Հանրային օրգանիզմից հանել թմրեցուցիչ ասեղը. մեդիան կարող է ստեղծել նոր մարդիկ և նոր իրականություն
100 հարցազրույց երեք տասնյակի հասնող ոլորտների ներկայացուցիչների հետ՝ այս ձայնածավալն ընդգրկեց իր եզրագծին մոտեցող «Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծը: 100 վառ անհատների ջանքերով ստեղծվեց ժամանակակից մասնագիտական գիտելիքի, նորարար գաղափարների մի յուրօրինակ «Վիքիդարան», որը կարող է սնել ելքերի փնտրտուքով զբաղված հանրային միտքը և իհարկե՝ պետական կառավարման համակարգը: Այս բաց հաղորդակցական միջավայրի ուղերձը մեկն է՝ արդիականացնել մեր արժեքները, մասնագիտական ընտրախավերի օժանդակությամբ հրապարակ բերել մշակութային նոր կողմնորոշիչներ և, ի վերջո, գործադրել մասնագիտական այն ահռելի կապիտալը, որն ունակ է, ուղղակի, հեղաշրջել մեր մռայլ իրականությունը: Այսօր երկրները կանգնած են մարդկային կապիտալի գնահատման և վերարտադրման խնդրի առջև, որովհետև չկա մարդու երևակայությունից ու կամքից ավելի թանկ, ավելի հզոր արտադրական ակտիվ:
Հայաստանը կարող է և պետք է դառնա նոր մտածելակերպի և վարքագծի երկիր: Իսկ դրա համար, նախ և առաջ, անհրաժեշտ է բեմը թողնել ժամանակակից համատեքստին հասու և երկարաժամկետ օրակարգ ունեցող առաջադեմ խմբերին:
Այսօր մենք մեր մեդիահարթակը տրամադրել ենք մեր գործընկերներին, այն հաստատ համոզմամբ, որ հենց մեդիային է վերապահված ստեղծել նոր իրականություն, նոր մարդ, նոր էլիտա, քաղաքական նոր օրակարգ և նոր դիսկուրս:
Առավել քաղաքակիրթ տարածքներում արդեն հրաժարվել են մարդու սահմանափակ ինֆոտարածությունը աղբով զմռսելու մանիպուլյատիվ տեխնոլոգիայից: Այդ կողմերում հասկացել են՝ երբ մարդուն հանգամանալից բժժացնում և հիմարացնում ես, միևնույն է, դրանից նրա ուտելու ցանկությունը բնավ էլ չի բթանում, իսկ ցանկացած բունտի համար խելակորույսի ստամոքսահյութից ավելի գործուն ռումբ դժվար է պատկերացնել:
Մեր դեպքում այդ տեխնոլոգիան, ուղղակի մահաբեր է, որովհետև ժամանակ առ ժամանակ հարկ է լինում զանգվածներին մարտի ուղարկել, և միշտ չէ, որ հասարակական օրգանիզմից կհասցնես ճիշտ ժամանակին հանել թմրադեղով լի ներարկիչը՝ արագ նստեցնելով ռազմահայրենասիրական ասեղի վրա:
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը/արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով/:
Գոհար Սիմոնյան/Լրագրող, վերլուծաբան «Փաստ»/-10-ը բալ, եթե խոսում ենք սեփական PR-ի ու վերահսկման մասին, և 0 բալ, եթե մեջտեղում իսկապես պետական քաղաքականության մասին զրույցն է:
Արամ Հովհաննիսյան/գրող, հրապարակագիր, հեռուստագործիչ/-Հեռուստաոլորտում պետական քաղաքականության գնահատականը՝ անբավարար, տասը բալանոցով՝ երեք։
Արևիկ Սահակյան/Factor.am-ի հիմնադիր խմբագիր/-Մեր մասնագիտական ոլորտում որքան պետությունը քաղաքականություն չտանի, այնքան այն ավելի կկայանա: Իսկ եթե ավելի լուրջ, ապա՝ թե 10-ը բալանոց, թե «հին ու բարի» 5 բալանոց համակարգով այդ գնահատականն անփոփոխ է՝ 2:
Լիլիթ Ավագյան/Սյունակագիր, «Հայկական Ժամանակ»/- «Լրագրության ոլորտում պետական քաղաքականություն» արտահայտությունն ինքնին 10-ը բալի է արժանի…
Զառա Սարգսյան/Tert.am, խմբագիր/- 7-8 բալ:
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Գոհար Սիմոնյան- Խմբագիրների իսկ շրջանում ստեղծարարության անբավարարությունը, դիկտոֆոնի միջոցով էջ լցնելու մարմաջը և «քրտինք թափած» նյութերի պահանջարկի իսպառ բացակայությունը, գիտելիքի պակասն ու այդ բացը չլցնելու տարօրինակ վարքագիծը և, իհարկե, ֆինանսների անբավարարությունը:
Արամ Հովհաննիսյան- Թեև վաղուց հեռուստատեսությունում չեմ, բայց ոլորտի ընդհանրական վիճակին հասու եմ։ «ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի մասին», «ՀՀ գովազդի մասին», «ՀՀ լեզվի մասին» օրենքները պարբերաբար, եթե ոչ զանգվածային խախտում են հատկապես մասնավոր հեռուստաալիքները։ Կուսակցություններին արգելվում է հեռուստաընկերություն ունենալ, բայց առնվազն չորսն ունեն։ Անուններ չտամ, քանզի բոլորը գիտեն։ Իրականությանն անծանոթ անձը, եթե հետևելու լինի գովազդախեղդ մեր եթերին, տպավորություն կստանա, թե Հայաստանն աշխարհի ամենահարուստ երկիրն է /«Առաջին ալիքն» ու «Շողակաթը» չհաշված/։ Վերոգրյալին հավելեք չթարգմանվող ռուսալեզու ֆիլմերը, ռուսաստանյան հեռուստածրագրերի ուղղակի միջամտումները, անբովանդակ շոուները, անատամ հարցազրույցները, միանման լուրերը, հայերենին խորթ շեշտադրումները, ժարգոնը, անհարկի ծեքծեքումները, և այդ հորձանքում՝ սակավաթիվ լուրջ, ասելիքով հաղորդումներ․․․
Հսկիչ պետական օղակը՝ ՀՌԱՀ-ն ըստ էության չի գործում, թեև պատժելու, արտոնագրից զրկելու իրավասություն ունի /խոսքն ամենևին բովանդակային միջամտության մասին չէ/։ Լինելով բյուջեից սնվող կառույց, այն հանրությանը պատասխանատու չէ, և անգամ խորհրդարանը նրա վրա ազդելու լծակ չունի, ուստի գոհանում է տարեկան հաշվետվությունն ի գիտություն ընդունելով։ Պիտի կարծել, հեռուստաընկերություններում չկան և կամ ձևական են գեղխորհուրդները, հստակ չեն չափորոշիչները, անտեսված է խմբագրի հաստիքը․․․
Հեռուստատեսությունը երեք հիմնական ֆունկցիա ունի՝ տեղեկատվական, կրթական-դաստիարակչական, ժամանցային։ Լրատվությունը մեզանում միակողմանի է, թույլատրված չափաբաժնով, քանի որ իշխող կուսակցության ձեռքին են բոլոր սանձերը՝ թե տեղեկություն տվողի ու թե՝ հաղորդողի։ Այդ իսկ պատճառով հեռուստաեթերին ապավինած քաղաքացին անհաղորդ է երկրի, տարածաշրջանի իրական վիճակին, չունի տագնապեցնող հարցերին պատասխան, չի լսում իր անունից ու իր փոխարեն արված քայլերին հակադիր կարծիք․ ինչո՞ւ է պետական պարտքը մեծանում, եթե ինքն օր օրի աղքատանում է, ինչո՞ւ են ցամաքում ջրամբարները, եթե իր այգին թոշնել է, արդյունահանվում ոսկին, եթե գանձարանը դատարկ է, պաշտոնյան պալատում ապրում, եթե ինքը տնանկ է․․․
Կրթական-դաստիարակչականն էլ մեզանում հաճախ շփոթում են քարոզչության հետ, ընդ որում՝ ճակատային, մերկապարանոց, պաթոսախեղդ։ Իսպառ բացակայում է սոցիալական գովազդը, որի պատվիրատուները պիտի շահագրգիռ գերատեսչությունները լինեին, մինչդեռ նրանց ձեռնտու է լռելը, ոլորտի բացերը չբարձրաձայնելը։ Գերազատ ու գերառատ են ժամանցային հաղորդումները, բայց այստեղ էլ առաջնահերթությունը տրվում է փողաբերությանը, վաղանցիկ պահանջարկին։ Բանն այնտեղ է հասել, որ գովազդը ներխուժել է սերիալների սյուժե:
Ելքը ճահճուտի՞ց․ գործելու հնարավորություն ընձեռել բոլոր օղակներին՝ գործադիր, դատական, օրենսդիր, պետական, մասնավոր։ Ապակուսակցականացնել պարտադրված համակարգը, քաղաքացուն։ Առաջնորդվել օրենքներով, ոչ թե անձնական ու խմբակային շահով, և կշնչի երկիրը, կշնչի եթերը, կշնչի մշակույթը՝ դառնալով առաջնորդող, ոչ թե ետքից ընթացող․․․
Գրականության ոլորտը համեմատաբար հուսադրող է։ «Անտարես», «Սարգիս Խաչենց», էլի որոշ հրատարակչությունների, «Ինքնագիր», «Գրողուցավ» կայքերի ճիգերը, ճիշտ է, եղանակ չեն փոխում, այդուհանդերձ շարժ կա։ Նկատելի է խորքային խոսքի, վերլուծության, թացը չորից առանձնացնելու պակաս, ժամանակ առ ժամանակ՝ չգոյություն։ Գրականագետների մեծ մասը հիմնավորվել է դասական և հայտնի անունների թիկունքում՝ գոհանալով նրանց մասին անվնաս, սակայն անուն, դիրք ու դրամ, կոչում ապահովող գրքերի, հոդվածների տպագրությամբ։
Արևիկ Սահակյան- Լրատվական դաշտում, ինչպես եւ բազմաթիվ այլ ոլորտներում, ամենակենսական խնդիրը ֆինանսական ինքնաբավության ապահովումն է: Քանի դա չկա, ստեղծարարության հնարավորությունները սահմանափակ են լինելու: Հայաստանում լրատվամիջոցները, որքան էլ որակյալ արտադրանք տան, միեւնույն է, դրա շնորհիվ չեն կարող այնքան գումար աշխատել, որ ապահովեն իրենց ֆինանսական անկախությունը: Այդ խնդիրն, իհարկե, առկա է մեզանից շատ ավելի զարգացած երկրներում: Այնտեղ, սակայն, կան տարբեր մեխանիզմներ, որոնք միմյանց փոխլրացնում եւ հակակշռում են: Իրականում սա երկար խոսակցության թեմա է, շատ չծավալվելով՝ միայն նշեմ, որ առկա պայմաններում մեր գործընկերները աշխատում են մեծ նվիրումով:
Լիլիթ Ավագյան- Թերևս՝ խոսքի արժեզրկումը:
Զառա Սարգսյան- Թեև Հայաստանում խոսքի ազատության հետ կապված վիճակը լավ է, քան շատ ու շատ երկրներում, այնուամենայնիվ, մեր դաշտում կան որոշ սահմանափակումներ, որոնք կուզենայի վերանային:
Կուզենայի անդրադառնալ ևս մի խնդրի, որը չգիտեմ՝ ուր է տանում. «արագության մրցավազքին» ու «լրահոսային ճահճին», որը ստիպում է ավելի շատ կենտրոնանալ արագության, քան որակի և այլ բաների վրա: Խնդիրը դժվար թե լուծվի, որովհետև ամեն ինչ տանում է օպերատիվության մրցակցության սրմանը:
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր/էլիտաներ/, և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Գոհար Սիմոնյան- Իհարկե, մասնագիտական ցանկացած համայնք ինքն է պատասխանատու իր միջավայրի, այդ թվում՝ մասնագիտական էթիկայի համար: Մյուս կողմից էլ, երբ իշխանության առաջին երեք ճյուղերում աջ ձեռքը չգիտի, թե ինչով է զբաղված ձախը, և ամենուր տնայնագործական մաքոքներ են պտտվում, չորրորդ իշխանությունը չի կարող ոչ միայն ամենայն պատասխանատվությամբ ու պարկեշտությամբ անել իր գործը, այլև իր միջից գործուն ընտրախավ ձևավորել:
Արամ Հովհաննիսյան- Վերապահումով եմ ընդունում «մասնագիտական համերաշխություն», «կոլեկտիվ պատասխանատվություն» հասկացությունները։ Խրտնեցնում են խմբային բաց, կիսաբաց ու փակ նամակները, դիմում-աղերսները․ հոտային պահվածքի հոտ եմ առնում։ Էությամբ մենասեր եմ։ Իմը միայնակի կռիվ է եղել և է։ Ըստ այդմ՝ պատրաստ եմ պատասխան տալ միայն իմ բացթողման, հանցանք-զանցանքի համար։
Եղծված հասարակարգում տարանուն խմբավորումները մեծիմասամբ գործում են կլանային օրենքներով, ուստի հազվադեպ են ազատ խոսքի, արդար պահվածքի դրսևորումները։ Նման միջավայրում ընտրախավ չի ձևավորվի, օրինակելի անհատները գլուխ գլխի չեն գա, թեկուզև լինեն համախոհ․․․
Արևիկ Սահակյան- Կարծում եմ՝ մի փոքր ծայրահեղացված է հարցադրման մեջ հնչեցված գնահատականը: Ոչ բոլոր ոլորտներում է, որ չկան մասնագիտական ընտրախավեր: Այնուհանդերձ՝ խնդիրն առկա է եւ պատճառը, թերեւս, իրական մրցակցային դաշտի բացակայությունն է՝ բոլոր ոլորտներում:
Լիլիթ Ավագյան- Իմ կարծիքով, ԶԼՄ-ներն ընդհանուր համայնք չեն: Լրատվամիջոցներից յուրաքանչյուրը միայնակ է: Միայնակ է՝ ընտրելու, աշխատելու (գոյատևելու) իր ճանապարհը: Տեսեք, երբ փակվում էր «Ա1պլյուս»-ը, անգամ այդ դեպքում լրագրողական համայնքը միասնական չէր: Պատասխանատվության ընդհանուր դաշտ չկա. յուրաքանչյուրն՝ իր համար:
Զառա Սարգսյան- Այո, համաձայն եմ այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Երևի, ինչ-որ մարդկանց ձեռք չի տալիս նման խավերի ստեղծումը:
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Գոհար Սիմոնյան- Մասնագիտական ամենամեծ դասը, որ քաղել եմ իսկապես մեծ տառապանքի գնով, վերաբերում է ոչ թե «ինչպես գրել» դասագրքային ցուցումներին, այլ «ինչպես չգրել» անձնական փորձառությանը: Ինչքանով է հաջողվում՝ չեմ կարող հստակ ասել, բայց փաստ է, որ նյութերումս առաջին հերթին հենց այդ սկզբունքով եմ առաջնորդվում: Ինչ վերաբերում է ելքային լուծումներին՝ վախենամ, պատրաստ չեմ նման զրույցի: Ոչ թե որովհետև առանձին և իսկապես կարևոր կետեր չեմ կարող շարադրել, այլ որովհետև ամեն բան նորից հանգելու է դաշտում եղանակ թելադրողների քիմքին ու ըստ դրա եփված ապուրին:
Արամ Հովհաննիսյան- Ի տես հանրության գործող անձը /կոնկրետ դեպքում՝ հեռուստալրագրողը, էլ ավելի՝ մեկնաբանը/ ոչ միայն պետք է լավ տիրապետի գրական հայերենին, հնարավորինս համակողմանի ճանաչի կյանքը, ոչ եսակենտրոն արժեհամակարգի կրող ու կիրառող լինի, այլև ունենա որոշակի բնական ձիրք, շարմ, ձգողականություն, արտիստիզմ։ Սա է գլխավոր դասը, որ ստացել եմ հեռուստաեթերից, իսկ որպես գրողի, խանգարել է միջավայրին մերվել, դռներ բախել, «ես քեզ, դու ինձ» սկզբունքով առաջնորդվել չկամենալ-չկարողանալը։
Ծառացած խնդիրների լուծման ուղին, իմ համոզմամբ, մեկն է, այդ իսկ պատճառով դառնամ վերը ասվածին․ համակողմանի ազատություն, հրաժարում երկակի ու բազմակի ստանդարտներից, իրավունքի ու պատասխանատվության առարկայացում, ընտրության ճանապարհով մտավոր սերուցքի առաջ պետության կառավարման, նրա ընթացքի վրա ազդելու արմատական հնարավորության ընձեռում։ Եթե հանուն երկրի, այնտեղ ապրող մարդու վերևից փոփոխություններ լինեն, կարճ միջոց անց դրական ազդակներն ալիքվելով կհասնեն ափ, իսկ հայելային անդրադարձը նկատելի կլինի նաև եթերում։ Այլ կերպ՝ ներքևից վերևների վրա ազդելու և կամ՝ աստիճանաբար նորովի մտածելու, գործելու ունակ քաղաքացի կրթելու ժամանակ տրված չէ ծերանոց դարձող Հայաստանին։
Արևիկ Սահակյան- Չթերագնահատել եւ չգերագնահատել դիմացինին. երկուսն էլ ցավալի հետեւանքներ են ունենում, ընդ որում՝ վերջինը, երբեմն, ավելի շատ:
Լիլիթ Ավագյան- Այս հարցին պատասխանեցի, բայց պատասխանս ինձ պաթետիկ թվաց, ջնջեցի:
Զառա Սարգսյան- Այն, որ պետք է վստահես միայն քեզ ու քո ներքին ձայնին՝ որքան էլ «գայթակղություններ» լինեն:
Ոլորտի մրցունակությունը բարձրացնելու համար…բարդ հարց է)):
5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Գոհար Սիմոնյան -Միանշանակ, մանավանդ, որ՝ մեր դաշտում «հայրիկներ չունեցողները» առանձնապես կորցնելու բան էլ չունեն:
Արամ Հովհաննիսյան- Կոմունիստ չեմ եղել, Համազգային Շարժման առաջին փուլում հեռացվելու վտանգի տակ ուղիղ եթեր եմ հրավիրել «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, այլ ազատախոհ գործիչների, ՀՀՇ վարչությունից դուրս եմ եկել, երբ այն դարձել է կուսակցություն, կազմակերպել եմ հաղորդաշարեր՝ ղեկավարության մամլիչի, աղքատավարձի պայմաններում, բազմաթիվ հոդվածներ, պատմվածքներ եմ առանց վճարի հրապարակել մամուլում, անձնական միջոցներով հինգ գիրք տպագրել․․․ Շատ է, թե քիչ, նպաստ բերել է երկրին, մարդուն, թե ոչ, իմ իմանալու բանը չէ, ուստի հակիրճ ասվածն ամփոփեմ Թումանյանի հարցով՝ ի՞նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին։
Արևիկ Սահակյան- Իհարկե, ամենահեշտը պատասխանելն է՝ այո, անտարակույս, սակայն պատասխանատու մարդու համար դժվար է տրվել նման պաթոսի: Եւ ուրեմն՝ կասեմ ազնվորեն. չգիտեմ: Հավանաբար՝ եթե իսկապես վստահ լինեմ, որ այն օգուտը, որը պիտի լինի իմ արարքից՝ իրապես մեծ է, եւ դա կարող եմ անել միայն ես, այդ դեպքում կգնամ այդ քայլին:
Լիլիթ Ավագյան- Տեսականորեն՝ այո, բայց գործնականում նման արարք չեմ պատկերացնում:
Զառա Սարգսյան- Թող մեծ-մեծ չհնչի՝ երևի այո)):
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Գոհար Սիմոնյան- Քանի որ ձեր նշած տարում հիմնականում միջազգային անցուդարձ էի ներկայացնում և շարունակում եմ դրանով զբաղվել, ինչ-որ պահի ինձ իսկապես հպարտություն ներշնչեց հատկապես էն փաստի արձանագրումը, որ բացարձակապես կաշկանդված չեմ որևէ հեղինակությամբ /երկրի, կամ՝ փորձագետի/ և ցանկացած իրավիճակ փորձում եմ հնարավոր բոլոր տեսանկյուններից դիտարկել: Իսկ հարցին, թե ինձ դուր է գալիս արդյոք այն մարդը, ինչպիսին ես էի «հաշվետու տարում» կպատասխանեմ՝ համենայնդեպս, չեմ ամաչում իր համար:
Արամ Հովհաննիսյան- 2017-ին լույս եմ ընծայել «Թռչնասերի օրագրից» նկարազարդ գրքույկը, որի 300 օրինակը նվիրել եմ մշակույթի գերատեսչությանը՝ մարզային գրադարաններին փոխանցելու խնդրանքով, նույնքանն էլ մտադիր եմ առաջարկել կրթության և գիտության նախարարությանը՝ համոզմամբ, որ իրապատումներիս շարքը գոնե մազաչափ կօգնի ընթերցողին մարդ մնալ այս մեղսաթաթախ, սխալաշատ աշխարհում։ Գոհություն ինձնից, իմ արածից․․․ բնավ, թեև կանաչ ծառ չեմ կտրել, արյուն չեմ ոթել, այլոց դժբախտության վրա երջանկություն կառուցելու փորձ չեմ արել, մարդկանց հետ հարաբերվելիս կրթվածության չափանիշ եմ ընդունել նրա՝ բնաշխարհի ու իր նմանի հանդեպ վերաբերմունքը։
Արևիկ Սահակյան- 2017 թ.-ին ստեղծվել է Factor.am-ը: Թե որքանով է այն արժեք՝ թող դատեն մեր ընթերցողներն ու դիտողները: Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, ապա ես առհասարակ ինքնաքննադատ տեսակ եմ: Ինքս ինձ դուր գալ՝ դա ինձ համար չէ ասված: Եթե ինքս ինձ հետ հաշտ եմ, մեջս կռիվ չկա, դա արդեն լավ է:
Լիլիթ Ավագյան- Այս տարվա սկզբին լույս տեսավ «Ավետիք Իսահակյանի նամակները» ժողովածուն. տատիկիս կորած գիրքն էր, որը սևագրությունների օգնությամբ ի մի բերեցի, ծանոթագրեցի, խմբագրեցի, սրբագրեցի…Մահից առաջ՝ մայրիկիս ցանկությունն էր տպագրված տեսնել իր մոր՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի գիրքը: Եվ , չեմ թաքցնի, ինձ դուր է գալիս այն մարդը, որը 6 տարի շարունակ աշխատել է ու իրականացրել իր մայրիկի ու տատիկի երազանքը:
Զառա Սարգսյան- Հպարտություն է ներշնչում այն, որ իմ խղճի դեմ բան չեմ արել, հետևաբար՝ ես մնացել եմ 2017-ին այնպիսին, ինչպիսին կայի)):
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Գոհար Սիմոնյան- Մեզ անհրաժեշտ է ոչ թե զզվանքով, ուրախությամբ, անտարբերությամբ ու անգործությամբ ոչնչացնել մեր պետությունը, որ, ի տարբերություն 40 միլիոնանոց քուրդ ժողովրդի, երջանկություն ենք ունեցել կազմավորել, այլ ամեն վայրկյան սովորել, ցանկացած ոլորտում գիտելիք ձեռք բերել, յուրացնել նոր հմտություններ, և դրանք մեր իսկ երկրում գործադրել:
Արամ Հովհաննիսյան- Լեզուն սոսկ հաղորդակցության միջոց չէ։ Այն միաժամանակ մշակույթ է, սերունդների խտածո կենսագրություն, անցյալի բացահայտման թաքնագիր, երկրի ու նրա զավակաց որպիսության ցուցիչ, անսպառ ներուժի ստնտու, անխոցելի զրահաբաճկոն։ Սիրե՛ք հայերենը։
Օտար արյան խառնվելիս հայերս մեծիմասամբ ձուլվում ենք, այլապես աշխարհի ամենաբազմաքանակ ազգերից մեկը պիտի լինեինք և միալեզու, միադավան, հոծ զանգվածով զբաղեցնեինք ոչ միայն ողջ Հայկական բարձրավանդակը։ Չպղտորեք արյունը։
Անխնամ, լքյալ մի թողեք նախնյաց շիրիմները, որպեսզի օտարը հողին չհավասարեցնի, ինչպես եղավ Ջուղայի խաչքարերի, արևմտահայոց հիշատակների դեպքում։ Հնարավորության դեպքում տուն դարձեք, վերադարձեք։
Հայն այսօր էլ, հաշվի չառնելով վտանգը, իրականությունը, այն, որ աշխարհի բեմում աննշանի մեկն է, հավասար է կարծում բոլորին, մտովի չափվում է հողագնդի բախտը որոշող-տնօրինողների հետ՝ երբեմն նույնիսկ իրեն նրանցից բարձր դասելով, քանզի թիկունքում հազարամյակներով չափվող պատմություն ունի, ինչը շատերը չունեն: Սա ներուժի վկայություն է: Նրա հավաքական գիտակցության մեջ պարտությունը ժամանակավոր է։ Եվ հաղթությունները հաջորդելու են։ Մի՛ հուսահատվեք։
Արևիկ Սահակյան- Ամենակարեւոր խնդրանքս՝ անտարբեր մի եղեք, մեր ամենամեծ խնդիրը անտարբերությունն է, երբ յուրաքանչյուրս մտածում է, որ իրենից ոչինչ կախված չէ: Անտարբեր մի անցեք, երբ խախտվում են այլոց իրավունքները, եւ մի դժգոհեք, երբ հերթը հասնի ձեզ ու դուք բախվեք անտարբերության պատին: Մի զիջեք քաղաքացու ձեր իրավունքը, որոշում կայացնելու ձեր փայը:
Իսկ սփյուռքի հայրենակիցներիս կհորդորեմ՝ յուրաքանչյուր հնարավորության դեպքում այցելեք Հայաստան, սիրեք հայրենիքը ոչ թե հեռվից, բառերով, այլ շատ կոնկրետ քայլերով, այստեղ ապրելով եւ երկիրն ապրեցնելով:
Լիլիթ Ավագյան- Մեկ րոպեն շատ երկար ժամանակ է: Պարզապես կասեի՝ լավ եղեք…
Զառա Սարգսյան- Աշխարհի հայերին միայն համախմբվածության ու ակտիվության կոչ կանեի՝ մենք ուժեղ ենք միասին, այն էլ այս անկանխատեսելի ժամանակաշրջանում:
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»