Հանրային վայրերում տեսախցիկների գործադրումը չպետք է խախտի մարդու անձնական կյանքը, իսկ ծխելու համար առաջարկվող տուգանքները չհիմնավորված բարձր են. Պաշտպան (տեսանյութ)

21:31 • 04.03.18



Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով ծխելու դեմ պայքարի համար սահմանված տուգանքներին, ասում է, որ դրանք անհամեմատ բարձր են և պետք է իջեցվեն, որպեսզի օրենքն իրական կանխարգելիչ նշանակություն ունենա։ Արման Թաթոյանը նաև խոսում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման մասին՝  նշելով, որ դրանց գործադրումը չպետք է խախտի մարդու անձնական կյանքը։ Խոսելով լրագրողների պաշտպանվածության մասին՝ ՀՀ ՄԻՊ–ն ասում է, որ պետական ցանկացած մարմնի ներկայացուցիչ պետք է առաջնորդվի լրագրողի ազնվության, բարեխղճության կանխավարկածով և լրագրողին չպետք է ընկալի որպես հակառակ դիրքում գործող անձ, ով եկել է խոչընդոտելու իր աշխատանքը։


- Պարո՛ն Թաթոյան, Սահմանադրական փոփոխություններից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ի՞նչ լիազորություններ են տրվել, ի՞նչ փոփոխություններ են արվել Ձեր գործառույթներում և որո՞նք եք կարևորում:


- Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանարդարական օրենքը երբ մշակվում էր մենք ունեցանք ակտիվ մասնակցություն և միջազգային ողջ լավագույն փորձը հնարավորինս ինկորպորացրել ենք այդտեղ: Ավելին ասեմ, մենք ունենք լուծումներ, որոնք աշխարհի մակարդակով յուրահատուկ են, մենք ունենք լուծումներ, որոնք որևէ այլ երկրում չկան: Ես սա վստահաբար եմ ասում, ունենք լուծումներ որոնք մեզ դարձնում են Եվրոպայում լավագույն հաստատություններից մեկը: Խոսքը վերաբերում է այն երկու հիմնարար ուղղություններն առավել հստակեցնելուն, որ մենք ունենք: Ցանկացած երկրում նմանատիպ կառույցի խնդիրն է անհատական բողոքներով զբաղվելուց բացի նաև մշտապես անդրադառնալ իրավական համակարգում երկրի համակարգային խնդիրներիներին: Եվ մեր նպատակն էր ոչ միայն պարզապես դա արտացոլել զեկույցում, և սահմանափակվել դրանով, այլ սեփական գործիքակազմն ունենալ դրանք առաջ տանելու համար:  Օրինակ՝ արդեն ունենք մեխանիզմ որով մշակում ենք օրենսդրական նախագծեր, և արդեն մի քանի փաթեթ ունենք մշակած, որոնք վերջանական վիճակում են և գտնվում են քննարկման փուլում:

Դրանից բացի, մենք ձեռք ենք բերել վերապատրաստման լիազորություն և չափազանց մեծ ծավալով իրականացնում ենք վերապատրաստման աշխատանքներ թե՛ պետական ինստիտուտների համար, թե՛ քաղաքացիական հասարակության համար, թե՛ նաև լրագրողների մասնակցությամբ, թե՛ մեր աշխատակիցների, դրանից բացի նաև մենք մոնիտորինգային լրջագույն գործառույթներ ենք ձեռք բերել և մեր աշխատակազմն այսօր ամենապաշտպանվածներից է երկրում:

 
- Գուցե այս փոփոխոթւյուններով է պայմանավորված ՄԻԵԴ նախագահի գնահատականը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, համաձայն որի՝ նա բարձր էր գնահատել ՄԻՊ աշխատանքի նոր սկզբունքները և ՍԴ-ի հետ համագործակցությունը:


- Մեզ համար պատվաբեր է այդպիսի գնահատական ստանալը: Այս անգամ մենք ՍԴ-ի հետ որոշում կայացրեցինք ուսումնասիրել Սահմանադրական դատարանի որոշումների կատարման վիճակը: Ուսումնասիրեցինք և հասկացանք, որ կան մեծ թվով որոշումներ, որոնք կատարված չեն, օրինակ ՍԴ-ն նշել է, որ իրավական ակտերում փոփոխություններ կարտարվեն, բայց դրանց հիման վրա նախագծեր չեն մշակվել և մենք որոշում կայացրեցինք մշակել համատեղ նախագծեր: ՄԻԵԴ-ի գնահատական էր, որ սա հենց այն սկզբունքն  է, որով պետք է առաջ ընթանան իրավական պետությունները, այսինքն՝ կատարելագործեն իրավական համակարգը ներսում, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն յուրաքանչյուր հարցով գնալ Եվրոպական դատարան:


- Պարո՛ն Թաթոյան, վերջերս միջադեպեր են գրանցվում պետական մարմիններում, և կարծես թե լրագրողների աշխատանքն ուշադրության կենտրոնում է: Որքանո՞վ են պաշտպանված Հայաստանում լրագրողի իրավունքները պետական մարմինների հետ հարաբերություններում: Այստեղ կա՞ն օրենսդրական բացեր, թե՞ մարդկային գործոնի, մտածելակերպի հարցն է, որ միշտ «հակամարտող» կողմերում են:

- Ձեր վերջին նկատառումը շատ կարևոր էր, որովհետև իսկապես մտածողության հարց կա, ընկալումների հարց կա: Քանի որ ես իսկապես խնդիրը տեսնում եմ, մենք վերջերս սկսեցինք աշխատել կանոններ սահմանելով: Նախ ամենակարևոր սկզբունքը ո՞րն է, լրագրողների աշխատանքն ունի հանրային նշանակություն, լրագրողը նպաստում է երկրում ժողովդրավական պրոցեսների զարգացմանը, սա միանշանակ է: Դրա համար մենք կարևորագույն պահանջներ ենք դնում, որ  պետական ցանկացած մարմնի ներկայացուցիչ  պետք է առաջնորդվի լրագրողի օրինավորության, ազնվության, բարեխղճության կանխավարկածով: Այսինքն՝ պետական կառույցի ներկայացուցիչը լրագրողին պետք է ընկալի ոչ թե որպես հակառակ դիրքում գործող անձ, կամ մարդ, ով եկել է խոչընդոտելու իր աշխատանքը, այլ հակառակը: Հիմա այդ պայմաներում մեզ համար շատ կարևոր է լրագրողների պաշտպանված լինելը, իհարկե, մենք շատ լավ գիտակցում ենք, որ պետական յուրաքանչյուր մարմին ունի իր աշխատանքի առանձնահատկությունը և լրագրողի հետ հարաբերությունն ըստ այդմ պետք է կառուցվի, բայց ինչ կարգավորումներ էլ նախատեսվեն, դրանք կոնկրետ իրավիճակում կարող են իրավաչափ լինել և ընդունելի մեզ համար, եթե դա չի առաջացնում լրագրողի աշխատանքի խոչընդոտ:


Քաղաքապետարանի միջադեպից հետո մենք հայտարարություն տարածեցինք, որ ի գիտություն ենք ընդունում քաղաքապետարանի կարգավորումները, եթե այդ կարգավորումները խոչընդոտներ չեն առաջացնի լրագրողների համար: Նշեմ, որ լրագրողների նկատամամբ ցանկացած ոտնձգություն պետք է արագ արձագանքի արժանանա պետության կողմից խիստ միջոցների առումով, որովհետև դա ունի կանխարգելիչ նշանակություն:


- Մասամբ ազատ մամուլ ունեցող երկրում, Կառավարության նիստերը դառնում են դռնփակ, կարծեք թե, նույն Երևանի քաղաքապետարանը որոշակի սահմանփակումներ է մտցնում, և նաև կան որոշակի գործեր լրագրողների մասնակցությամբ, որտեղ լրագրողն է տուժողը, որոնց քննությունը տարիներ է տևում և ավարտը չի երևում: Ինչպես գործել այստեղ:


- Լրագրողի մասնակցությամբ գործերը կամ այն գործերը, որտեղ լրագրողը տուժող է կամ ենթադրյալ տուժող է, այդ պրակտիկան ինձ համար ընդունելի չէ, նման պրակտիկան չունի բավարար կանխարգելող նշանակություն, դրա համար ցանկացած նմանատիպ դեպքի մենք արագ արձագանքման ենք արժանացնում:  Իհարկե, քրեական վարույթի դեպքում կան առանձնահատուկ կարգավոումներ, բայց միևնույն է այդ ամենը պետք է արագ ընթանա, և այստեղ ես ոչ թե կկիրառեի ողջամտության սկզբունքը, այլ արագացման սկզբունքը և արագացված քննության սկզբունքը: 

- Պարո՛ն Թաթոյան, մարտի 4-ից հանրային վայրերում տեսախցիկներ կտեղադրվեն: ոփոխությունների համաձայն՝ հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգը պահպանելիս ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Այստեղ ի՞նչ խախտումներ կարող են լինել մեկ այլ անձի տեսակետից, եթե այդ քաղաքացին հանցագործությանը կամ ենթադրյալ հանցագործությանը մասնակից չէ:


- Նախագիծը երբ մշակվում էր, նախնական տեսքով մեզ ուղարկվել էր և մենք հատուկ պահանջ էինք ներկայացրել, որ պետք է ավելացվեն երաշխիքները և հանկարծ այնպես չլինի, որ մարդկանց անձնական կյաքնին միջամտություն լինի: Բավականին շատ առաջարկներ էինք ներկայացրել և մեր այդ կարծիքը սկզբնական տարբերակի վերաբերյալ բացասական գնահատականներով էր: Հետագայում  լրամշակվեց և Ազգային ժողովում ներկայացվեց, հիմա ընդունված տարբերակը մենք ուսումնասիրում ենք: Երկու հիմնարար հարց կա, առաջինն իհարկե, պետք է պետությունը, կոնկրետ դեպքում ոստիկանությունն ունի պարտականություն պայքարելու իրավախախտումների դեմ, հասարակական կարգը որպեսզի պահպանվի և այլն: Սա կարևոր գործառույթ է, բայց մշտապես նման հարցեր լուծելիս պետք է նկատի ունենալ, որ կան այլ մրցակցող շահեր դրա շուրջ, օրինակ մարդու անձնական կյանքը, անձնական տվյալների պաշտպանությունը, կանխատեսելիությունը, և այլն, և այլն: Ցանկացած հանրային վայրում տեսախցիկի դեպքում պետք է առաջնորդվել այն կանոններով, թե որքանով է կանխատեսելի մարդու համար դրա օգտագործման հետևանքները, որովհետև չէ՞ որ ինչ ուզում եք արեք, այստեղ անձնական տվյալների մշակում է իրականացվում: Շատ կարևոր է, որ այդ տեսախցիկները կիրառվեն այնպես, որ հասարակական վստահություն լինի դրանց հանդեպ, այսինքն, որ չարաշահում տեղի չի ունենա:

- Վերջերս նաև աղմուկ է հանել ծխելու համար առաջարկվող տուգանքների չափը, որոնք Դուք համարել եք անթույլատրելի և առաջարկել եք, որ սահմանված տուգանքների շեմն իջեցնելուն զուգահեռ սահմանել նաև «նախազգուշացում» տույժի տեսակի կիրառման հնարավորությունը: Առաջարկն ընդունվե՞լ է, ինչպե՞ս են արձագանքել Առողջապահության նախարարությունից:

- Ընդհանրապես մենք այս նախագիծը դիտարկում ենք բնակչության առողջության շրջանակում: Եվ իհարկե ինձ համար կարևոր է կառավարության կամ մեր այլ գործընկեր մարմնի քաղաքականությունը, որն ուղղված է բնակչությանն էլ ավելի պաշտպանված դարձնելուն: Բայց Առողջապահության նախարարության   ներկայացրած սկզբնական տարբերակում մեզ համար կային սկզբունքայնորեն անընդունելի հարցեր: Մասնավորպես  այնտեղ ճանապարհ էր ընտրված միանգամից թռիչքաձև լուծումով անցնել բացարձակ արգելքի: Մենք ուսումնասիրեցինք եվրոպական փորձը և հասկացանք, որ բոլոր երկրներում, որն էլ որ հասել է այդ լուծմանը, հասել են աստիճանական լուծումների ճանապարհով: Այս նախագծում շատ ավելի կարևոր էր տուգանքների չափը և եղանակը, որոնք նախատեսվում է կիրառել:

Ուսումնասիրեցինք և հասկացանք, որ նվազագույն աշխատավարձի համեմատ ծխելու, օգտագործման, սպառման կանոնները խախտելու տուգանքներն անհամեմանտ բարձր են, դրա համար մենք առաջարկներ ներկայացրեցինք, որ գոնե սկզբում լինի նախազգուշացում, հետո տուգանքի չափերն իջեցվեն, որ օրենքն իրական կանխարգելիչ նշանակություն ունենա, ոչ թե դարձյալ անձը ընկալի սա որպես պատիժ, այլ որ գլխավոր խնդիրը իրավախախտումը կանխարգելելն է: Մեր առաջարկները ներկայացրել ենք, որոշակի առաջարկներ արդեն տեղ են գտել, բայց տուգանքների մասին, որքանով տեղյակ ենք, նախագիծը նույն  է: Երբ ուղարկվի խորհրդարան այն ժամանակ պարզ կլնի:

- Պարո՛ն Թաթոյան,վերջերս  նաև հաճախակի են դարձել ձեր այցերը մարզեր: Մարդու իրավունքների պաշտպանության առումով ինչ տարբերություն կա մարզի և մայրաքաղաքի խնդիրների միջև:
 
- Մարզային այցեր սկսեցինք իրականացնել երբ ես դեռ նոր ընտրվել էի, և դա համընկավ ապրիլյան պատերազմի և ՀՀ սահմանամերձ բնակավայրերն ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծելու հետ: Լիովին նոր գաղափար է, այդ գնադակոծությունների հետևանքով վնասներն արձանագրելու համար փաստահավաք աշխատանքներ կատարելը և մենք սկսեցինք այդ աշխատանքերը կատարել: Միջազգային կառույցների համար էլ սկզբից զարմանալի էր, որ նման զեկույցներ են պատրաստվում, բայց մենք մեր աշխատանքով ցուց տվեցինք, որ դա կարևոր է և մենք որպես անկախ մարմին մեր զեկույցներն ենք պատարաստում անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով:


Առավել մանրամասն՝ տեսանյութում:



Բեթղեհեմ Արաբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:17 • 25/09

Վլադիմիր Պուտինը Բաքվում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ

23:02 • 25/09

Մոուրինյուն ՄՅՈւ-ի ավագի թևկապն այլևս չի վստահի Պոգբային

22:52 • 25/09

Ցեղասպանությունները տեղի են ունենում, քանի որ մենք երես ենք դարձնում. Մակրոնը ՄԱԿ-ի ԳՎ-ում բարձրացրել է անվտանգության հարցերը

22:46 • 25/09

Էրդողանի կողմնակից հայտնի պոլսահայը զբաղված է թուրքամետ քարոզչությամբ. Հարութ Սասունյան

22:34 • 25/09

Ջերմ և առանց վիզայի. ռուսական պարբերականը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել նոյեմբերին այցելել Հայաստան

22:31 • 25/09

Հաշվի առնելով ՀՀ ներկա իշխանությունների լեգիտիմությունը` երևի թե ճիշտ ժամանակն է Արցախը ՀՀ կազմ ընդգրկելու հարցը բարձրացնել. ԱՀ ԱԺ պատգամավոր

22:28 • 25/09

Ինչպիսի տեսք է ունենալու վերակառուցված Սանտիագո Բեռնաբեուն (տեսանյութ)

22:13 • 25/09

Հայ-ավստրիական հարաբերություններն ամուր ձեռքերում են. Փաշինյանն անակնկալ հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլերի հետ (տեսանյութ)

22:07 • 25/09

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

21:46 • 25/09

ՌԴ-ից սպասելի են ջղաձգումներ ՀՀ-ում խորհրդարանի լուծարման գործընթացում, դրանից պետք չէ զարմանալ. Ռուբեն Մեհրաբյան (տեսանյութ)

21:44 • 25/09

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

21:34 • 25/09

Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաղթեց

21:32 • 25/09

Էրդողանը «ոտքի վրա» հանդիպում է ունեցել Թրամփի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում

21:24 • 25/09

Չինաստանը թույլ չի տվել ամերիկյան ռազմանավին մուտք գործել Հոնկոնգի նավահանգիստ

21:23 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունը՝ ոչ կոմպետենտ հսկողության արդյունք. մանրամասներ միջադեպից (տեսանյութ)

21:13 • 25/09

ՀՔԾ–ը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին. վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց

21:11 • 25/09

«Dasaran.am» –ի նոր նախաձեռնությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել զորակոչը և ամրապնդել զինծառայողների ծնողների կապը ՊՆ–ի հետ

21:09 • 25/09

ՀՀ տարածքում անցկացվելու է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

21:02 • 25/09

Թրամփն անընդունելի է անվանել Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտն ու հայտարարել, որ իրեն դուր չի գալիս ՕՊԵԿ-ի գործունեությունը

20:59 • 25/09

Ռուսաստանի Գավաթ. «Ուրալը» հաղթել է, իսկ Հարոյանը մասնակցել ամբողջ խաղին

20:56 • 25/09

Էրդողանը կոչ է արել բարեփոխումներ անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

20:47 • 25/09

Իրանի դեմ տարվող արտաքին խաղացողների քաղաքականությունը չի ազդում նրա և ՀՀ-ի միջև հարաբերությունների վրա․ Արմեն Իսրայելյան

20:35 • 25/09

Եզակի վարդագույն ադամանդ է վաճառքի հանվել (տեսանյութ)

20:25 • 25/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանին

20:22 • 25/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահը մասնակիցներին խնդրել է ավելի դանդաղ խոսել թարգմանիչների պատճառով

20:20 • 25/09

Facebook-ի նախկին աշխատակցուհին հայց է ներկայացրել ընկերության դեմ հոգեկան ցնցում ստանալու համար

20:15 • 25/09

Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել վարչապետ Ստեֆան Լյովենի հեռանալուն

20:15 • 25/09

Նոր խնդիր մանկապարտեզների և դպրոցների տեխնիկական աշխատողների համար. ԱՆ միջամտության արդյունքում հետազոտության համար նրանցից գումար են գանձում

19:49 • 25/09

Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

19:43 • 25/09

Թուրքիան Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

19:34 • 25/09

Հայաստանում մեկնարկել են Ներառական օրեր

19:31 • 25/09

ՀՖՖ-ից հաստատեցին. Դե Բիազիի հետ բանակցություններ են ընթանում

19:30 • 25/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի մասնակիցները Թրամփի ելույթը ծիծաղով են ողջունել

19:24 • 25/09

Սեպտեմբերի 23-ին երևանցին ընտրություն չարեց, այլ վստահության հանրաքվե, բայց այլևս չկա հեղափոխությունը պաշտպանելու կարիք, այն պաշտպանված է. Է. Մարուքյան (տեսանյութ)

19:23 • 25/09

Իսրայելական բանակը կշարունակի Իրանի դեմ ռազմական գործողությունները Սիրիայում

19:21 • 25/09

ՀՀԿ-ն շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին ու ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

19:05 • 25/09

Պուտինը Բաքվում կքննարկի ռազմատեխնիկական ահռելի քանակությամբ փաստաթղթեր, ուստի Երևանը պետք է անի առավելագույնը՝ բալանսը վերականգնելու համար. ՌԴ վերլուծաբաններ

19:03 • 25/09

Աֆրիկայում բժիշկներին հաջողվել է դուրս բերել 4 օր առաջ տղամարդու դեմքը մտած դանակի շեղբը

18:53 • 25/09

Հայ–շվեյցարական հարաբերություններն ակտիվ դինամիկա են ձեռք բերել վերջին տասնամյակի ընթացքում. Ա. Բաբլոյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահի հետ

18:50 • 25/09

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

18:43 • 25/09

«Գալակտիկա տրանս սերվիսի» առաջարկները հանգեցնում են մրցութային պայմանների խախտման. ՏԿՏՏ նախարարը հանդիպել է բողոքի ցույց իրականացնողներին

18:43 • 25/09

Պաշտոնական. Վադիմ Սկրիպչենկոն հեռացվել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնից

18:32 • 25/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա ազգությամբ թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է. Դատախազություն

18:27 • 25/09

Հակակարկտային կայանքների ոլորտը լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Սուրեն Պապիկյան

18:23 • 25/09

Բակո Սահակյանը «Թուֆենկյան» հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է Արցախում իրականացվող ծրագրերը

18:18 • 25/09

Հայաստանը ևս մեկ անգամ կարողացավ զարմացնել աշխարհին իր մարդասիրությամբ և հանդուրժողականությամբ. Ա. Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

18:15 • 25/09

Իրանի քաղաքացին փորձել է 13,7 կգ քաշով թմրանյութից պատրաստված կնոջ դիմապատկերով 4 քանդակ արտահանել. ՊԵԿ

18:13 • 25/09

Քննչական կոմիտեն գոնե Yerevan.Today-ի մասով պարտավոր է գործը կարճել և անհապաղ մեզ վերադարձնել առգրաված գույքը. Սևակ Հակոբյան

18:11 • 25/09

Պետք է երկար ճանապարհ անցնենք «Գոլդեն Սթեյթի» մակարդակին հասնելու համար. Լեբրոն Ջեյմս

18:10 • 25/09

Երևանի ավագանու ընտրությունների առերևույթ ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում են 53 նյութեր. Դատախազություն

18:02 • 25/09

Պերես. Ռոնալդուն մի օր կվերադառնա «Ռեալ»

17:52 • 25/09

Իսպանիայում խանութները մտադիր են գումար պահանջել հագուստը հանդերձարանում փորձելու համար

17:50 • 25/09

Հյուսիսային Կորեան առաջարկել է երկրներին միավորվել ԱՄՆ պատժամիջոցների դեմ

17:48 • 25/09

Գվարդիոլան նշել է՝ որն է «Մանչեսթեր Սիթիում» իր առաջնային նպատակը

17:44 • 25/09

ԲԿ-ում պայթյունի պատճառը եղել է լիցքավորվող բալոնի անհամապատասխանությունը կայանում լիցքավորման տեխնիկական պահանջներին. ԱՆ պարզաբանումը

17:40 • 25/09

Նորվեգիայի հատուկ ծառայություններն Օսլոյում ձերբակալված ՌԴ քաղաքացուն կասկածում են լրտեսության համար

17:31 • 25/09

«Marca». Իսկոն շարքից դուրս է մնացել տևական ժամանակով

17:08 • 25/09

Ռուսաստանի ներկայացուցիչներն արդեն եղել են ՀՀ-ի տարածքում գտնվող ամերիկյան լաբորատորիաներում․ վարչապետի խորհրդական

17:05 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

17:03 • 25/09

Ադրբեջանում կազմակերպված ձևով իրականացվում է հայատյացության քաղաքականություն. Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է հատուկ զեկույց

16:57 • 25/09

Երևանի Արտաշիսյան և Հալաբյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

16:55 • 25/09

Սարի թաղում 2016 թ. հուլիսի 29-ին խաղաղ ցուցարարներին բռնության ենթարկելու քրգործը կասեցվել է. պատճառը մեղադրյալների բացակայությունն է. Ա. Ղուկասյան

16:54 • 25/09

Գազի սակագնի իջեցման մասին դեռ վաղ է խոսել. վարչապետ Փաշինյանի խորհրդական

16:54 • 25/09

Դոպինգ օգտագործելու համար Ջուզեպե Ռոսիին երկարաժամկետ որակազրկում է սպառնում

16:53 • 25/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է բարձրակրունկներ հագած Ջենիֆեր Լոպեսն ընկնում համերգի ժամանակ (տեսանյութ)

16:42 • 25/09

2016 թ. ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործը կշարունակի նրա կինը. (տեսանյութ)

16:40 • 25/09

Վրաստանն ԱՄՆ-ի աջակցությամբ խախտում է բաց երկնքի վերաբերյալ պայմանագիրը. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

16:37 • 25/09

«Օրանժ» ձեռնարկությունը շահագրգիռ է համատեղ նոր գործարար գաղափարների իրականացմամբ. Նախագահը հանդիպել է Ստեֆան Ռիշարի հետ

16:33 • 25/09

ԱԺ պատվիրակությունը Բելառուսում այցելել է Բրեստի ամրոց-հուշահամալիր

16:30 • 25/09

ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6 տոկոս

16:27 • 25/09

FIFA The Best. Ինչպիսի՞ տեսք ունի լավագույն տասնյակը

16:26 • 25/09

Լոռու մարզում ընթացիկ տարվա 8 ամիսներին ավարտված նյութերով և քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 752 մլն ՀՀ դրամ. Դատախազություն

16:17 • 25/09

Բակո Սահակյանը պարգևատրել է մշակութային մի քանի գործիչների

16:16 • 25/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Հնդկաստանում ուժգին հեղեղը քշում-տանում զբոսաշրջային ավտոբուսը (տեսանյութ)

16:14 • 25/09

Առանց մտածել արել է, ցանկացել է բալոնը լիցքավորել, և ճնշման տարբերությունից պայթյուն է եղել. «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» թթվածնի կայանի տնօրեն

16:12 • 25/09

Թրամփն Իրանի նախագահին «հիանալի մարդ» է անվանել

15:51 • 25/09

Փյունիկ ՖԱ-ն այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Սոչիում

15:50 • 25/09

Մտածել եմ կարիերաս ավարտելու մասին. Տոմաշ Բերդիխ

15:48 • 25/09

Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին

15:33 • 25/09

«Ռեալը» կորուստներ ունի «Սևիլիայի» հետ խաղից առաջ

15:32 • 25/09

Ինչ զենք է Ադրբեջանը գնել Ռուսաստանից 2005-2018 թվականներին. ТАСС-ի անդրադարձը

15:31 • 25/09

Արա Սաղաթելյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը

15:12 • 25/09

Խախտվել են տեխնիկայի անվտանգության կանոնները, երևի, աշխատակիցն իր օգտագործման համար էր բալոն բերել. «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ տեխնիկայի անվտանգության պատասխանատու  

15:10 • 25/09

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել ԱՄԷ-ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

15:09 • 25/09

Ադրբեջանը նոր դիպուկահար զենք է ստեղծել

15:03 • 25/09

Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

15:01 • 25/09

Արարատի մարզում 2 մեքենաներ են բախվել միմյանց. կա մեկ զոհ. shamshyan.com

15:01 • 25/09

Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

14:59 • 25/09

Beeline-ի Ֆիքսված հեռախոսակապով զանգահարելն արդեն ավելի հարմար է և շահավետ

14:53 • 25/09

Հրապարակվել է «Տրանսֆորմերներ»-ի մասին նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

14:53 • 25/09

Թթվածնի կայանի տնօրենը պետք է ազատման դիմում գրեր, և նոր աշխատակիցը պետք է ներքին համատեղությամբ համալրեր այդ պաշտոնը. «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ԺՊ

14:29 • 25/09

Դուբայում բրիտանացի զբոսաշրջիկը ձերբակալվել է ոստիկանի ոտքը տրորելու և նրան սպառնալու համար

14:28 • 25/09

Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ է դրել Կաթողիկոսի անվտանգությունն օրենքով ապահովելու մասին նախագիծը

14:23 • 25/09

Աղբյուր. Իտալացի մասնագետ Ջիանի Դե Բիազին կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը

14:14 • 25/09

Ավստրալուհին քաղցկեղով հիվանդ է ձևացել ու մոտ 10.000 ավստրալական դոլար հավաքել

14:07 • 25/09

Թրամփի նոր լիմուզինն առաջին անգամ ներկայացվել է հանրությանը (լուսանկարներ)

14:04 • 25/09

Արսենալը նորություններ է հայտնել Մխիթարյանի առողջական վիճակի մասին

14:02 • 25/09

Սեպտեմբերի 24-25-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 42 դեպք

14:00 • 25/09

Իմ խորին համոզմամբ՝ քաղաքական գործիչների կանայք պետք է խորհուրդներ չտան իրենց տղամարդկանց. Ա. Հակոբյանի հարցազրույցը «Мир 24»-ին

13:52 • 25/09

ԵՄ-ն ֆինանսական մեխանիզմ կստեղծի Իրանի հետ ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ գործարքներ իրականացնելու համար