Սաակաշվիլին պահանջել է հակաիրավական ճանաչել Լեհաստան իր արտաքսումը

15:46 • 14.02.18

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անօրինական ճանաչել նրա արտաքսումը Լեհաստան: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կիևի շրջանային վարչական դատարանի կայքը:


Հայցը ներկայացված է Ուկրաինայի միգրացիոն ծառայության, պետական սահմանապահ ծառայության և երկրի ՆԳՆ-ի դեմ: Սաակաշվիլին խնդրում է անօրինական ճանաչել Լեհաստան նրա արտաքսման մասին որոշումը:


Ավելի վաղ Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին հայտարարել էր, որ քաղաքական գործչի փաստաբանները երեքշաբթի հայց կներկայացնեն Կիևի շրջանային վարչական դատարան, որով կպահանջեն հակաիրավական ճանաչել Ուկրաինայի միգրացիոն ծառայության, սահմանապահների և ՆԳՆ-ի գործողությունները քաղաքական գործչին Լեհաստան արտաքսելու ժամանակ:


Ուկրաինայի իշխանությունները երկուշաբթի Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան, որի տարածքից նա աշնանն անօրինական կերպով հայտնվել էր Ուկրաինայի տարածքում՝ ճեղքելով սահմանապահների և իրավապահների պատը: Սաակաշվիլին հայտարարել է, որ քաղաքական ապաստան չի խնդրի Լեհաստանից։