ՀՀ կրթության զարգացման պետական ծրագիրը ժամանակակից աշխարհում ընդունված չէ, խնդիրները թիրախավորված չեն. Ս. Խաչատրյան (տեսանյութ)

10:05 • 14.02.18



Նման փաստաթղթերը ժամանակակից աշխարհում ընդունված չեն, քանի որ այլևս չի գործում «վերևից ներքև» սկզբունքը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ, Երևանի պետական համալսարանի դասախոս Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագրին: Նա նկատեց, որ այս ծրագրում էլ պետք է նախարարությունը որոշում կայացնի, իսկ մյուսներն ի կատար ածեն, և փաստաթղթում բացակայում ոլորտի խնդիրների ուսումնասիրությունը: Նրա գնահատմամբ՝ կրթության մեջ անհրաժեշտ է լուրջ ֆինանսական ներդրումներ կատարել: Փորձագետի խոսքով՝ Հայաստանի նման երկրների համար հայտարարվում է, որ եթե լուրջ փոփոխություն չանենք, 2030թ. ունենալու ենք մի իրավիճակ, որ սովորողների առնվազն 50 տոկոսը լինելու է անգրագետ. այս պահին այս ցուցանիշից միգուցե 10-15 տոկոս ենք հեռու, բայց իրավիճակը մնալու դեպքում խնդրի սրացում կունենանք:

- Պարո՛ն Խաչատրյան, «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքն օրերս քննարկվել է վարչապետի մոտ: Նախագծում հիմնականում ի՞նչն է թիրախավորված, Ձեր կարծիքով՝ ո՞ր խնդիրները պետք է տեղ գտնեն ռազմավարական ծրագրում:

- Այս ծրագիրը բավականին հետաձգվեց, քանի որ նախատեսված էր, որ այն պետք է ընդունվեր 2016 թ.-ին, բայց այսօրվա դրությամբ դեռևս միայն անցել է կառավարության քննարկման փուլը, դեռ առջևում են նաև ԱԺ-ի կողմից քննարկումները, քանի որ զարգացման ծրագիրն ունի օրենքի կարգավիճակ: Այս անգամ նախարարությունը փորձում է ավելի երկարաժամկետ դարձնել ծրագիրը, նախկինում մենք ունեցել ենք 5-ամյա ծրագրեր, իսկ այս անգամ մոտ 12-13 տարվա ծրագիր է ներկայացվում: Հիմնական պատճառն այն է, որ մի շարք միջազգային կառույցներ, օրինակ՝ ՅՈւՆԵՍԿՕ, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպությունը մի շարք փաստաթղթեր են մշակել, գոյություն ունի նաև «Կայուն զարգացման նպատակների» փաստաթուղթը, որը նույնպես թիրախավորում է 2030թ.-ը: Նախատեսվում է նաև ճանապարհային քարտեզ ներկայացնել, որտեղ ավելի կոնկրետ ու ըստ փուլերի կնախանշվի, թե ինչ պետք է արվի:

Կարծում եմ, որ սա մի կողմից ամբիցիոզ նպատակ է մինչև 2030 թ.-ն նախանշել, բայց մյուս կողմից էլ, երբ նայում ենք ծրագիրը, տեսնում ենք, որ այն գրված է բավական ընդհանրական ձևով: Նկատել եմ մի հանգամանք՝ այս փաստաթղթում ավելի շատ գրվում է, թե նախարարություն ինչ պետք է անի, այսինքն՝ նորից մենք ընդունում ենք մի փաստաթուղթ, որը հիմնվում է «վերևից ներքև» սկզբունքի վրա: Իմ գնահատմամբ՝ այս մոտեցումն իրեն սպառել է, ես շատ կցանկանայի, որ այս փաստաթուղթը կառուցվեր սովորողի շուրջ, ինչպես նաև հստակ նշվեր, թե ով ինչ է անելու, որ կարողանանք սովորողի նկարագիրն ապահովել: Այս ձևով մշակված փաստաթղթերը ժամանակակից աշխարհում ընդունված չեն, որովհետև այս դեպքում համակարգի խաղացողները՝ դասախոսներ, ուսուցիչներ, տնօրեններ, պետք է նստեն, սպասեն, որ նախարարությունն ինչ-որ մի բան այս ռազմավարության ընթացքում մշակի: Սա բերում է նրան, որ համակարգը մնա իներտ վիճակում, իսկ այսօր ՀՀ կրթության ամենամեծ խնդիրն այն է, որ համակարգի աշխատողները շատ հոգնած են, պասիվ են, անտարբեր են, որովհետև անվստահություն կա բարեփոխումների նկատմամբ: Կցանկանայի, որ փաստաթուղթն իր մեջ ունենար որոշակի պիգմալիոնական էֆեկտ, այսինքն՝ փորձեր համակարգն անկենդան վիճակից դարձներ ավելի կենդանի:

