Սիրիական «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջքի ժամանակ ռուսական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 39 մարդ (թարմացված)

17:49 • 06.03.18

Սիրիական «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջքի ժամանակ կործանվել է ռուսական Ան-26 տրանսպորտային ինքնաթիռը: Զոհվել է 33 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, գրում է meduza.io-ն:


Ավիաաղետի պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը, նշել են պաշտպանական գերատեսչությունում:


Ինքնաթիռը բախվել է գետնին՝ թռիչքուղուց մոտ 500 մետր հեռավորության վրա:

Ան-26 ինքնաթիռը թռչելիս է եղել Հալեպի օդանավակայանից, չվերթն իրականացվել է պարզ եղանակային պայմաններում: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով ավիացիոն շրջանակներում իր աղբյուրը:

«Դա ներքին չվերթ էր: Չվերթն իրականացվել է պարզ եղանակային պայմաններում: Ողջ երթուղու ընթացքում փոքր-ինչ ամպամած եղանակ էր տիրում», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նշենք, որ Ան-26-ը ռազմա-տրանսպորտային ինքնաթիռ է, որը նախատեսված է զինտեխնիկայի և զորքերի տեղափոխման համար: