Դեղատոմսով դեղերի բացթողումը միջազգային փորձն է թելադրում, բայց ՀՀ-ում համակարգը պատրաստ չէ դրան, ստվերն ավելի կխորանա. Ա. Մկրտչյան

19:42 • 23.02.18



Քաղաքացիները, դեղատնային համակարգն ու բուժհիմնարկները պատրաստ չեն մարտի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությանը, որով Հայաստանում մի շարք դեղեր պետք է բաց թողնվեն բացառապես դեղատոմսերի առկայությամբ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:

«Առաջին հերթին դա միջազգային փորձն է թելադրում: Բոլոր քաղաքակիրթ երկրներում գրեթե 90 տոկոս դեղամիջոցները դուրս են գրվում դեղատոմսերով: Դեղատոմսի առկայությունը ոչ թե ինքնանպատակ է, այլ ինքնաբուժումից խուսափելու, ճիշտ դեղաչափ ընդունելու, մասնագիտական մոտեցում ցուցաբերելու միջոց՝ մասնավորապես հակաբիոտիկների տեսանկյունից: Մի խոսքով` դա ոչ թե առևտուր է դեղի գնման, այլ մասնագիտորեն դեղամիջոցի դուրս գրման խնդիր ունենք: Հիմա դեղերը վաճառվում են կարտոֆիլի, մսեղենի, բանջարեղենի նման»,-ասաց նա:

Մկրտչյանի խոսքով, որքան էլ գաղափարը ճիշտ է և վաղուց կիրառելի աշխարհի շատ երկրներում, Հայաստանում դրա կիրառման արդյունքում մի շարք դժվարություններ են առաջանալու:

«Միանշանակ ճիշտ է, բայց կիրարկման տեսակետից ես մտավախություններ ունեմ, քանի որ երբ, ինչպես, ումով՝ այդ մի քանի հարցերի պատասխանները չունենք, և ամենակարևորը՝ լայնածավալ իրազեկում չի եղել գործընթացի երեք մասնակիցների՝ քաղաքացիների, դեղատնային համակարգի և բուժհիմնարկների շրջանում: Կառավարման խնդիրները, համակարգը և բնակչությանը պատրաստելու հարցերը չլուծված, մեկ շաբաթում ինչ-որ տարբեր տեսակի ելույթներ ունենալով՝ խնդիրն իր լուծումը չի ստանա, և ես կանխատեսում եմ լայնածավալ դժգոհություններ, կառավարման տեսանկյունից ինչ-որ տեղ նույնիսկ անկառավարելի դեպքեր»,-ասաց նա:

Tert.am-ի դիտարկմանը, որ քաղաքացիները մտավախություն են հայտնում, որ դեղատոմսի ձեռքբերումն առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական ծախսեր, հերթեր պոլիկլինիկաներում, Մկրտչյանը տեղին համարեց:

«ՀՀ-ում առաջնային բուժօգնության համակարգն անվճար է, այլ բան է, որ ստվեր ունենք։ Բնականաբար ստվերն այստեղ ավելի կխորանա և ավելի այլանդակ տեսք կընդունի: Մի քիչ խուճապ է առաջացել գլխացավի, ատամնացավի դեղերի կամ ջերմ իջեցնող պրեպարատների առումով: Չեմ կարծում, որ պետք է դրանք ընդգրկվեն ցանկի մեջ, և մարդ պետք է գնա պոլիկլինիկա ու ջերմ իջեցնող «տերաֆլյուներ, «պանադոլներ» տանը չունենա: Նման խնդիր, կարծում եմ, չի լինի»,-ասաց նա:

Առողջապահության նախկին նախարարը համոզված է, որ այս տեսակ կարգավորումներ մտցնելուց առաջ հարկավոր էր զարգացնել ընտանեկան բժշկի ինստիտուտը:

«Մենք չունենք պատրաստի ընտանեկան բժիշկների ինստիտուտ, այդ ինստիտուտն է վերցնում իր վրա ողջ գործառույթները: Բավականին լավ էր այդ ուղղությամբ աշխատանքը 80-ականների կեսից մինչև 2004-2005թթ.-ը: 12 տարի ընդհանրապես այդ ուղղությամբ զարգացման խնդիրը բաց է թողնված: Առաջ տեղամասային թերապևտը, մանկաբույժը գոնե այցելություններ էին կատարում, հիմա ո՞վ է տանից դուրս գալիս, գալիս քաղաքացու մոտ, այսինքն՝ միայն դեղ բաց թողնելու, դեղ վաճառելու խնդիրը չէ, դա ավելի խորը և համակարգային է»,-ասաց նա:

