Հրազդան գետից 26-ամյա քաղաքացու դի է դուրս բերվել

11:55 • 23.02.18

Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 23-ին՝ ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում կա դի:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարար-ջրասուզակը Հրազդան գետից դուրս է բերել 1992 թ. ծնված Մ. Վ.-ի դին: