Տեխնոկրատ վարչապետներ են եղել, որ ոչ մի ապշեցուցիչ արդյունք չեն արձանագրել, և ոչ տնտեսագետ վարչապետներ, ովքեր փայլուն արդյունք են ցույց տվել. Վ. Այվազյան

21:59 • 06.03.18



Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Այվազյանն անդրադառնում է նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությանը, հարցին, թե տնտեսակա՞ն, թե քաղաքական գործիչներն են հաջողվել որպես ՀՀ վարչապետներ:

-Արդեն իսկ Հանրապետական կուսակցությունից, որը ներկայացնում եք նաև Դուք, հնչում են կարծիքներ, որ Սերժ Սարգսյանը՝ որպես կուսակցության անդամ, պարտավոր է ենթարկվել կուսակցության որոշմանը, ու եթե կուսակցությունը որոշի, որ նա պետք է դառնա վարչապետ, պետք է դառնա վարչապետ: Այլապես պետք է հիմնավորի, թե ինչու չի ուզում: Դո՞ւք ինչ եք կարծում:

-Ես Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցում եմ 1997 թվականից, ինձ չեմ համարում հիմնադիրներից մեկը, բայց երկարաժամկետ, փորձ ունեցող հանրապետական եմ: Եվ որևէ ժամանակահատվածում չեմ տեսել, որ ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ պարոն Սարգսյանը խախտի կուսակցության կանոնադրությունը և կամ կուսակցական որևէ խնդրի վերաբերի այդկերպ: Ինքը կուսակցության այն հետևորդներից է, որ պահպանում է թե՛ կուսակցության կանոնադրությունը, թե՛ հիմնարար մոտեցումները: Այլ հարց է, թե կուսակցությունն ինչ կորոշի: Բայց եթե իմ կարծիքն եք հարցնում, շատ լավ կլիներ, որ այս ծանր իրավիճակում՝ լարված իրավիճակ Մերձավոր Արևելքում, համաշխարհային գլոբալ զարգացումներ, հակամարտությունների ավելի սրացում և այլն, պարոն Սարգսյանի փորձառությունը տեսնենք երկրի ղեկավարի պաշտոնում: Բնականաբար, մենք բոլորս գիտենք, որ անցել ենք խորհրդարանական կառավարման մոդելին, և Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ունի վստահության քվե ու ԱԺ-ում վարչապետ առաջադրելու իրավասություն: Կուսակցության ընդհանուր ժողովում կլինեն այդ հարցադրումները, և կարծում եմ՝ ամեն մի իրավիճակ թելադրում է այդ պահի գործողությունները: Այնպես որ, կուսակցությունում կորոշվի. գիտեմ, որ ժողովրդի համար ցանկալի է, որ միանգամից հայտարարվի:

- Ժողովրդի համար ցանկալի է, որ հայտարարվի, որ Սերժ Սարգսյա՞նն է վարչապետի թեկնածուն։

-Եթե իմ կարծիքն եք հարցնում՝ շատ լավ կլինի, որ ինքը լինի:

-Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի «Այո» խմբի կազմում գնացիք մարզեր, բայց դրանից առաջ, հիշենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի լինելու վարչապետ: Դուք ասում եք՝ չեմ տեսել, որ երբևէ խախտի կանոնադրությունը, կուսակցական որոշումները։ Իսկ եթե իր խոսքը դրժի՞:

-Մարդն ունի սեփական կարծիք, և շատ լավ է, որ ցանկացած անձնավորություն ունենա: Ես ասում եմ իմ մոտեցումը, որ եթե Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական մեծամասնությունն ունի թիվ մեկ պաշտոնը դարձող վարչապետի պաշտոնում առաջադրման իրավունք, որպես ՀՀԿ շարքային անդամ՝ կուզեի, որ Սերժ Սարգսյանը լիներ վարչապետ: Նորից եմ կրկնում՝ լարված իրավիճակին, որ մենք բոլորս գիտենք՝ աշխարհաքաղաքական նոր զարգացումներ և նոր հնարավորությունների ստեղծում, հիմնախնդիրների սրացումներ, շատ լավ կլինի, որ այդ փորձառության տեր մեր քաղաքական առաջնորդը զբաղեցնի թիվ 1 քաղաքական պաշտոնը: Ինչ վերաբերում է, թե Սերժ Սարգսյանն ինչ է ասել, քավ լիցի, ինձ իրավունք չտամ մեկնաբանելու: Այն ժամանակահատվածում Սերժ Սարգսյանն իր կարծիքն է ներկայացրել, և իմ կարծիքով՝ ինքը ուներ իր հիմնավորումները, բայց կարծիքը ներկայացնելով, չեմ կարծում, թե կուսակցության որևէ դրույթ խախտել է: Իսկ չի՞ եղել, որ Դուք մի բան եք ասել, հետո իրավիճակ է փոխվել։

-Սերժ Սարգսյանը ավելի քաղաքական գործի՞չ չէ, քան տնտեսական:

-Ճիշտ է՝ հիմա Ազգային ժողովում չեմ, ոչ մի տեղ չեմ աշխատում, բայց քչից շատից քաղաքականությանը հետևում եմ, և իմ երկարամյա փորձի ժամանակահատվածում, հիշում եմ, որ ունեցել ենք շատ ու շատ վարչապետներ, որ եղել են զուտ տեխնոկրատներ, ունեցել են տնտեսագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ և ունեցել ենք քաղաքական գործիչ վարչապետներ, որոնք արձանագրել են տնտեսական ամենալուրջ ձեռքբերումները, այն դեպքում, երբ լուրջ տնտեսական գործչի համբավ ունեցող տեխնոկրատ վարչապետի օրոք արձանագրել ենք տնտեսության լրջագույն անկումներ: Եկեք մեկ անգամ ևս փաստենք, որ թե՛ Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչապետը, թե՛ ապագայում, երբ բոլոր ֆունկցիաները կենտրոնանում են նրա ձեռքում, հանդիսանում է քաղաքական պաշտոն: Դրա համար գոյություն ունի քաղաքացիական ծառայության համակարգ, ամեն մեկի համար անձնական աշխատակազմ՝ վարչապետի, նախարարի, և համապատասխան մասնագետներն իրականացնում են պետական կամ քաղաքական ծառայություն: Նրանք են իրականացնում այդ ֆունկցիաները, կարևորը քաղաքական գործչի որոշում կայացնելու իրավասություններն ու ուղղությունը ճիշտ տանելն է: Եվ եթե տեխնոկրատների ժամանակ այնպես չէր, որ ապշեցուցիչ արդյունքներ էինք գրանցել, բայց մասնագիտությամբ մաթեմատիկոս, կիբեռնետիկոս Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակահատվածում՝ մոտ 7 տարի, մենք արձանագրել անընդհատ երկնիշ թվերով տնտեսական աճ: Եվ դա եղել է ոսկի ժամանակահատված Հայաստանի Հանրապետության տնտեսության համար: Նաև լուրջ տնտեսական աճ ենք արձանագրել 2007-2008 թթ., երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը Սերժ Սարգսյանն էր: Այսինքն՝ կա թիմային աշխատանքի խնդիր, և չի կարելի մեղքերը մեկի վրա գցել, իսկ հաջողությունները գրանցել մեկի հաշվին:

-Կարեն Կարապետյանի մասի՞ն ինչ կասեք:

-Ճիշտն ասած՝ երկար ժամանակ է Ազգային ժողովում չեմ, 1 տարի, մանրամասն չեմ կարող եզրահանգումներ անել, բայց գիտեմ, որ այս տարի ունեցել ենք բավականաչափ տնտեսական աճ, տարբեր թվեր են հնչում՝ 7, 7.5, 7.7… Շատ ողջունելի է, որ մենք կարողացանք այդ աճը ապահովել, և շատ լավ կլինի, որ այդ աճը տեղայնացվի յուրաքանչյուր քաղաքացու վրա: Որ յուրաքանչյուր քաղաքացի այդ աճը շոշափելի տեսնի իր կենցաղում: Դա լավագույն արդյունքներից մեկը կլինի:

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

05:57 • 24/09

Բեռլուսկոնին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Եվրախորհրդարանի ընտրություններում

05:41 • 24/09

Ավտովթար Երևանում. վիրավորն ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն է. shamshyan.com

05:16 • 24/09

Անտոնիու Գուտերեշը Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը համարում է նման հարցերը լուծելու ֆանտաստիկ օրինակ

04:52 • 24/09

Թրամփը նշել է՝ ինչ թեմաներ է քննարկելու Սինձո Աբեի հետ գալիք հանդիպմանը

04:22 • 24/09

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. ԿԸՀ-ն հրապարակեց նախնական արդյունքները՝ բոլոր տեղամասերից

04:08 • 24/09

Կամչատկայի ափերի մոտ 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

03:48 • 24/09

Մադուրոյի դեմ մահափորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել

03:01 • 24/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ

02:33 • 24/09

Իսպանիայի ափերի մոտ հանգստյան օրերի ընթացքում ավելի քան 500 ապօրինի ներգաղթյալ է հայտնաբերվել

02:06 • 24/09

Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայում քրդական ուժերին աջակցելու համար

01:47 • 24/09

Արտակ Զեյնալյանն այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ՝ շնորհավորելու

01:18 • 24/09

Իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով մահացել է 1 պաղեստինցի, վիրավորվել՝ 14-ը

00:45 • 24/09

Ասադի հեռանալը ժամանակի հարց է. Նիկի Հեյլի

00:31 • 24/09

Ավանի 1/19 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 75%-ը (տեսանյութ)

00:04 • 24/09

Իրանում երկուշաբթին ազգային սգո օր է հայտարարվել՝ Ահվազի ահաբեկչության զոհերի հիշատակին

23:57 • 23/09

Նեյմարն իր մարզաշապիկը նվիրել է խաղադաշտ մտած երեխային (տեսանյութ)

23:49 • 23/09

«Իմ քայլը» դաշինքն ստացել է 80.92%, ԲՀԿ-ն՝ 6.98%, «Լույս» դաշինքը՝ 5.04%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)

23:29 • 23/09

Դոնալդ Թրամփը չի բացառում հանդիպումը Հասան Ռոհանիի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

23:27 • 23/09

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում զանգերի թիվն աննախադեպ է եղել. ԿԸՀ

23:13 • 23/09

ՀԱԹ 7/14 ընտրատեղամասում  ընտրողների շուրջ 81 տոկոսը քվեարկել է « Իմ քայլը» դաշինքի օգտին (տեսանյութ)

23:04 • 23/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Վազգեն Թևանյանը՝ ևս բրոնզե մեդալակիր

22:50 • 23/09

Հրապարակվել են երկնաքարի մակերևույթին արված առաջին պատմական լուսանկարները

22:45 • 23/09

Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝  ավելացված նախընտրած թեկնածուներ. ինչպես են քվեաթերթիկները դարձել անվավեր» (լուսանկարներ)

22:38 • 23/09

Վրաստանի վարչապետը պարզաբանել է կանեփի աճեցման և արտահանման մասին նախաձեռնությունը

22:26 • 23/09

10/16 ընտրատեղամասում 771 ընտրողից 667-ը՝ ընտրողների 86.5 տոկոսը, ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին

22:11 • 23/09

Արարատի մարզում 55-ամյա տղամարդն ինքնասպան է եղել. shamshyan.com

22:02 • 23/09

«Միլանն» ու «Ատալանտան» չորոշեցին հաղթողին (տեսանյութ)

22:01 • 23/09

ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների զգալի աճ է կանխատեսում 2027-2028 թվականներին

21:56 • 23/09

Ժամը 21:30-ի դրությամբ ՄԻՊ-ը ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 46 ահազանգ, ուսումնասիրել է ավելի քան 1000 հրապարակում

21:21 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65%-ը, ավագանու նախորդ ընտրությունների մասնակցության ցուցանիշը գերազանցվել է շուրջ 3%-ով

21:10 • 23/09

Խորհրդականը հայտնել է, թե ինչին է նվիրված լինելու Թրամփի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

20:59 • 23/09

«Արսենալը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Էվերթոնի» դարպասը, Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ)

20:53 • 23/09

Քվեարկության ընթացքում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ. Մերուժան Հակոբյան

20:52 • 23/09

Ասեղներ պարունակող ելակներն Ավստրալիայից հասել են Նոր Զելանդիայի խանութներ

20:44 • 23/09

ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ

20:41 • 23/09

Նախկինում «գազելներով» տանում էին քվեարկելու իշխանության օգտին, հիմա այդ պրակտիկան չկա, և մասնակցության առումով ավելի բնական ցուցանիշ է լինելու. քաղաքագետ

20:41 • 23/09

Նախընտրական շրջանում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, իսկ երկու ուժ ընդհանրապես գումար չեն ծախսել

20:33 • 23/09

Տարոն Մարգարյանը չի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

20:31 • 23/09

Հոնկոնգում մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Չարլզ Կաոն

20:25 • 23/09

«Շիրակ»-«Արցախ». հանդիպման գոլերն ու վտանգավոր պահերը (տեսանյութ)

20:18 • 23/09

Երեկոյան 20:00-ի դրությամբ Երևան քաղաքի բոլոր ընտրական տեղամասերը փակվեցին, սկսվել է ձայների հաշվարկը

20:04 • 23/09

Պրահայում երբեք կանգ չառնող վերելակ է գործում, որին հարկավոր չէ սպասել (տեսանյութ)

19:44 • 23/09

Շվեյցարական Սանկտ-Գալեն կանտոնի բնակիչները կողմ են քվեարկել փարաջա կրելն արգելելուն

19:40 • 23/09

«Ռոման» անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

19:33 • 23/09

Խոչընդոտել են լրագրողի աշխատանքը, ծրարը առանց դրոշմանիշի գցել են քվեատուփը, քաշքշուկ են սկսել. «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից գրանցված ընտրախախտումները

19:31 • 23/09

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը տեսանյութ է հրապարակել Գեղարդի վանքից

19:23 • 23/09

Ընտրակեղծարարներն այսօր մնացին տանը, հուսամ՝ ընդմիշտ. Արմեն Բաղդասարյան

18:58 • 23/09

«Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

18:51 • 23/09

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ժամը 18-ի դրությամբ ստացվել է 7 հաղորդում. ՔԿ

18:46 • 23/09

18։00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ

18:37 • 23/09

Ժամը 18։00-ի դրությամբ ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ

18:23 • 23/09

Թվանկարչություն, ուռճացված մասնակցություն ընտրություններին չկա. Արմեն Մարտիրոսյան

18:21 • 23/09

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան է բացվել Այդահո նահանգում (լուսանկարներ)

18:20 • 23/09

«Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց «Արցախին» (տեսանյութ)

18:17 • 23/09

Ժամը 17:00-ի դրությամբ  ընտրությանը մասնակցել է 294 534 քաղաքացի՝ ընտրողների 34.72%-ը

18:15 • 23/09

Ժամը 15:00-ի դրությամբ կոպիտ խախտումներ, կուտակումներ, ընտրակաշառքի դեպքեր ու կեղծ դիտորդներ չենք նկատել. Ավետիք Իշխանյան

17:52 • 23/09

Ընտրողներից մեկը ներկայացել է «Դուխով» շապիկով, մյուսը՝ «Դուխով» գլխարկով. 17:30-ի դրությամբ գրանցվել է 69 խախտում, 24 միջադեպ

17:45 • 23/09

ՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել

17:34 • 23/09

Քննություն է տարվում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

17:30 • 23/09

«Աշխարհի ամենաանհաջողակ թեկնածուն» պատրաստվում է 96-րդ անգամ մասնակցել ընտրություններին

17:21 • 23/09

Սովորաբար առաջին հետհեղափոխական ընտրությունները հենց այդպիսին էլ լինում են, ստուգատեսը կդառնան երկրորդ ընտրությունները. Հ. Տեր-Աբրահամյան

17:19 • 23/09

Էրդողանն ասել է՝ որն է Սիրիայի ապագայի համար գլխավոր սպառնալիքը

17:17 • 23/09

Մնացական Բիչախչյանը պարզաբանել և հաստատել է իր ստացած ինֆորմացիան, համաձայն որի՝ ընտրացուցակում մահացած մարդ է ընդգրկված եղել

17:06 • 23/09

«Ես երբեք ինքս իմ մեծ երկրպագուն չեմ եղել». Շեր

17:04 • 23/09

Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ դատախազության միջոցով ստացել է 3 հաղորդում

17:01 • 23/09

Այս պահի դրությամբ «Ժառանգության» վստահված անձանց կողմից գրանցվել է միայն մեկ խախտում. «Ժառանգություն»

16:56 • 23/09

«Սևիլիան» վստահ հաղթանակ տոնեց «Լևանտեի» նկատմամբ (տեսանյութ)

16:54 • 23/09

Սանկտ Պետերբուրգում կինը երեխա է լույս աշխարհ բերել մետրոյում

16:53 • 23/09

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք (լուսանկար)

16:50 • 23/09

ՀՀ ոստիկանությունում ժամը 15-ի դրությամբ ստացվել է 33 ահազանգ

16:49 • 23/09

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 10 հեռախոսազանգ

16:46 • 23/09

6/13 ընտրատեղամասում քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրել էին (տեսանյութ)

16:42 • 23/09

Լրագրող Զարուհի Դիլանյանին չեն թողել ընտրատեղամաս մտնել, քանի որ բեյջ չի ունեցել. ԽԱՊԿ

16:36 • 23/09

Հիմա տարեց ընտրողներից ով կարողանում է՝ գալիս է, ով էլ չէ՝ չի գալիս, դրա համար այս տարի օգնության կարգից ավելի քիչ են օգտվում. 6/46 հանձնաժողովի նախագահ

16:36 • 23/09

Համացանցը կբաժանվի 2 մասի, մեկը կվերահսկի ԱՄՆ-ն, մյուսը՝ Չինաստանը. Google-ի նախկին ղեկավար

16:32 • 23/09

2 անգամ դատապարտված և մի քանի գործով ամբաստանյալ՝ Համո Սահյանի անվան դպրոցի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով

16:28 • 23/09

«Արարատ-Արմենիա»-«Բանանց». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

16:26 • 23/09

Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ապահովել, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չունենանք. Վ. Հարությունյան

16:21 • 23/09

Հիմա բոլորը հասկացել են, որ ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտմանը որևէ բան չի կարող սպառնալ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

16:19 • 23/09

Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու

16:17 • 23/09

Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել. Վ. Կոստանյանը՝ «Իմ քայլի» կողմից ընտրատեղամասեր պիցցա տանելու մասին

16:11 • 23/09

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում ենթադրյալ ընտրախախտումների 123 ահազանգ

16:07 • 23/09

Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

16:05 • 23/09

Հարուցվել է 4 քրեական գործ, բոլորը վերաբերում են ընտրակաշառք տալու դեպքերին. Դատախազություն

16:03 • 23/09

Թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ. ՄԻՊ-ն ամփոփում է արձանագրված դեպքերը՝ ժամը 15:00-ի դրությամբ

15:57 • 23/09

Չինաստանում ավելի քան 4.000 «վտանգավոր» կայք է արգելափակվել

15:57 • 23/09

Շենգավիթում մեր կողմնակցի տանը հերթական խուզարկությունն են արել, ոչինչ չի հայտնաբերվել. Շաքե Իսայան

15:51 • 23/09

Կրետե կղզում համալսարան է հրդեհվել (լուսանկարներ, տեսանյութեր)

15:50 • 23/09

Զլատան Իբրահիմովիչը չի բացառում՝ կարող է վերադառնալ «Մալմյո»

15:48 • 23/09

Հարուցվել է քրեական գործ՝ ԲՀԿ-ի նախընտրական շտաբում Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ. ՔԿ

15:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 15:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

15:42 • 23/09

«Շիրակ»-«Արցախ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

15:24 • 23/09

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. Դատախազություն

15:21 • 23/09

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201 268 քաղաքացի կամ ընտրողների 23.72%-ը

15:17 • 23/09

Լիբանանում առաջին հանդիպումներս տեղի ունեցան, այսպես կոչված, «Բեքաայի հայկական օազիսում»՝ հիմնականում հայաբնակ Այնճարում. Մ. Հայրապետյան

15:17 • 23/09

Բրիտանացի միլիոնատիրոջ դուստրը մահացել է օդանավում կերած սենդվիչի պատճառով

15:15 • 23/09

Նոր Հաճնի կամրջից քաղաքացի է նետվել. դին անճանաչելի է. Shamshyan.com

15:10 • 23/09

Ռուսաստանցի գործարարները ստիպված են իրենց ակտիվները հայրենիք վերադարձնել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով. Bloomberg

15:08 • 23/09

ԲՀԿ-ի վստահված անձի մասնակցությամբ ընտրատեղամասում միջադեպ է եղել. «Անկախ դիտորդ» դաշինքը 13:45-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ

14:58 • 23/09

Երևանում շինարարական վերհանից պոկված երկաթյա դետալն ընկել է բակում կայանած Mercedes S63 մակնիշի ավտոմեքենայի վրա