Tert.am-ի դիտարկմանը, որ քաղաքացիները մտահոգված են՝բազմաթիվ բժիշկներ, անուղղակի կերպով դեղագործական և դեղ ներմուծող ընկերությունների հետ համագործակցելով, հիվանդներին այս կամ այն ընկերության արտադրանքի դեղեր գնելու հարցում են ուղղորդում, որոնք շատ դեպքերում ավելի թանկ կարող են լինել, քան դեղատան աշխատակցի խորհուրդ տվածը, Մկրտչյանն արձագանքեց. «Բազմազան են համակարգում կոռուպցիոն ռիսկերը, սա նաև կոռուպցիոն ռիսկերից մեկն է, հիմա թե ստվերային վաճառք տեղի կունենա, թե դեղերի բացթողում առանց դեղատոմսերի… Այսպես կոչված ատկատների մեխանիզմը հիմա էլ գոյություն ունի, բայց սա չմտածված և չկարգավորված պայմաններում էլ ավելի լուրջ կոռուպիոն ռիսկեր կառաջացնի՝ ավելի խորը»։

Մյուս կողմից էլ դեղագործական համակարգը, ըստ նրա, խնդիրներ կունենա տնտեսական տեսանկյունից, եթե վերահսկողությունը բարձր մակարդակի լինի, առևտրի ծավալները կնվազեն:

Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարության կողմից վերջին շրջանում կատարվող մի շարք «նորամուծությունները»՝ բարեփոխում անվան տակ, որպես կանոն հետաձգվում են:

«Առողջապահության նախարարությունը վերջին ժամանակներում տարբեր տեսակի ամպագոռգոռ հայտարարություններ և ծրագրեր է առաջ քաշում, բայց նոր նախարարի պայմաններում՝ մեկ տարուց ավելի, որքան ամպագոռգոռ ծրագիր՝ այնքան ընդդիմացում, և այդ ծրագրերը հետաձգվել են: Ինձ թվում է՝ սա էլ հերթական դեպքն է, որ անմիջապես մտցնելու են պրոբլեմների մեջ և հետաձգեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 1-ից ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը, որով Հայաստանում մի շարք դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով:

Նշենք, որ դեղատոմսով կվաճառվեն միայն հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատները և կոդեին պարունակող դեղերը, իսկ հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերը, արդեն հոկտեմբերի 1-ից՝ մնացած բոլոր դեղերը:

Անահիտ Հակոբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

03:24 • 16/12

Նուբարաշենի խճուղում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա վիրավոր. shamshyan.com

02:53 • 16/12

2018 թվականին ԱՄՆ-ի սահմանը հատելու փորձի ժամանակ ավելի քան 260 մարդ է մահացել. ABC

02:22 • 16/12

Ամերիկյան լրատվամիջոցները դեռ երբեք այսքան անազնիվ չեն եղել, որքան ներկայում են. Թրամփ

01:51 • 16/12

ԱՄՆ-ի ավիահարվածների ժամանակ ԻՊ-ի ավելի քան 16 գրոհային է սպանվել

01:23 • 16/12

Նոր Հաճնի կամրջին մերկասառույցի պատճառով բախվել են «ՎԱԶ 2101»-ը, Nissan March-ն ու Honda Fit-ը. կա 4 վիրավոր. shamshyan.com

00:57 • 16/12

Infiniti-ն Դետրոյթում կցուցադրի իր առաջին էլեկտրական քրոսովերի նախատիպը

00:24 • 16/12

Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի

23:54 • 15/12

ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել ռազմարշավ չսկսել քրդերի դեմ Սիրիայում

23:47 • 15/12

Իտալիայում անցկացվող մրցումների ժամանակ լեռնադահուկորդն անհաջող վայրէջք է կատարել՝ գլորվելով մեծ արագությամբ սահելիս (տեսանյութ)

23:41 • 15/12

Հարյուրավոր ձերբակալվածներ և մոտ տասնյակ տուժածներ. Փարիզում ընթացող ցույցերի ժամանակ տուժել է նաև RT-ի թղթակիցը

23:25 • 15/12

«Ռեալը» հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

23:20 • 15/12

Վալերիյ Օսիպյանը հանդիպել է Բավրայի անցակետը փակած ջավախահայերի հետ

23:00 • 15/12

Ա Սերիա. «Ինտերն» ուժեղ գտնվեց «Ուդինեզեից» (տեսանյութ)

22:59 • 15/12

Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը

22:53 • 15/12

Ես այդ գործով վկա եմ հանդիսանում, իմ բոլոր համերգները կայանալու են. Սպիտակցի Հայկոն՝ Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասին

22:42 • 15/12

ԱԱԱ. Հայտնի է «Ռեալի» մրցակիցը կիսաեզրափակչում

22:27 • 15/12

Սանկտ Պետերբուրգում 58 սենյականոց բնակարան են գտել

22:05 • 15/12

Մաքսայինի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը «Գոլդեն Փելեսը» նվիրաբերելու է պետությանը, գործը կարճվելու է. Արթուր Վանեցյան

21:49 • 15/12

Հյուսիսային Կարոլինայում բնակվող ընտանիքը լողազգեստով դուրս է եկել բակ և «ձյան լոգանք» ընդունել (տեսանյութ)

21:37 • 15/12

«Շավիշը» պարտվեց, Գևորգ Ղազարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

21:31 • 15/12

ԱԱԾ-ն կարճել է Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործը

21:19 • 15/12

«Աթլետիկոն» հաղթեց գոլառատ խաղում (տեսանյութ)

21:15 • 15/12

ՀՀ-ի հետ սահմանում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների փոխարինումը սահմանապահ ուժերով պետք է դիտարկել որպես պատերազմի նախապատրաստման քայլ. Արա Պապյան

20:59 • 15/12

«Տոտենհեմը» նվազագույն հաշվով հաղթեց «Բարնլիին» (տեսանյութ)

20:54 • 15/12

Ուիլյամն ու Քեյթը Սուրբ Ծնունդը կանցկացնեն Հարիի և Մեգանի հետ՝ թագուհու աչքի առաջ

20:41 • 15/12

Եկեղեցին ու պետությունը տարանջատված են, ԱԱԾ-ն եկեղեցում անելիք չունի. Արթուր Վանեցյան

20:31 • 15/12

Հրապարակվել է օրեր առաջ Անկարայում տեղի ունեցած գնացքների բախման տեսանյութը

20:27 • 15/12

Դիվանագիտական մանիպուլյացիա է․էներգետիկ փորձագետը՝ Ադրբեջանում ատոմակայան կառուցվելու հնարավորության մասին

20:22 • 15/12

Երկու քրոջ սպանության և խարդախության համար ցմահ ազատազրկված Պողոսյանին ՄԻԵԴ վճռով ՀՀ-ն կփոխհատուցի 900 եվրո. վճիռ

20:11 • 15/12

Ուժային կառույցներում մշտապես լինում են տեղաշարժեր, արտառոց բան չեմ տեսնում. Ա. Վանեցյանը՝ Լևոն Մնացականյանի ազատման մասին

20:02 • 15/12

Իհարկե, դիտելու եմ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը. Խոսեպ Գվարդիոլա

19:46 • 15/12

ՀԱՊԿ անդամ պետությունները, մասնավորապես՝ Ռուսաստանը, Նիկոլ Փաշինյանին կշնորհավորեն ընտրությունների պաշտոնական արդյունքներն ամփոփելուց հետո. Վիգեն Հակոբյան 

19:26 • 15/12

Պուտինը նշել է, որ անպայման կկատարի Կոբզոնին տված խոստումը և կրկես կայցելի

19:21 • 15/12

ԱԱԾ տնօրենը համոզված է, որ հեռախոսազրույցները գաղտնալսած անձինք կհայտնաբերվեն ու կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը

18:56 • 15/12

Թուրքիայում փրկել են դիտահորն ընկած կովին (լուսանկարներ, տեսանյութ)

18:43 • 15/12

Օֆշորային ընկերությունը հանցագործություն չէ, օֆշորը դա բիզնես գործիք է, որն աշխարհում օգտագործում են գործարարները.Արթուր Վանեցյանն իր հարազատների բիզնես գործունեության մասին

18:33 • 15/12

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»

18:21 • 15/12

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Սիտջես մրցաշարում

18:12 • 15/12

Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոններ» ակցիայի ժամանակ ճանապարհային պատահարների հետևանքով 2 մարդ է զոհվել

17:51 • 15/12

Հուսով եմ, որ դեռևս երկար տարիներ կշարունակեմ պաշտոնավարել որպես ԱԱԾ  տնօրեն, Փաշինյանի կողմից այլ աշխատանքի առաջարկ չեմ ստացել. Արթուր Վանեցյան

17:38 • 15/12

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

17:04 • 15/12

Պաղեստինում արձագանքել են Ավստրալիայի՝ Արևմտյան Երուսաղեմը իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը

16:58 • 15/12

ՀՀ ֆինանսական համակարգը կայուն և կայացած է, և այս թեմայով հորինված անդրադարձը հանրության շրջանում կարող է առաջացնել անհարկի սպասումներ. ԿԲ խոսնակ

16:53 • 15/12

Մոդրիչ. Սիմեոնեն միշտ փորձում է խաթարել Ռեալի ու նրա խաղացողների հեղինակությունը

16:46 • 15/12

«Իմ քայլի» անդամները հեռացրել են իրենց նախընտրական պաստառները Երևանի պատերից (լուսանկարներ)

16:38 • 15/12

«Իմ երազանքները կատարվում են». Լուիզա Մելքոնյանը՝ 22-ամյակին ստացած անակնկալի մասին

16:36 • 15/12

Պատրաստ ենք շարունակել երկխոսել Փաշինյանի կառավարության հետ. ԱՄՆ օրենսդիրները նամակ են գրել

16:23 • 15/12

2018-ին ՀՀ պետական կառույցների պաշտոնական կայքերի վրա արվել է հակերային հարձակման 3 մլն փորձ. ԱԱԾ պաշտոնյա

16:14 • 15/12

Թունիսում «կարմիր անթև բաճկոններ» բողոքի շարժման մասնակիցները իշխանություններին են ներկայացրել իրենց պահանջները. լրատվամիջոցներ

15:56 • 15/12

Կանադահայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը պաշտպանել է WBA վարկածով չեմպիոնական գոտին

15:45 • 15/12

Կես միլիոն դրոլար. աճուրդում վաճառվել է 1947թ-ին լավագույն ֆիլմի համար շնորհված «Օսկար»-ի արձանիկը

15:40 • 15/12

Բաքվի «Ինտերի» նախկին մարզիչը կգլխավորի Երևանի «Լոկոմոտիվը»

15:35 • 15/12

Էջմիածնում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների ու տեղացիների միջև հրմշտոց է եղել. 2 անձ բերվել է ոստիկանություն (թարմացվող)

15:16 • 15/12

Պաշտպանության նախարարությունը որոշել է ճոխությունների համար գումար չծախսել. Արծրուն Հովհաննիսյան

15:14 • 15/12

Հայաստանի համայնքների ավագանիները ցանկանում են կրճատել համայնքների ղեկավարների որոշ լիազորությունները

15:11 • 15/12

«Ավելի մոտ եղիր ամուսնուդ և թագուհուն». պալատական ծառայողը Սուրբ Ծննդին ընդառաջ խորհուրդ է տվել Մեգան Մարքլին

15:05 • 15/12

Ֆրանսիայում ոստիկանությունը «դեղին անթև բաճկոնների» նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ)

15:02 • 15/12

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

14:55 • 15/12

Շակիրան Իսպանիայում մեղադրվում է մոտ 15 մլն եվրոյի հարկերի վճարումից խուսափելու համար

14:54 • 15/12

Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվն այս տարի ավելացել է 8.8 տոկոսով

14:50 • 15/12

ԱԱԾ տվյալներով՝ 1993 թ. սկսած` Ադրբեջանի պատվերով ՀՀ-ում գործունեություն իրականացրած 2 տասնյակից ավելի մարդ է դատապարտվել

14:47 • 15/12

Խաղաղության նոբելյան մրցանակակիրը պատմել է՝ ինչպես է ծախսելու ստացած 1 մլն դոլարը

14:47 • 15/12

Համայնքների ավագանիները կունենան միասնական հարթակ. անցկացվել է համայնքների ավագանիների 1-ին համաժողովը

14:38 • 15/12

Պաշտոնական. Վահե Գևորգյանը հեռացել է «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից

14:36 • 15/12

Սյունիքում 2 մեքենա է բախվել. վիրավորներից 2-ը ոստիկանության աշխատակիցներ են. shamshyan.com 

14:24 • 15/12

Նկարիչների միությունը նախագահ է ընտրում. թեկնածուն բարձրաձայնում է միության «պարտքերի» մասին

14:21 • 15/12

Նեպալում թաղումից վերադարձող մարդկանցով լի բեռնատարն անդունդն է ընկել. 18 զոհ, 16 վիրավոր

14:11 • 15/12

Հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները. Արթուր Բաղդասարյան

14:10 • 15/12

Շրի Լանկայի վարչապետը հրաժարական է տվել. լրատվամիջոցներ

14:03 • 15/12

Ջրի համար կիլոմետրեր հատող երեխաներ ու ծարավից սատկած կենդանիներ. հուզիչ ֆոտոշարքը ներկայացրել է Իրանում երաշտի սոսկալի հետևանքները

14:03 • 15/12

Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության շրջանակում որևէ գործողություն չի կատարվում. պաշտպան

13:37 • 15/12

Չինաստանում սկսել են ձերբակալել գնացքներում ուրիշի տեղն ազատել չցանկացող ուղևորներին

13:32 • 15/12

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը կվերապատրաստվի Բելգիայում

13:30 • 15/12

ՆԱՍԱ-ն տեսանյութով ցույց է տվել Յուպիտերում մոլեգնող փոթորիկները (տեսանյութ)

13:22 • 15/12

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել «Իմ քայլը» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ղեկավարներին

13:20 • 15/12

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով

13:17 • 15/12

Տոն օրերին զգուշավորություն պահպանելու մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ քաղաքական ենթատեքստ չկա. Մեխակ Ապրեսյան

13:14 • 15/12

Ռուսաստանում բժիշկները հիվանդներին հայկական ռեստորան են ուղարկում՝ խաշ ուտելու. КоммерсантЪ Weekend

13:12 • 15/12

Դեկտեմբերի 9-ից 15-ը արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

13:03 • 15/12

Հնդկաստանում ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել

13:00 • 15/12

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի ավարտված մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ

12:59 • 15/12

Դատախազությունը կքննարկի Արմեն Գևորգյանին չկալանավորելու որոշումը բողոքարկելու հարցը. Արևիկ Խաչատրյան

12:58 • 15/12

Կոնգրեսական Մենենդեսը պատրաստակամություն է հայտնել Ցեղասպանության ճանաչման հարցով համագործակցել ՀՀ-ում ԱՄՆ նշանակվելիք դեսպանի հետ

12:51 • 15/12

ՀԷՑ-ը էներգետիկ ոլորտում ռազմավարական դեր ունի, որը պետք է լուծի ոլորտի կարևորագույն խնդիրներն ու նպատակները. ԱԶԲ ներդրումային ծրագրերի ղեկավար Նարինե Ավետիսյան

12:42 • 15/12

Ջավախքի ժողովուրդը վրդովմունքի մեջ է, ՌԴ-ում 5000-ից ավելի ջավախահայ աշխատող Նոր տարվա նախաշեմին չի կարողանում վերադառնալ հայրենիք. Հենզել Մկոյան

12:40 • 15/12

«Ես պրակտիկորեն տուն եմ վերադարձել». Եգոր Կրիդի երևանյան համերգի հետաքրքիր դրվագներն ու բեմում հայտնված երկրպագուի պատմությունը

12:28 • 15/12

ՈւԵՖԱ-ն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

12:18 • 15/12

Սկոլարին կարող է դառնալ «Բոկա Խունիորսի» նոր գլխավոր մարզիչը

12:13 • 15/12

Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոնները» այսօր կրկին փողոց դուրս կգան (տեսանյութ)

11:52 • 15/12

552 կարատ. Կանադայում հայտնաբերվել է Հս. Ամերիկայի ամենամեծ ադամանդը

11:52 • 15/12

Սպորտի և երիտասարդության նախարարությունում ՊՎԾ-ն ստուգումներ չի իրականացրել. նախարարության մամուլի քարտուղար

11:29 • 15/12

Ռիվալդո. Կցանկանայի, որ Իսկոն խաղար Բարսելոնայում

11:12 • 15/12

Թրամփը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարի անունը

11:06 • 15/12

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

10:59 • 15/12

Պետական կառավարիչները՝ ի դեմս վարչապետի, պետք է ձերբազատվեն թիմային հոգեբանությունից, սխալվելը բանակի համար անդառնալի հետևանքներ կունենա. ռազմական փորձագետ

10:55 • 15/12

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»

10:51 • 15/12

«Ժողովուրդ». Հայաստանում ուղևորափոխադրումների նվազումը մտահոգության առիթ է դարձել

10:49 • 15/12

Վրաստանում հրապարակվել են նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները. ընդդիմությունը բողոքի ակցիայի է նախապատրաստվում

10:40 • 15/12

Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել, կան վիրավորներ. shamshyan.com

10:36 • 15/12

«Ժամանակ». Գրոհ՝ նոր ԱԺ-ի դեմ. շրջանառության մեջ է դրվում Մոսկվայի «ձեռքը»