Վիկ Դարչինյան. Մեծ բռնցքամարտ եմ վերադարձել միայն աշխարհի գոտու համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն այս օրերին Հայաստանում է:
42-ամյա մարզիկը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչու է որոշել վերսկսել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան, ինչ ծրագրեր ունի Հայաստանում և ինչպես է ցանկանում օգտակար լինել հայ բռնցքամարտիկներին:
«Կարիերաս, կարելի է ասել, ավարտել էի 2017 թվականի հունվարին, բայց մարտ ամսին առաջարկ ստացա Ռուսաստանից` մենամարտ անցկացնելու աշխարհի ներկայիս չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ: Համաձայնվեցի անցկացնել այդ մենամարտը, քանի որ նա աշխարհի գոտի ուներ: Ես չեմպիոնական 9 գոտի ունեմ, և ցանկացա մենամարտել նաև 10-րդի համար:
3 շաբաթվա ընթացքում մեկ մենամարտ անցկացրի, որը բավականին լավ ստացվեց: Այդ մենամարտի տեսագրությունն ուղարկեցի Մոսկվա, նայեցին ու պետք է պատասխան տային, բայց մինչև հիմա լռում են: Ասում են, որ Գրադովիչի հետ մենամարտը կկայանա: Սպասում եմ»,- իր խոսքում նշեց Վիկ Դարչինյանը:
Վիկ Դարչինյանը, հիշեցնենք, Ավստրալիայում կայացած այդ մենամարտում առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել թայլանդացի Մանոտ Կոմպուտին, իսկ Գրադովիչի հետ մենամարտը պետք է կայանար անցած տարվա սեպտեմբերին:
«Կարիերաս ավարտելուց հետո առաջարկեցին մենամարտել, մտածելով, որ իրենց համար հեշտ կլինի, բայց, տեսնելով, որ 3 շաբաթ նախապատրաստվելով լավ մենամարտ անցկացրի, առաջին ռաունդում նոկաուտով հաղթեցի թայլանդացի բավականին ուժեղ բռնցքամարտիկին, կարծես` հետ են կանգնել: Նայելով այդ մենամարտի տեսագրությունը` նրանք մինչև հիմա մտածում են: Բայց իրենք են ինձ առաջարկել ու վերադարձրել մեծ ռինգ»,- պատմեց բռնցքամարտիկը:
42-ամյա մարզիկի խոսքով, ինքը Հայաստան է ժամանել ընկերներին տեսնելու և հանգստանալու համար, բայց այստեղ ևս անելիքներ կան.
«Հայաստանն իմ երկիրն է, որը շատ եմ սիրում: Միշտ էլ տարին երեք անգամ գալիս էի Հայաստան: Այս անգամ էլ եկա ու շատ ջերմ ընդունելության արժանացա: Եղել եմ նաև Արցախում: Ինձ շատ լավ են ընդունում այստեղ, շատ լավ են վերաբերվում, ու կցանկանամ ես էլ ինչ-որ բանով օգտակար լինել իմ երկրին, այստեղի երեխաներին, մարզիկներին:
Այստեղ մենք ունենք շատ լավ բռնցքամարտիկներ, որոնք կարող են պրոֆեսիոնալ ռինգում և՜ լավ նվաճումներ ունենալ, և՜ լավ գումարներ աշխատել: Այստեղ նրանք կարող են մարզվել, իսկ մարզումային վերջին փուլն անցկացնել ԱՄՆ-ում, իսկ հետո մենամարտ անցկացնել: Ես պատրաստ եմ նրանց հնարավորություն տալ փորձելու իրենց ուժերը: Մնացածն իրենցից է կախված: Երբ ես դարձել եմ աշխարհի չեմպիոն, ինձ միայն մենամարտելու հնարավորություն են տվել, մնացածը ես ապացուցել եմ քրտնաջան աշխատանքով: Ես ինձնով եմ հասել ամեն ինչի:
Շուտով կհիմնեմ պրոմոտորական կազմակերպություն, որն այդ ամենի հնարավորությունը կտա հայ բռնցքամարտիկներին: Այստեղ նրանք չեն կարող մեծ հաջողությունների հասնել, քանի որ իրենց սպարինգ մրցակիցներ են անհրաժեշտ, մասնավորապես` մեքսիկական, որոնք կօգնեն մերոնց աճել»,- ասում է բռնցքամարտիկը:
- Կնշե՞ք մի քանի հայ բռնցքամարտիկի, որոնց ցանկանում եք աջակցել:
- Անուններ նշել չեմ կարող, քանի որ դեռ այնքան էլ ծանոթ չեմ բոլորին: Այստեղ եմ, որպեսզի հետևեմ նրանց մարզումներին: Ես կցանկանամ նրանց ավելի շատ տեսնել սպարինգների մեջ` արտասահմանցի բռնցքամարտիկների հետ: Ես նրանց կտամ ԱՄՆ-ում մենամարտելու հնարավարությունը: Մնացածն իրենցից է կախված:
- Ժամանակին խոսակցություն կար, որ ցանկանում եք Ձեր ուժերը փորձել խառը մենամարտերում: Այդ մասին կխոսե՞ք:
- Այո, շատ էի ցանկանում ինձ փորձել խառը մենամարտերում, քանի որ կարծում էի, որ այդ մարզաձևում էլ եմ ուժեղ: Գնացի ԱՄՆ, սկսեցի մարզվել, բայց հետո իմացա, որ այնտեղ իմ քաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոնը, որն արդեն 10 տարի է` աշխարհի չեմպիոն է, շատ քիչ գումարներ է վաստակում: Այդ մարզաձևում գումար չկա: Բռնցքամարտում ես մի քանի անգամ ավելի շատ գումար կվաստակեմ ավելի հեշտ մենամարտով, քան` այնտեղ:
- Ունենք բռնցքամարտիկներ, օրինակ Նարեկ Աբգարյանը, Գոռ Երիցյանը, Արամ Ավագյանը, ովքեր արդեն իրենց ուժերն են փորձում պրոֆեսիոնալ ռինգում և հաղթանակներ են գրանցում: Ի՞նչ կասեք նրանց մասին, ի՞նչ հեռանկարներ ունեն:
- Տղաներին ես ծանոթ եմ, վերջերս նրանք ԱՄՆ-ում էին: Խոսել եմ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հետ: Ես չեմ նայել, թե նրանք ում հետ են մենամարտել: Պետք էլ չէ, որ հիմա նրանք ուժեղների հետ մենամարտեն: Դա կերևա դրսում 4-5 մենամարտ անցկացնելուց հետո: Նրանք արդեն հնարավորություն ստացել են ԱՄՆ-ում սպարինգ մենամարտեր անցկացնելու, իսկ ես կցանկանամ հնարավորություն տալ այլ բռնցքամարտիների, որոնք հնարավորություն չունեն:
- Այսինքն, ցանկանում եք Ձեր ազգանվա՞ն շնորհիվ ճանապարհ բացել այդ մարզիկների համար:
- Իմ ազգանունը շատ հայտնի է ԱՄՆ-ի հեռուստաընկերություններում: Եթե նրանք իմանան, որ այս կամ այն մարզիկը Վիկ Դարչինյանի բռնցքամարտիկն է, հնարավորություն կտան մենամարտելու: ԱՄՆ-ում շատ-շատ բռնցքամարտիկներ կան, յուրաքանչյուր քաշային կարգում հազարից ավել և այնտեղ շատ դժվար է հեռուստաընկերության ուշադրությանն արժանանալը: Պետք է մոտ 20 մենամարտ անցկացնես, որ հեռուստաընկերությունը հեռարձակի քո մենամարտը: Կարծում եմ` իմ անունը միայն հերիք է, որ հայ բռնցքամարտիկներին եթեր տրամադրեն: Դրանից հետո արդեն նրանցից է կախված: Կուզենամ` օգտակար լինել:
- Մարզիչ դառնալու ցանկություն ունե՞ք:
- Կցանականամ աշխատել բռնցքամարտիկի հետ, խորհուրդներ տալ, բայց ամբողջ օրը նրանց տրամադրելը մեծ պատասխանատվություն է: Ես, երևի, մարզիչներ կնշանակեմ, ովքեր կաշխատեն բռնցքամարտիկների հետ:
- Ե՞րբ եք նախատեսում հիմնել պրոմոտորական ընկերությունը:
- Հենց իմանամ` արդյոք Ռուսաստանի մենամարտը կայանալու՞ է, թե՞ ոչ, կսկսեմ զբաղվել ընկերության հարցերով:
- Իսկ Ռուսաստանի պատասխանին որքա՞ն եք պատրաստ սպասել:
- Երևի` երկու-երեք ամիս:
- Նշեցիք, որ ևս մեկ մենամարտ կցանկանաք անցկացնել: Եթե Գրադովիչի հետ մենամարտը չկայանա, հնարավո՞ր է` մեկ այլ մենամարտ անցկացնեք:
- Գրադովիչի հետ ցանկանում եմ մենամարտել միայն 10-րդ գոտու ակնկալիքով: Եթե դա չկայանա, չեմ կարծում` այլ մենամարտ կանցկացնեմ, քանի որ ես մեծ բռնցքամարտ եմ վերադարձել միայն աշխարհի գոտու համար:
- Գործունեություն եք ծավալում նաև Ավստրալիայում: Այդ մասին ի՞նչ կարող եք ասել:
- Ավստրալիայում ես ունեմ ակումբ, որը միայն իմն է: Հենց ես դուրս եմ գալիս, դռները փակվում են: Ավստրալիան այնպիսի երկիր է, որտեղ կան բոլոր հնարավորությունները: Մարդիկ այնտեղ շատ հղփացած են: Այնտեղ չես կարող լավ մարզիկ ունենալ: Մի քանի մարզաձևեր կան, որտեղ այո ունեն լավ ներկայացուցիչներ: Ավստրալիայում սովորական աշխատանքով ավելի շատ գումար կարող ես վաստակել, քան` սպորտով: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որոշ մարզաձևեր այնտեղ զարգացած չեն: Այնտեղ կարող ես գնալ օրական 10 ժամ աշխատել ու շաբաթվա կտրվածքով մեծ գումարներ վաստակել: Սպորտն իրենց ձեռնտու չէ ֆինանսական տեսանկյունից:
- Հայաստանում սիրողական բռնցքամարտի ի՞նչ խնդիրներ և զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
- 2008 թվականին, երբ դարձա աշխարհի բացարձակ չեմպիոն, եկա Հայաստան, ցանկանում էի մեծ ներդրումներ կատարել և օգտակար լինել այստեղ պրոֆեսիոնալ ակումբ բացելու հարցում: Բայց այդ ժամանակ ինձ ոչ-ոք ձեռք չմեկնեց: Չնայած ձեռք մեկնելու հարց չկար, գումարի կարիք չկար, պարզապես ցանկանում էի, որ բացվեր պրոֆեսիոնալ ֆեդերացիա, բայց չցանկացան, քանի որ պրոֆեսիոնալն այդ ժամանակ խանգարում էր սիրողականին գումարի տեսանկյունից:
Պրոֆեսիոնալ ռինգում բռնցքամարտիկները կնքում են պայմանագրեր, գումարներ են վաստակում, իսկ սիրողականում նման բան չկա: Պարզապես մենամարտում են, դառնում են աշխարհի չեմպիոն և նրանց անունը շեշտվում է, բայց միայն այդքանը: Այդ ժամանակ ինձ չօգնեցին, բայց հիմա ամեն ինչ տանում է պրոֆեսիոնալի գերակայությանը: Կարծում եմ` շուտով սիրողական բռնցքամարտում մեծ փոփոխություններ կլինեն,գուցե մի քանի տարուց սիրողական չլինի էլ: Կլինի այնպես, ինչպես ես ցանկանում էի 10 տարի առաջ: Այն ժամանակ ես կարող էի շատ օգտակար լինել, նրանք հիմա մեծ նվաճումների հասած կլինեին: Բայց ոչինչ, 10 տարի անց կարող ենք հաջողության հասնել:
- Իսկ սիրողական բռնցքամարտում մեր ներուժի մասին ի՞նչ կարող եք ասել:
- Մենք ունենք շատ լավ մարզիչներ, այսպիսի երկրից կարող ենք շատ լավ մարզիներ ունենալ և շուտով կարող ենք բարձր նվաճումներ գրանցել:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»