Ձգտում էինք արձանագրությունների կնքման միջոցով հարաբերությունների կարգավորմանը, սակայն նաև գիտակցում էինք, որ Թուրքիան կարող է քաղաքական կամք չդրսևորել. Է. Նալբանդյան

18:57 • 01.03.18



Թուրքիայի կողմից որևէ քայլի բացակայությունը, շարունակական փորձերը արձանագրությունների վավերացումը փոխկապակցել նախապայմաններով ակնառու կերպով վկայում են, որ այդ երկիրը պատրաստ չէ գնալ արձանագրությունների վավերացմանը և կյանքի կոչմանը. այսօր տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է հրամանագիր «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին։

Ելույթը մեջբերում ենք ամբողջությամբ. 

«Մեծարգո´ պարոն Նախագահ, 
Անվտանգության խորհրդի հարգելի´ անդամներ,

Անկախությունից ի վեր Հայաստանը փորձել է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Սակայն, հայ-թուրքական հարաբերությունները շարունակում էին փակուղում մնալ, երբ Հանրապետության Նախագահը 2008թ.-ին նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դրա հիմքում ընկած էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը:

Թուրքական կողմի հետ հենց այս` առանց նախապայմանների կարգավորման, ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք բանակցությունները, որոնց արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

Բանակցությունների ամբողջ ընթացքում մենք զգացել ենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը մեծ կարևորություն տալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ դիտարկում էր Հայաստանի այս քայլը որպես իմաստուն նախաձեռնություն: Ասվածի վկայությունն է արձանագրությունների ստորագրման արարողությանը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև Եվրոպական Միության Բարձր հանձնակատարի, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի ներկայությունը: 

Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Ցավոք, հետագա զարգացումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Անկարան պատրաստ չէ կարգավորմանը և որ թուրքական կողմի բարձրագոչ հայտարարությունները այսպես կոչված պատմական հաշտեցման պատրաստակամության մասին կապ չունեն իրականության հետ: Դեռևս ստորագրման օրը թուրքական կողմը փորձ կատարեց կրկին հնչեցնել նախապայմաններ, որոնք նա օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը, ինչի պատճառով ստորագրման արարողությունը հետաձգվեց մի քանի ժամով։ Արարողությանը ներկա միջազգային հանրության բարձրաստիճան ներկայացուցիչները, թե՛ այն ժամանակ, թե՛ դրանից հետո հայտարարեցին, որ արձանագրությունները պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում և իրականացվեն առանց նախապայմանների:

Սակայն, ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան կրկին վերադարձավ նախապայմանների լեզվին, որը ոչ միայն կապ չուներ արձանագրությունների տառի ու ոգու հետ, այլ` հակասում էր դրանց: Թուրքիան արձանագրությունների վավերացումը պայմանավորեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ադրբեջանական կողմի առավելապաշտական և անհիմն մոտեցումների համապատասխան կարգավորելու հետ և բացահայտ ողջունեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սադրիչ հայտարարություններն ու գործողությունները: 

Ոչ միայն Հայաստանը, այլև գործընթացին աջակից երկրներն ու միջազգային կառույցները հրապարակավ հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծումը չի կարող կապակցվել հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ: Այդպիսի փորձերը կարող են վնասել երկու գործընթացներին էլ։ 

Մենք նաև շարունակաբար հստակ վերահաստատել ենք, ներառյալ հայ-թուրքական գործընթացի թե՛ մեկնարկին և թե՛ դրա ընթացքում, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը: 

Ինչպես բազմիցս շեշտել է նախագահ Սարգսյանը, Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։ 

Երբ թուրքական կողմը ողջ գործընթացը մղեց դեպի փակուղի, Հայաստանը ստիպված եղավ կասեցնել վավերացման ընթացակարգը` այնուամենայնիվ պատրաստ մնալով վավերացնել արձանագրությունները` Թուրքիայի համապատասխան քայլերի հետ զուգահեռ։ Հայաստանի այս մոտեցումը տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից ըմբռնումով ընկալվեց և ողջունվեց: 

Այն, որ Թուրքիան պատրաստ չէ առաջ գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղով ևս մեկ անգամ փաստվեց, երբ Անկարան մերժեց 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին մասնակցելու նախագահ Սարգսյանի հրավերն, որը 2014թ. օգոստոսին Անկարայում ես փոխանցեցի Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Սա Թուրքիայի կողմից հերթական բաց թողնված հնարավորությունն էր: 

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը արձանագրությունները չի կարող առհավետ պատանդ պահել: Բայց Անկարան ականջալուր չեղավ ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության հետևողական կոչերին:

Իհարկե, մենք երբևէ չենք ապավինել Թուրքիայի բարեհաճությանը, այլ փորձել ենք կառուցել իրավահավասար, ժամանակակից հարաբերություններ։ Գուցե նաև սա է արձանագրությունները վավերացնելու Թուրքիայի դժկամության պատճառը։ Վերջիվերջո, դրանք հայ-թուրքական հարաբերությունների առաջին փաստաթղթերն էին, որ մեզ չէին պարտադրվել, ավելին՝ նախաձեռնվել էին Հայաստանի կողմից և բանակցվել էին մեր առաջարկների հիման վրա։ Հայաստանը մնաց իր բարձունքի վրա և կարողացավ առաջ տանել իր կողմից նախաձեռնած այս գործընթացը` հավատարիմ լինելով ձեռք բերված համաձայնություններին, ի տարբերություն Թուրքիայի, որն իր մեջ ուժ չգտավ ձերբազատվելու իր կարծրատիպերից՝ խախտելով միջազգային հարաբերությունների անկյունաքարային սկզբունքը՝ pacta sunt servanda` համաձայնությունները պետք է հարգվեն: 

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների հնարավոր տարբերակները: Մենք ձգտում էինք արձանագրությունների կնքման միջոցով հարաբերությունների կարգավորմանը, սակայն գիտակցում էինք նաև, որ Թուրքիան կարող է համապատասխան քաղաքական կամք չդրսևորել և չհարգել իր ստանձնած պարտավորությունները:

Ժամանակը ցույց տվեց, որ մեր այս մտահոգությունն արդարացի էր: Մինչ օրս, թուրքական իշխանությունների կողմից արձանագրությունների վավերացմանն ուղղված որևէ քայլի բացակայությունը, շարունակական փորձերը արձանագրությունների վավերացումը փոխկապակցել նախապայմաններով, Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին Անկարայից հնչող սադրիչ հայտարարությունները, ակնառու կերպով վկայում են, որ Թուրքիան պատրաստ չէ գնալ արձանագրությունների վավերացմանը և կյանքի կոչմանը: 

Շնորհակալություն»։

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

12:51 • 23/09

Գիտեինք, որ «Էսպանյոլի» դեմ բարդ հանդիպում է լինելու. Լոպետեգի

12:48 • 23/09

Գերմանիայի բնակիչները Մերկելին երկրի գլխավոր հպարտությունն են համարում. սոցհարցում

12:47 • 23/09

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. արարքը պատժվում է տուգանքով` 500․000-700․000 դրամի չափով կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով. ՄԻՊ

12:45 • 23/09

Ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի և ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա, դա չդարձնի ինչ-որ մի բան. Արարատ Զուրաբյան

12:42 • 23/09

Ժամը 11-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

12:41 • 23/09

990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել

12:39 • 23/09

Ռոհանին հայտարարել է Իրանում ահաբեկչությանն ԱՄՆ-ի ներգրավվածության մասին

12:39 • 23/09

Ոչ մի լումա փող, ոչ մի արտոնություն կառավարությունից չունեմ, իրավախախտում էլ չեմ կատարել. Դանիել Իոաննիսյան

12:30 • 23/09

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ են տանում ընտրատեղամասեր. «Անկախ դիտորդ» դաշինք

12:29 • 23/09

Ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 5.078 քաղաքացի կամ ընտրողների 9,39 տոկոսը, ամենաշատն ընտրել են Շենգավիթում. ԿԸՀ

12:21 • 23/09

Քվեարկությունը կավարտվի, կտեսնենք արդյունքները և, ըստ այդմ, կկողմնորոշվենք. Արտակ Զեյնալյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հետ հնարավոր կոալիցիայի մասին

