Ընդլայնվել է Արցախի միջազգային համագործակցության աշխարհագրությունը. Արցախի ԱԳ նախարարն ամփոփել է տարին

14:41 • 19.02.18



Փետրվարի 19–ին կայացել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է 2017 թ. արտաքին քաղաքական գերատեսչության կողմից կատարված աշխատանքները։  

Անդրադառնալով Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ արտաքին գործերի նախարարը նշել է, որ արձանագրված դրական միտումները շարունակություն են ունեցել նաև 2017 թվականին։

Սեպտեմբերին Արցախի անկախության ճանաչման մասին բանաձև է ընդունել ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը։ Բարեկամության հռչակագրեր են ստորագրվել Արցախի Ճարտար ու Բերձոր և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո ու Ալֆորվիլ քաղաքների միջև։ 2017 թ. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Բելգիա կատարած այցի շրջանակներում ստեղծվել են Արցախի հետ բարեկամության խումբ և շրջանակ։

Մասնավորապես, Բրյուսելի Վալոնական խորհրդարանում Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների մի խումբ ներկայացուցիչների կողմից ստեղծվել է Արցախի հետ Բարեկամության շրջանակ, իսկ Բելգիայի Ֆլամանդական խորհրդարանում՝ Արցախի հետ Բարեկամության խումբ։ Համանման խումբ և շրջանակ են ստեղծվել նաև Արցախում։

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ 2017 թ․ ընթացքում Արցախի ԱԳՆ-ը ջանքեր է գործադրել ոչ միայն առկա կապերի խորացման, այլև նոր կապեր հաստատելու ուղղությամբ։ Ընդլայնվել է Արցախի միջազգային համագործակցության աշխարհագրությունը․ առաջին անգամ Արցախ են այցելել պատվիրակություններ Բոլիվիայից և Մեքսիկայից, ինչպես նաև Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին` ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում այն գլխավորապես կենտրոնացած էր 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններ վերսկսելու արդյունքում առաջացած բացասական հետևանքների չեզոքացման վրա։

Այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ուղղված էին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը և բանակցային գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացում կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար։ Միևնույն ժամանակ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության մասնակցությամբ։

Բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցությունը կբարձրացնի խաղաղ գործընթացի արդյունավետությունը։ Արցախի իշխանությունները շարունակում են հանդես գալ գործընթացին լիիրավ մասնակցության օգտին և պատրաստ են դե-յուրե ստանձնել իրենց բաժին պատասխանատվությունը՝ տարածաշրջանային կայունության ապահովման և, ընդհանրապես, տարածաշրջանի ճակատագրի համար։

Մասիս Մայիլյանը նաև նշել է, որ ՀՀ ԱԳՆ և Եվրոպայի խորհրդում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում, Եվրոպական միությունում և Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ առաքելությունների հետ սերտ համագործակցությամբ հետևողական աշխատանքներ են տարվել ներկայացնելու տարբեր հարցերի՝ այդ թվում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Արցախի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելու և Արցախի շահերին հակասող գործընթացները կանխելու ուղղությամբ։ Մասնավորապես, միջազգային տարբեր կառույցներում շրջանառության մեջ է դրվել  Արցախի ԱԳՆ և այլ գերատեսչությունների  կողմից պատրաստված 9 ընդարձակ փաստաթուղթ։

Ներկայացնելով ընթացիկ տարվա առաջնահերթությունները՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի 2017-2020 թթ. ծրագրի համաձայն՝ արտաքին քաղաքական բնագավառի առաջնահերթություններն են Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերի ակտիվացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովումը՝ հիմնված Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի վրա, արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի հաստատումը և խորացումը, Արցախի  զարգացման համար  արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը և օտարերկրյա ներդրումների խրախուսումը: Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն ուղղություններից մեկն է մնում նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը։

Ստորև ներկայացնում ենք մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների կողմից տրված որոշ հարցերի՝ Արցախի ԱԳՆ ղեկավարի պատասխանները.

Հարց. Դեկտեմբերի վերջին Հարավային Կովկասում ԵԱՀԿ Գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերը ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում հրապարակված իր հարցազրույցում մասնավորապես, հայտարել է, որ  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային սեղանին առկա են վերջնական կարգավիճակի մասին որոշ սկզբունքներ, սակայն չկա բանակցային գործընթացի իրական ճարտարապետություն։ Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ 2014 թ․ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը մշակել էր մի ոչ պաշտոնական փաստաթուղթ կառուցվածքավորված բանակցային գործընթացի մասին՝ լիարժեք բանակցություններին յուրահատուկ բոլոր տարրերով և մանրամասներով։ Ինչպիսի՞նն է Արցախի դիրքորոշումն այդ հարցի շուրջ։

Պատասխան. Առաջին հերթին, կցանկանայի պարզաբանել տերմինաբանության հարցը։ Լիարժեք են այն բանակցությունները, որոնք տարվում են 1994 թ․ մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրած երեք կողմերի՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Հենց այդ ձևաչափն է  ամրագրված ԵԱՀԽ/ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում։ Ելնելով դրանից մենք գտնում ենք, որ ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ բանակցությունների վերսկսմանը, այլ ոչ թե նոր բանակցային ճարտարապետության ստեղծմանը։

Անհրաժեշտ է նաև նշել, որ լիարժեք ձևաչափով բանակցությունների բացակայությունը Ադրբեջանի ղեկավարության՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու քաղաքական կամքի բացակայության ածանցյալն է։ Խոչընդոտելով Արցախի ուղղակի և լիարժեք մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսումը, հրաժարվելով կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված խաղաղարար նախաձեռնությունների իրականացումից, վարելով հակամարտության սրման հետևողական քաղաքականություն՝ Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը։

Այդ կապակցությամբ տեղին է հիշեցնել, որ լիարժեք ձևաչափով բանակցությունները ժամանակին ընդհատվել են ադրբեջանական կողմի  նմանատիպ մեքենայությունների արդյունքում։ Մեծ քաղաքական համաձայնագրի մշակման համար տարվող բուռն աշխատանքների ժամանակ Ադրբեջանը սկսել է պնդել կարգավորման սկզբունքների մշակման վրա՝ որպես բանակցությունների շարունակման հիմք։ Այժմ Ադրբեջանն առաջարկում է հրաժարվել հակամարտության կարգավորման սկզբունքների իր իսկ նախաձեռնած քննարկումից և սկսել ինչ-որ կառուցվածքավորված բանակցություններ: Ադրբեջանական իշխանությունների նմանատիպ անհետևողականությունը կասկած չի հարուցում նրանում, որ տվյալ նախաձեռնությունը, ինչպես և նախորդները, ընդամենը հնարք է, որը պայմանավորված է Ադրբեջանի դժկամությամբ՝ ընդունելու Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հիմք։

Հարց. 2018 թ․ հունվարի 18-ին Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած հայտարարության համաձայն՝ նախարարները սկզբունքորեն համաձայնություն են հայտնել համանախագահների կողմից վերանայված հայեցակարգային փաստաթղթի շուրջ, որը վերաբերում է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման իրականացմանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք այդ հայտարարությունը։

Պատասխան. Արցախի Հանրապետությունը միշտ էլ  աջակցել է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին և բազմիցս ինքն է հանդես եկել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված տարբեր առաջարկություններով։ Ընդ որում, մենք միշտ հիմք ենք ընդունել այն ըմբռնումը, որ այդ քայլերը չպետք է կրեն ձևական կամ հռչակագրային բնույթ, այլ պետք է իրական ներդրում ունենան շփման գծում իրավիճակի կայունացման գործում։ Նույն մոտեցումն էլ հավասարապես վերաբերում է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հետ կապված առաջարկությանը, որը չպետք է հանգի սոսկ աշխատակիցների հաստիքների ձևական ավելացմանը, այլ պետք է նախատեսի գրասենյակի դիտարկման կարողությունների ընդլայնում։

