ԱՄՆ կողմից ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցները վրեժ են Սնոուդենի համար. այս «սառը պատերազմից» տուժում են փոքր երկրները, ինչպես Հայաստանը. Ալ. Ռաար

19:03 • 14.02.18



 

ԱՄՆ-ը հետխորհրդային տարածքն իր վերահսկողության տակ վերցնելու ցանկություն ունի, ինչը հայտարարվել էր դեռևս 1991թ.-ին: Այդ տարիներին Ռուսաստանը պասիվ էր, բայց երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի նախագահության ժամանակ Ռուսաստանը նորից իր ձեռքն առավ վերահսկողությունը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգային փորձագետ Ալեքսանդր Ռաարը: Նա նշեց, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ստեղծված «սառը պատերազմը» իր ազդեցությունն է ունենում փոքր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի վրա: Ալ. Ռաարի խոսքով՝ կա վտանգ, որ Հայաստանին կկանգնեցնեն ընտրության առաջ, ինչպես ժամանակին Ուկրաինային, և կպահանջեն ընտրել Արևմուտքի ու Ռուսաստանի միջև: Փորձագետը նշեց, որ ներկայիս իրավիճակից ելնելով՝ Հայաստանը պետք է հեռատես դիվանագիտական աշխատանք վարի:

- ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ վերջին պատժամիջոցները սահմանելուց հետո կարծես ավելի է սրվել երկու կողմերի վերաբերմունքը միմյանց նկատմամբ, թեև ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանը չի շտապի պատասխանել այս պատժամիջոցներին: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս իրավիճակը:

- ԱՄՆ-ում երկակի քաղաքականություն է վարվում Ռուսաստանի նկատմամբ. մի կողմից նախագահն է, ով չի ուզում վիճել Ռուսաստանի հետ, չի ուզում փչացնել իր հարաբերությունները Պուտինի հետ, հակառակը՝ նա համագործակցության կողմնակից է, իսկ մյուս կողմից Կոնգրեսն է, որը բավական էմոցիոնալ է գործում այս հարցում, ուժային կառույցներն են, որոնք մի քանի ուղղություններով են պայքարում, աշխատում են ոչ միայն Իրանի, Ռուսաստանի դեմ, այլև իրենց սեփական նախագահի, ով մեղադրվում է որպես ռուսական գործակալ: Նրանց պայքարի նպատակն աշխարհում ԱՄՆ հզորությունը պահպանելն է, ինչի արդյունքում էլ Ռուսաստանի նկատմամբ շարունակվում են բավական կոշտ պատժամիջոցներ սահմանվել, որոնց ԱՄՆ նախագահը դեմ է:

Եվրոպական երկրների մեծամասնությունը, բացառությամբ Լեհաստանի, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից են, նրանք չեն ուզում, որ սանկցիաները կոշտացվեն: Այս հարցում ԱՄՆ-ն ու ԵՄ-ը տարբեր դիրքորոշումներ ունեն. կարելի է ասել, որ մեծ անդունդ է առաջացել Միացյալ Նահանգների ու Եվրամիության տեսակետների միջև: Գերմանիայի իշխանությունները, կարծում եմ` տեղյակ եք, հայտարարել են, որ պատրաստ են չեղարկել պատժամիջոցները, եթե վերջապես առաջընթաց գրանցվի Ուկրաինայում:

- Չե՞ք կարծում, որ իրադրությունը նման է «սառը պատերազմի»:

- Այո՛, սա նման է «սառը պատերազմի»: Ամերիկյան քաղաքական վերնախավը չի ուզում ընդունել, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ, բազմաբևեռ է, որ ԱՄՆ-ն այնքան ուժեղ չէ, որ կարողանա աշխարհի համար օրենքներ գրել, և հարկավոր է համագործակցել մյուս բևեռների հետ, որ Եվրասիական տնտեսական միությունը փաստ է, պարզապես մի ընտանիք չէ: Այս ամենը ԱՄՆ-ում պետք է հասկանան ու վերագնահատեն, բայց դեռևս կայացվում են էմոցիոնալ ու ոչ ողջամիտ որոշումներ:

- Դուք կարծում եք, որ իրավիճակը բարդանում է ԱՄՆ քաղաքականության արդյունքո՞ւմ:

- Ուկրաինայի. իսկապես լարված իրավիճակ է, հակամարտությունը չի ավարտվում, և այստեղ իր մեծ դերն ունի Ռուսաստանը, բայց ես չեմ կարող անձամբ պատկերացնել, որ Ռուսաստանը ազդել է ամերիկյան նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Ես փորձում եմ օբյեկտիվ լինել, բայց իսկապես չեմ կարող պատկերացնել, որ ԱՄՆ նախագահի պաշտոնին կարող են իրենց մարդուն նստեցնել Միացյալ Նահանգների հակառակորդները: Կարծում եմ, որ այդ ամենը հորինված մի պատմություն էր, որևէ փաստ այդ մասին չկա, պարզապես այդ հարցը ուռճացվում է: Ընթերցողները կարդում են, որ Ռուսաստանը միջամտում է ԱՄՆ ընտրություններին, որ Դոնալդ Թրամփը ռուսական գործակալ է, ով ցանկանում է հավատալ, որ այդ ամենը իրականություն է, հավատում է. մտածում են, թե Պուտինն իրենց թշնամին է, ով չի ուզում հավատալ՝ չի հավատում:

Ես կարծում եմ, որ այս ամենը վրեժ է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Սնոուդենի համար, ով ներկայացրեց աշխարհին, թե ինչով է զբաղված ԱՄՆ-ը, փախավ գնաց Ռուսաստան ու շարունակում է զբաղվել փաստերի հրապարակմամբ: Մեղավորների սլաքն ուղղվում է Մոսկվայի վրա, և ինձ համար ակնհայտ է այս ամենը: Մարդիկ պետք է հասկանան, որ այս ամենը պայթյունավտանգ է, սա վերադարձ է  «սառը պատերազմին», որը ժամանակին հիմքեր ուներ, բայց հիմա անհիմն է, կարծես խաղ լինի, կատակ լինի, մեկն ուզում է վերադառնալ  «սառը պատերազմի» և ինձ համար ակնհայտ է, որ պայքարելու, հակառակվելու հիմքեր չկան:

- Չե՞ք կարծում, որ այս բևեռների «հակամարտությունից» տուժում են Հայաստանի պես փոքր պետությունները: Պատժամիջոցների վերջին ցուցակում ընդգրկված են անգամ ազգությամբ հայեր, ովքեր բիզնես-գործունեություն են ծավալում Ռուսաստանում: Գիտենք, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է ռուսական շուկայի հետ, և ցանկացած հարված այս շուկային միանգամից ազդում է Հայաստանի վրա: Ի՞նչ է սպասվում Հայաստանի նման երկրներին:

- Դժվարություններ, իհարկե, կարող են ստեղծվել, բայց դիվանագիտական հմուտ աշխատանքի արդյունքում կարելի է մեղմել այս ազդեցությունը: Հայաստանը պետք է ավելի լայն նայի այս հարցին և չանհանգստանա միայն գործարարների համար, ովքեր աշխատում են ՌԴ-ում և ովքեր, հնարավոր է, ԱՄՆ-ի կողմից ճնշումների ենթարկվեն: Սա լուրջ հարց է, և Հայաստանը պետք է որևէ դեպքում իրեն թույլ չտա հայտնվել Ուկրաինայի իրավիճակում: Ուկրաինայում հասարակությունը երկփեղկվեց, մի մասը կողմնակից էր արևմտյան արժեքների որդեգրմանը, մյուս մասը ձգտում էր դեպի Ռուսաստան: Ճնշումը երկու կողմից էր կատարվում, պատժամիջոցներով էին սպառնում երկու կողմերին էլ, ինչի արդյունքում Ուկրաինայում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Այդ ամենը հեշտությամբ կարող է կրկնվել փոքր պետություններում:

ԱՄՆ-ը չի ուզում հեռանալ Եվրոպայից, հակառակը, Միացյալ Նահանգները հետխորհրդային տարածքն ուզում է վերցնել իր վերահսկողության տակ, որը հայտարարվել էր դեռևս 1991թ.-ին: Այդ տարիներին Ռուսաստանը պասիվ էր, բայց Պուտինի նախագահության ժամանակ ՌԴ-ը նորից իր ձեռքն առավ վերահսկողությունը: Փոքր պետություններն, իհարկե, այս ամենից տառապում են, և ցավալի է, որ պատմական շանսը, որը կար 90-ականներին՝ Ռուսաստանին ներգրավել ՆԱՏՕ-ի կազմում, ստեղծել անվտանգության մեկ միասնական համակարգ, կորսվեց:

