Հայ-թուրքական արձանագրություններն  առոչինչ ճանաչելու հարցում որևէ խոչընդոտ և խնդիր չկա, կարծում եմ, դա տեղի կունենա մինչև ապրիլի 9-ը․Ա. Աշոտյան

22:27 • 28.02.18



Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե  2018-ի գարունը առանց հայ-թուրքական արձանագրությունների ենք դիմավորելու բառացի հասկանալ պետք չէ:

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց՝ դա պետք է հասկանալ բովանդակության և փիլիսոփայության մեջ:  Գարնան օրացույցային ժամանակահատվածը, ըստ նրա, բավականին ընդարձակ է, և իր կարծիքով՝ այդ իրադարձությունը տեղի կունենա մինչև ապրիլի 9-ը՝ մինչև գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը:

-Պարո՛ն Աշոտյան, նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում, վերջերս նաև Մյունխենում հայտարարել է, որ 2018-ի գարունը դիմավորելու ենք առանց «սին հայ-թուրքական արձանագրությունների»: Այսօր ձմռան վերջին օրն է: Ակնկալվում էր, որ այսօր կլիներ արձանագրությունների «առ ոչինչ» ճանաչելու օրը:

-Գարունը դեռ նոր է սկսվում: Նախագահի հայտարարությունները պետք չէ բառացի հասկանալ, այլ պետք է հասկանալ բովանդակության և փիլիսոփայության մեջ: Գարուն օրացույցային ժամանակահատվածը բավականին ընդարձակ է: Իմ անձնական կանխատեսումով՝ այդ իրադարձությունը տեղի կունենա մինչև ապրիլի 9-ը՝ մինչև գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը:

-Որևէ խնդիր և խոչընդոտ չի՞ լինի այդ որոշումն իրականացնելու հարցում:

-Որևէ խոչընդոտ և խնդիր այդ քաղաքական ակցիան, քայլը կատարելու համար չկա: Հայաստանի դիրքերն ու հիմնավորումները շատ ամուր են միջազգային, մասնավորապես եվրոպական ասպարեզու:  Միջազգային հանրությունը շատ լավ գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում Թուրքիայի գործող ղեկավարությունը, ինչպիսի անհուսալի և անվստահելի գործընկեր է այն եղել վերջին տասը տարիների ընթացքում՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաև այն երկրների համար, որոնք զբաղվել էին միջնորդական առաքելությամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ: Խոսքս Միացյալ Նահանգների, Եվրոպական միության և Ռուսաստանի Դաշնության մասին է: Իմ փորձով ասեմ՝ շատ քիչ ջանքեր են պահանջվում դրսում հիմնավորելու, թե ինչու է այդպես անելու Հայաստանը, ինչու է պետք այդպես վարվել և ինչ պետք է անել, որ Սերժ Սարգսյանի ասածով՝ նոր փաստաթուղթ բանակցվի, և այդ բանաձևն աշխատի:

-Պարո՛ն Աշոտյան, Հայաստանը, այո՛, ներկայացնում է իր հիմնավորումները, թե ինչու է կայացրել հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ ճանաչելու որոշումը: Արդյո՞ք Հայաստանը պատասխան և բավարարող ռեակցիա ստանում է միջազգային հանրությունից:

-Պատասխան ռեակցիան այն ընկալումն է մեր փաստարկների, մեր քայլի նկատմամբ, ըմռնումով, հասկանալով մոտենալն է, ինչի ականատեսը ես լինում եմ խորհրդարանական հարթակներում: Օրինակ՝ Եվրոպական խորհրդարանում: Անցյալ տարի Երևանում կայացավ Եվրախորհրդարան- Հայաստան միջխորհրդարանական  համագործակցության կոմիտեի նիստը, որի եզրափակիչ արձանագրության վերջին կետերից մեկն անդրադառնում  և ցավով է անդրադառնում, որ Թուրքիայի ապակառուցողական  քաղաքականության պատճառով հայ-թուրքական  հարաբերությունների վերականգնման գործընթացն առոչինչ է դառնում:  Այդ գնահատականները հստակ են: Էրդողանի քաղաքական իմիջն այնքան է աղճատված, որակազրկված եվրոպական և միջազգային շրջանակներում, որ մեծ ջանքեր չի պահանջվում հիմնավորելու, թե ինչու է Հայաստանը նման քայլի գնում: Նախագահը  շատ հստակ և բաց տեքստով արեց դա, ինչպիսի բացությամբ և հստակությամբ սկսել էինք այդ գործընթացը դեռևս 2008 թվականին: Նույն շիտակությամբ և նույն ազնվությամբ նա ներկայացնում է, թե ինչու  այս գործընթացը Հայաստանի համար հեռանկարային չէ:

-2008, 2009 թվականներին միջազգային հանրությունը բավականին ակտիվորեն էր ներգրավված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Հիմա Հայաստանի նախագահը հայտարարում  է, որ նոր փաստաթղթով  է հնարավոր սկսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց:  Այդ գործընթացը սատարել ցանկացողներ կա՞ն:

-Այս փուլում դեռ վաղ է այդ մասին խոսել: Ակնհայտ է մեկ բան, որ առանց միջազգային հանրության պատկառելի ներկայության և Թուրքիայի ղեկավարության նկատմամբ ճնշումների, այս թնջուկը չի լուծվի:

Կարծում եմ՝ Էրդողանի իշխանության օրոք այս հարցն այլևս փակուղային է: Իմ անձնական կարծիքն է: Որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները դուրս գան փակուղուց, կարծում եմ, Թուրքիայում իշխանափոխություն է պետք:

Այս տեսակետից միջազգային հանրությունը տեսնում է Թուրքիայի ապակառուցողական պահվածքը ոչ միայն մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հարցում, Սիրիական ճգնաժամում, այլև՝ Թուրքիայի դիրքորոշումներում՝ Եվրամիության հետ հարաբերություններում, ԱՄՆ-ի հանդեպ ունեցած որոշակի տարակարծություններում:

Ակնհայտ է, որ Էրդողանի ծավալապաշտական ցանկությունները այս պահին պատշաճ ձևով չեն զսպվում միջազգային ինստիտուտների կողմից:

-Ձեր կարծիքով՝ Հայաստանն ինչպե՞ս է դուրս գալիս այս գործընթացից:

-Հայաստանը պատվով սկսեց այս գործընթացը: Այս գործընթացի փաստն արդեն հաջողություն էր Հայաստանի համար: Այս գործընթացը, որ նախաձեռնել էր Հայաստանը, հաջողության պատմություն էր ինքնին:

Իհարկե, մենք չէինք պատրաստվում բավարարվել քչով և ընդամենը  փաստ արձանագրելով, այլ լիահույս էինք, որ գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու ավարտը: Բայց ավարտը պետք է լիներ ոչ թե արձանագրությունների այսօր  նախատեսվող հետ կանչը, այլ՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը: Բոլոր դեպքերում մենք պատվով սկսել ենք գործընթացը և պատվով էլ դուրս ենք գալիս գործընթացից:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

22:02 • 24/09

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահի հետ

21:56 • 24/09

Opta. Սարգիս Ադամյանը` երկրորդ Բունդեսլիգայի խաղային օրվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

21:49 • 24/09

Պոմպեոն հայտարարել է ԱՄՆ-ի և ԿժԴՀ-ի ղեկավարների միջև գագաթնաժողով նախապատրաստելու մասին

21:32 • 24/09

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

21:16 • 24/09

Լուկաշենկոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու մասին

21:14 • 24/09

Այսօրվա հեղափոխության ճշգրիտ «ռեցեպտն» է՝ անել այն, ինչ չի ուզում ՀՀԿ-ն և երկիրը կգնա առաջ. Ա. Մանուկյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

21:12 • 24/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանն ուժեղ գտնվեց Ճապոնիայից

20:58 • 24/09

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

20:56 • 24/09

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Ա. Զուրաբյանը շնորհավորել է նորընտիր քաղաքապետին

20:35 • 24/09

Android-ով առաջին սմարթֆոնը տասը տարեկան է

20:21 • 24/09

2019 -ը դիմավորելու ենք նոր խորհրդարանով, նոր կառավարությամբ, նոր իրավիճակով. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