12:20 • 23/09

Amazon-ը ձայնային հրահանգով կառավարվող միկրոալիքային վառարան է ներկայացրել

12:18 • 23/09

«Գանձասար-Կապանի» պաշտպանը հեռացվել է թիմից

12:11 • 23/09

Սիրիա հայկական զորքի գնալը Հայաստանին բերում է միջազգային մեկուսացման նոր մակարդակի. Աղասի Ենոքյան

12:07 • 23/09

Առայժմ ոչ մի տեղ չեմ տեղափոխվում, կշարունակեմ բնակվել Նուբարաշենում. Վալերիյ Օսիպյան

12:05 • 23/09

Ապրենք նոր Հայաստանում և շենացնենք մեր Երևանը. «Ժողովրդական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու

12:00 • 23/09

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Toyota Voxy մակնիշի ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել

11:55 • 23/09

Եկեք լրացուցիչ լարվածություն չստեղծենք ո´չ ընտրողի, ո´չ էլ մեզ համար, այսօր իրոք տոն է. Անահիտ Թարխանյան

11:55 • 23/09

Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ (լուսանկարներ, տեսանյութեր)

11:50 • 23/09

«Տոյոտա կոռոլայով» ընտրողներ են տեղամաս բերվել. Երևանի ավագանու ընտրություններում 11:30-ի դրությամբ գրանցվել է 86 խախտում, 7 միջադեպ

11:44 • 23/09

Քաղաքացիներն ընտրությանը բավականին ակտիվ են մասնակցում, տեխնիկական սարքերի հետ կապված խնդիրներ դեռևս չկան․ հանձնաժողովի նախագահներ

11:38 • 23/09

Ալ Պաչինոն նոր ընկերուհի ունի. լրատվամիջոցներ

11:37 • 23/09

Ամեն մեկն էլ «ինքնագունավորմամբ» է զբաղված, և այս փուլը մի քիչ ավելի էր, քան ստանդարտ, կրքոտ նախընտրականը. Րաֆֆի Հովհաննիսյան

11:34 • 23/09

Ընտրությունը քաղաքականացվեց և գնաց վարչապետին սատարելու ուղղությամբ. նա խնդիր դրեց, որ այս ընտրություններն իր վստահության քվեն են․ Մ. Մանուկյան

11:32 • 23/09

Չեմ կարող ասել, թե Ջոշուան զարմացրեց ինձ. Պովետկին

11:30 • 23/09

Որոշ շտաբներում կային ընտրողների ցուցակներ` քաղաքացիների հասցեներով, հեռախոսներով. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

11:24 • 23/09

Վրաստանի ու ԱՄՆ-ի համագործակցությունը հասել է ամենաբարձր մակարդակի. Վրաստանի վարչապետ

11:23 • 23/09

Երկար տարիներ հետո սրանք առաջին ընտրություններ են, որ պետք է անցնեն առանց ընտրակաշառքների ու կեղծիքների. «ՕԵԿ» քաղաքապետի թեկնածու

11:21 • 23/09

Ազգային ժողովի ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է. Արա Բաբլոյան

11:20 • 23/09

Եթե կեղծ ահազանգողները քրեական պատասխանատվության չենթարկվեն՝ հարց է առաջանալու՝ Վ. Օսիպյանն իրավունք ունի՞ շարունակելու իր գործունեությունը որպես ոստիկանապետ. Ն. Զոհրաբյան

11:14 • 23/09

Ֆրանսիայում Մտքերի գագաթնաժողովին ՀՀ նախագահն իր պատկերացումներն է ներկայացրել ժամանակակից աշխարհի մարտահրավերների մասին

11:12 • 23/09

Ինձ դուր չեկավ իմ թիմի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ ցուցադրած խաղը. Մոուրինյու

11:10 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 10:30-ի դրությամբ գրանցվել է 93 խախտում, 5 միջադեպ

11:03 • 23/09

Porsche-ն 2019 թվականից անցում կկատարի էլեկտրական մեքենաների արտադրությանը

11:00 • 23/09

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

10:59 • 23/09

Մինչև քվեարկության օրը և մինչև այս պահը դիմում-բողոքներ չենք ստացել. ԿԸՀ

10:56 • 23/09

Արաբկիրի 4/20 տեղամասում հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստանի» կրծքանշան է կրել

10:55 • 23/09

Զ. Մնացականյանը կայցելի Նյու Յորք, նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների գործընկերների հետ

10:49 • 23/09

Իրանում իշխանափոխություն տեղի կունենա. Թրամփի փաստաբան

10:48 • 23/09

Ես կժպտամ միայն այդ առիթով. Վանեցյանը՝ իր դեմ Ռ. Քոչարյանի որդու ներկայացրած հայցի մասին

10:43 • 23/09

Գերմանացին հին պահարան է գնել, որի մեջ 83.500 եվրոյի ոսկու ձուլակտորներ է հայտնաբերել

10:42 • 23/09

Յուրա Մովսիսյանը նշել է նորամուտը «Չիկագո Ֆայրի» կազմում (տեսանյութ)

10:35 • 23/09

Լռության օրը տեղի է ունեցել ԸՕ կոպտագույն խախտում, հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)

10:29 • 23/09

Այս ընտրությունները նախորդներից տարբերվելու են նրանով, որ որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության վերաբերյալ. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

10:16 • 23/09

Ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին. կան տուժածներ

10:10 • 23/09

Չեմ  ասի, որ այս ընտրությունները շատ են տարբերվում նախորդներից, սակայն ինձ համար կարևոր է հանդուրժողականությունն ընտրական գործընթացում. Ա. Բաբլոյան

10:08 • 23/09

Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)

10:06 • 23/09

ԱՄՆ իշխանությունները կխստացնեն «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացը

10:05 • 23/09

Ավագանու նախորդ ընտրություններից հետո ընտրության կարգը չի փոխվել. ովքեր չգիտեն իրենց տեղամասի համարը, կարող են գտնել ԿԸՀ կայքում. Ա. Սմբատյան

10:01 • 23/09

Ահվազ քաղաքում ահաբեկչության հետ կապված՝ Իրանի ԱԳՆ են կանչվել եվրոպական 3 երկրների դեսպանները

09:42 • 23/09

Հույս ունեմ, որ գիտակից երևանցին խղճի մտոք կքվեարկի և կունենա իր ցանկացած իշխանությունը. Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց քվեարկությանը

09:40 • 23/09

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Երևանի ավագանու ընտրությունների անկախ դիտարկում

09:39 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

09:28 • 23/09

Ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4722 քաղաքացիներից չեն ներկայացել 31-ը, այդ թվում 2 նախագահ, 3 քարտուղար. Տիգրան Մուկուչյան

09:15 • 23/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

08:47 • 23/09

Կարծում եմ՝ ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված. Նիկոլ Փաշինյանը՝ ԲՀԿ շտաբի խուզարկության մասին

08:26 • 23/09

Պետք է սովորել իրական ընտրություններին․ Նիկոլ Փաշինյանը քվեարկեց թիվ 8/16 ընտրատեղամասում (տեսանյութ)

08:01 • 23/09

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ են

00:09 • 23/09

Աջափնյակում ԲՀԿ-ի շտաբը փակ էր, ոստիկաններն ու ԲՀԿ-ականները գնացել էին շտաբից (լուսանկարներ)

23:58 • 22/09

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Դավթաշենի կամրջից

23:56 • 22/09

Մրցարշավորդը ցուցադրել է 1200 ձիաուժ հզորությամբ Audi RS3 մեքենայի փորձարկումները

23:53 • 22/09

Տանզանիայում խորտակված լաստանավի ուղևորներից մեկին ողջ են հայտնաբերել

23:49 • 22/09

Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտի կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու գործողությունից. ՀԼԱ

23:49 • 22/09

Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քըրք» արևադարձային ծովամրրիկը

23:40 • 22/09

Չինաստանը չեղարկել է մասնակցությունն ԱՄՆ-ի հետ համատեղ միջոցառումներին

23:32 • 22/09

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերն ԻՊ-ի գրոհայիններին տարհանել են Դեր Զորից

23:19 • 22/09

«Վարդարը» հաղթել է. Բարսեղյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

23:16 • 22/09

Հռոմի պապը Լիտվային կոչ է արել կամուրջ դառնալ Եվրոպայի արևելքի և արևմուտքի միջև

22:59 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 29-ի

22:54 • 22/09

Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր. Սամվել Մարտիրոսյան

22:45 • 22/09

Մոսկվայում գերազանցվել է օդի ջերմության 24-ամյա ռեկորդը

22:33 • 22/09

Բացառված չէ` վարչապետի համար ԱԺ-ի վրա ժողովրդային ճնշման անհրաժեշտություն զգացվի, իսկ ԱԺ դարպասներն ու այգին բաց պահելը կբազմապատկի այդ ճնշումը. Մ Հայրապետյան

22:28 • 22/09

«Լիվերպուլը. պատմական ռեկորդ է գրանցել

22:27 • 22/09

Վարչապետ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների, հայ համայնքի հետ

22:10 • 22/09

Հյուսիսային Կորեան դեռևս միջուկային սպառնալիք է ներկայացնում. ԱՄՆ պետքարտուղար

21:56 • 22/09

Արցախն իրոք պատրաստ չէ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ ստանալ. Դավիթ Բաբայանը` Ալիևի հայտարարության մասին

21:48 • 22/09

Երևանն ընդգրկվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկում

21:45 • 22/09

Ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին

21:42 • 22/09

80 ոստիկան շրջապատել է ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբը. ըստ ԲՀԿ-ականների՝ այստեղ միտում կա (տեսանյութ)

21:20 • 22/09

ՀՀ-ում աշխատող օտարերկրացիները, եթե վերադառնում են իրենց մշտական բնակության երկիր, կարող են ստանալ աշխատավարձից գանձված գումարները

21:19 • 22/09

ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ

21:00 • 22/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը

20:54 • 22/09

Արմեն Գրիգորյանն Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի գործընկերոջը

20:31 • 22/09

Մյունխենում մեկնարկել է «Օկտոբերֆեստ» գարեջրի 185-րդ փառատոնը (լուսանկարներ)

20:27 • 22/09

«Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով հաղթեց «Քարդիֆ Սիթիին» (տեսանյութ)

20:26 • 22/09

ԱԺ դռները բացելը ականջահաճո հայտարարություն է. այնպես չէ, որ Ն. Փաշինյանը բաց աշխատանքի կողմնակից է, մենք` փակ. Է. Շարմազանով

20:19 • 22/09

«Լիվերպուլը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

20:07 • 22/09

Ռուսաստանում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ (լուսանկարներ)

20:02 • 22/09

Շատ խնդիրներ ունենք, բայց կարևոր է՝ մեր տնտեսության հիմքում դնենք հեղափոխության տրամաբանությունը. Ն. Փաշինյան

19:54 • 22/09

Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

19:42 • 22/09

ԲՀԿ շտաբից 3 քաղաքացի հրավիրվել է ոստիկանություն սոցիալական ցանցում արված գրառման և ահազանգի հիման վրա. ոստիկանություն

19:41 • 22/09

Էնդի Մարեյը ժամանակից շուտ կավարտի մրցաշրջանը

19:36 • 22/09

Դորտմունդի «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ (տեսանյութ)

19:33 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահի մահվան կապակցու­թյամբ

19:26 • 22/09

Գազ չկա, փայտ չկա, ինչպե՞ս ենք ջեռուցման խնդիրը լուծելու. բնակիչների ահազանգին «Հայանտառն» արձագանքում է՝ վառելափայտով ապահովելը մեր խնդիրը չէ

19:23 • 22/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում կկայանա Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև. Մարիա Զախարովա

19:22 • 22/09

ՔԿ նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների վերաբերյալ ահազանգերի համար

19:16 • 22/09

Արցախում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը. shamshyan.com

19:01 • 22/09

Նախագահ Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Summit of Minds գագաթնաժողովին

18:56 • 22/09

Ոստիկանները խուզարկություն են իրականացնում ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում (տեսանյութ)