Աշխարհը հասկացավ, որ Թուրքիան մտավ գործընթացի մեջ, և ինքն էլ վիժեցրեց արձանագրությունները՝ մեծացնելով անվստահությունն իր նկատմամբ. Ռ. Սաֆրաստյան (տեսանյութ)

21:12 • 02.03.18



Tert.am-ի հետ զրույցում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնում է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից հետո միջազգային հանրության հնարավոր դիրքորոշումներին, թուրք-ամերիկյան հարաբերությունների լավացման համար ստեղծված 3 հանձնաժողովների գրանցելիք արդյունքներին: Ըստ Սաֆրաստյանի՝ կա կարմիր գիծ, որից այն կողմ թուրք-ամերիկյան հարաբերությունները չեն կարող վատանալ և նույնպիսի կարմիր գիծ, որից այն կողմ ռուս-թուրքական հարաբերությունները՝ լավանալ:

-Պարո՛ն Սաֆրաստյան, ինչպես և հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից՝ 2018-ի գարունը դիմավորելու ենք առանց հայ-թուրքական արձանագրությունների, դրանք չեղարկվեցին: Ինչպե՞ս, ի՞նչ պաշարով դուրս եկան կողմերը այս պրոցեսից, ի՞նչ տվեց այն կողմերին: Կամ չտվեց:

-Արձանագրությունների չեղարկումը Հայաստանի կողմից միանգամայն սպասելի ու տրամաբանական էր. թուրքական կողմի ոչ պատշաճ գործողությունների պատճառով, ըստ էության, դրանք գոյություն չունեցող փաստաթղթեր են: Նրանք վիժեցրին գործընթացը, որը կապված էր արձանագրությունների հետ, և կարծում եմ՝ համաշխարհային հասարակական կարծիքը, խոշոր տերությունները շատ լավ հասկացան, որ Թուրքիան մտավ այդ գործընթացի մեջ, և ինքն էլ վիժեցրեց: Դա նշանակում է, որ աշխարհում ավելի մեծացավ անվստահությունը թուրքական կողմի նկատմամբ.  տարիների ընթացքում մենք տեսնում ենք դժգոհություն եվրոպական շատ առաջատար երկրների, ԱՄՆ-ի կողմից թուրքական կողմի նկատմամբ, թուրքական դիվանագիտության նկատմամբ: Եվ կարծում եմ՝ թուրքական դիվանագիտության գործողությունները՝ կապված արձանագրությունների հետ, մեկ անգամ ևս հաստատեցին, որ թուրքական դիվանագիտության նկատմամբ անվստահությունն ունի բոլոր հիմքերը աշխարհում գոյություն ունենալու համար:

-Կան այլ կարծիքներ, մասնավորապես, որ այդ արձանագրությունները դե ֆակտո գոյություն չունեին, չեղարկումը դե ֆակտո Թուրքիան էր արել, և Երևանը դե յուրե չպետք է դա աներ, որպեսզի Թուրքիային այստեղ-այնտեղ խոսելու հնարավորություն չտալ, որ, տեսեք՝ առաջին քայլն արեց Հայաստանը:

-Թուրքիան, ինչպես ասացի, վիժեցրեց այս գործընթացը, սկսեց նախապայմաններ առաջ քաշել՝ Ադրբեջանի հետ կապված. Թուրքիայի կողմից եղան գործողություններ, որոնք դիվանագիտական առումով անընդունելի են: Եվ Հայաստանի կողմից փաստաթղթերի չեղարկումը, ինչպես ասացի, տրամաբանական էր: Ես կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը պետք է կարողանա աշխարհին շատ հստակ ներկայացնել մեր դիրքորոշումը: Եվ այս առումով, թուրքական դիվանագիտությունը, չեմ կարծում, որ որևիցե բան շահեց: Կարծում եմ՝ կորցրեց:

-Երբ պրոցեսը նոր-նոր էր նախաձեռնվում, շատերն այն կարծիքին էին, որ Հայաստանն այդ արձանագրությունների շնորհիվ դարձավ միջազգային խաղացող։ Հիշենք՝ ինչպես էին երկու գերտերությունները Ցյուրիխում քաջալերում Նալբանդյանին ստորագրել այս փաստաթուղթը, իսկ Թուրքիային էլ դա տվեց այն, ինչին ձգտում էր՝ «0 պրոբլեմ հարևանների հետ»: Հիմա, երբ այս ամենը չկա, կարելի՞ է ասել, որ կողմերը չունեն այս երկու ենթադրյալ առավելությունները:

-Առանձնապես չեմ հավատում, որ Թուրքիան որևիցե առավելություն ստացավ այս արձանագրություններից և նշեցի, որ Թուրքիան, հակառակը, ավելացրեց աշխարհում իր դիվանագիտության, արտաքին քաղաքականության նկատմամբ անվստահությունը: Եվ նրանք ոչ մի բան չշահեցին, այլ կորցրին: Իսկ Հայաստանը, հետևողականորեն Թուրքիայի նկատմամբ իր արտաքին քաղաքական գիծը վերահաստատելով, այն է, որ Թուրքիայի հետ պատրաստ է միջպետական հարաբերությունների կարգավորմանը առանց որևէ նախապայմանի, ավելացնում է մեր դիվանագիտության գնահատականը, որովհետև ժամանակակից աշխարհի համար դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու համար նախապայմաններ առաջ քաշելն անհասկանալի է: Իսկ թուրքական դիվանագիտությունը ոչինչ չշահեց:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ երկրները, որոնք այս պրոցեսը նախաձեռնել էին, կրկին փորձեն:

- Հակառակը՝ կարծում եմ, որ չկա որևէ նախադրյալ, որ սկիզբ կառնի նոր գործընթաց, որի նպատակը կլինի 2 երկրների միջև հարաբերությունների կարգավորումը:

-Ամերիկյան կողմից և՞ս չի կարող լինել:

-Ամերիկյան կողմի դիրքորոշումը շատ հստակ արտահայտված է 92 թվականից, երբ այն ժամանակվա Պետքարտուղար Բեքերն այցելեց Հայաստան և շատ հստակ հայտարարեց, որ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ երկու երկրների միջև լինեն նորմալ հարաբերություններ: Բայց մենք տեսնում ենք, որ այս տասնամյակների ընթացքում թուրքական կողմը Հայաստանի վրա ճնշում գործադրելու, պարտադրելու իր ցանկությունը չի փոխում: Եվ ամերիկացիները, իհարկե, հիմա էլ են շահագրգռված, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, բայց հաշվի առնելով, որ Թուրքիան նման համառություն է ցուցաբերում՝ չեմ կարծում, որ որևիցե դրական տեղաշարժ կլինի:

-Մի շարք դիվանագետներ, փորձագետներ կարծիք են հայտնել, որ մեթոդաբանական խնդիր կա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման և հայ-թուրքական հաշտեցման գործընթացները մեկտեղելու մեջ: Կիսո՞ւմ եք այս մոտեցումը:

-Ոչ: Պետք է թուրքական կողմից լինեն նախանշաններ, որ պատրաստ են այդ հարաբերությունները կարգավորել: Եթե դրանք չկան, ինչպե՞ս կարող է 2 երկրների միջև հարաբերությունների կարգավորման որևիցե գործընթաց սկսել: Կողմերից երկուսը պետք է պատրաստ լինեն։

-Երևանի՝ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող դիվանագիտության շրջանակներում կարող է մտել նոր՝ տարածաշրջանում թուրք-քրդական հարաբերությունների, Սիրիայում այս իրավիճակի գործողությունների հարցը:

-Չեմ կարծում, որ Երևանն այս հարցում իրեն դիրքավորելու խնդիր պետք է ունենա: Տեսակետի կողմնակիցն եմ, որ մենք չպետք է փորձենք ներգրավվել գործընթացների մեջ, որում չենք կարող որոշիչ դեր ունենալ: Մտածենք Մերձավոր Արևելքում գտնվող մեր հայրենակիցների մասին, նրանց օժանդակելու մասին, բայց չդիրքավորվենք:

-Թիլերսոն-Չավուշօղլու հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության պատճառների ուսումնասիրման հանձնաժողով պետք է ստեղծվի: Լարվածության թուլացում կլինի՞։

-Այո, թուրք-ամերիկյան հարաբերությունները ներկայում բավականին լարված են, բայց համոզված եմ, որ այն երբեք չի հանգեցնի թուրք-ամերիկյան բարձր մակարդակի հարաբերությունների շատ իջեցմանը: Այսինքն՝ Թուրքիան և ԱՄՆ-ը դաշնակիցներ են, Թուրքիան ՆԱՏՕ-ի մաս է կազմում: Երկրորդ, այո, Թիլսերսոն-Չավուշօղլու-Էրդողան հանդիպումներով թուրք-ամերիկյան հարաբերությունները որոշ չափով կարգավորվելու են: Եվ մենք տեսնում ենք, որ ստեղծվել են 3 աշխատանքային խմբեր, որոնք մարտի կեսերին պետք է աշխատանքի արդյունքները զեկուցեն ղեկավարներին: Եվ դրանից հետո երկու երկրների բարձր մակարդակի հանդիպումներ կունենան: Իսկ թուրք-ամերիկյան հարաբերություններում շատ կարևոր է Գյուլենի արտահանձնումը: Եվ հիմա, կարծում եմ, կարող են որոշակի կոմպրոմիսների գնալ: Ինչպես նաև S-400-ի գործարքը Ռուսաստանի հետ:

-Վիժեցում հնարավո՞ր է:

-Այո, միանգամայն։ Իր ռազմական պահանջներից ելնելով՝ Թուրքիան կգործարկի, բայց այստեղ կա նաև շանտաժի մաս:

-Գյուլենի արտահանձնումն ու այդ համակարգերի հարցը Թուրքիայի համար համարժե՞ք կարևորության հարցեր են։

-Չեմ կարող ասել՝ ինչպես կավարտվեն բանակցությունները, բայց որոշ չափով սեղանին դրված են այս հարցերը: Իսկ Գյուլենը կարևոր է, որ նա Թուրքիայում ղեկավարում է ցանց, որը ազդում է այս երկրում քաղաքականության վրա: Իհարկե, այն վերջին տարիներին լուրջ հարվածներ է ստացել, բայց կարևոր է այն առումով, որ Գյուլենը գործիչ էր, որին ամերիկացիները պատրաստվում էին մի պահ օգտագործել Էրդողանին երկընտրանք ստեղծելու համար:

-Հետևաբար՝ թուրք-ամերիկյան ջերմացում սպասում եք:

-Այո:

- Ռուս-թուրքական հարաբերությունները գնալով ջերմանում են: Այնքան, որ արդեն ընդհուպ դաշնակցային են համարվում:

-Համաձայն չեմ: Ինչպես թուրք-ամերիկյան հարաբերություներում կա կարմիր գիծ, որից այն կողմ այդ հարաբերությունները չեն կարող վատանալ, այնպես էլ թուրք-ռուսականում կա կարմիր գիծ, որից այն կողմ չեն կարող լավանալ, որովհետև այս երկու երկրները մնում են հակառակորդներ՝ ռազմավարական մակարդակով:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

00:30 • 14/11

Լոս Անջելեսի նախկին քաղաքապետը նշանակվել է Թուրքիայի շահերը ներկայացնող լոբբիստական ընկերության համանախագահ

23:56 • 13/11

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ նկատմամբ դատավարությունը հետաձգվել է

23:48 • 13/11

Փարիզից վերադառնալուն պես Թրամփը թվիթերյան գրառմամբ ծաղրել է Մակրոնին

23:39 • 13/11

Իռլանդական պիցցերիան 500 եվրո է առաջարկում յուրաքանչյուրին, ով կկարողանա միանգամից ուտել հաստատության ամենամեծ պիցցան (տեսանյութ)

23:30 • 13/11

«Ռեալը» Սոլարիին պաշտոնապես նշանակեց գլխավոր մարզիչ

23:30 • 13/11

Վթար «Նաիրիտի» հարևանությամբ. 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել. shamshyan.com

23:12 • 13/11

Հայտնի է դարձել՝ երբ է ցուցադրվելու «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանը

23:03 • 13/11

Շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը. Արայիկ Հարությունյան

22:51 • 13/11

Իսրայելական զորքերը մեկ օրում 160 թիրախ են խոցել Գազայի հատվածում

22:45 • 13/11

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին հաստատվել է կուսակցության նախընտրական ցուցակը. Արմեն Աշոտյան

22:25 • 13/11

GQ ամսագիրը պարզաբանել է Սերենա Ուիլյամսի լուսանկարով շապիկին «կին» բառը չակերտներում դնելու պատճառը

22:10 • 13/11

ՀՀ-ը չի կարող ակնկալիքներ ունենալ Սփյուռքից, իսկ Սփյուռքն էլ չպետք է ակնկալիքներ ունենա ՀՀ-ից. այսպես մենք է՛լ ավելի ենք մեզ հեռացնում միմյանցից․ Աննա Աստվածատուրյան-Թերքոթ

22:05 • 13/11

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը՝ Ջիբրալթարի ճանապարհին (լուսանկարներ)

22:04 • 13/11

Ուկրաինական ուղղափառ եկեղեցին դադարեցնում է հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի հետ

21:57 • 13/11

Հաստատվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը, այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը

21:41 • 13/11

Ամփոփիչ մրցաշար․ Անդերսոնը ջախջախել է Նիսիկորիին՝ զիջելով միայն 1 գեյմ

21:39 • 13/11

Ուկրաինայի քաղաքացին փոխել է անձնագրային տվյալները՝ սիրելիին տեսնելու նպատակով Ղրիմ մեկնելու համար

21:30 • 13/11

Մենք սպասում ենք ՀՀ պատմության մեջ լավագույն ընտրություններին. Պյոտր Սվիտալսկին՝ Ն. Փաշինյանի և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպմանը (լուսանկարներ)

21:15 • 13/11

Google-ը կկրկնապատկի Նյու Յորքի իր աշխատակազմը

21:02 • 13/11

ՀՔԾ-ը լրացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը. փաստաբան

20:51 • 13/11

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Մ. Թանդիլյանն առաջարկում է սահմանել առավելագույն կենսաթոշակի չափ, որը չի գերազանցի նվազագույնի տասնապատիկը

20:33 • 13/11

Ռուսաստանը նավթի արդյունահանման ռեկորդ է սահմանել

20:27 • 13/11

«Ռեալը» Սոլարիին լիարժեք պայմանագիր կառաջարկի

20:22 • 13/11

Ֆրենկ Սինատրայի և նրա կնոջ անձնական իրերն աճուրդի կհանվեն

20:10 • 13/11

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

20:08 • 13/11

1988 թ. երկրաշարժի զոհերին հարգանքի տուրք մատուցելու բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ֆելիքս Ցոլակյան

19:52 • 13/11

Բաքվի էլեկտրակայանում հրդեհ է բռնկվել

19:44 • 13/11

ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա. Բոլթոն

19:34 • 13/11

ՊՍԺ-ի կիսապաշտպանը նշել է, թե որտեղ կարող է շարունակել կարիերան

19:26 • 13/11

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

19:18 • 13/11

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան

19:18 • 13/11

Ռոյսը կարող է բաց թողնել Գերմանիայի ընտրանու առաջիկա հանդիպումը

19:16 • 13/11

Երևանի կենդանաբանական այգու զեբրը սատկել է, նրա արյան մեջ մեծ քանակությամբ մկնդեղ է հայտնաբերվել

19:15 • 13/11

Օրեր առաջ նավթատարի հետ բախված նորվեգական ռազմանավն ամբողջությամբ ջրի տակ է անցել

19:06 • 13/11

Թուրք լրագրողն առանձնացրել է Էրդողանի այդպես էլ չիրականացված նախընտրական խոստումները

19:04 • 13/11

Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպանական գերատեսչությունների աշխատակիցները իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում 

18:59 • 13/11

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահը քննարկել են համագործակցությունը մի շարք ծրագրերում

18:52 • 13/11

Երևանում Opel-ը բախվել է մարդատար երթուղայինին. կան վիրավորներ

18:50 • 13/11

Սանչեսի գործակալը ֆուտբոլիստին «Ռեալին» է առաջարկել

18:45 • 13/11

Համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ

18:38 • 13/11

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Հունաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

18:35 • 13/11

Թրամփին միջազգային հարթակներում օր օրի ավելի քիչ են հարգում. The Washington Post

18:32 • 13/11

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

18:29 • 13/11

Երևանի ավագանու անդամի մանդատը Արամ Մանուկյանի փոխարեն ստանձնում է Միքայել Թումանյանը. ԿԸՀ

18:25 • 13/11

Փաստաբանների հետ քննարկվել են պարզեցված վարույթի կարգով քննվող գործերին առնչվող հարցեր

18:24 • 13/11

Հայաստանի փաստաբանների պալատի պատվիրակությունը մասնակցել է փաստաբանների միջազգային համաժողովին (լուսանկարներ)

18:20 • 13/11

Ամերիաբանկը ճանաչվել է «Thomson Reuters» ընկերության «FXT» հարթակի ամենաակտիվ օգտատեր

18:16 • 13/11

Շուտով կտեսնենք, թե որպես ընդդիմություն դուք որքան ձայն կհավաքեք թիվ 4 ընտրատարածքում. Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Աշոտյանին

18:15 • 13/11

Խափանման միջոցի փոփոխության պարագայում Սամվել Մայրապետյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ. ԶԼՄ–ների ղեկավարները դիմել են Ն. Փաշինյանին

18:08 • 13/11

Եթե այս ընտրություններում փողը դեր չխաղա, հզոր ԱԺ ենք ունենալու և այնտեղ մեծ խմբակցություն կլինի, որը կկոչվի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն. Է. Մարուքյան

18:06 • 13/11

Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան, իսկ Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում

18:03 • 13/11

Պետք է տոտալ կերպով վերանայել մոտեցումները և գալ մի ընդհանուր հայտարարի, որը ձեռնտու կլինի Երևանի բնակիչներին. Հայկ Մարությանը` «կարմիր գծերի» մասին

17:57 • 13/11

ԱՄՆ-ն չի կարողանա զգալիորեն կրճատել իրանական նավթի արտահանման ծավալները. Զարիֆ

17:57 • 13/11

«Ժառանգությունը» չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին

17:55 • 13/11

Չենք կարող ընդունել կրավորական կեցվածք և ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով. Է. Շարմազանով

17:51 • 13/11

7 ամիս սաբոտաժ անեի՞նք, աջակցել ենք, որ հեղափոխությունը հանկարծ որևէ ձևով չվտանգվի. Է.Մարուքյանը՝ ՀՀԿ-ին

17:48 • 13/11

ԱՄԷ դեսպանը ՀՀ ՔԿ նախագահին հայտնել է՝ իր երկրից ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան՝ դիտարկելով այն որպես անվտանգ երկիր

17:48 • 13/11

«Դա անշնորհքություն է». Չավուշօղլուն պատասխանել է Էրդողանին մեղադրած Ֆրանսիայի արտգործնախարարին

17:47 • 13/11

Յուվենտուսի գլխավոր մարզիչ. Հիանալի կլիներ աշխատել արտասահմանում

17:46 • 13/11

Ովքեր կփորձեն առաջնորդվել հին մեթոդներով, ազդել ընտրական պրոցեսի վրա՝ օգտագործելով տեղային ազդեցությունը, թող հիշեն Քրեական օրենսգիրքը. Ն. Զոհրաբյան

17:43 • 13/11

Արցախի մասին երգն Ուկրաինայում կռվի պատճառ է դարձել հայերի ու ադրբեջանցիների միջև. լրատվամիջոցներ

17:38 • 13/11

Աբրահամ Խաշմանյան. Խուանդե Ռամոսը բարձրակարգ մասնագետ է (տեսանյութ)

17:34 • 13/11

2018թ. 3-րդ եռամսյակում ԶՈւ-ում իրականացված ուսումնասիրություններով հայտնաբերվել է պետությանը հասցված 96 մլն դրամի վնաս. հարուցվել է 19 քրգործ. դատախազություն

17:34 • 13/11

Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի հարևանները շնորհակալություն են հայտնել զույգին իրենց տները հրդեհից փրկելու համար

17:29 • 13/11

Եթե ձեր ցուցակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, 2-րդում՝ Նիկոլի «կեպկան», 3-րդում` Նիկոլի հազը, դուք միևնույն է՝ 80% ձայն եք հավաքելու. Աշոտյանը հորդորում է գլուխ չգովել

17:28 • 13/11

Ինդոնեզիայում «Սատանայի անիվ» ատրակցիոնի՝ մարդկանցով լի խցիկները գլխիվայր շրջվել են (տեսանյութ)

17:16 • 13/11

ԱԺ–ում պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններով (ուղիղ)

17:14 • 13/11

«Մնացինք առանց հանճարի». ինչպես են «սուպերհերոսները» սոցկայքերում հրաժեշտ տվել Սթեն Լիին (լուսանկարներ)

17:10 • 13/11

«Այլընտրանք» կուսակցությունը չի մասնակցի ակնհայտ ելքով որևէ քաղաքական գործընթացի. կուսակցության հայտարարությունը՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ

17:07 • 13/11

Էլեկտրաէներգիայի սակագնի նվազում կարող ենք ունենալ, հուսով եմ` փետրվարի 1-ից կլինի այն սակագինը, որն այս փուլում անհրաժեշտ է. Միքայել Մելքումյան

17:02 • 13/11

Առաջադրում եմ թեկնածությունս Լոռու մարզում՝ որպես ռեյտինգային թեկնածու. Արեն Մկրտչյան

16:59 • 13/11

Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին կանվանակոչվի Ռաֆայել Լեմկինի անունով

16:58 • 13/11

ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի. Տիգրան Մուկուչյան

16:57 • 13/11

Նախընտրական քարոզարշավին եկեք ինքներս մեր մեջ այնքան ուժ գտնենք, որ չվերածենք փոխադարձ վիրավորանքի. Նաիրա Կարապետյան

16:51 • 13/11

Ռուսաստանում կինը դանակի 50 հարված է հասցրել ընկերուհուն՝ կատվին չկերակրելու պատճառով

16:48 • 13/11

Ում ասեղն եք թելում` պաշտպանելով «Մուլտի Վելնեսին», ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում. Անի Սամսոնյանը՝ Արման Աբովյանին

16:44 • 13/11

ԵՄ-ում վստահ չեն, որ սիրիացի ներգաղթյալների համար Թուրքիային տրվող գումարն ամբողջովին ծառայում է իր նպատակին. զեկույց

16:37 • 13/11

«Ես անձամբ այն կառաքեմ». Մեքսիկայի նորընտիր նախագահը գնորդ է փնտրում իր օդանավի համար

16:35 • 13/11

Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել ընդդեմ Սիլվա Համբարձումյանի

16:33 • 13/11

Disney-ը հրապարակել է «Խաղալիքների պատմություն-4»-ի թրեյլերը (տեսանյութ)

16:30 • 13/11

Իտալիայում հեքիաթային դղյակը վարձակալության է տրվում ընդամենը 100 դոլարով (լուսանկար)

16:25 • 13/11

Մանե Թանդիլյանը շրջանառության մեջ է դրել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ

16:20 • 13/11

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6 տոկոս. ԿԲ

16:19 • 13/11

Բաքվում քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Միլանում հնարավոր հանդիպման հարցը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

16:17 • 13/11

2019թ-ին բյուջեով 500 մլն դրամ հատկացվելու է առաջնագծում զինծառայողների պարգևատրմանը, 370 մլն դրամով էլ հավելավճարները կավելանան. Կ. Նահապետյան

16:16 • 13/11

Ձևավորվել է ձյուդոյի Հայաստանի հավաքականն օլիմպիական վարկանիշային մրցաշարերի համար

16:13 • 13/11

Ներդրվել է հարկ վճարողների առցանց գրանցման համակարգ. ՊԵԿ փոխնախագահ

16:11 • 13/11

«Ծառայելով Սաուդյան Արաբիայի շահերին՝ Թրամփը կարող է Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշվել». Time

16:04 • 13/11

2019թ. բյուջեի նախագծով պաշտպանության ոլորտի և ՊՆ բյուջետային հատկացումներն ավելացել են. Կորյուն Նահապետյան

16:02 • 13/11

Ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 20-ամյա կնոջ մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. դատախազություն

16:01 • 13/11

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն արդեն բաց է

15:59 • 13/11

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողների միջև ծեծկռտուք է եղել. Shamshyan.com

15:57 • 13/11

Իրանը ՌԴ–ից շուրջ 10 դոլարով ավելի թանկ գազ է առաջարկում. նախարարի պաշտոնակատար

15:54 • 13/11

Սերենա Ուիլյամսը GQ ամսագրի վարկածով տարվա կին է ճանաչվել

15:45 • 13/11

Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

15:39 • 13/11

ՀՀ նախագահը «THALES» և «OpenClassrooms» կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է Հայաստանում համագործակցության հեռանկարները (լուսանկարներ)

15:37 • 13/11

Եթե փորձեն ապօրինի կառուցել, այո՛, տեղի է ունենալու նույն բանը. Հայկ Մարությանը` երեկ իրականացված ապամոնտաժման մասին

15:35 • 13/11

Հայաստանի կենտրոնական բանկը կրիպտոարժույթների նկատմամբ հստակ մոտեցում ունի. Արթուր Ջավադյան

15:30 • 13/11

Մենք այլևս այդպիսի կոալիցիաների մեջ չենք լինի, որտեղ առանց ՀՅԴ-ի կարող են որոշումներ կայացվել. Ա. Ռուստամյան (տեսանյութ)

15:28 • 13/11

Երբ դատավորներն անուղղակիորեն համարվում են «սև», վտանգավոր են հինը քանդելու և նոր համակարգ ստեղծելու քաղաքական տրամադրությունները. Ա. Զոհրաբյան