20:05 • 24/09

Լուիս Էնրիկե. Տեսակրկնությունները պետք են ֆուտբոլին

20:05 • 24/09

Եթե կուսակցությունները դասեր քաղեն Երևանի ընտրություններում պարտությունից, կարող է՝ ԱԺ ընտրություններում խնդիրներ առաջանան վարչապետի համար. Ա. Բադալյան

19:49 • 24/09

Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ

19:43 • 24/09

Airbus-ը Բիրմինգհեմի օդանավակայանում փորձել է վայրէջք կատարել ուժեղ քամու պայմաններում (տեսանյութ)

19:28 • 24/09

Ժիրու. Իմ և Մորատայի միջև ազնիվ մրցակցություն է

19:07 • 24/09

ՄԱԿ-ի ամբիոնից մենք պետք է առաջին հերթին փորձենք մեղմել մեր շրջափակման հետևանքները․ ՄԱԿ-ի փորձագետ

18:42 • 24/09

Լիսաբոնի բնակիչները բողոքում են կենտրոնում բնակարանները զբոսաշրջիկներին վարձակալության հանձնելու դեմ

18:29 • 24/09

«Ռեալը» 80 մլն եվրո է առաջարկում «Այաքսի» ֆուտբոլիստի համար

18:26 • 24/09

Շնորհավորում ենք երևանցիներին՝ առանց զանգվածային կեղծիքների անցած ընտրությունների կապակցությամբ. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

17:56 • 24/09

ՊԵԿ-ը Կոտայքում ապօրինի գործող ակումբներ է բացահայտել. պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է

17:45 • 24/09

ՈւԵՖԱ-ն կարող է կրճատել Եվրոպա լիգայի մասնակիցների թիվը

17:41 • 24/09

«Բարսելոնան» կբողոքարկի Լանգլեի կարմիր քարտը

17:37 • 24/09

Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

17:27 • 24/09

Ա. Ջավադյանը ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը ներկայացրել է գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը

17:16 • 24/09

ԱՄՆ բնակիչն իր տան պարտեզում երկգլխանի օձ է հայտնաբերել (տեսանյութ)

17:13 • 24/09

Քիմ Քարդաշյանը՝ Բեյոնսեի և Ջեյ Զիի համերգին (լուսանկարներ)

17:12 • 24/09

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնին հավակնել է 42 դիմորդ, որոնցից ընտրվել է վարչապետի խորհրդականը

17:09 • 24/09

Լիբանանի նախագահը մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքը պառակտելու ձգտման համար

17:09 • 24/09

Ընտրողներին կաշառք տալ-ստանալու հատկանիշներով հարուցված չորս գործ ընդունվել է ՀՔԾ վարույթ

17:04 • 24/09

«Լույս»-ը, «ԲՀԿ»-ն․ «ՀՅԴ»-ն ու «Ժառանգությունը» կողմն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

17:00 • 24/09

Քաղաքացին սպառնում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից. փրկարարները դեպքի վայրում են

16:55 • 24/09

Երբ կհանդիպեմ կուսակիցներիս, կհասկանամ՝ դադարեցնում եմ իմ գործունեությունը, թե ոչ. ԼՀԿ անդամ Վիկտոր Ենգիբարյանը պարզաբանում է` ինչու էր կոչ արել ընտրել «Իմ քայլին»  

16:50 • 24/09

«Գազպրոմ»-ն այլևս աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունը չէ. S&P Global Platts

16:38 • 24/09

Marca-ին հայտնի է դարձել տարվա խորհրդանշական հավաքականի 8 ֆուտբոլիստի անուն

16:38 • 24/09

Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 32 հասցեում՝ երկաթգծի «Դեպո»-ի տարածքում, օձ է հայտնաբերվել

16:35 • 24/09

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:32 • 24/09

Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը քննարկելու․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

16:30 • 24/09

Ավելի լավ է՝ գետինը մտնենք, եթե մենք ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք, լցոնումներ անենք. Ն. Փաշինյան

16:26 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքների հիման վրա. «Անկախ դիտորդ» դաշինք (տեսանյութ)