Տվյալ առաջարկության իրականացումը կդառնա ճիշտ ուղղությամբ կատարված կարևոր քայլ։ Սակայն, միայն ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների հաստիքների ավելացումը և դիտարկման կարողությունների ընդլայնումը բավարար չեն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կայունության և կանխատեսելիության ապահովման համար։ Անհրաժեշտ է կյանքի կոչել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նաև այլ նախաձեռնություններ, մասնավորապես, դեռևս 2011 թ․ համաձայնեցված առաջարկությունը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ։

Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի նաև 1995 թ. փետրվարի 6-ին Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև ԵԱՀԿ հովանու ներքո ձեռքբերված համաձայնագրի գործնական կիրառումը։ Համաձայնագիրը պարունակում է ճգնաժամային իրավիճակների կայունացման համար ռազմական առումով նշանակալի միջոցառումների մի ամբողջ համալիր։

Հարց. Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք  բանակցային գործընթացից 2018 թ.։

Պատասխան. 2016 թ․ ապրիլյան պատերազմն ակնառու կերպով ցուցադրել է, որ տվյալ փուլում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է հանդիսանում կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովումը։ Այդ կապակցությամբ 2018 թ․ մեր սպասելիքները գլխավորապես կապված են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և դիտարկման կարողությունների ընդլայնման հետ։ Մեր կարծիքով՝ հաջորդ քայլը պետք է լինի կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ավելի առարկայական,  արդյունքին միտված քննարկումը։

Համոզված ենք, որ շփման գծում կայունությունը և անվտանգությունը բազմապատկիչ ազդեցություն կունենան կարգավորման ողջ գործընթացի վրա։ Մասնավորապես, դրանց շնորհիվ կհաջողվի խուսափել մարդկային զոհերից, և այդ կերպ կվերանա հակամարտող կողմերի հասարակությունների միջև լարված հարաբերությունների պահպանման հիմնական աղբյուրը։ Դա, իր հերթին, բարենպաստ պայմաններ կստեղծի կողմերի միջև վստահության վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման համար։ Այդ քայլերի ամբողջությունը բանակցային գործընթացի առաջմղման համար կապահովի ավելի կառուցողական մթնոլորտ։

Իհարկե, 2018 թ․ բանակցային գործընթացում նմանատիպ դինամիկա ակնկալելը  չափազանց լավատեսական կլիներ։ Միևնույն ժամանակ, բավականին իրատեսական ենք համարում ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնումը, իհարկե, ադրբեջանական կողմի մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում։

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջերս ԱՄՆ-ում և Ֆրանսիայում քաղաքական և հասարակական շրջանակների կողմից Արցախի հետ ուղիղ կապեր հաստատելու վերաբերյալ նախաձեռնությունները։

Պատասխան.  Այս նախաձեռնությունները համարում ենք կարևոր և ժամանակին արված քայլեր, հատկապես՝ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական փորձերի ֆոնին: Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի նախաձեռնած բանաձևը և Ֆրանսիայի ղեկավարությանն ուղղված՝ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի կոչը կարևոր հիշեցումն են այն բանի, որ մարդու իրավունքները համընդհանուր բնույթ ունեն, իսկ դրանց պահպանումը ողջ միջազգային հանրության պատասխանատվությունն է և չի կարող կախված լինել այնպիսի ոչ ազատ պետության քմահաճույքից, ինչպիսին Ադրբեջանն է։

Հատկանշական է, որ Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի փորձերը դատապարտող և Արցախի իշխանությունների հետ ուղիղ կապեր հաստատելու կոչով նախաձեռնություններով հանդես են եկել ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչները, իսկ այս երկրները Ռուսաստանի հետ համատեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են։ Նմանատիպ առաջարկություններով հանդես են եկել նաև Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնը։

Համոզված ենք, որ Արցախի և տարբեր երկրների միջև ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստեն տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու գոյություն ունեցող խնդիրների լուծմանը։ Ավելին, միջազգային համագործակցությունը՝ հիմնված ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա, նոր ազդակ կհաղորդի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Արցախը կարևոր գործոն է տարածաշրջանային ճարտարապետությունում, որն իր պատասխանատու քաղաքականությամբ ձգտում է Հարավային Կովկասում վերջնական և կայուն խաղաղության հաստատմանը։

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:59 • 20/09

Ինձ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտելուց հետո կհրավիրեմ բանակցություններ. Ն. Փաշինյան

20:51 • 20/09

Մեծ Բրիտանիայում տաքսու բարձր վարձավճարից դժգոհ ուղևորը դուրս է թռել մեքենայից ու մահացել

20:34 • 20/09

Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում. ՀՀ նախագահ

20:32 • 20/09

Չէի ցանկանում վիրավորել կանանց իմ խոսքերով. Էմրե Ջան

20:19 • 20/09

Պաստորե. ՊՍԺ-ն լավագույն ակումբն է, որտեղ խաղացել եմ

20:19 • 20/09

Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունը կօգնի Սիրիայում զատել իրարից չափավոր ընդդիմադիրներին ու ծայրահեղականներին․ Զախարովա

20:17 • 20/09

Խորհրդարանի գործունեության արդյունավետության և լեգիտիմության աղբյուրը ժողովրդի կամքն է, խորհրդարանը պետք է արտահայտի նրա տրամադրություններն ու երազանքները. վարչապետ

20:12 • 20/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հարցաքննվել է իր և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով

20:07 • 20/09

Եթե որևէ երկրում կա այնպիսի իրավիճակ, երբ խորհրդարանի լուծարմամբ պետք է կարգավորվի երկրի կյանքը, ուրեմն խորհրդարանը լուծարվում է. Տիգրան Թորոսյան

20:03 • 20/09

ԱԺ-ի առաքելությունը բարիք արարելն է մեր պետության հզորացման համար. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը

19:57 • 20/09

Գիտնականներն Իսպանիայում ջրիմուռներ են հայտնաբերել, որոնք ունակ են ապրելու նաև Մարսում

19:55 • 20/09

Ովքեր ասֆալտին փռում և փռվում են, թող իրենք մտածեն, ես նման խնդիր չունեմ, շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ շրջել. Միհրան Պողոսյան

19:50 • 20/09

«Արցախ»-«Շիրակ». Գլխավոր մարզիչների հետխաղյա մեկնաբանությունները (տեսանյութ)

19:47 • 20/09

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

19:41 • 20/09

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին ամփոփվել են քննարկումները ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ առևտրին առչնվող գլուխների շուրջ

19:39 • 20/09

Մենք իրավունք չունենք բաժանարար գծեր գծել մեր և մեր միջև. Արա Բաբլոյան

19:33 • 20/09

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին

19:32 • 20/09

Տեղում կարող էիք ստուգել և հեռանալ առանց ավելորդ նեղություն պատճառելու. Yerevan.Today կայքի խմբագիրն արձագանել է ՔԿ-ին

19:27 • 20/09

Daily Mail-ը «Զվարթնոց» օդանավակայանը համեմատել է տիեզերական քաղաքի հետ՝ կոչ անելով վերականգնել պատմական տեսքը

19:25 • 20/09

Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը (լուսանկարներ)

19:14 • 20/09

Հարցաքննվել է Տարոն Մարգարյանը, ընդունել է որոշակի խախտումներ, վերականգնման ենթակա է մոտ 1 մլրդ 820 մլն դրամ. ԱԱԾ տնօրեն

19:10 • 20/09

ՔԿ նախագահի տեղակալը Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակության հետ քննարկել է ընտանեկան բռնության դեպքերին առնչվող հարցեր

19:00 • 20/09

Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ

18:56 • 20/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

18:50 • 20/09

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն ԱՄՆ-ին կոչ է արել սկսել Լոս-Անջելես-Երևան ուղիղ չվերթների գործարկումը

18:49 • 20/09

Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն՝ ուսումնասիրելու Երևանի ավագանու ընտրություններում խախտումների մասին ահազանգերը. ԿԸՀ

18:47 • 20/09

Շոշ գյուղում տեղի ունեցած միջադեպը անվերապահորեն կհետաքննվի, թույլ չենք տա՝ հարցը քաղաքականացվի. Դավիթ Բաբայան

18:40 • 20/09

Հայաստանի Գավաթ. «Լոռին» դրամատիկ խաղում հաղթեց «Յունիոր Սևանին» (տեսանյութ)

18:38 • 20/09

ՊՆ զինվորական հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից  (տեսանյութ)

18:32 • 20/09

Թուրքիան ստանձնել է մի պատասխանատվություն, որը կարող է սպառնալիք դառնալ հենց իր համար․ թուրք լրագրող

18:23 • 20/09

Հայաստանի Գավաթ. «Արարատ-Արմենիան« ջախջախիչ հաղթանակ տոնեց, «Արցախը» ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ (տեսանյութ)

18:15 • 20/09

Գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում 66.8մլն դրամի չափով սերմացուների փչացման, 15.6մլն դրամի չափով՝ պակասորդներ են հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ

18:00 • 20/09

Ջրային կոմիտեի տեխնիկական հանձնաժողովը քննարկել է Սևանից հավելյալ ջրառի, ջրամբարների անվտանգության հարցեր

17:59 • 20/09

WADA-ն վերականգնել է Ռուսական հակադոպինգային գործակալության կարգավիճակը

17:55 • 20/09

Նրանք խորամանկ են ու այս ամենը վաղուց էին ծրագրել. հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերի բարեկամների հարցազրույցը Московский Комсомолец-ին

17:54 • 20/09

Վարչապետն ընդունել է ամերիկահայ անվանի բժիշկ Էրիկ Էսրաիլյանին և ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքին

17:50 • 20/09

Նման գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը. Լրագրողական կազմակերպությունները՝ Yerevan.today-ում խուզարկության մասին

17:46 • 20/09

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

17:39 • 20/09

Երևանի Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում երթևեկության փոփոխություն կլինի

17:30 • 20/09

Հայաստանում օրենսդրորեն կարգելվի և՛ տեղական, և՛ միջազգային բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը. Սամվել Ֆարմանյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծը

17:28 • 20/09

Դեսպան Մանվել Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարարի հետ

17:25 • 20/09

Թուրքիայում ազգայնականները հարձակվել են իրենց առաջնորդին «հայ» անվանած պաշտոնյայի վրա

17:23 • 20/09

Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

17:21 • 20/09

Քանի հանդիպում բաց կթողնի Ռոնալդուն. ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել

17:21 • 20/09

Հրազդանի քաղաքապետարանում ստուգումներն անցկացվում են Սասուն Միքայելյանի ուղղորդմամբ, բայց որևէ մտավախություն չունեմ. Արամ Դանիելյան

17:21 • 20/09

Թրամփը ՕՊԵԿ-ից պահանջել է անհապաղ նվազեցնել նավթի գները

17:19 • 20/09

Մենք հավատում ենք, որ մեր և ՀՀ-ի հարաբերությունների հիմքն ամուր է․ Պյոտր Սվիտալսկի

17:09 • 20/09

Թրամփը հոթդոգ է բաժանել «Ֆլորենս» փոթորկից տուժածներին (լուսանկարներ)

17:09 • 20/09

Արցախի զինկոմիսարը հրաժարականի դիմում է գրելու՝ իր որդու կողմից էքսկավատորի վարորդին ծեծելու միջադեպի պատճառով

17:05 • 20/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը Հայաստանի վարչապետին խնդրում է ներողամիտ լինել և որդուն վերադարձնել ընտանիքին

17:04 • 20/09

Գորիսում՝ իր բնակարանում, փրկարարները հայտնաբերել են բնակչի դին

17:01 • 20/09

Փնտրվում է համակարգչային խանութից գողություն կատարած անձը. տեսանյութ

16:59 • 20/09

Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին համապատասխանում է Ռուսաստանի շահերին. Վրաստանի վարչապետ

16:59 • 20/09

Դժգոհ եմ ԵՄ-ի տրամադրած միջոցների օգտագործման տեմպից, ռեֆորմների ծավալը, տեմպը դեռ հեռու են ցանկալիից. Արմեն Աշոտյան

16:56 • 20/09

Սփյուռքի նախարարը պաշտոնական այցի ընթացքում կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

16:55 • 20/09

Մենք հույս ունենք, որ հայ ժողովուրդը կիմանա ամբողջ ճշմարտությունը 2008 թվականի մարտի իրադարձությունների հետ կապված․ Պյոտր Սվիտալսկի

16:54 • 20/09

Սրանք ի՞նչ մասնագետներ են, որ եկել են, հարցեր են քննարկում, թյուրիմացություն են. առողջապահության նախարարի հայրը վիրավորել է գիտնականներին. փորձագետ

16:52 • 20/09

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

16:51 • 20/09

Սեպտեմբերի 19-20-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 48 դեպք

16:49 • 20/09

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ֆրանկոֆոն ավանին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

16:48 • 20/09

Վ. Սարգսյանի անվան զորամասում անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն

16:46 • 20/09

Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի իշխանությունների օրակարգում չեն և չեն էլ լինելու. թուրք պաշտոնյա

16:46 • 20/09

Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

16:44 • 20/09

Կոտայքի մարզում յուրացման, վատնման ու պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել

16:43 • 20/09

Գերմանիայում շատացել են լրագրողների դեմ հարձակումները

16:39 • 20/09

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:39 • 20/09

Սարդոստայնի հաստ շերտն ամբողջովին պատել է հունական կղզու լողափը (լուսանկարեր, տեսանյութ)

16:38 • 20/09

Մանվել Գրիգորյանի որդուն պատկանող ընկերությունը որպես պետության վնասի մասնակի փոխհատուցում վճարել է 16.400.000 ՀՀ դրամ. ՔԿ

16:36 • 20/09

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա 

15:25 • 20/09

ՀՀ գլխավոր դատախազն ԱՊՀ երկրների գործընկերներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ-ի փորձը. Ա. Դավթյանը պարգևատրվել է մեդալով

15:20 • 20/09

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը և ակադեմիկոս Ջին Բլոքը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

15:17 • 20/09

Լոռու մարզում 26-ամյա երիտասարդ է սպանվել, կան վիրավորներ. ոստիկանություն

15:09 • 20/09

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է կարատեի Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած մարզիկներին

15:07 • 20/09

ՀՀ-ի և Արցախի ԱԺ նախագահները քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր

15:05 • 20/09

Խնդիրը ոչ թե լուսանկարվելն է, այլ ցույց տալը, որ նոր Հայաստանում հանրային գործիչների ու քաղաքացիների մեջ դիստանցիա չկա. Լ. Մակունցը՝ «սելֆիի ժամի» մասին

15:02 • 20/09

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 52.000 եվրո վճարել «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով

14:39 • 20/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանա Բրանսոնը կարող է ԱՄՆ-ին արտահանձնվել հոկտեմբերի 12-ին․ թուրք պատգամավոր

14:36 • 20/09

«Իրենց դուռն է, ուզում են՝ խփում են». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիների կառավարություն ներխուժելու փորձերի մասին

14:33 • 20/09

Beeline Ստարտափ Ինկուբատորի ռեզիդենտներն ելույթ ունեցան ներդրողների առջև

14:31 • 20/09

«Վանը դարձրին Հայաստան». թուրք ազգայնականները դժգոհել են Վանում հայ զբոսաշրջիկների առատությունից

14:24 • 20/09

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է Վարդգես Գասպարիին 4.000 եվրո վճարել Մարտի 1-ի հետ կապված գործով

14:12 • 20/09

Կիրկորովն ու Բասկովը ներողություն են խնդրել Ibiza սկանդալային տեսահոլովակի համար (տեսանյութ)

14:09 • 20/09

Իսպանիայի հավաքականից հրավեր ստանալու նպատակ ունեմ. Մարիանո Դիաս

14:08 • 20/09

Սահմանին միջադեպի առիթով ՀԱՊԿ-ից արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրակացնում. ՀՀ ԱԳ նախարար

13:59 • 20/09

Սինձո Աբեն վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ՝ դառնալով այդ պաշտոնում ամենաերկար կառավարած ղեկավարը

13:53 • 20/09

Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության համար ամենաշատ եթերային ժամանակ է գնել ԲՀԿ-ն, ամենաքիչը՝ 0, «Երևանցիներ»-ն ու «Հայք»-ը (Հայկազուններ)

13:44 • 20/09

Ներկայումս չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ Փաշինյան-Թրամփ հանդիպում տեղի կունենա. Զոհրաբ Մնացականյան

13:42 • 20/09

Հրմշտոց՝ Կառավարության դիմաց. վարչապետը հանդիպեց արծվաշենցիների հետ (տեսանյութ)

13:39 • 20/09

Ես չեմ մասնակցի Հ1-ի բանավեճին, որն ուղիղ հեռարձակմամբ չէ. Հ. Մարությանին հրավիրում եմ բանավեճի ուղիղ եթերում իր օրակարգով. Նաիրա Զոհրաբյան

13:36 • 20/09

Որոշ քաղաքական ուժեր Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում. Դիանա Գասպարյան

13:35 • 20/09

Բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն դասախոսություններ կկարդա Հարվարդի համալսարանում

13:34 • 20/09

Ուրիշ Հայաստան. մերժված հնի և չստեղծվող նորի միջև. Վահե Հովհաննիսյան

13:32 • 20/09

«Վորսկլայի» դեմ խաղալու են 11 լավագույնները. Ունաի Էմերի

13:32 • 20/09

Հայաստանի կողմից սահմանային իրավիճակի հետ կապված ոչ մի դիմում չի ներկայացվել ՀԱՊԿ-ին. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ

13:30 • 20/09

Կայացել է Ռոնալդուի գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը

13:30 • 20/09

«Սպայկան» և «Արմսանպրոդակտը» 133 մլն-ի փոխարեն կներդնեն 88 մլն դրամ. կառավարությունը հաստատեց որոշումը

13:28 • 20/09

Բարևե՛ք լուրեր գրողին, «ֆեյք» տեղեկություն է. Արայիկ Հարությունյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին

13:21 • 20/09

2 տոննա սունկ. Կիմ Չեն Ընը յուրահատուկ նվեր է մատուցել Հրվ. Կորեայի նախագահին

13:18 • 20/09

Խաչատուրովն իր աշխատավայրում է, նրա հետ կապված միջադեպը ոչ մի բացասական հետևանք չի ունեցել ՀԱՊԿ-ի ծրագրերի վրա. Անատոլի Սիդորով

13:15 • 20/09

Չեմ պատկերացնում «ֆեյքերի» ազդեցությունը երկրի անվտանգության վրա. շատ հավանական է, որ դա սաբոտաժի ձև է, փորձ՝ ստվեր գցելու մեզ վրա. Մեսրոպ Պապիկյան