- Գաղտնիք չէ, որ երկարաժամկետ ծրագիր իրականացնելու համար հարկավոր է հիմքում ունենալ լավ իրականացրած կարճաժամկետ ծրագրեր: Մեր կրթական համակարգն իր կարճաժամկետ ծրագրերը կյանքի կոչե՞լ է, լա՞վ հիմք է դրել։

- Այսպիսի մեծ ծրագիր անելու համար լավ կլիներ նաև, որ լուրջ հետազոտություններ անցկացնեին: Սա մեծ խնդիր է, որն այս փաստաթղթում արտացոլված չէ, քանի որ իրավիճակի նկարագրություն չկա, փաստաթղթում չի ասվում, թե որքան են ՀՀ կրթական համակարգի ներկա խնդիրները: Ստացվում է, որ միանգամից փաստաթուղթը խոսում է այն մասին, որ կրթությունը մադու իրավունքն է, կրթությունը հանրային արժեք է, մենք պետք է ներառականություն ապահովենք և այլն: Ի վերջո, որոշակի հետազոտություններ են անցկացրել միջազգային հասարակական կազմակերպությունները, կամ էլ նախարարությունն ինքը կարող էր ուսումնասիրություն անել: Մենք պետք է հասկանանք՝ որտեղ ենք գտնվում, որպեսզի ծրագիրը շատ ավելի ազդեցիկ լինի, որովհետև եթե խնդիրը չես արձանագրել, ապա պարզ չէ, թե ինչ խնդիր ես լուծում: Օրինակ՝ ինչո՞ւ են համարում, որ կրթությունը հանրային արժեք է, որովհետև անգլերենի՞ց ենք թարգմանել, թե՞ իսկապես ՀՀ-ում դրա կարիքը կա:

Թեև փաստաթուղթը երկարաժամկետ է, միևնույն է՝ պայմանական 3 փուլերի է բաժանած, այսինքն՝ մինչև 2020 թվականը համարվում է համակարգի օպտիմալացման, ռացիոնալացման շրջան, 2020-2025 թթ.-ին պետք է իրականացվի համակարգի կարողությունների ուժեղացում, 2026-2030 թթ.-ներին էլ ՀՀ-ն արդեն պետք է ունենա միջազգային չափանիշներով մրցունակ կրթական համակարգ:

- Հայտարարում են, թե կրթությունը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի և այլն, սակայն հատկապես լավ ծրագիր իրականացնելու համար երկարաժամկետ ներդրումներ ու գումարներ են անհրաժեշտ: Սակայն մենք զուգահեռ տեսնում ենք, որ պետական բյուջեով կրթությունը տրամադրվող միջոցները չեն ավելանում: Բյուջեում առկա իրականություն ու ռազմավարություն իրար համարժե՞ք են, զուգահեռ կարո՞ղ են գնալ:

- Կարծում եմ՝ չենք կարող, որովհետև նաև միջազգային բազմաթիվ կառույցներ, որոնք այսօր փորձում են փրկել կրթական համակարգը, հայտարարել են, որ կրթության մեջ անհրաժեշտ է լուրջ ֆինանսական ներդրումներ կատարել: Իսկ Հայաստանի նման երկրների համար հայտարարվում է, որ եթե լուրջ փոփոխություն չանենք, 2030թ. ունենալու ենք մի իրավիճակ, որ սովորողների առնվազն 50 տոկոսը լինելու են անգրագետ: Այս պահին այս ցուցանիշից միգուցե 10-15 տոկոս ենք հեռու, բայց իրավիճակը մնալու դեպքում խնդրի սրացում կունենանք: Ես համաձայն եմ, որ կրթության ոլորտում անարդյունավետ ծախսեր կան, բայց դրա լուծումը ոչ թե տրամադրվող միջոցների կրճատումն է, այլ պետք է արձանագրենք, որ կրթության համակարգում X, Y խնդիրները կան, որոնք որոշ մարդկանց պատճառով լավ չեն լուծվել, հետևաբար, որոշում են այս ծախսերը տեղափոխել այլ ոլորտ: Այսինքն՝ ոչ թե համակարգից պետք է գումար վերցնես, այլ գումարն ավելի խելացի պետք է ծախսես: Սակայն մենք նկատում ենք, որ մինչև 2020 թվականը կրթության գումարները կրճատելու տենդեցը շարունակվելու է:

Մի հետաքրքիր բան ասեմ՝ մենք ունենք բազմաթիվ կրթական հաստատություններ, որտեղ բավականի գումարներ կան խնայված, սակայն չգիտես ինչու թույլ չեն տալիս այս գումարները ծախսել: Այսինքն՝ դպրոցն ունի խնայված գումար, ունի վերանորոգման կարիք ունեցող զուգարաններ, միջանցքներ և այլն, բայց թույլ չեն տալիս այդ գումարները ծախսել: Եթե նայում ենք ՀՀ բյուջեի վերջին տարիների տվյալները, տեսնում ենք օրինաչափություն, որ կրթությանը շատ ավելի մեծ փող է տրվել, քան ծախսվել է: Հարց է առաջանում, որ եթե չեք ծախսում, ինչո՞ւ ենք փող տալիս, բայց պարզվում է, որ այդ մարդկանց մեծ մասը չի ծախսել գումարները, որովհետև չեն թողել ծախսել:

- Կրթական համակարգի մասին խոսելիս չի եղել մի օղակ, որտեղ խնդիրներ մատնացույց չարվեն, այսինքն՝ և՛ դպրոցում, և՛ բուհական համակարգում խնդիրներ եղել են: Այս նախագծով ո՞ր ոլորտն է ավելի թիրախավորված:

- Ակնհայտ է, որ այս փաստաթուղթն ավելի շատ գրված է հանրակրթության մասին, այսինքն՝ հիմնականում դպրոցական կրթության է վերաբերում: Ավանդաբար այսպես էլ եղել է, քանի որ բուհական կրթությունը մի փոքր այլ տրամաբանություն ունի, քանի որ գոյություն ունի բուհերի ինքնավարության հարց, ու շատ հարցեր ոչ թե պետությունը, այլ բուհը պետք է լուծի: Սա էլ խնդիր է, քանի որ առանձին հատվածներում կա անդրադարձ միջին մասնագիտական բարձրագույն կրթության մասին, սակայն ընդհանուր առմամբ վերաբերում է հանրակրթությանը:

- Փաստաթղթում նշվում է նաև ներառական կրթության կայացման մասին, սակայն մեզ մոտ մի քանի տարի է, ինչ գործում է ներառական կրթության համակարգը, բայց խնդիրները կարգավորված չեն: Ի՞նչ եք կարծում՝ 2030 թ.-ին կարո՞ղ ենք ասել, որ այս ոլորտում շեշտակի հաջողություններ ունենք:

- Ներառական կրթությունն արդեն գլոբալ օրակարգի մաս է, այսինքն՝ կայուն զարգացման նպատակներում կարևորվում է կրթության ներառականությունը: Հայաստանն արդեն հայտարարել է, որ մինչև 2025 թ.-ն անցնելու է համընդհանուր ներառականության: Որպես հռչակագիր շատ լավ է, սակայն ոլորտում հաջողության հասնելու համար լուրջ քայլեր են հարկավոր, օրինակ՝ ֆինանսական լուրջ ներդրումներ են հարկավոր, ամբողջությամբ պետք է փոխել կրթական համակարգի օպերացիոն մոտեցումը, որովհետև այսօրվա մեր համակարգը նախատեսված է մի քանի հոգու համար: Այն կրթությունը, որը մենք այսօր ունենք, լավ է աշխատում դասարանի 20-30 տոկոսի համար, իսկ մնացած 70 տոկոսը ներառված չեն: Մենք պետք է փոխենք նաև մեր ուսուցման մոտեցումները, որպեսզի ուսուցումը դառնա մի գործընթաց, որտեղ հիմնական խաղացողը ոչ թե ուսուցիչն է, այլ աշակերտը: Սա չի նշանակում, որ պետք է լինի ուսուցչի դերի նվազեցում, այլ հակառակը՝ նշանակում է, որ ավելի բարդ պահանջներ պետք դնել ուսուցչի առաջ: Ուսուցչակենտրոն համակարգում ուսուցիչն ինչ-որ բան բացատրում է, իսկ աշակերտները պասիվ են, իսկ նոր համակարգում ուսուցիչն ինչ-որ առումով պետք է դառնա մարզչի նման, այսինքն՝պետք ունենա որոշակի մոտեցումներ, բայց հիմնական խաղը պետք է խաղան աշակերտները: Սա ոչ թե վատ է, այլ այլևս ժամանակին համահունչ չէ, քանի որ այսօրվա աշակերտները չեն ցանկանում լինել հանդիսատես, այսօր ուզում են լինել խաղացող՝ քննարկեն, պատրաստեն և այլն: Այս մոտեցումը, եթե եղավ, ապա ներառականությունը կաշխատի, եթե չեղավ, ապա ներառական համակարգ կունենանք միայն թղթի վրա:

- Եթե Ձեզ հնարավորություն տրվեր մշակել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենք, ապա ի՞նչ խնդիրներ կթիրախավորեիք, որո՞նք են առաջնային լուծման անհրաժեշտություն զգում:

- Առաջին խնդիրը կրթության արժեքի բարձրացումն է, այսինքն, եթե կրթությունն արժեզրկված է, մարդիկ չեն ցանկանում սովորել, սովորեցնելն էլ դառնում է անիմաստ աշխատանք: Առաջին քայլով պետք է բարձրացնել սովորելու դերը, ինչպես պետք է անել՝ օրինակ ծառայելով: Երեխաները պետք է տեսնեն, որ մեր հասարակությունում երկրի առաջին դեմքերը, ինչու չէ նաև տնօրենները, փոխնախարարները, վարչության պետերը, գործարարները սովորող ու գաղափարական մարդիկ են: Երբ երեխաները տեսնեն այս միջավայրը, կհասկանան, որ սովորելը լավ բան է: Սա կարևոր է, որովհետև մարդը կրկնօրինակող է, այսինքն՝ մարդկանց 90 տոկոսը կրկնում է: Եթե լավ մոդել դրեցիր, ապա իրենք լավ մոդելը կկրկնեն, վատ մոդելներ ներդրվեց, ապա կրկնելու են վատ մոդելը:

Կարծում են՝ նաև անհրաժեշտություն կա ծրագրերի վերանայման, ինչպես նաև կրթությանը պետք է գումարներ տալ: Մի պարադոքսալ բան էլ ասեմ՝ այս ծրագրում նաև կգրեի, թե ինչ չի կարելի անել, որովհետև դա շատ կարևոր է, այստեղ կրթությունը պետք է սովորի առողջապահությունից: Երբ գնում եք բժշկի, բժիշկն ասում է՝ որպեսզի այս դեղերն օգուտ տան, այս ու այն սովորություններից պետք է հրաժարվես, այսինքն՝ կան հակացուցումներ: Նույնը կրթության մեջ է, եթե ուզում ենք, որ այս բարեփոխումներն օգուտ տան, պետք է լինել որոշակի բաներ, որոնք չի կարելի անել:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Անի Օհանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

15:04 • 22/09

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներն ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ. Արփինե Հովհաննիսյան

14:59 • 22/09

Կադրային ջարդ ֆեդերացիայում կլասիկ իմաստով չի լինելու. Արթուր Վանեցյան

14:57 • 22/09

Բարտոն. Նեյմարը ֆուտբոլային աշխարհի Քիմ Քարդաշյանն է

14:54 • 22/09

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 250 անգամ

14:53 • 22/09

Ավստրիացի կասկադյորն իր սկուտերով թռիչք է իրականացրել մոտ 4.000 մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)

14:51 • 22/09

Ապարանի ոստիկանները պարզել են բանկի ապակու վրա կրակածի ինքնությունը

14:49 • 22/09

Գյումրիի ոստիկանները բացահայտել են 7 տարի առաջ կատարված ավազակության դեպք

14:37 • 22/09

Ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ. Արթուր Վանեցյան

14:31 • 22/09

Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

14:28 • 22/09

Պամելա Անդերսոնը պատմել է՝ ինչպես է Քիմ Քարդաշյանին ու Մելանյա Թրամփին «ստիպել» այլևս չկրել բնական մորթուց մուշտակներ

14:13 • 22/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (ուղիղ)

14:13 • 22/09

ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են. զեկույց

13:58 • 22/09

Հայաստանում ցիկլատրոնի գործարկումը նախատեսված է իրականացնել մինչև տարեվերջ

13:53 • 22/09

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Ահվազում ահաբեկչության պատասխանատուներին

13:17 • 22/09

Ռոնալդուի կենսագիր. Վերջին շրջանում Կրիշտիանուն աջակցություն չէր զգում Ռեալից

13:17 • 22/09

Հայկական ֆուտբոլը հուսալի ձեռքերում է, նախևառաջ մթնոլորտը փոխելու խնդիրն է դրվում. Սուրեն Աբրահամյանը՝ ՀՖՖ նոր կազմի մասին

13:09 • 22/09

Հրապարակվել է Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը պատկերող տեսանյութ

13:04 • 22/09

Եթե Իրանում լուրջ անկայունություն սկսվի, իսկ դրա հնարավորությունը մեծանում է, ապա Իրան-Արցախ սահմանը դառնում է ամենավտանգավորը. քաղաքագետ

13:02 • 22/09

Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ. ուղիղ

12:52 • 22/09

«Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ-ին 38-50 մլրդ դոլարի տնտեսական վնաս է հասցրել

12:49 • 22/09

Ներկայումս գործում են վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը. գնդակը որոշ չափով ԵՄ-ի դաշտում է. Զ. Մնացականյան

12:39 • 22/09

Ըստ բացատրությունների՝ տղամարդը ավագանու ընտրությունների համար ցուցակագրումների դիմաց 50-60 հազար դրամ է խոստացել

12:35 • 22/09

Մինսկի խմբի ձևաչափը եղել և մնում է ամենագործնականն ու ամենաարդյունավետը, որի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու. Զ. Մնացականյան

12:24 • 22/09

ԱԺ 100-ամյակի միջոցառման ժամանակ Տիգրան Թորոսյանին նստելու տեղ հատկացված է եղել. Արսեն Բաբայան

12:22 • 22/09

Եմենում մարդիկ սովից տերևներ են ուտում. ՄԱԿ

12:21 • 22/09

Ունենալով ինքնիշխանության այդ հսկայական գործիքը՝ պետականությունը, ավելի ամուր կարող ենք առաջ տանել մեր անվտանգության օրակարգը. ԱԳ նախարար

12:20 • 22/09

ՀՀ վարչապետն այցելել է Արտաշատի «Արտֆուդ» պահածոների արդիականացված գործարան (տեսանյութ)

12:14 • 22/09

ՀՖՖ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները (ուղիղ)

11:57 • 22/09

Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում. Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզպետին

11:51 • 22/09

Ենիսեյ-Ուրալ. Հարոյանը մեկնարկային կազմում է, Սարկիսովը` պահեստային

11:47 • 22/09

Ոչ թե ընկերներ, այլ եղբայրներ. Զախարովան՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին

11:37 • 22/09

Ավագանու ընտրություններով պայմանավորված՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն

11:29 • 22/09

Իրանում իշխանափոխության հարցը Թրամփի քաղաքականության մաս չէ. ԱՄՆ պետքարտուղար

11:21 • 22/09

Գանձասար-Կապան ֆուտբոլային ակումբի ավագ Արա Խաչատրյանն ավարտել է կարիերան

11:20 • 22/09

Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել. ՀՀ դատախազություն

11:14 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

10:46 • 22/09

Պեդրո. Էդեն Ազարը մի քանի տարուց կստանա Ոսկե Գնդակը

10:38 • 22/09

Կանադայում մարիխուանայի օրինականացումից հետո «երազանքի աշխատանքի» հաստիք է բացվել

10:27 • 22/09

Չիլիում զորահանդեսի մասնակցած շները գրավել են բոլորի ուշադրությունը (տեսանյութ)

10:20 • 22/09

Կուադրադո. Յուվենտուսն ավելի ուժեղ է դարձել, բայց ոչ միայն Ռոնալդուի շնորհիվ

10:19 • 22/09

Էշթոն Քութչերն իր Tesla մեքենայով երիտասարդի է վրաերթի ենթարկել

10:17 • 22/09

Վարչապետն Արտաշատում հանդիպում է համայնքների ղեկավարների հետ (տեսանյութ)

09:52 • 22/09

1 դոլարի առքը 481 դրամ է. արտարժույթի փոխարժեքները

09:50 • 22/09

Հրապարակվել են սիրիական Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակման «բեմականացման» կադրերը

09:40 • 22/09

Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

09:32 • 22/09

Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կարող է այդպես էլ չապահովել Իդլիբի անվտանգությունն ու կայունությունը․ Stratfor

09:15 • 22/09

Արտասովոր շուրթերով փոքրիկ աղջնակը գերել է Instagram-ի հետևորդներին (լուսանկարներ)

09:05 • 22/09

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի  ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. ուսանողները զանգվածաբար հեռանում են

08:48 • 22/09

«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը գաղտնալսման նախորդ օրը եղել է Մոսկվայում, թե ինչպես է հասցրել հաջորդ օրը հասնել Ժնև և վերադառնալու ճանապարհին  ձայնագրվել, տարակուսելի է

08:20 • 22/09

«Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգ են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում

08:18 • 22/09

Մեքսիկայում կրկին լրագրող է սպանվել. անհատ անձինք գնդակահարել են Heraldo de Chiapas-ի թղթակցին

07:49 • 22/09

Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից

07:28 • 22/09

ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների իրական թիվը շատ ավելի բարձր է պաշտոնականից

07:01 • 22/09

Համացանցում են հայտնվել Ջոկերի կերպարով Խոակին Ֆենիքսի առաջին կադրերը

06:13 • 22/09

ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային (տեսանյութ)

05:50 • 22/09

Ավստրալիայի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

05:18 • 22/09

Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատարը Նեթանյահուին է ներկայացրել Մոսկվայի հետ բանակցությունների արդյուքները

04:51 • 22/09

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

04:23 • 22/09

ԱՄՆ-ը խոստացել է ուժեղացնել Վենեսուելայի նկատմամբ ճնշումը

04:06 • 22/09

Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան