/10

Սյունիքում վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է, նրանց թվում՝ հայրը, մայրը և 3 տարեկան երեխան. shamshyan.com

19:38 • 16/10

Ռիսկի գործոն տեսականորեն կա, գործնականում՝ ոչ. Փաշինյանը ռուս լրագրողի հետ խոսել է իր սպասվելիք հրաժարականի մասին (տեսանյութ)

19:29 • 16/10

Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել

19:26 • 16/10

Քաղաքապետարանի ՊՈԱԿ-ները պետք է լավ թափ տրվեն, բյուջեն մսխողները կհայտնվեն դատարաններում. Նարինե Թուխիկյան (տեսանյութ)

19:18 • 16/10

Rolls-Royce-ը գաղտնազերծել է Intel-ի հետ համատեղ ինքնագնաց նավերի մշակման ծրագիրը 

19:15 • 16/10

Մ21. Սերբիա-Հայաստան. մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

19:13 • 16/10

Ջոն Բոլթոնի՝ Կովկաս այցի թիրախում Ադրբեջանն է, բայց Հայաստանն էլ պետք է հանդես գա առաջարկներով․ Էդուարդ Աբրահամյան

19:04 • 16/10

Ակումբներից մեկում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի առիթով քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել Արա Բանդուրյանին. ՔԿ

19:00 • 16/10

Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

18:53 • 16/10

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Մակեդոնիայի հետ խաղում

18:52 • 16/10

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին

18:45 • 16/10

Մենք քննարկեցինք նախագիծը և ունենք որոշակի փոխզիջումային տարբերակ. Արարատ Միրզոյանը՝ «Ծառուկյան» խմբակցության հետ հանդիպման մասին

18:40 • 16/10

Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպմանը փորձել է «քողարկել» նրա կարճ հասակը (լուսանկար)

18:22 • 16/10

Հայկական եկեղեցին ընդգրկվել է Դոնի Ռոստովի տեսարժան վայրերի ցանկում

18:17 • 16/10

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Ժնևում մասնակցում է Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին

18:16 • 16/10

ԱԺ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը «Ծառուկյան» խմբակցության հետ

18:14 • 16/10

Բակո Սահակյանը հաստատել է Ստեփան Սարգսյանին Քաշաթաղի շրջանի ղեկավար նշանակելու որոշումը

18:12 • 16/10

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել Ժոզե Մոուրինյուին

18:09 • 16/10

1996-ին ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին Երևանի դատարանը ազատ է արձակել պատժի հետագա կրումից. պաշտպան

18:07 • 16/10

Երեսուն տարի՝ հակառակորդի կրակոցներից վնասված վագոն-տնակում. աջակցություն են հայտնել ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»  

18:05 • 16/10

ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ իշխանությունների հապճեպության հետևանքը կարող է լինել այն, որ չենք ստանա բնակչության մեծամասնությունը ներկայացնող ԱԺ․ Ավետիք Չալաբյան

18:00 • 16/10

Մեծ է հավանականությունը՝ առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ՝ չընտրվելու կանխավարկածով. Ն. Փաշինյանը՝ «Ելք» խմբակցության անդամներին

17:57 • 16/10

Եթե բոլորի կողմից լավ ԸՕ ունենալու մտադրություն կա, ավելի ինտենսիվորեն կաշխատենք. Ա. Միրզոյանը՝ ՀՀԿ-ի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

17:52 • 16/10

Սաուդյան Արաբիայի թագավորը խոստացել է Պոմպեոյին աջակցել Ստամբուլում կորած սաուդացի լրագրողի գործի բացահայտմանը

17:52 • 16/10

Մտահոգում է շտապողականությունը. մեկ ու կես ժամ առաջ ենք ստացել ԸՕ վերջնական տարբերակը․ Վահրամ Բաղդասարյան

17:44 • 16/10

Անհատ պատգամավորների, այդ թվում՝ նախկին կամ առանձին մարզպետների դուրս գալը ԲՀԿ-ից երբեք չի կարող որակվել որպես կուսակցության պառակտում. Գ. Պետրոսյան (տեսանյութ)

17:41 • 16/10

Նյու Յորքում վերջին 25 տարվա մեջ առաջին անգամ հանգստյան օրերն անցել են առանց կրակոցների

17:40 • 16/10

Թուրք հայտնի ֆուտբոլիստն ակումբի կողմից տուգանվել է 372 հազար եվրոյով` երգչի հետ ծեծկռտուք սարքելու համար

17:39 • 16/10

Ֆաբիո Կապելոն «Ռեալին» խորհուրդ է տալիս գնել Մաուրո Իկարդիին

17:37 • 16/10

Կառավարությունն այս հապճեպությամբ  ԸՕ նախագիծը բերում է, որ այն չանցնի և դա դարձնի քաղաքական հերթական հիստերիայի առարկա. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

17:33 • 16/10

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն Ինեկոբանկին շնորհել է B1 վարկանիշ

17:27 • 16/10

Քաղաքական այս իրավիճակում պետք է մշտական երկխոսության մեջ լինենք. Ն. Փաշինյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

17:24 • 16/10

Նեթանյահուն Պուտինի հետ իր շփումը համարել է Իսրայել պետության անվտանգության երաշխիքներից մեկը

17:21 • 16/10

Հունան Պողոսյանի նշանակման դեմ բողոքող սյունեցիները բացել են միջպետական ճանապարհը. Ոստիկանություն

17:16 • 16/10

Հայաստանում կայացել է փորձի փոխանակման երիտասարդական ծրագիր՝ «Առաջնորդություն» խորագրի ներքո (լուսանկարներ)

17:14 • 16/10

Հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները պատրաստվում են Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը

17:11 • 16/10

ՀՀԿ-ն և՛ ասելիք, և՛ անելիք ունի ՀՀ քաղաքական կյանքում և պետք է մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին. Արմեն Աշոտյան

16:55 • 16/10

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքներ

16:53 • 16/10

Վարչապետի հրաժարականից հետո իրավական փակուղում չենք հայտնվելու, իրավական «ականներ» չկան. Երվանդ Վարոսյան (տեսանյութ)

16:50 • 16/10

ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

16:46 • 16/10

Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին կհայտնի ժամը 20:00-ին՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում

16:45 • 16/10

Սյունիքում միջպետական ճանապարհ է փակվել՝ ընդդեմ մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակման (տեսանյութ)

16:41 • 16/10

20 մլն դրամ և 20 հզր դոլար. Հունան Պողոսյանի հայտարարագիրը՝ նախորդ պաշտոնը դադարեցնելու պահին

16:41 • 16/10

«Ուժ ստանալու վայր». ռուս հայտնի հաղորդավար Դմիտրի Դիբրովի ընտանիքը Հայաստանում (տեսանյութ, լուսանկարներ)

16:31 • 16/10

ՀՀ ԱԳ փոխնախարարը  և Հունաստանի ԱԳ փոխարինող նախարարը քննարկել են հայ-հունական բարեկամական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

16:26 • 16/10

Նուրմագոմեդովը մերժել է Մաքգրեգորի՝ ռևանշ մենամարտ անցկացնելու առաջարկը

16:21 • 16/10

Սպիտակ տունն իր դժգոհությունն է հայտնել ռեփեր T.I.-ի տեսահոլովակի առնչությամբ, որում «Մելանյա Թրամփը» մերկապար է պարում (լուսանկարներ)

16:12 • 16/10

ՀՀ ԿԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացմանը

16:09 • 16/10

«Ալաշկերտն» ընկերական խաղում հաղթել է «Արարատին»

16:08 • 16/10

«Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում քննարկվելու են ԵԱՏՄ-ում բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարներն ու քայլերը

16:01 • 16/10

Արարատ Միրզոյանը ՀՀԿ խմբակցության հետ քննարկում է ԸՕ փոփոխությունները

15:58 • 16/10

Կարեն Ներսիսյանը նշանակվեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում

15:54 • 16/10

Ռուսաստանում հոգեբուժարանի աշխատակիցները ծաղրել ու հարվածել են տարեց հիվանդին (տեսանյութ)

15:53 • 16/10

Հանրային պաշտոն զբաղեցնողներից հատկապես պահանջում եմ խստորեն պահպանել օրենքով վերապահված իրավական կարգավիճակի սահմանները. ՄԻՊ

15:50 • 16/10

Հայ բռնցքամարտիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

15:49 • 16/10

Մենք չենք ուզում, որ այս անորոշ կարգավիճակից մոտ 630 ընտանիք մնա առանց օրվա հացի. «Էյ Սի Փի» ՓԲԸ-ի կոլեկտիվի բաց նամակը՝ վարչապետին

15:39 • 16/10

Ես առաջին հերթին լինելու եմ սովորողի, աշխատողի, փնտրողի, ձգտողի ու հանուն լավի պայքարողի կողքին. Արագածոտնի մարզպետ

15:36 • 16/10

Վստահ եմ՝ վարչապետի հրաժարականից հետո դավադրություններ չեն լինի. նոր ԸՕ-ով ընտրությունների գնալն էլ գերնպատակ չէ. Ա. Սիմոնյան (տեսանյութ)

15:36 • 16/10

Ըմբռնումով եմ մոտենում այն մարդկանց, ովքեր ինձ ծեր են համարում. Ռոջեր Ֆեդերեր

15:31 • 16/10

Ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշ մասի վերադարձ. ԱՄՆ դեսպանը՝ Արցախի խնդրի մասին

15:30 • 16/10

ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

15:28 • 16/10

Հավաքագրված գումարների անհետացման մասին լուրն անլուրջ է, հումորով վերաբերվեք. Դ. Անանյան