- Ուկրաինայի առջև դրվեց ընտրություն՝ կամ Արևմուտք, կամ Ռուսաստան: Դուք կարծում եք, որ Հայաստա՞նն էլ վաղ թե ուշ նման ընտրության առաջ է կանգնելու:

- Կա նման վտանգ, որ Հայաստանին կկանգնեցնեն ընտրության առաջ, ինչպես ժամանակին դրեցին Ուկրաինային: Այդ ժամանակ գործի կարող է դրվել հայկական ուժեղ դիվանագիտությունը: Հայաստանն ամուր կապեր ունի Եվրոպայում, հայկական լոբբին լավ աշխատում է, Հայաստանի բարեկամ, ընկեր պետությունները կարող են հուշել, թե ինչպես վարվել նման իրավիճակում և ինչպես վարել բալանսավորված քաղաքականություն՝ չկատարելով ընտրություն Արևմուտքի ու Ռուսաստանի միջև: Հեռատես քաղաքականության արդյունքում հնարավոր է անգամ կանխել այս ամենը:

 

Տիգրանուհի Մարտիրոսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

15:11 • 19/10

Կերչի քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած երիտասարդը հաստատություն է այցելել «Ատելություն» գրությամբ շապիկով

15:08 • 19/10

Համայնքապետը գյուղի վարելահողերը, արոտավայրերը վաճառել է. Սյունիք գյուղի բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին

14:44 • 19/10

Պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն տրվեց նոր Ընտրական օրենսգրքի նախագծին

14:40 • 19/10

Վյաչեսլավ Դոբրինինը հոսպիտալացվել է

14:26 • 19/10

Հավաստիացնում եմ՝ ձեզ հետ միասին նոր Հայաստանում կերտելու ենք հիանալի ապագա, ինձնից ակնկալեք նորմալ աշխատանք. Հունան Պողոսյան

14:22 • 19/10

Հայտնի թուրք վիրտուոզ ջութակահարը նվագել է Կոմիտասի «Կռունկ»-ը՝ ի հիշատակ Արա Գյուլերի (տեսանյութ)

14:15 • 19/10

Պոմպեոն կորած լրագրող Խաշուկջիի սպանությունն ապացուցող ձայնագրություն Թուրքիայում չի լսել. ԱՄՆ պետդեպ

14:04 • 19/10

Շատ մեծ, ընդարձակ և մարդասիրական համաներում է. Արտակ Զեյնալյան

13:58 • 19/10

«Միսս Երկիր» գեղեցկության մրցույթի լիբանանցի մասնակիցը զրկվել է տիտղոսից՝ Իսրայելի ներկայացուցչի հետ լուսանկարվելու պատճառով (լուսանկարներ)

13:45 • 19/10

Ալավերդու պղնձաձուլական գործարանն այսօրվանից չի աշխատում, աշխատակիցները փակել են միջպետական ճանապարհը

13:31 • 19/10

Արտահերթ ընտրություններին մեր մասնակցության մասին պաշտոնական որոշում դեռ չկա. Ա. Աշոտյան

13:23 • 19/10

Պեսկովը պատմել է Պուտինի և այլ երկրների առաջնորդների միջև «քիմիայի» մասին

13:19 • 19/10

Արհեստածին լարվածությունը ստեղծում է Գագիկ Ծառուկյանը՝ ցանկանալով «տիրանալ» բռնցքամարտի ֆեդերացիային. Արթուր Գևորգյան

13:01 • 19/10

Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին. Նիկոլ Փաշինյան

12:49 • 19/10

Նովոսիբիրսկում թոշակառու կինն օճառ ու պարան է նվիրել տեղի նախարարին՝ ի նշան «երախտագիտության» (տեսանյութ)

12:48 • 19/10

Ընդունում ենք, որ 4-րդ ուժի խորհրդարանում հայտնվելու նախապայման է 2 տոկոս շեմը հաղթահարելը. Արտակ Զեյնալյանը` «Ծառուկյան» դաշինքի առաջարկի մասին

12:26 • 19/10

Երևանի փոխքաղաքապետ չեմ նշանակվելու. «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վահագն Հովակիմյան

12:19 • 19/10

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 19-ին

12:16 • 19/10

Ռուսաստանում մուլտֆիլմ են նկարահանում Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի հիման վրա

12:13 • 19/10

Վարչապետի ընտրության համար ԱԺ հատուկ նիստի ժամկետը լրանում է հոկտեմբերի 24-ին

12:02 • 19/10

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 12 թեկնածու. 10-ն անկուսակցական են, 1-ը՝ ՔՊ, 1-ը՝ ԼՀԿ անդամ

11:58 • 19/10

Թուրք ոստիկանները խուզարկում են Ստամբուլի մոտակայքում գտնվող անտառը, որտեղ կարող են գտնվել կորած սաուդացի լրագրողի մարմնի մնացորդները

11:49 • 19/10

Զանգվածային թունավորում Կասպից ծովում գտնվող նավի վրա, իրանցի ծովագնացներից 3-ը մահացել են

11:49 • 19/10

Գարնանն արդեն այգին պատրաստ կլինի

11:42 • 19/10

Սևակ Միքայելյանը կարող է դիմել դատախազություն, դա իր իրավունքն է, մենք որևէ դատապարտելի արարք չենք կատարել. Դանիել Իոաննիսյան

11:30 • 19/10

Թուրքիայի մզկիթներից մեկում հավատացյալները 37 տարի շարունակ սխալ ուղղությամբ են նամազ արել

11:24 • 19/10

Էկվադորցի զբոսաշրջիկը փորձել է հսկայական խոզի գլուխ մտցնել ԱՄՆ

11:19 • 19/10

Երևանում և մի շարք համայնքներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

11:08 • 19/10

«Նա հիանալի առաջին տիկին է». Թրամփը գովել է կնոջը օդանավի սրահում արտակարգ պատահարի ժամանակ դրսևորած հանգստության համար

10:58 • 19/10

Հրազդանում դպրոցների անձնակազմի` Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մասնակցելու մասին հրապարակումն ուղարկվել է Կոտայքի դատախազություն. Դատախազություն

10:47 • 19/10

Ջորջ Բուշի դուստրը պատմել է Սպիտակ տանը շրջող ուրվականների մասին

10:11 • 19/10

Թուրք հաղորդավարն Արա Գյուլերի մահվան լուրն ընթերցելիս ուղիղ եթերում չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ)

10:00 • 19/10

Bild. Վենգերն այսօր կարող է դառնալ Բավարիայի գլխավոր մարզիչը

09:57 • 19/10

«Դա շատ տխուր է». Թրամփի կարծիքով՝ անհետացած սաուդացի լրագրողն ամենայն հավանականությամբ մահացած է

09:47 • 19/10

Կերչի քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած երիտասարդին չեն հուղարկավորի իր զոհերի կողքին. լրատվամիջոցներ

08:51 • 19/10

Խորհուրդներ, թե ինչպես հնարավորինս արագ ազատվել անպատասխան սիրուց ու դրա պատճառած խնդիրներից (լուսանկարներ)

00:05 • 19/10

Տեղեկությունները սադրանք են, դիմում է ներկայացվելու Դատախազություն. Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը հերքում է քարոզարշավին դպրոցների անձնակազմի մասնակցությունը

00:05 • 19/10

Կրասնոդարում վթարված Լ-39 ինքնաթիռի օդաչուներին հաջողվել է ինքնանետում իրականացնել. աղբյուր

23:54 • 18/10

ՀՀԿ ԳՄ-ն քննարկել է ԸՕ նախագիծը, սպասվելիք արտահերթ ԱԺ ընտրություններին առնչվող հարցերը

23:51 • 18/10

Apple-ը հոկտեմբերի 30-ին կներկայացնի նոր iPad-ն ու Mac-ը

23:49 • 18/10

Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը

23:39 • 18/10

ՆԱՍԱ-ն նախազգուշացրել է արկտիկյան սառցե ծածկույթի հալոցքի աղետալի տեմպերի մասին

23:31 • 18/10

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զորում խաղաղ բնակիչների տների ուղղությամբ. կան զոհեր

23:31 • 18/10

ՈւԵՖԱ-ն տուգանել է ՊՍԺ-ին

23:19 • 18/10

Իրավապաշտպանները կոչ են արել Թուրքիայում անհետացած սաուդացի լրագրողի գործը հետաքննել ՄԱԿ-ի հովանու ներքո

23:12 • 18/10

Երևանում մեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

23:01 • 18/10

Թուրքիայի զգալի հատվածը պատվել է Արաբական թերակղզուց եկող ավազափոշու ամպերով

22:51 • 18/10

Քննադատելու բան լինի, կքննադատենք, հարկ եղած դեպքում էլ կաջակցենք ՔՊ-ին կամ «Իմ քայլը» դաշինքին. «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախաձեռնող խմբի անդամ

22:41 • 18/10

Հրազդանում դպրոցի տնօրեններն աշակերտներին ու ուսուցիչներին տանում են՝ Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավին մասնակցելու. «ԻՔՄ» (ձայնագրություն)

22:37 • 18/10

«Մոնակոյի» գլխավոր մարզիչը խոսել է Ռադամել Ֆալկաոյի ապագայի մասին

22:35 • 18/10

Հաքերը սմարթֆոնի օգնությամբ կոտրել է վաճառքի ավտոմատ սարքը և վարկ ստացել (տեսանյութ)

22:14 • 18/10

ԱԺ ընտրություններին կարևոր է, որ մարդիկ ընտրություն կատարեն՝ քվեարկելով ոչ միայն անձերի, այլև քաղաքականության օգտին․ փորձագետ

22:04 • 18/10

«Ռեալի» առաջատարները մարզվել են ընդհանուր խմբի հետ

21:58 • 18/10

«Գահերի խաղի» հեղինակը բացահայտել է սերիալի գլխավոր գաղափարը

21:40 • 18/10

Կրասնոդարում կործանվել է Լ-39 ուսումնական ինքնաթիռը. օդաչուներին գտնելու աշխատանքները շարունակվում են

21:31 • 18/10

«Առաքելություն» կուսակցության նպատակը հեղափոխական թիմին սատարելն է, և խնդիրը պաշտոններն ու կարգավիճակը չեն. Մ. Առաքելյան

21:25 • 18/10

Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

21:07 • 18/10

Կարո՞ղ է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով վարչապետն այլ երկրներ տարբեր մակարդակներով այցեր ունենալ. պարզաբանում ԱԳՆ-ից

21:05 • 18/10

Լիբանանի hայկական կուսակցությունները պահանջում են նախարարի երկու պորտֆել

20:59 • 18/10

«Եվրասիական շաբաթ»-ի մասնակիցները Երևանում կքննարկեն բիզնեսի համար ԵԱՏՄ տարածքում ստեղծված նոր հնարավորությունները

20:51 • 18/10

ՀՀ-ն զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման կարողությունները. ԱԻՆ

20:44 • 18/10

Չինաստանը գաղտնազերծել է «արհեստական լուսին» ստեղծելու ծրագիրը, որը կյանքի կկոչվի 2020-ին

20:42 • 18/10

Մանչեսթեր Սիթին պատրաստվում է երկարաձգել Սանեի պայմանագիրը

20:32 • 18/10

Պաշտպանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Տավուշի մարզի փաստահավաք աշխատանքների արդյունքները

20:28 • 18/10

ՔԿԾ պետը Տաջիկստանի պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարցերին

20:13 • 18/10

Դ. Տոնոյանը ԵՄ գործընկերներին է ներկայացրել շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը

20:10 • 18/10

ՊՍԺ-ն հետևում է «Աթլետիկոյի» հարձակվողին

20:07 • 18/10

Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին (լուսանկարներ)

20:00 • 18/10

«Բավարիայի» մի քանի խաղացող շարք է վերադարձել

19:57 • 18/10

Մհեր Գրիգորյանն ու Թոմաս Մայր-Հարգինգը քննարկել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի առաջնահերթությունները

19:46 • 18/10

Քաղաքական ուժերը պետք է կոնսենսուսով առաջին փուլում իրականացնեն քվեարկություն և չընտրեն վարչապետ կամ լայն մեկնաբանություն տան օրենքին. Տարոն Սիմոնյան

19:45 • 18/10

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենն ու Զ. Մնացականյանը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր 

19:31 • 18/10

Ադրբեջանցի պատգամավորները բողոքի նոտա են հայտնել ՌԴ Պետդումային՝ ռուս հայտնի կանանց՝ Արցախ կատարած այցի պատճառով

19:23 • 18/10

Ուզում ենք ՀՀ-ն դարձնել առաջատար տեխնոլոգիական երկիր և դրա համար ունենք ամենակարևորը՝ մարդկային ներուժը. Ն. Փաշինյանը՝ ԳԱԱ 75-ամյակին նվիրված միջոցառմանը (լուսանկարներ)

19:13 • 18/10

Հայաստանում հեղափոխության շունչն ամենաշատը էջմիածնեցիներն են զգում. նրանք էին տուժում կոռուպցիոն համակարգից. Փաշինյանը՝ «Իմ քայլի» հանրահավաքին

19:07 • 18/10

Պաշտոնական. ՄՅՈւ-ի պաշտպանը երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ

18:51 • 18/10

Գործազուրկների թվի նվազումը պայմանավորված է աշխատուժի նվազման տենդենցով և միգրացիայի տեմպերով. զբաղվածության պետական գործակալության պաշտոնյա

18:51 • 18/10

Ռեմբրանդտի «Գիշերային դետք» կտավը կվերականգնեն «ուղիղ եթերով»

18:43 • 18/10

Ա. Սարգսյանը «Փրայսուոթերհաուս Կուպերս» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում նրանց գործունեության ընդլայնումը

18:41 • 18/10

Մարկոս Պիզելլին խոսել է առողջական վիճակի մասին

18:30 • 18/10

Vertu-ն ներկայացրել է պրեմիում դասի նորագույն սմարթֆոն

18:14 • 18/10

ԵՄ անդամ երկրների գործակալությունների հետ Բն-ում 2 համաձայնագիր է ստորագրվել

18:13 • 18/10

Սահմանում վիճակն աննախադեպ հանգիստ է, արդեն հաստատվել է հուսալի օպերատիվ կապ ադրբեջանական կողմի հետ. Ն. Փաշինյան

18:13 • 18/10

Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը (տեսանյութ)

18:04 • 18/10

Բակո Սահակյանն այցելել է սահմանագիծ

18:02 • 18/10

Վարորդները կզրկվեն վարելու իրավունքից, եթե տրամադրված 9 միավորները սպառեն երթևեկության կանոնների խախտումներով

18:02 • 18/10

Սիրիայում ԻՊ-ականները 700 մարդու են պատանդ վերցրել և արդեն մահապատժի են ենթարկել նրանցից 10-ին. Վլադիմիր Պուտին

17:56 • 18/10

Բռնցքամարտ. Նարեկ Աբգարյանի մրցակիցը հայտնի է

17:48 • 18/10

Հաջորդ տարի նախատեսում ենք տեքստիլի և երկաթի վերամշակման գործարան կառուցել. Գագիկ Ծառուկյան

17:46 • 18/10

Աշխարհահռչակ դեմքերի դիմանկարներից մինչև հին ու նոր Ստամբուլ. Արա Գյուլերի հիշարժան ստեղծագործությունները` մեկ ֆոտոշարքում

17:31 • 18/10

Էրդողանը կրկին քնել է հանդիպման ժամանակ (տեսանյութ)

17:26 • 18/10

Ոսկեվազի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Օշականի բնակիչներ Թովմասյան եղբայրներին

17:19 • 18/10

Ես շատ հեռու եմ Շումախերի ռեկորդներից. Լյուիս Հեմիլթոն

17:15 • 18/10

Ամեն մարդ ունի իր քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են. Գ. Ծառուկյանը՝ ԲՀԿ-ից արտահոսքի մասին (տեսանյութ)

17:12 • 18/10

Ռուսաստանում պետք է մահապատիժ մտցնել. Սոլովյով (տեսանյութ)

16:54 • 18/10

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում Կորեայի դեսպան Ու Յուն Գընին մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ

16:53 • 18/10

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

16:36 • 18/10

Ռուզաննա Ազրոյանը և Դանիել Դանիելյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ

16:34 • 18/10

Բողոքի ակցիա՝ Բագրատաշենի անցակետում. քաղաքացիները պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը

16:30 • 18/10

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր կհանդիպի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