Հիմա ավելի լավ ենք պատրաստ դիմակայել «Խոսրովի անտառի» հրդեհի նման արհավիրքի, քան նախկինում. Դ. Տոնոյանն ամփոփում է պաշտոնավարման 1 տարին (տեսանյութ)
Tert.am-ը զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ՝ ամփոփելով վերջինիս պաշտոնավարման 1 տարին:
Նախարարն իրենց հատկացված բյուջետային հատկացումներից չի դժգոհում, սակայն շեշտում է, թե չկա նախարարություն, որը կարող է հայտարարել, թե իրեն հատկացված գումարը բավական է նախատեսված բոլոր ծրագրերի իրականացման համար:
- Պարո՛ն Տոնոյան, արդեն 1 տարի է՝ ղեկավարում եք ԱԻՆ-ը, սակայն մինչ այս Ձեր զբաղեցրած բոլոր պաշտոններն առնչվել են ՊՆ-ի հետ. դժվար չէ՞ր փոփոխությունը, խնդիրների բախվեցի՞ք:
- Պաշտոնի ցանկացած փոփոխություն նոր խնդիր է առաջացնում, և այդ խնդիրների հետ կապված նաև որոշակի գիտելիքներ թարմացնելու կամ ձեռք բերելու անհրաժեշտություն կա: Իհարկե, Պաշտպանության նախարարությունն ինձ համար մեծ փորձ էր՝ կառավարման, նաև պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ԱԻՆ-ում որոշ նմանություններ կան պաշտպանության ոլորտի հետ, ինչպիսիք են քաղաքացիական պաշտպանությունը, բնակչության պաշտպանության կազմակերպումը, արձագանքման, տեղակայման, պլանավորման գործառույթները. այս ամենը շատ նման է պաշտպանության ոլորտին: Ինչ վերաբերում է բնական ու տեխնածին աղետներին, մասնավորապես` բնածին աղետներին, ապա այստեղ ինձ օգնեց իմ առաջին մասնագիտությունը՝ երկրաբանությունը: Կարծում եմ`շատ հեռու չէր ճիշտ պատկերացումներ ունենալը բնական գործընթացների վերաբերյալ, ինչպիսիք են երկրաշարժը, սողանքները, քարաթափումները, մթնոլորտի, հիդրոլոգիայի հետ կապված մի շարք խնդիրներ: Այնպես որ, մեծ դժվարություններ չունեցա:
- Երբ նոր նշանակվեցիք նախարար, մամուլում ակտիվ շրջանառվեց ԱԻՆ-ում կադրային փոփոխությունների հարցը: Ըստ որոշ հրապարակումների՝ ընդհուպ մինչև 250 անձ եք Ձեզ հետ ԱԻՆ բերել. նման բան եղե՞լ է, եթե այո, ապա ինչո՞ւ գնացիք այդ կադրային փոփոխությանը:
- Շատ հետաքրքիր թիվ է ներկայացվում, բայց այդ թիվն իրականություն չէ: Իհարկե, տեղափոխումներ եղան, ես միանգամից համալրեցի այն հայեցողական պաշտոնները, անձնակազմը, որն ինձ հետ պետք է անմիջապես աշխատեր, ինչպես նաև որոշ մասնագետներ տեղափոխվեցին հայեցողական պաշտոնների: Բայց թվաքանակը մի քանի անգամ փոքր էր Ձեր նշած թվից, տասնյակ անգամ փոքր էր:
- Կայի՞ն աշխատակիցներ, որոնց աշխատանքից Դուք գոհ չէիք, և հենց այդ պատճառով չցանկացաք տեսնել Ձեր թիմում:
- Այս կերպ կձևակերպեմ՝ դա վերաբերում էր հիմնականում հայեցողական պաշտոններին, քանի որ հայեցողական պաշտոնները հենց նրա համար գոյություն ունեն, որ ցանկացած ղեկավար կարողանա իր քաղաքականությունն իրականացնել, եթե այդ պաշտոնը վստահվել է իրեն:
- Վերջերս Գայանե Հարությունյանի՝ 9-ամյա դստեր հետ կամրջից նետվելն աղմուկ բարձրացրեց, կապվեց նաև ԱԻՆ-ի հետ , քանի որ հանգուցյալը ԱԻՆ աշխատակից է եղել: Հիմնական քննադատությունն այն է, որ իմանալով, որ սոցիալական խնդիր է ունեցել, միևնույնն է, աշխատանքից հեռացվել է: Իրականում ԱԻՆ-ի տիրույթում ի՞նչ է կատարվել:
- Պաշտոնի բերումով նմանատիպ դեպքերի հետ առնչվել եմ նաև Պաշտպանության նախարարությունում: Ինձ մոտ կայացած մոտեցում կա նման տիպի արարքների նկատմամբ, թեպետ, իհարկե, շատ դժվար է խոսել պատճառահետևանքային կապերի մասին, որը կհաստատվի քննություն ընթացքում: Բայց մեր բոլորիս աշխարհայացքը ձևավորվում է քրիստոնեության պոստուլատներով, գոյություն ունի պատվիրան՝ մի՛ սպանիր, ընդ ուրում՝ մի՛ սպանիր նաև ինքդ քեզ:
Ի դեպ, նախարարը չցանկացավ շարունակել, սակայն ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ կամրջից նետված Գայանեին ԱԻՆ-ում ընդառաջել էին և աշխատանքի ընդունել «Սեյսմիկ պաշտպանություն» ծառայության արևմտյան ՊՈԱԿ-ում՝ սահմանված ամենաբարձր աշխատավարձով:
-ԱԻՆ-ն այն նախարարությունն է եղել, որը հասարակության կողմից վստահության մեծ չափաբաժին է ունեցել: Անկախ այս ամենից՝ ի՞նչ խնդիրներ նկատեցիք, որոնց կարգավորումն այս 1 տարվա ընթացքում Ձեզ համար առաջնային էին:
-Ցանկացած ոլորտ կատարելագործվելու անսահմանափակ հնարավորություններ ունի, այդ թվում նաև արտակարգ իրավիճակներինը՝ աղետների, ռիսկերի կանխարգելման առումով: Կային խնդիրներ տեխնիկական հագեցվածության, կազմակերպչական առումներով, իհարկե, շարունակականություն ապահովվում է, բայց անսպառ հնարավորություն ունենք կատարելագործվելու: Կարող եմ անկեղծ ասել, որ բավականին մեծ առաջընթաց է ապահովվել կապի կազմակերպման առումով, որը կառավարման ոլորտում կարևորագույն միջոց է: Խոշոր հրդեհների ժամանակ մենք ունենք արագ տեղակայվելու ու գործողություններ սկսելու խնդիր, առնչվել ենք նաև պլանավորման հետ կապված խնդիրների: Տեխնիկական հագեցվածության հետ կապված՝ ասեմ, որ միջազգային համագործակցությամբ կարողացանք ապահովել, իհարկե, շատ խնդիրներ սկիզբ էին առել տարիներ առաջ, որոնք այսօր ստանում են իրենց լուծումները: Սեյսմիկ անվտանգության առումով էլ, կարծում եմ, շուտով առաջընթաց կլինի՝ անգամ կրճատումների պարագայում: Համակարգն օպտիմիզացվում է, հնարավոր չէ, որ մենք մեր հարկատուների կողմից տրամադրվող բյուջեն օպտիմալ չօգտագործենք: Հիդրոմետի ոլորտում բավականին առաջընթաց է գրանցվում, քանի որ սկսել ենք օգտագործել համաշխարհային կազմակերպությունների փորձը: Մեր հիդրոմետը ենթարկվել է միջազգային աուդիտի, և լուրջ առաջարկություններ կան, որոնք կլինեն մեր ծրագրերի մեջ:
- Տարին արտակարգ իրավիճակների պակաս չզգաց, քանի որ «Խոսրովի անտառ» արգելոցում, Վայոց Ձորի անտառում, Բյուրական գյուղի հարակից տարածքում և այլ տեղերում հրդեհներ բռնկվեցին: Պարզվեց, որ մեր ԱԻՆ տեխնիկական հագեցվածությունը բավարար չէր նման մարտահրավերներին ինքնուրույն դիմակայելու համար: Գոնե հիմա կարո՞ղ ենք արձանագրել, որ մեկ քայլ առաջ ենք նման հրդեհներին դիմակայելու առումով:
- Միանշանակ, տարբերություն լինելու է, բայց շատ բան կապված է լինելու նաև ծավալների հետ, որովհետև կան ծավալներ, որոնք միայն մեր երկրի համար անհաղթահարելի են, ինչպես անհաղթահարելի են նաև շատ զարգացած երկրների համար: Նշեցի, որ խնդիր կար մեծ ուժեր տեղակայելու հետ կապված, բայց աջակցություն ստացանք նաև այլ գերատեսչություններից: Կարծում եմ՝ հիմա ավելի լավ ենք պատրաստ դիմակայել նման արհավիրքի, քան նախկինում:
- Խոսրովի արգելոցի հետ կապված տարբեր կարծիքներ եղան, ինչպես նաև հայտարարվեց, որ օգնությունն ուշ է ժամանել և այլն: Ի վերջո, ո՞վ էր մեղավոր, արդյոք ԱԻՆ-ը ուշացրե՞լ էր աշխատանքների պատշաճ կատարումը:
-Բնապահպանության նախարարության հետ աշխատանքները համատեղ էին կատարվում. մենք կողք կողքի էինք: Ինչ վերաբերում է բնապահպանների, հասարակական կազմակերպությունների գնահատականներին, իհարկե, այն, ինչ իրենք տեսնում էին, դրանից եզրակացություններ անելը սխալ է, քանի որ տեղում 15-20 ժամվա աշխատանք էին տեսնում: Անձնակազմը բավականին ծանր անցանելիության, հանրապետությունում գրանցված բարձր ջերմաստիճանի, հրդեհի ընթացքում առկա ուժեղ քամու, տեղանքի կտրատված, բարդ ռելիեֆի և ցամաքային ճանապարհների բացակայության պայմաններում էր աշխատում: Կրակի շատ օջախների դժվար էր հասնել անգամ ոտքով, էլ չենք խոսում հրշեջ մեքենայի մասին: Պահ էր լինում, որ անձնակազմը հոգնում էր. երբ նկատում էին հանգստանալիս, նման եզրակացություններ էին անում: Ինչ վերաբերում է կոնցեպտուալ մոտեցումներին՝ մեր և բնապահպանության նախարարության, ասեմ, որ, միանշանակ, ունենք արձագանքման խնդիր:
- ԱԻՆ-ի տիրույթում է գտնվում նաև սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, հակակարկտային կայանները, աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև արտակարգ պատահարների դեպքում բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը, աղետների և վթարների դեպքում վերականգնողական աշխատանքների կատարումը և այլն: Հիմնականում ո՞ր ոլորտն է, որը դեռևս լուրջ աշխատանքների կարիք ունի, և ո՞ր ոլորտն է, որտեղ շոշափելի արդյունքներ կան:
-Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի շնորհիվ Հայաստան է բերվել «Струна-2» գերժամանակակից համալիրը, որը հնարավորություն է տալիս ստուգել շենք-շինությունների ամրությունը և նախապես գնահատել երկրաշարժերի ռիսկերը: Հայաստանը դարձավ տարածաշրջանային այն եզակի երկրներից, որոնք ունեն այս համակարգից: Դրա միջոցով, նախ և առաջ, հնարավոր է գնահատել նոր կառուցվելիք շինության տեղակայման վայրի սեյսմիկ ռիսկերը, հողի ամրությունը, կատարել տեղանքի սեյսմիկ վիճակի հետազոտություն, ինչպես նաև պարզել արդեն կառուցված շենք-շինությունների վթարայնության աստիճանը: Այս շարժական համալիրի միջոցով իրականացվում են նաև հետցնցումային հետազոտություններ, որոնողափրկարարական աշխատանքներ, քանի որ այն հագեցած է ջերմադիտակներով, անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև՝ դժվար հասանելի վայրերում նմանատիպ աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության համակարգի զարգացման, հանրապետության տարածքում մշտադիտարկման ցանցի ընդլայնման և արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում, Ֆրանսիայի ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի (CEA) Շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի (DASE) ներկայացուցիչների հետ համատեղ Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղադրվել են նոր սեյսմիկ կայաններ:
ՀՀ կառավարության պիլոտային ծրագրի շրջանակում արդիականացվել է Արտաշավանի ռադիոլոկացիոն կայանը և Հայաստանում ներդրվել են հակակարկտային պաշտպանության նոր հրթիռային կայաններ: Ռուսական արտադրության հակակարկտային հրթիռային «Элия 3» տեսակի 2 կայան տեղադրվել է Արագածոտնի, մեկը՝ Արմավիրի մարզում, ինչի շնորհիվ ստեղծվել է շղթայական պաշտպանության գոտի: Սա հնարավորություն կտա կարկտահարությունից հուսալի պաշտպանության տակ առնել շուրջ 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք: Նորագույն արտադրության, բարձր արդյունավետություն ապահովող վերջին սերնդի հրթիռային կայանները կրակոցներն իրականացնում են ռադիոլոկացիոն կայանի տրամադրած տվյալների հիման վրա՝ ապահովելով թիրախավորման շատ մեծ ճշգրտություն:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանում կարկտահարությունից պաշտպանության առավել արդյունավետ մեթոդներ ներդնելու նպատակով ներկայումս իրականացվող պիլոտային ծրագրի հիման վրա ՀՀ ԱԻ նախարարությունը կապահովի ծրագրի շարունակականությունը՝ ՀՀ մյուս մարզերի մշակովի հողատարածքները ևս առնելով նման կայանների պաշտպանության տակ:
- Այս տարի ստորագրվեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը: Ձեր ոլորտի հետ կապված՝ ի՞նչ տեղաշարժ կապահովվի, ներդրումային ծրագրեր կա՞ն:
Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակներում կարևորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև 2017թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագրից բխող՝ բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու հնարավորությունը։
Ներկայիս համագործակցությունն ընթանում է մի քանի ուղղություններով.
1. «Արևելյան հարևանության աջակցություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող PPRD East-2 ծրագիր («Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում»), որի շրջանակներում իրականացված մի շարք միջոցառումներից հատկանշական է «MOLDEX-2017» լայնամասշտաբ դաշտային վարժանքը (2017թ. սեպտեմբերի 18-ից 21-ը, մասնակցել են ՀՀ ԱԻՆ 26 աշխատակիցներ),
2. ԵՄ CBRN Գերազանցությունների կենտրոնի հետ իրականացված մի շարք ծրագրերի ընթացքում անց են կացվել շտաբային և դաշտային ուսումնավարժություններ, ԱԻՆ-ին հատկացվել է 230.000 եվրոյի համարժեք գույք և սարքավորումներ՝ անհատական պաշտպանության միջոցներ, աղտահանման սարքեր, մոնիթորինգի սարքեր:
3. ԴԻՊԵԿՈ աղետների ռիսկի նվազեցման գրանտային ծրագիր. հաջողությամբ եզրափակվել է ծրագրի 4-րդ փուլը, որի ընթացքում ներդրվել է Տեղական մակարդակում ռիսկի կառավարման գործիքը (LLRM)։ Այժմ ընթացքի մեջ է 5-րդ փուլը՝ մինչև 2018թ. հոկտեմբեր։
2017թ. օգոստոսի 28-ին «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհից հետո ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) հայտին արձագանքած ԵՄ փորձագետների կողմից իրականացվել էր քիմիական ռիսկի գնահատում։ Կազմված հաշվետվությամբ ներկայացված առաջարկությունների ուսումնասիրման, գործարանում պահեստավորված վտանգավոր քիմիական նյութերի վնասազերծման, ոչնչացման և պահպանման վերաբերյալ գործնական առաջարկություն ներկայացնելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կազմած առաջարկությունների փաթեթը ս.թ. հունվարի 19-ին ներկայացվել է ՀՀ կառավարություն:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Քաղաքականություն 20:47 • 22/04 Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներին Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Քաղաքականություն
-
18:30 • 23.04.24 ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս Խանդանյան
Իրավունք
-
18:07 • 23.04.24 ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
18:34 • 23.04.24 Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
-
14:43 • 23.04.24 Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա
-
10:11 • 23.04.24 Ֆանտաստիկ մրցաշրջան. մենք մտանք պատմության մեջ․ Մխիթարյան
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի