Հայ իրականությունն ու դեղատոմսով դեղերը բաց թողնելու համաշխարհային փորձը. որտեղ է մոդելն աշխատել, որտեղ՝ ոչ
Կառավարության նախորդ նիստին անսպասելի հայտարարվեց, որ 3 հիմնական խումբ դեղեր միայն դեղատոմսերով վաճառելու մասին առողջապահության նախարարի որոշումը հակաբիոտիկների մասով է ուժի մեջ, իսկ մարտի 1–ից միայն պարտադիր դեղատոմսով վաճառքի ենթակա դեղերի ցանկից շուրջ` 1135 անուն դեղեր հանվում են մինչև հաջորդ փուլերը՝ հուլիսի 1 և հոկտեմբերի 1:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 1-ից Հայաստանում որոշ դեղամիջոցներ՝ (հակաբիոտիկներ, հորմոնալ և կոդեին պարունակող դեղամիջոցները) վաճառվում են դեղատոմսերով՝ համաձայն նոր կարգի: Ըստ այդմ՝ 4500 դեղամիջոցներից 2500-ը բաց էին թողնվելու դեղատոմսերով, իսկ 2000-ը` մնալու էին ազատ վաճառքում:
Նախատեսվում էր, որ այս տարվա հուլիսի 1-ից սահմանափակումները կտարածվեն նաև ներարկումային պրեպարատների վրա:
Դեղերի՝ միայն դեղատոմսով վաճառքը Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներից է: Այն է՝ հակաբիոտիկների օգտագործման խիստ վերահսկողություն, ինչի համար անդամ երկրներից ակնկալվում է հակամիկրոբային ռեզիստենտության տարածման դեմ ազգային ռազմավարությունների և սրանից բխող օրենսդրության ընդունում ու կիրարկում:
Հակաբիոտիկների անվերահսկելի օգտագործման արդյունքում, պարզվում է, երկրագնդի վրա հայտնվել են ծանր վարակիչ հիվանդությունների, օրինակ` տուբերկուլյոզի շտամներ, որոնց վրա բժշկությանը հայտնի որևէ հակաբիոտիկ չի ազդում: Միևնույն ժամանակ, օրինակ` ՌԴ-ում, բակտերիալ ինֆեկցիաներից, հատկապես թոքաբորբերից մահացությունն աճել է շատ պարզ պատճառով՝ չգիտեն ինչով բուժել: Սա արդեն իսկ որակվել է 21-րդ դարի չարիք:
Իրականում մասնագետները, անկախ այն հանգամանքից, թե ինչպես են գնահատում Առողջապահության նախարար Ալթունյանի աշխատանքը, դեղատոմսերով դեղերի բաց թողնման , հատկապես հակաբիոտիկների բաց թողնման հարցում միակարծիք են. դեղը դեղ է, սնունդ չէ, այն պետք է բաց թողնվի դեղատոմսով: Դեղատներում միայն դեղատոմսով նշված անուն դեղորայքի վաճառքը աշխարհում ամենուր է. Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա Ասիա, Ավստրալիա, Ճապոնիա, և այլն: Այս պահանջը պարտադիր է եղել նաև Խորհրդային միությունում, որտեղ դեղերի 70 տոկոսը նշանակվում և դուրս էր գրվում դեղատոմսով:
Ինչպես նշեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, դեղատոմսով նշանակումը նաև դեղի չափաբաժին է, նաև` դեղորայքի ընդունման ձև՝ ներարկման, հաբի, թե, օրինակ, քսուկի ձևով:
Հայ իրականության համար այս անսովոր նորարարության համատեքստում հետաքրքիր է դիտարկել հարևան Վրաստանի, Եվրոպայի, Ռուսաստանի, ինչպես նաև ԱՄՆ փորձը. ի՞նչ ճանապարհ են նրանք անցել, ի՞նչ դժվարություններ ունեցել և ի՞նչ ստացել:
Ռուսաստան. ուզում էին լավ լինի, ստացվեց ինչպես միշտ
Ռուսաստանում ինչ-ինչ դեղորայքի, այդ թվում՝ հակաբիոտիկների վաճառքի համար դեղատոմսերի առկայությունը համեմատաբար նոր երևույթ է՝ օրենսդրական մակարդակով սահմանափակումները մտցված են 2016-ի սկզբներից, նույնպես՝ թելադրված ԱՀԿ-ի կողմից:
70 տոկոսը բաց է թողնվում միայն դեղատոմսով, 30–ը` առանց դեղատոմսի: Ինչպես վկայում են ռուսաստանյան լրատվամիջոցները, այս նորամուծություններից հետո ռուսաստանցիները ավելի ու ավելի հաճախ են սկսել բախվել այն իրականության հետ, որը ՌԴ-ում շատ հայտնի ասացվածքով է բնութագրվում. «Ուզում էին լավ լինի, ստացվեց՝ ինչպես միշտ»:
Ի մասնավորի, այստեղ ևս դեղորայքի հասանելիության հետ կապված խնդիրներ են առաջացել, շատ դեպքերում, դեղատներում հրաժարվում են վաճառել դեղորայք, ինչպես դեղատոմսի բացակայության, այնպես էլ սխալ է ձևակերպված դեղատոմսի առկայության պայմաններում: Ինչպես պարզաբանել էր Մոսկվայի առողջապահության և մենեջմենթի գործակալության դեկավար Դավիթ Մելիք–Հուսեյնովը՝ ՌԴ բնակչության միայն 5 տոկոսն է դեղատներ գնում ճիշտ լրացված դեղատոմսերով:
Ռուսաստանցիները ռուսաստանյան ցուրտ աշնանն ու ձմռան մրսածության դեմ օգտագործվող որոշ, անգամ հասարակ պրեպարատների ձեռքբերման առումով խնդիրներ են ունեցել: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հասարակ պրեպարատներ ՌԴ դեղատներից մեկում հնարավոր է եղել ձեռք բերել, մյուսներում՝ ոչ:
Մամուլը վկայում է, որ Ռուսաստանում նույն իրավիճակն է՝ հանգստացնող դեղամիջոցների վաճառքի հետ կապված:
ՌԴ-ում, պայմանավորված ազգային առանձնահատկություններով, որոշ տեխնիկան բնույթի սահմանափակումներ կան սպիրտ պարունակող սրվակների ու տարաների չափերում: Դրանք ազատ վաճառվում են՝պայմանով, որ ծավալը 25 միլիլիտրից չանցնի:
Ինչ վերաբերում է առանց դեղատոմսի դեղամիջոցների վաճառքի համար Ռուսաստանում նախատեսված վարչական պատասխանատվությանը, ապա դրանք խոշոր տուգանքներն են և դեղատան գործունեության մինչև 90 օրով դադարեցում:
Վրաստան. խնդիրներ`բժիշկների բացակայությունից, մինչև քրեական գործեր ու նորմալ չգործող օրենք
Հարևան Վրաստանում այս ճանապարհով գնացել են շատ ավելի վաղուց`2014-ի սեպտեմբերի 1-ից: Վրաստանում այն ժամանակ առանձնացված էր 3.306 անուն այսպես կոչված՝ երրորդ կարգի դեղորայք, որի վաճառքի համար դեղատան աշխատակիցը դեղատոմս չի պահանջի:
Վրաստանում, ինչպես և Հայաստանում սահմանափակումները, հիմնականում, տարածվում էին հակաբիոտիկների, սեդատիվ, հակադեպրեսանտ, կորտիկոստերոիդներ պարունակող, հակաուռուցքային. սրտային պրեպարատների, բոլոր ներարկման ենթակա դեղամիջոցների ու լուծույթների, հակաշաքարախտային դեղամիջոցների ու իմոնոմոդուլյատորների վրա:
Սակայն Վրաստանում ևս նույնանման խնդիրներ ծագեցին, (ի մասնավորի, գյուղական համայնքներում դեղատոմս գրող բժիշկների բացակայություն),ինչի համար առաջարկվեց ավելացնել առանց դեղատոմսերի բաց թողնվող դեղերի ցանկը։
Միաժամանակ, Վրաստանի կառավարության ներկայացուցիչները քննարկումներ էին կազմակերպում դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետո, որոնք գտնում էին, որ մեծ պահանջարկ ունեցող և կողմնակի ազդեցություն չունեցող կարելի է վաճառել առանց դեղատոմսերի:
Ինչ-որ մի շրջան որոշվեց, որ բոլոր դեղատներին պետք է ամրակցվի մեկական բժիշկ, սակայն շատ շուտով հասկացան, որ սա ևս ֆորմալ պահանջ է՝ մի շարք նեղ մասնագիտական որակավորում պահանջող հիվանդությունների առկայության դեպքում:
Զուգահեռ, մի շարք քրեական գործեր հարուցվեցին դեղատների՝ մեծ չափաբաժիններով և առանց դեղատոմսի դեղերի վաճառքի փաստի առթիվ:
Ինչպես 2017-ին իրականացված լրագրողական հետաքննության արդյունքում (մի քանի լրագրողներ, համաձայնեցված դեղատներից գնել էին դեղատոմս պահանջող դեղորայք) պարզվել էր, այս կարգը, հիմնականում, չի գործում, սակայն օրենքը հետ չի կանչվել:
Եվրոպա. Գերմանիայում դեղատոմս ստանալը խրախուսվում է տնտեսապես
Գերմանիայում բժշկին այցելելով դեղատոմս գնելը խրախուսվում է ոչ թե վարչական սահմանափակող ակտերով, այլ տնտեսապես.մասնավորապես, եթե հիվանդը գնում է բժշկի մոտ և ստանում դեղատոմս անգամ այն դեղերի համար, որոնց համար դեղատոմս չի պահանջվում, նրան տրվում է դեղորայքի արժեքից 10 տոկոսանոց զեղչ:
Եվրոպայում դեղատնային բիզնեսը բավական խիստ կարգավորումներ ունի: Մեկ դեղատնային տնտեսվարող նույն քաղաքում մինչև 4 մասնաճյուղ ունենալու իրավունք ունի, ինչի արդյունքում հսկա Գերմանիայում ընդամենը 22 000 դեղատուն կա: Իսկ ամենակարևորը՝ դեղատանը կարող են աշխատել միայն դեղաբուժական կրթություն ունեցող դեղագործներ:
Գերմանիայում ևս միայն դեղատոմսերով, են վաճառվում հակաբիոտիկները և այն դեղերը, որոնք նախատեսված են տարբեր միջին և ծանր հիվանդությունների բուժման համար:
Փոխարենը, թեթև հարբուխի, հազի բուժման համար նախատեսվող դեղերը ազատ վաճառքում են: Այդ թվում նաև՝ զանազան վիտամիններ ու սպիրտային հենքով հավելումներ:
Մնացած այլ դեպքերում անհրաժեշտ է այցելել բժշկի և դեղատոմս ստանալ: Ըստ որում` մինչև 18 տարեկան անձանց ու երեխաների համար դեղատոմսերի դուրս գրումն անվճար է:
ԱՄՆ . 90 տոկոս դեղատոմսով վաճառք, 10 առանց հարաբերակցություն
Ամենախիստ կարգավորումներն այս առումով՝ ԱՄՆ-ում են: Այստեղ առանց դեղատոմսի ինչպես տեղեկացնում է կարելի է գնել թերևս, միայն ասպիրին, որոշ թեթև ցավազրկողներ, (հիմնականում՝ գլխացավի )այրվածքների դեմ կրեմներ ու գելեր և պահպանակ: Իսկ թվային արտահայտությամբ պատկերը հետևյալն է. ամերիկյան դեղատներում վաճառվող դեղատների 10 տոկոսը կարելի է գնել առանց դեղատոմսի, 90 տոկոսը՝ միայն բժշկին այցելելով դեղատոմսի առկայության դեպքում:
ԱՄՆ-ում բժշկական կազմակերպությունների և դեղատների միջև տարիներ ի վեր հաստատված սերտ կապեր ու համագործակցություն կա, և այնտեղ գրեթե բացառված են դեպքերը, որոնք արձանագրվել են Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում: Այնտեղ այնպիսի մեխանիզմ է ներդրված, որ բժշկին այցելելուց անմիջապես հետո դեղատոմսը էլեկտրոնային հասցեով ուղարկվում է հիվանդի տան մոտակա դեղատուն: Սա հարմար է նաև նրանով, որ դեղատները բացում են հիվանդի հաշվառման թերթիկ: Երբ հիվանդի մոտ առկա դեղորայքի պաշարները վերջանալու վրա են, ապա բուժող բժիշկը այդ մասին գրավոր տեղեկացնում է դեղատանը: Եթե ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ բժշկին այցելությունը, ապա կարելի է դիմել նաև դեղատանն աշխատող դեղագետին։
Ի՞նչ ճանապարհով պետք է գնա Հայաստանը
Tert.am -ի հետ զրույցում կարգավորումը 2 ձեռքով պաշտպանող առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը նշեց, որ Հայաստանում ցանկացել են լավ բան անել, բայց, ինչպես միշտ, սկսել են վերջից ու չեն իրականացրել քայլեր, որոնք կերաշխավորեին, որ նոր կարգը կաշխատի: Այն է՝ իրազեկումը և առաջնային բուժօգնության՝ պոլիկլինիկաների ու ընտանեկան բժիշկների ինստիտուտի ներդրումը: Այս օղակն է, որին պատկանում է քաղաքացուն զննելու և դեղ, բուժում նշանակելու գործառույթը:
«Բայց այդ համակարգն իր զարգացման նորմալ աստիճանի վրա չի գտնվում: Եվ նշեմ, որ այդ պրոցեսում ունենք 3 խաղացող-մասնակից՝ քաղաքացի, բժշկական ծառայություներ մատուցող և դեղատնային համակարգ: Այս երեքի ներդաշնակ գործունեության համար անհրաժեշտ էր երկար նախապատրաստական աշխատանք։ 2016 թվականից հետո, երբ օրենքը ընդունվեց, ժամանակ ունենին, բայց, դժբախտաբար, ոչինչ չարվեց։ Այդ երեք օղակները դրան պատրաստ չէին, և նրանց չբացատրվեց, արդյունքում՝ ինչ ասես ասվեց, ընդհուպ մինչև դավադրությունների տեսություն: Այն դեպքը, որ սա ամբողջ աշխարհում կիրառվում է. մարդուն դեղը պետք է դուրս գրվի, այլ ոչ թե գնա դեղ առնի: Բայց մեր ժողովուրդն ասում է՝ ժամանակ ունե՞մ, գնամ դեղատոմս վերցնեմ: Դեղատոմս չես գնում վերցնելու, է, գնում ես, որ քեզ դեղ նշանակեն, եթե դա քեզ անհրաժեշտ է: Նորից եմ կրկնում՝ այստեղ ոչ մի նախապատրաստական աշխատանք չի արվել, և հանրությունը այս 25 տարիների «բազառ» իրավիճակին սովոր է: Մի խոսքով, էլի առանց իրազեկման վերջից են սկսել, նախ պետք է իրազեկում անեին, առաջնային բուժօգնության համակարգը նախապատրաստեին, հետո ներդնեին»,–մեկնաբանեց նախկին նախարարը:
Ինչ պետք է արվի այս պայմաններում: Ըստ Արարատ Մկրտչյանի՝ այս հարցը վերջնական լուծում-կարգավորում չի ունենա, քանի դեռ չկա պարտադիր բժշկություն: Հետևաբար, ըստ նրա, ո՛չ ամերիկյան, ո՛չ եվրոպական ճանապարհով Հայաստանը չի կարող գնալ, քանի որ դա պահանջում է հսկայական ֆինանսական միջոցներ, պարտադիր բժշկական ապահովագրության առկայություն, որը Արևմուտքում արդեն 100 տարվա պատմություն ունի:
Հետևաբար, առայժմ, ինչպես Արարատ Մկրտչյանը ձևակերպեց, երկրի քաղաքացիների ու առողջապահության համակարգի դժգոհության ներքո աստիճանական պետք է շտկեն իրավիճակը: Այն է՝ առաջնային բուժօգնության համակարգի որակական փոփոխությունների ապահովում և իրազեկում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Ժամանց 23:41 • 27/03 «Ինկած բերդի իշխանուհին»՝ մի քանի մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակը տրվեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին՝«Տունը սահմանին» ներկայացման համար, բեմադրությունը՝ Արտուշ Միքայելյանի:
-
Իրադարձային 14:15 • 27/03 Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա, մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։
-
Մամուլի տեսություն 08:17 • 27/03 Զիջելու են արդյոք տարածքներ Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է սահմանազատման հարցը. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ մասնավորապես որ հատվածներում պետք է սահմանազատում արվի, արդյոք այն ներառում է նաեւ Ջիլիզա գյուղը, որ խոսվում է, թե հանձնվելու է:
-
Մամուլի տեսություն 09:29 • 27/03 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» Պարզվում է` Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիեւն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռեւանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին։
-
Տնտեսություն 12:17 • 27/03 Նոր ավտոմատ համակարգով 23,681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։
-
Քաղաքականություն 18:39 • 27/03 Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Գիտություն/տեխնիկա 16:02 • 27/03 Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամենամեծ օձին (լուսանկարներ, տեսանյութ) 15 հոգուց բաղկացած միջազգային կենսաբանների թիմը Հյուսիսային կանաչ անակոնդային հայտնաբերել էր փետրվարին և համոզված էր, որ սա նոր տեսակ է, քանի որ դրա ԴՆԹ-ն 5,5 տոկոսով տարբերվում էր մյուս անակոնդաների ԴՆԹ-ից:
-
Քաղաքականություն 10:17 • 27/03 Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովը «ակնհայտորեն միակողմանի և կանխակալ» է որակել ԵՄն և ԱՄՆն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» չակերտները՝ Tertam գործողության համար այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆն՝ մեկնաբանելով ապրիլի 5ին Բրյուսելում վարչ
-
Քաղաքականություն 15:08 • 27/03 Ես չէի կարող շնորհակալություն չհայտնել Տիխանովսկայային, որը դահլիճում պաշտպանում էր Հայաստանի շահերը. Ալեն Սիմոնյան Պետք է ասեմ, որ նույնիսկ պահ եղավ, որ երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Իրադարձային
-
21:51 • 28.03.24 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)