16:24 • 24/09

Ասադը C-300-ի տրամադրման առնչությամբ զանգահարել է Պուտինին

16:22 • 24/09

Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն

16:14 • 24/09

2 մլրդ դոլար. Michael Kors-ը կգնի Versace նորաձևության տունը

16:10 • 24/09

Աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիայի հավաքականի առաջատարը Պոգբան էր. Դեշամ

16:09 • 24/09

Ասում են՝ մեծամասնությունը չի մասնակցել ավագանու ընտրություններին, և փորձում են դրանից հետևություններ անել, այդ փաստարկները ծիծաղելի են. Ն. Փաշինյան (տեսանյութ)

16:06 • 24/09

Աշխատակազմից այս պահի դրությամբ ոչ ոք չի ազատվել աշխատանքից, այդ թվում նաև հավաքարարները և պահակը. հերքում Հրազդանի համայնքապետարանից

16:01 • 24/09

Բելառուսն առաջարկում է Հայաստանում կազմակերպել վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն

15:52 • 24/09

Դ. Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է առաջնագծում վիրավորված զինծառայող Ա. Գևորգյանին, շրջել հոսպիտալում (լուսանկարներ)

15:49 • 24/09

Ռամոսն ինձանից ներողություն չի խնդրել. Կարիուս

15:45 • 24/09

Վարչապետի անձնական բարձր վարկանիշը և անմիջական մասնակցությունը քարոզարշավին կանխորոշեցին ավագանու ընտրությունների արդյունքները. ՀՅԴ ԳՄ

15:43 • 24/09

«Միսս Ուկրաինա»-ն նախկին ամուսնու ու երեխայի պատճառով զրկվել է գեղեցկուհու տիտղոսից (լուսանկարներ)

15:39 • 24/09

Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում. Արա Բաբլոյան

15:29 • 24/09

Խորհրդարանական նոր ընտրությունների համար հիմքեր, անհրաժեշտություն չենք տեսնում. Վահրամ Բաղդասարյան

15:24 • 24/09

Բարսելոնայում հոսպիտալացվել է Մոնսերատ Կաբալյեն

15:21 • 24/09

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ կլինեն այլ դասավորություններ, հայտնի չէ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանն ինչ կանեն. Ալեքսանդր Ցինկեր

15:19 • 24/09

Քրիստինա Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության

15:17 • 24/09

Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը. Մհեր Շահգելդյան

15:14 • 24/09

Bloomberg-ը Հայաստանը ներկայացրել է որպես զբոսաշրջության ոլորտում արագ տեմպերով աճ արձանագրող երկիր

15:14 • 24/09

«Ռոման» կողմնորոշվել է Դի Ֆրանչեսկոյի հավանական փոխարինողի հարցում

15:10 • 24/09

«Ռեֆորմիստների» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ

15:03 • 24/09

«Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու քվեարկությունը

14:58 • 24/09

«Բարսելոնան» 4 ֆուտբոլիստի է դիտարկում՝ որպես Սուարեսին փոխարինող

14:55 • 24/09

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում

14:54 • 24/09

Չէի կարող գալ Լիբանան և չլինել ՀՀ-ից դուրս գոյություն ունեցող հայկական միակ ԲՈւՀ-ում՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում. Մ. Հայրապետյան

14:51 • 24/09

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը միանձնյա իշխանության մոդել կառուցում. «Կոմերսանտ»-ը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

14:48 • 24/09

Ավազակային հարձակում՝ «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվել է

14:48 • 24/09

ՈւԵՖԱ-ն անդրադարձել է ՀՖՖ նախագահի ընտրություններին

14:46 • 24/09

Եթե ավագանու ընտրությունները զուտ ընտրություններ լինեին, ապա այլ արդյունք կլիներ, վարչապետը ժողովրդից խորհրդարանը ցրելու մանդատ էր խնդրել. Էդմոն Մարուքյան

14:44 • 24/09

Սեպտեմբերի 20-24-ը ոստիկանությունը բացահայտվել է հանցագործության 183 դեպք

14:37 • 24/09

Վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում

14:35 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր. Ալեքսանդր Ցինկեր

14:29 • 24/09

Ապօրինի շինարարությունները և հողազավթումները կանխարգելելու համար պետք է համագործակցել իրավապահ մարմինների հետ. խորհրդակցություն քաղաքապետարանում

14:27 • 24/09

Ընտրախախտումներ ամբողջ օրվա ընթացքում մենք գրեթե չենք ստացել. քաղաքական ուժերն ընդունում են Երևանի ավագանու ընտրության արդյունքները

14:18 • 24/09

Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որ մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը. Հ. Մարության

14:08 • 24/09

Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել են Մոլդովայի նախագահի պաշտոնից

14:05 • 24/09

Քվեարկության գործընթացն անցել է առանց էական կամ լայնածավալ կազմակերպված խախտումների. «Ականատես» դիտորդական առաքելություն

13:59 • 24/09

Սա վերջին 8 տարիների լավագույն «Յուվենտուսն» է. Կիելինի

13:56 • 24/09

Ա. Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովի շրջանակում մի շարք ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ներդրումներին վերաբերող հարցեր (լուսանկարներ)

13:55 • 24/09

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

13:53 • 24/09

Կհրապարակվեն ընտրողների ստորագրած ցուցակները, թեև Ընտրական օրենսգիրքը ՏԻՄ ընտրությունների համար դա չի նախատեսում. Տիգրան Մուկուչյան

13:49 • 24/09

Վաղը կձևավորվի աշխատանքային խումբ, և կքննարկենք ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդներին հուզող խնդիրները. Արմեն Փամբուխչյան

13:48 • 24/09

Հրապարակվել են Ռոմանովների ցարական ընտանիքի՝ մահապատժից առաջ արված ու մինչ այս անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)

13:47 • 24/09

Ա. Զեյնալյանը կհրաժարվի ավագանու մանդատից և կմնա արդարադատության նախարար, իսկ ընտրությունները բացառիկ էին. Է. Մարուքյան

13:42 • 24/09

Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ

13:40 • 24/09

Ռուսաստանը Սիրիային С-300 կտրամադրի երկու շաբաթվա ընթացքում

13:40 • 24/09

Վարչապետի որոշմամբ՝ Է. Խուրշուդյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

13:30 • 24/09

24 ժամում՝ 124 կմ. 85-ամյա բրիտանացին համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

13:18 • 24/09

Նախատեսվում է այդ հանգամանքներով պայմանավորված վարույթ իրականացնել. Տ. Մուկուչյանը՝ լռության օրը «Անկախ դիտորդի» հրավիրած ասուլիսի մասին

13:17 • 24/09

Ավագանու ընտրություններն ի ցույց դրեցին ՀՀ քաղաքական համակարգի անառողջ բնույթը. 82% – ը վկայում է իրական մրցակցության բացակայության մասին. Ա. Ղազինյան

13:12 • 24/09

Իսրայելում արագընթաց «երկնային գնացք» կկառուցեն. լրատվամիջոցներ

12:59 • 24/09

ՊԲ ավիացիան մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ուսումնամարզական շրջաթռիչքներ է իրականացնելու

12:57 • 24/09

ԱԺ-ը ցրելու մասին քննարկումների գաղափարը մեզ համար ընդունելի է, մենք պատրաստ ենք. Վահե Էնֆիաջյան

12:53 • 24/09

Կատարված աշխատանքի գնահատականները դրական են, իսկ ընտրողների մասնակցության թիվը խոսում է բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

12:52 • 24/09

Մոնիկա Բելուչին, Կառլա Բրունին ու մյուս գեղեցկուհիները D&G-ի նորաձևության ցուցադրությանը (լուսանկարներ)

12:52 • 24/09

Վարչապետն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար

12:50 • 24/09

Beeline-ում մեկնարկում է «Հաճախորդի օրը»

12:48 • 24/09

Երևանի նոր ավագանու մանդատ կստանա 3 քաղաքական ուժ. ավագանու առաջին նիստի օրը Հայկ Մարությանն օրենքի ուժով կդառնա Երևանի քաղաքապետ

12:41 • 24/09

Շրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային

12:40 • 24/09

«Արթիկ» ՔԿՀ-ի մոտ կասկածելի փաթեթ են նետել, որի մեջ հայտնաբերվել է կանաչավուն, բուսական զանգված

12:35 • 24/09

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով