ԼՐԱՀՈՍ
-
Մշակույթ   23:59 • 25.02.18 «Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը: Նա Հայաստանի առաջին ներկայացուցիչն է, որը «Եվրատեսիլին» կներկայանա ամբողջությամբ հայերեն երգով։ Կիսաեզրափակիչ փուլը հաղթահարել ու Հայաստանի 13-րդ պատվիրակը դառնալու համար պայքարում էին Մհեր Արմենիան ...
-
  23:51 • 25.02.18 Մոսկվայում փետրվարի 25-ին գրանցվել է ձմռան ամենացածր ջերմաստիճանը Ռուսաստանի Հիդրոմետկայանը տեղեկացրել է, որ Մոսկվայում փետրվարի 25-ն ամենացուրտ օրն էր ձմռան սկզբից ի վեր: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն անցյալ գիշեր գրանցվել է -18.8 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
-
  23:32 • 25.02.18 Հայաստանի համար անկախ դատական համակարգը բացարձակ անհրաժեշտություն է. Ա. Սարգսյան «Եթե ես լինեմ նախագահը, եթե սկզբունքային տարբերություններ ունենամ, մի՛ կասկածեք, որ կիրացնեմ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը, որ նախագահն ունի՝ լինի չստորագրելով կամ խոսելով, որովհետև դա է այն ճանապարհը, որով կկարողանանք համակարգը մաքրել, բյուրեղացնել»,-ասաց նա:
-
  23:20 • 25.02.18 Բաքվի օդանավակայանում Իսրայելի քաղաքացուհու են ձերբակալել՝ ճամպրուկում փամփուշտներ տեղափոխելու համար Ամուսնու հետ Ադրբեջանի մայրաքաղաք ժամանած կինը, ում անունը չի նշվում, բացատրել է, որ շտապելով է պատրաստվել թռիչքին և չի ստուգել պայուսակի պարունակությունը, որն իրենից առաջ օգտագործել էր իր զինծառայող դուստրը:
-
  23:14 • 25.02.18 Պարապ ժամանակի զբաղմունք, անտրամաբանական վեճ. ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն՝ 4-րդ նախագահի ընտրությունները համաժողովրդական քվեարկությամբ անցկացնելու մասին «Նոր լիազորություններով նախագահը ե՞րբ պետք է լինի, երբ նա ստանձնի իր պարտավորությունները գործող նախագահի լիազորությունների ավարտման օրը, իսկ գործող ...»։
-
Տնտեսություն   22:28 • 25.02.18 «Էստի համեցեքով» ներդրումներ չեն ստացվելու. Աշոտ Թավադյանը ներդրումների ներգրավման հարցում 3 խոչընդոտ է նշում «Թանկ փողերի քաղաքականությունը չի նպաստում տնտեսության զարգացմանը: Ցածր գների դեպքում բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույք պահելը կարճաժամկետ քաղաքականության երևույթ պետք է լինի...
-
  22:16 • 25.02.18 Մի քանի տարի անց Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արա Սաղաթելյան «Կա դինամիկա. քննարկումներին ներգրավված պատգամավորների թիվը, որոնք կարծում են, որ պետք է լուրջ քաղաքական գնահատական տալ 1915-ի դեպքերին, աճում է: Դա կարևոր է: Ժամանակակից աշխարհում գոյություն ունի հակամարտություն...
-
  21:37 • 25.02.18 Կոռուպցիայի, վստահության պակասի, հույսի պակասի խնդիրները լուծում ունեն, և լուծումները պետք է գան վերևից. Արմեն Սարգսյան «Բնական է, որ վարչական մեծ ուժը կենտրոնանալու է կառավարությունում, սակայն կա նաև այլ ձև ղեկավարելու, որի համար պարզ բառ կարող եմ օգտագործել՝ «առաջնորդել»։ Առաջնորդել կարող ես գաղափարով, տեսլականով, սեփական օրինակով, քո կարծիքով և վերաբերմունքով...
-
Սպորտ   21:32 • 25.02.18 Ալբանիայի հավաքականի մարզիչ. Հայաստանի ընտրանին ցույց տվեց, որ կարող է լավ խաղալ նույնիսկ առանց Բոաթրայթի Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլի Բ ենթախմբում Հայաստանի հավաքականը 84:65 հաշվով հաղթել Ալբանիային: Մրցակցի գլխավոր մարզիչ Անտոնիուս Դուկասը կիսվել է իր տպավորություններով:
-
Սպորտ   20:54 • 25.02.18 Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Ալբանիայի նկատմամբ Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլի Բ ենթախմբում Հայաստանի ընտրանին ԿԱ ՊԵԿ մարզադահլիճում ուժերը չափեց Ալբանիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց ընդհանուր 84:65 հաշվով:
-
Սպորտ   20:41 • 25.02.18 «Ալաշկերտը» սկսել է նախապատրաստվել «Շիրակի» հետ խաղին Թուրքական Բելեկում ուսումնամարզական հավաքից վերադարձած «Ալաշկերտը» մեկօրյա հանգստից հետո վերսկսել է մարզումները սեփական մարզադաշտում` նախապատրաստվելով «Շիրակի» դեմ տնային հանդիպմանը,- հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
-
Տնտեսություն   20:00 • 25.02.18 Daimler-ը մտադիր է $2 մլրդ ներդրում կատարել չինական գործարանում՝ պրեմիում դասի Mercedes-ներ արտադրելու համար Գերմանական Daimler ընկերությունը և իր չինական գործընկեր BAIC Motor-ը մտադիր են շուրջ 2 մլրդ դոլար ներդնել Չինաստանում գերժամանակակից գործարան կառուցելու համար՝ ընդգծելով իրենց հարաբերությունների կայունությունը:
-
Իրադարձային   19:52 • 25.02.18 Քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները փակել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը՝ ի նշան հարկային և հողային նոր օրենքների դեմ բողոքի Եկեղեցիների առաջնորդները նաև նշել են, որ Իսրայելի իշխանությունների այդ քայլերն իրենց հիշեցնում են նմանատիպ օրենքների մասին, որոնք Եվրոպայում գործում էին տասնամյակներ առաջ հրեաների դեմ:
-
  19:39 • 25.02.18 Հենց միջազգային հանրության պահվածքն է, որ թույլ է տալիս Ալիևին պարբերաբար այդպիսի հայտարարություններ հնչեցնել և սահմանին սրել իրավիճակը. քաղաքագետ «Բայց հասկանալի է, որ այս ուղերձը եղել է բավական հասցեագրված, քանի որ բոլոր հայտարարությունները, որոնք վերջին շրջանում հնչել են, եղել են ադեկվատությունից դուրս...
-
  19:14 • 25.02.18 Որևէ քննարկում չի եղել. Սերգեյ Բագրատյանը՝ «Ծառուկյան դաշինքի»՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքում է մամուլում հրապարակվող տեղեկությունները, թե «Ծառուկյան» դաշինքը մաս կկազմի նոր ձևավորվելիք կառավարությանը, և նույնիսկ քննարկում է դաշինքից փոխվարչապետ առաջադրելու խնդիր:
-
Սպորտ   19:13 • 25.02.18 Կիև-2018. Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Կիևում ավարտվել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Հայ չորս ըմբիշներ այսօր պայքարել են բրոնզե մեդալների համար: 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 8:4 հաշվով հաղթել է ադրբեջանցի Հասան Ալիևին, 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը շանս չի տվել ուկրաինացի Դենիս Չեբանովին...
-
  18:44 • 25.02.18 Թեհրանն ու Դամասկոսը կհարգեն ՄԱԿ-ի բանաձևը, սակայն հրադադարը չի վերաբերում այն թաղամասերին, որտեղ «գործում են ահաբեկիչները». իրանցի գեներալ Իրանական կողմը հայտարարել է, որ սիրիական կառավարական ուժերը կշարունակեն ռազմական ճնշումները Դամասկոսի արվարձանում, քանի որ ՄԱԿ-ի՝ 30-օրյա հրադադար սահմանելու մասին բանաձևի ընդունումից հետո կրկին ցամաքային բախումներ են տեղի ունեցել այնտեղ:
-
  18:26 • 25.02.18 Ախուրյանում հրաժեշտ տվեցին հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Գրիգոր Եղոյանին Գրիգորը պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել է 2016թ. հուլիսին և այս տարվ հուլիսին պետք է վերադառնար տուն։ Նա մահացու վիրավորում էր ստացել Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում` հակառակորդի կրակոցից։