Կրակոցներ Գավառում. հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա քաղաքացի
Գավառում կրակոցներ են հնչել, 31-ամյա քաղաքացին հրազենային վիրավորումներով տեղափոխվել է հիվանդանոց։
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հրազենային վիրավորում ստացած քաղաքացու վերաբերյալ հաղորդում ստացել են:
«Փետրվարի 12-ին՝ ժամը 21:10-ին «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումներով և կոտրվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1987 թվականին ծնված տղամարդ»,-ասաց բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Տուժողը Գավառի 31-ամյա բնակիչ Հ. Հարությունյանն է»:










