Բոլոր կողմերը շահեցին այդ կատարյալ և արտակարգ դիվանագիտական ձախողումից․ Ռուբեն Շուգարյանը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին
1991-1992թթ. Հայաստանի նախագահի օգնական, արտաքին գործերի նախկին փոխնախարար և Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան, 2009 թվականից Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի հետ Tert.am-ը զրուցել է 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների՝ Հայաստանի կողմից «առոչինչ» ճանաչելու որոշման և հայ-թուրքական հարաբերությունների՝ փակուղում հայտնվելու մասին:
Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է շարունակի դրսևորել պատրաստակամություն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց սկսելու կամ երկխոսությունը ինչ-որ մի մակարդակի վրա պահելու: Նրա խոսքով՝ հիմա պետք են քայլեր՝ փոքր ծրագրերի իրականացման համար:
-Պարո՛ն Շուգարյան, Հայաստանը տարբեր միջազգային ատյաններում ամենաբարձր մակարդակներով հայտարարում է, որ մինչև գարուն առոչինչ է ճանաչելու հայ-թուրքական հարաբերությունները: Արդեն հայկական կողմն է վերջ դնում իր նախաձեռնած՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացին: Սպասելի՞ էր Ձեզ համար նման զարգացում:
-Իրականում հայկական կողմը չէ կարգավորման գործընթացին վերջ դնողը: Թուրքական կողմն է փակուղու մեջ դրել այդ գործընթացը: Հիմա արդեն պատճառների մասին կարող ենք խոսել՝ վերլուծելով և՛ մեթոդաբանական, և՛ քաղաքական հարցերը: Իմ խորին համոզմամբ՝ մեթոդաբանական սխալ է տեղի ունեցել, և դա արվել է առաջին հերթին միջնորդների կողմից, տվյալ դեպքում, հատկապես ամերիկացիների: Բայց և մեթոդաբանական սխալը եղել է Թուրքիայի դրդումով: Խոսքը նրա մասին է, որ երկու բանակցային գործընթաց, առաջինը՝ հաշտեցմանն ուղղված, և երկրորդը՝ կարգավորմանն ուղղված, խառնվել էին իրար:
Դա երկար տարիներ Թուրքիան միտումնավոր էր ցանկանում անել: Ի՞նչ նկատի ունեմ․ կարգավորման գործընթացում, որը միայն ենթադրում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում՝ առանց նախապայմանների, պետք է մասնակցեն միայն երկու երկրների ներկայացուցիչներ, և դա պետք է լինի առանց նախապայմանների:
Երկրորդ՝ հաշտեցման գործընթացը շատ ավելի երկար, շատ ավելի բարդ և զգայուն գործընթաց է: Բայց այստեղ՝ արձանագրությունների տեքստի մեջ, որը պետք է վերաբերի միայն կարգավորմանը, կա հատված պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին: Դա մեզ համար անընդունելի կետ է, որովհետև մենք չենք կարող կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը: Կարելի է ինչ-որ «ինտերպրետացիաներ», բացատրություններ գտնել, բայց, համենայն դեպս, հիմա ավելի ճիշտ կլինի դրանից խուսափել, և երկար տարիներ դրանից խուսափել ենք: Ես խոսեցի մեթոդաբանական սխալի մասին:
Կային երկրներ, որոնք դրա վրա աչք փակեցին, գործընթացում ներգրավված միջնորդ երկրներ կային, որ ուղղակի չէին մտածում այդ մասին: Իսկ Թուրքիայի համար, վստահ եմ, դա հիմնական նպատակներից մեկն էր:
Հայկական կողմը փորձ կանի անորոշ դարձնել այդ կետը և հնարավորություններ ստեղծել տարբեր «ինտերպրետացիաների» համար՝ ինքն իր ձևով այդ կետը մեկնաբանի, թուրքական կողմը՝ իր: Դա կոչվում է քաղաքագիտական երկիմաստություն:
-Պարո՛ն Շուգարյան, Ձեր կարծիքով, ինչու՞ այն ժամանակ Թուրքիան միջազգային հանրությանը, ի վերջո` Հայաստանին, ընդառաջ գնաց և համաձայնեց սկսել հարաբերությունների կարգավորման գործընթաց: Սակայն արձանագրությունների ստորագրման շեմին նախապայմաններ առաջ բերեց և հետո պնդեց դրանց իրականացումը:
-Ես ասացի՝ խոսքը գնում է մեթոդաբանական և քաղաքական պատճառների և սխալի մասին: Խոսեցի մեթոդաբանական սխալի մասին: Հիմա անցնենք քաղաքականին․այն, որ Թուրքիան չէր պատրաստվում որևէ կարգավորման գնալ մինչև ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, իսկ ամբողջ գործընթացը դառնում էր իմիտացիա, ակնհայտ էր:
Հարցնում եք՝ ինչու Թուրքիան նման քայլի գնաց: Պատասխանը պարզ է․ որովհետև շահ ուներ: Ե՞րբ է այդ գործընթացը սկսել․ մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, այսինքն՝ այն ժամանակ, երբ վտանգ էր հասունանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման: Տեսեք՝ ովքեր էին այն ժամանակվա միջնորդները: Ճիշտ է, Շվեյցարիան էր պաշտոնապես միջնորդ համարվում, բայց այն ավելի շատ օժանդակող էր, միջնորդը Միացյալ Նահանգներն էր:
Պետք է նկատել նաև՝ Շվեյցարիայի խորհրդարանը 2003 թվականին ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, գործադիր իշխանությունը չէր ճանաչել այն: Ինչպես գիտեք՝ գործադիր իշխանությունները, ի տարբերություն օրենսդիրների, միշտ գործ են ունենում ամենօրյա հարաբերությունների, պրակտիկ շահերի հետ: Դրա համար Շվեյցարիան Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո փորձեց կարգավորել Թուրքիայի հետ լարված հարաբերությունները՝ վերականգնելով նաև իր վաղեմի՝ «ամենաչեզոք», «ամենաօբյեկտիվ» միջնորդի անունը: Փաստորեն, այստեղ էլ միջնորդ լինելով՝ շվեյցարացիները փորձեցին փոխհատուցել առաջին հերթին Թուրքիային:
Թուրքիային էլ այս գործընթացը պետք էր՝ աշխարհին ցույց տալու համար, որ նա պատրաստ է Հայաստանի հետ երկխոսությանը, և դա անում է այն ժամանակ, երբ միջնորդը մի երկիր է, որը ճանաչել է ցեղասպանությունը: Դա լայնահայաց անաչառության նշան էր:
Մյուս կողմից՝ դա ուղերձ էր միջազգային հանրությանը, որ տեսե՛ք՝ մենք շատ լուրջ բանակցությունների ենք պատրաստվում՝ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու: Նրանք ասում էին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը պիտի կանգնի այդ գործընթացի համար: Այդ ուղերձն առաջին հերթին ԱՄՆ-ին էր ուղղված, եվրոպական երկրներին և այլն: Բացի դրանից՝ պարզ էր, որ Թուրքիան շարունակում էր պահել սահմանը փակ և շարունակում էր առաջարկել նախապայմաններ:
Իրականում բոլոր մասնակիցները այս կամ այն ձևով հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությունից» բոլորը շահող դուրս եկան: Ես դա անվանում եմ՝ կատարյալ կամ արտակարգ դիվանագիտական ձախողում, երբ հասնում ես մի մակարդակի, երբ աշխարհի խաղացողներ են ներգրավվում կարգավորման գործընթացում, երբ հեռախոսազրույցներ են լինում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև, երբ նույնիսկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը զանգում է Ադրբեջան, որ խանգարի Ադրբեջանի ցասմանը, բացատրի՝ ինչ է տեղի ունենում, երբ ստորագրում ես արձանագրություններ, բայց ձախողում է լինում:
Իհարկե, Հայաստանը շահեց այս գործընթացում․վերադարձավ միջազգային քարտեզի վրա: Այն ժամանակ մի քանի օր շարունակ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում Հայաստանն էր: Եվ ուշադրության կենտրոնում էր ոչ միայն այն պատճառով, որ կատարվում էր ինչ-որ կարևոր իրադարձություն, և դրան սպասում էին ԱՄՆ պետքարտուղարը, Ռուսաստանի արտգործնախարարը և այլն, այլ այն պատճառով, որ Հայաստանն ինքն էր նախաձեռնել այդ կարգավորման գործընթացը և առաջին անգամ Թուրքիայի հետ նման երկխոսության մեջ էր մտել:
Մի պահ վերհիշենք Սերժ Սարգսյանի՝ վերջերս Մյունխենում արած հայտարարությունը: Այնտեղ էլ խոսք կար այդ մասին: Ես նորից ուզում եմ վերադառնալ հարաբերությունների կարգավորման և հաշտեցման գործընթացներին: Նախագահն ասաց, որ մեծ ռիսկերի է գնացել այդ ժամանակ, աշխարհով է շրջել, սփյուռքի այն երկրներում եղել, որտեղ կար քննադատություն այդ կարգավորման վերաբերյալ: Եթե այդ արձանագրությունները վերաբերեին միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա այնքան էլ կարիք չէր լինի նույնիսկ այդ ճամփորդությունների և հանդիպումների, և սփյուռքի քննադատությանն էլ Հայաստանը չէր արժանանա, որովհետև այդ գործընթացի մեջ կա միայն երկու մասնակից՝ Հայաստանն ու Թուրքիան, և դա առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների ստեղծում է և սահմանի բացում: Ուրիշ ոչինչ:
Բայց երբ այստեղ միտումնավոր ավելացնում ես պատմաբանների հանձնաժողով, չորս անգամ սահմանների մասին ես խոսում՝ տարբեր ձևերով, ստեղծվում է իրավիճակ, երբ հայկական կողմն է վատ դրության մեջ հայտնվում և, փաստորեն, ստիպված է լինում բացատրություններ տալ շատ ավելի մեծ լսարանների:
-Այո՛, մի պահ Հայաստանն այդ ժամանակ հայտնվեց միջազգային քարտեզի վրա, միջազգային հանրությունը զբաղված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, բայց Հայաստանի ցանկությունը՝ սահմաններ բացել, շրջափակումից դուրս գալ, այդպես էլ չիրականացավ: Հայկական կողմը, Ձեր կարծիքով, ճի՞շտ էր հաշվարկել իր քայլերը:
-Համոզված եմ ասում, իհարկե, ճիշտ է հաշվարկել իր քայլերը Հայաստանը: Դա, ինչպես ասացի, Հայաստանին վերադարձրեց միջազգային քարտեզ, բացի դրանից, ցույց տվեց և դեռ ցույց կտա (ավելի երկարաժամկետ պլանով եմ ասում), որ Հայաստանը խաղ չի խաղում, այլ իրոք պատրաստ է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները՝ մտնելով այս գործընթացի մեջ:
Դա ցույց կտա նաև (նորից երկարաժամկետ կտրվածքով), որ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն սկսելը իսկապես խաղ էր՝ իր նպատակներին հասնելու համար: Այդ խաղը միայն կարճաժամկետ կամ միջնաժամկետ օգուտ է բերել Թուրքիային:
-Բանակցությունների գնացող կողմերը պետք է ընկալեն, որ եթե չգնան դրան, կորցնելու բան կունենան կամ կշահեն ինչ-որ բաներ: Հայաստանն ուներ խնդիր շրջափակումից դուրս գալու, Թուրքիան ի՞նչ կկորցներ, եթե չգնար բանակցությունների:
-Թուրքիան, ասացի արդեն, կարողացավ կանգնեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը: Կարողացավ նաև սխալ կարծիք ստեղծել միջազգային հանրությունում, որ Թուրքիան իրոք իր հարևանների հետ «զրո խնդիրների» քաղաքականություն է վարում:
Թուրքիան, իհարկե, կարճաժամկետ կտրվածքով որևէ խնդիր չէր ունենում և հիմա էլ չունի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հրաժարվելով: Բայց դա միայն կարճաժամկետ կտրվածքով եմ ասում: Հիմա արդեն պարզ է դառնում, որ, օրինակ, Ադրբեջանի հասարակական կարծիքի, Ադրբեջանի իշխանությունների պատանդ դառնալու պատրվակը ինչ է իրականում, որովհետև հենց որոշիչ պահ է գալիս, Թուրքիան վկայակոչում է Ղարաբաղյան հիմնահարցը, որ մինչև այն չկարգավորվի, նա չի կարող գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, որովհետև կա Ադրբեջանի իշխանությունների, հասարակության ճնշում:
Իհարկե, մի կողմից, նման խնդիր կա, և անկախության տարիներին գնալով այդ խնդիրը մեծացավ, բայց դեռ պարզ չէ, թե հիմա որքանով է կարևոր այդ հարցը Թուրքիայի համար և որքանով՝ պատրվակ:
-Այսինքն՝ Թուրքիայի համար Ղարաբաղյան հիմնահարցը պարզապես որպես պատրվակ է օգտագործվում , և այդ հիմնախնդրի լուծումը նրա օրակարգում էլ չէր:
-Ո՛չ, օրակարգում էր: Բայց դա՛ չէր առաջնայինը: Ասացի արդեն, թե Թուրքիան ինչ նպատակներ ուներ այն ժամանակ․ ցանկանում էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կանգնեցնել ճանաչման գործընթացը: Նա չէր էլ կարող բոլոր նպատակներին միանգամից հասնել:
Նորից եմ ասում՝ այս գործընթացը կատարյալ կամ արտակարգ դիվանագիտական ձախողում էր․ բոլորը ինչ-որ բան շահեցին․ Թուրքիան ամենաշատը շահեց՝ կարճաժամկետ կտրվածքով, չնայած Հայաստանի ամենակարևոր նպատակը չիրականացավ, սահմանը փակ մնաց, բայց միջազգայնորեն Հայաստանը շատ շահեց, և դա փոքր բան չէ, փաստորեն Հայաստանը սկսեց նորից միջազգայնորեն ճանաչվել: Դա չափազանց կարևոր նվաճում էր Հայաստանի համար:
- Հիմա Հայաստանը բոլոր ատյաններն օգտագործում է՝ հայտարարելու համար հայ- թուրքական հարաբերությունների՝ փակուղի մտնելու և հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ ճանաչելու իր որոշման մասին: Ձեր տպավորությամբ՝ ուղերձը ու՞մ է հասցեագրված՝ Թուրքիայի՞ն, միջազգային հանրությա՞նն ուղղված մեղադրանք է՝ թե ոչինչ չարեցիք, թե՞ պարզապես փաստի արձանագրում:
-Բոլորը: Ես չեմ կարծում՝ այս ուղերձներին մեկ հասցեատեր կա, բոլորն են հասցեատեր են: Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ի ելույթի մասին հիշեցինք: Չի կարելի ՄԱԿ-ի ելույթի մի առանձին մաս վերցնել և դա մեկնաբանել: Ինձ համար ՄԱԿ-ի ելույթն առաջին հերթին կարևոր էր Ղարաբաղի մասով, որովհետև այնտեղ կար նոր մոտեցում: Մենք ձեզ հետ այդ մոտեցման մասին նախորդ հարցազրույցներից մեկում խոսել ենք: Նախագահն այն ժամանակ դրա անունը չտվեց, բայց դա ինքնիշխանության փրկության համար մոտեցումն է: Այդ մոտեցման անհրաժեշտությունը մենք զգացինք նաև Ադրբեջանի նախագահի վերջին ելույթից հետո, երբ ինքը խոսում էր արդեն Երևանը գրավելու մասին: Այսօր արդեն Ալիևի քաղաքականությունն իրեն հնարավորություն է տալիս դիվանագիտության մեջ այդպիսի շրջադարձ վերցնել:
ՄԱԿ-ում Ղարաբաղյան հիմնախնդրի մասին խոսելիս շեշտվեց իմ նշած մոտեցումը, և այստեղ նաև խոսվեց արձանագրություններն առոչինչ ճանաչելու մասին:
Ես ասացի, որ բոլոր կողմերը շահեցին այդ կատարյալ և արտակարգ դիվանագիտական ձախողումից: Միջնորդները կարողացան իրենց վարկանիշը բարձրացնել: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդ երկրի նախագահ Բարաք Օբաման նախագահի իր առաջին ժամկետում այց կատարեց Թուրքիա 2009 թվականի ապրիլին, և դա իր առաջին ամենակարևոր գործերից մեկն էր․Մերձավոր Արևելքում Բուշի վարչակարգի ձախողումներից հետո հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը լուրջ հաջողություն էր ԱՄՆ-ի համար, և դրանք ստորագրվեցին: Ռուսաստանն էլ կարողացավ ստեղծել կառուցողական խաղացողի իմիջ:
-Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ոգևորված էր, անգամ ասում էր, որ ռուս երկաթուղայինները պատրաստ են ապահովել հայ-թուրքական երկաթուղու անխափան աշխատանքը:
-Այո՛, և առաջին անգամն էր, որ Ռուսաստանն այդքան կառուցողական էր: Բոլորը շահեցին, նույնիսկ Ադրբեջանը: Հետաքրքիր բան ստացվեց․ փաստորեն, բոլորը ձեռք բերեցին կառուցողական լինելու կարգավիճակ կամ համբավ, իսկ Ադրբեջանի դեպքում այլ բան եղավ: Ստացվեց, որ իր պատճառով այսպիսի խաղացողների ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության ծրագիրը ձախողվեց: Ադրբեջանն էլ այս գործընթացում, փաստորեն, տարածաշրջանում գործոն լինելու իմիջ ձեռք բերեց:
Սակայն սա էլ երկու կողմ ունի․ կարճաժամկետ, երբ հասնում ես նպատակիդ, և երկրորդ, երբ դառնում ես «աչքի փուշ» ու խանգարող հանգամանք:
-Մենք պետք է նկատենք նաև, որ միջազգային հանրությունը, որն ակտիվորեն ներգրավված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, հետ քաշվեց արձանագրությունների ստորագրումից հետո: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր դա պայմանավորված:
-Սովորաբար մի մեծ գործընթացի ձախողումից կամ ավարտից հետո ժամանակ է պահանջվում, որ դա նորից վերսկսվի այս կամ այն ձևով: Նույնիսկ Մյունխենի Անվտանգության համաժողովին Հայաստանի նախագահն ասաց, որ սեղանին պետք է դրվի նոր փաստաթուղթ: Սա շատ հետաքրքիր կետ է, որովհետև այն ավելի շատ բան է նշանակում, քան ՄԱԿ-ում նախագահի ելույթում ասվածը: Սեպտեմբերին ՄԱԿ-ում նա խոսեց արձանագրությունները առոչինչ ճանաչելու մասին և չասաց նոր փաստաթղթի մասին: Բայց Մյունխենում արվածը ուղերձ էր՝ ուղղված և՛ միջազգային հանրությանը, և՛ Թուրքիային:
-Փաստորեն, մենք պատրաստ ենք նոր գործընթաց սկսելու:
-Այո՛, մենք պատրաստ ենք և պետք է պատրաստ լինենք: Մենք պետք է հստակ մոտեցում ունենանք: Իհարկե, չեմ կարծում, որ այսօր՝ ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային պայմաններում, Թուրքիայի ներսում տեղի ունեցողը հաշվի առնելով՝ ինչ-որ բան հնարավոր կլինի փոխել: Բայց պետք է ինչ-որ բան անել, պետք է ոչ թե լինի «ամեն ինչ կամ ոչինչ» մոտեցում, այլ փոքր քայլերի իրագործում: Եվ դա պետք է անել «Երկրորդ հարթակի» (Track II ) կամ ոչ պաշտոնական դիվանագիտության միջոցով, հետո նոր դա տեղափոխել առաջին հարթակ՝ պաշտոնական բանակցությունների ոլորտ: Կա նաև միջանկյալ հարթակ՝ նոր դիվանագիտական տերմին, որը կիսապաշտոնական-կիսաոչպաշտոնական գործընթաց է: Դա այն է, ինչ արվեց 1990-ականներին արաբաիսրայելական հակամարտության մեջ: Այնտեղ էլ եղավ ձախողում, բայց դա միայն ձախողում չէր, դա նաև ինչ-որ տեղ ճեղքում էր, ինչպես նաև ապագա բանակցությունների համար նոր հիմք էր:
-Դուք էլ ասացիք՝ հիմա դժվար թե հնարավոր լինի թեկուզ նոր փաստաթղթի շուրջ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել,գուցե դա ավելի ուշ լինի: Բայց հաշվի առնելով Թուրքիայում սպասվող իրադարձությունները՝ քաղաքական ընտրությունները և այնտեղի իշխանությունների վերարտադրության մեծ հավանականությունը ՝ որքանո՞վ է հավանական, որ ավելի ուշ լինի կարգավորում:
-Ես իհարկե, տեղյակ չեմ, թե արդյոք նախագահ Սարգսյանը կոնկրետ թղթի մասին է խոսում: Բայց կարծում եմ՝ հիմա Հայաստանը պետք է շարունակի իր պատրաստակամությունը՝ նոր գործընթաց սկսելու կամ երկխոսությունը ինչ-որ մի մակարդակի վրա պահելու: Այստեղ, կրկնում եմ, պետք են քայլեր՝ փոքր ծրագրերի իրականացման համար: Մենք փորձեցինք ամեն ինչ անել մեկ ստորագրությամբ (մենք ասելով՝ նկատի ունեմ և՛ մեզ, և՛ միջնորդներին, և՛ Թուրքիային):
Փաստորեն, այսօր արդեն կարելի է ասել, որ դա անցած էտապ է, բայց դա չի նշանակում, որ վերջակետ է, դա ստորակետ է, և Մյունխենում մենք հայտնեցինք, որ Հայաստանը պատրաստ է, անկաշկանդ է և նաև ունի բավարար քաղաքական, դիվանագիտական կամք կառուցողական երկխոսություն սկսելու:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»