2017թ. չբացահայտված հանցագործություններում գերակշռում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և գողության դեպքերը, սպանության դեպքերը բացահայտված են. Երևանի դատախազ
Երևան քաղաքում 2017 թվականին հանցագործության դեպքերն ավելացել են հատկապես ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների աճի հաշվին: Դրան նպաստել են մի քանի օբյեկտիվ գործոններ։ Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասել է Երևանի դատախազ Րաֆֆի Ասլանյանը։
- Պարո՛ն Ասլանյան, 2017 թվականը ամփոփելիս ներկայացվել է վիճակագրություն, համաձայն որի՝ 2017թ. ընթացքում մայրաքաղաքում հանցագործության դեպքերն աճել են 10.5%-ով: Զուգահեռ ավելացել է նաև բացահայտման մակարդակը: Ի՞նչը կարող է հանցագործությունների աճի պատճառ դառնալ, և ի՞նչ է արվել, որ բացահայտման մակարդակը բարձրացել է:
- Երևան քաղաքում 2017 թվականին հանցագործության դեպքերն ավելացել են հատկապես ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների աճի հաշվին: Դրան նպաստել են մի քանի օբյեկտիվ գործոններ։ Մասնավորապես, 2016 թվականի ընթացքում արձանագրված՝ քրեաիրավական հետևանքներ առաջացնող մարմնական վնասվածքներով զուգորդված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները տուժողի բողոքի բացակայության պայմաններում որպես հանցագործություն չեն հաշվառվել: Խնդիրն այն էր, որ նյութերի նախապատրաստման խիստ սահմանափակ՝ 10-օրյա ժամկետը որպես կանոն, չէր բավարարում մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու համար նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները ստանալու համար, ինչը հանդիսանում է հետագա վարույթը բացառող հանգամանք:
Հիմնվելով այս հանգամանքի վրա՝ որոշում է կայացվել արդարացնող՝ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ 2017 թվականին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարվեց, որի արդյունքում սահմանվեց, որ նշված ժամկետը կարող է երկարացվել մինչև 20 օրով: Սա դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալու հնարավորություն է ստեղծել, հետևաբար հաշվի առնելով վնասվածքի ծանրության աստիճանը՝ տուժողի բողոքի բացակայության բոլոր դեպքերում որոշում է կայացվում ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ նշված դեպքերը հաշվառվում են հանցավորության ծավալում: Դա իր արտացոլումն է ստանում վիճակագրական հաշվետվություններում։
- Նշված օրենսդրական կարգավորման արդյունքում քրեաիրավական հետևանքներ առաջացնող մարմնական վնասվածքներով ավարտված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն կա՞:
- Այո, 2016թ. համեմատ այդ դեպքերն աճել են 218 դեպքով։ Բացի այդ, 2017 թվականին ՀՀ դատախազության կոլեգիայի համապատասխան որոշմամբ հստակեցվել են պրակտիկայում հակասական մեկնաբանությունների առիթ տվող՝ գողությունների որակման մի շարք չափանիշներ: Արդյունքում, օրինակ, 2016 թվականին տուժողի բողոքի բացակայությունը դիտվել է որպես քրեական գործի հարուցումը մերժելու հիմք նույնիսկ այն պարագայում, երբ հանցանքը կատարած անձը հայտնի չի եղել։ Իսկ հանցագործությունների հաշվառման ներկայիս մեխանիզմները հնարավորություն չեն տալիս անհայտ անձի կողմից կատարված հասարակ գողության դեպքերը ներառել վիճակագրական հաշվետվություններում, եթե տուժողի բողոքի բացակայության պայմաններում քրեական գործի հարուցումը մերժվել է։ Հետևաբար` նշված հանգամանքը նույնպես նպաստել է 2016 թվականի համեմատությամբ գողության դեպքերի «աճին», որը 2017 թվականին կազմել է 192 կամ 5.6 տոկոս։
Պետք է նշեմ, որ մայրաքաղաքում հանցագործությունների ոչ զգալի իրական աճը պայմանավորված է դրանց վերաբերյալ հաղորդումների ընդունման և գրանցման մասին օրենսդրության պահանջների կատարման աշխատանքների բարելավմամբ, ինչպես նաև այդ ոլորտում պատշաճ դատախազական հսկողության ապահովմամբ։
- Պարո՛ն Ասլանյան, 2017-ին մայրաքաղաքում հանրային հնչեղություն ստացած սպանության դեպքեր արձանագրվեցին, օրինակ՝ Թուֆենկյան կենտրոնի մոտ տեղի ունեցած սպանությունը: Տարբեր կարծիքներ հնչեցին, որ կարող էր այդ սպանությունը տեղի չունենալ, եթե նախկինում բացահայտվեին այդ սպանության հետ կապված բոլոր հանգամանքները։ Բացի այդ, խոսվեց վենդետայի տարրի առկայության մասին: Այս առումով դատախազությունն ի՞նչ է արել, բացառելու կամ հիմնավորելու համար, որ վենդետայի տարր կա կամ չկա:
- Ձեր կողմից նշված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ստորաբաժանումներում, հետևաբար օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Ուստի Երևան քաղաքի դատախազությունն այդ գործով իր լիազորություններն իրականացնելու առիթ չի ունեցել և նախաքննության արդյունքների, այդ թվում՝ ձեռք բերված փաստական տվյալների վերաբերյալ եզրահանգումներ կատարելը տեղին չեմ համարում։ Սակայն հաշվի առնելով ՀՀ դատախազությունում ընդունված աշխատանքի միասնական մոտեցումները՝ առավել քան վստահ եմ, որ նշված քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից վերհանվել են հանցագործության կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները, որոնք արժանացել են պատշաճ դատախազական արձագանքի: Վրեժի շարժառիթով կատարված կամ Ձեր ձևակերպմամբ՝ վենդետայի արդյունք հանդիսացող սպանությունները միշտ էլ առանձնացել են իրենց հանրային բարձր վտանգավորությամբ, և դատախազության կողմից մշտապես կարևորվել է դրանց նախականխման աշխատանքներում իրավասու մարմինների գործունեության արդյունավետությունը ստուգելու, իսկ առանձին դեպքերում դրա ապահովման նպատակով նաև դատախազական ներգործության խիստ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։
- Պարո՛ն Ասլանյան, որպես Երևան քաղաքի դատախազ՝ ի՞նչ իրավական հարաբերությունների մեջ եք այլ իրավապահ մարմինների հետ, նրանց գործունեության հետ կապված ի՞նչ միջնորդություններ են ներկայացվել Ձեր կողմից, քանի՞սն ու որ մարմնին ուղղված և ի՞նչ վերահսկողություն է իրականացնում դատախազությունը:
- Որպես Երևան քաղաքի դատախազ՝ այլ իրավապահ մարմինների հետ գտնվում եմ բացառապես քրեադատավարական փոխհարաբերություններում: Դատախազության հսկողության ներքո նախաքննություն և հետաքննություն իրականացնող մարմինների առանձին աշխատակիցների տարաբնույթ խախտումների ու թերացումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարներին իմ կողմից ներկայացվել են 60-ից ավելի դատախազական ակտեր, որոնց քննարկման արդյունքներով տրվել են կոնկրետ լուծումներ: 11 պաշտոնատար անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։
- 2017թ. ընթացքում Երևանում արձանագրվել է սպանության 14 դեպք, կա՞ն չբացահայտված դեպքեր և որոնք են դրանք:
- 2017 թվականին Երևան քաղաքում արձանագրված սպանության դեպքերից որպես չբացահայտված են հաշվառվել 2-ը: Սակայն 2018 թվականին նշված դեպքերը բացահայտվել են, այսինքն՝ նախորդ տարում կատարված սպանության բոլոր դեպքերը ներկայումս բացահայտված են։ Մասնավորապես, Հայկ Վելիխանի Կարապետյանի անհայտ կորելու դեպքի առթիվ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նաև արտասահմանյան փորձագետների ներգրավմամբ նշանակված և 2018 թվականին ստացված դատագենետիկական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ Արարատի մարզում՝ ջրանցքում, հայտնաբերված անճանաչելի և առերևույթ բռնության հետքերի բացակայությամբ դիակը հանդիսանում է որոնվող անձը։ Բացի դրանից, 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի Սաֆարյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող շուկայում Լևոն Ասատրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանքը կատարելու կասկածանքով 2018 թվականի հունվարի 17-ին բերման է ենթարկվել մեկ անձ։ Դատախազական պատշաճ հսկողության տիրույթում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել, ով ընդունել է մեղքը և տվել խոստովանական ցուցմունքներ։
- Առհասարակ 2017-ին Երևանում գրանցված ի՞նչ հանցագործություններ կան, որոնք չեն բացահայտվել:
2017 թվականին մայրաքաղաքում գրանցված՝ չբացահայտված հանցագործությունների ծավալում գերակշիռ տեղ ունեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության և գողության դեպքերը: Ընդ որում՝ հատկապես մտահոգիչ է բնակարանային գողությունների բացահայտման խիստ ցածր՝ 23.4 տոկոս ցուցանիշը, որը թեև 2016 թվականի համեմատությամբ աննշան բարելավվել է, սակայն չի կարող գոհացուցիչ համարվել։ Ուստի իմ կողմից միջնորդագիր է ներկայացվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների գործունեության թերությունների վերաբերյալ, որով արձանագրվել է հատկապես բնակարանային գողությունների դեմ ոչ արդյունավետ պայքարը։ Կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ օբյեկտիվ մի շարք պատճառներից զատ, հանցագործությունների բացահայտման աշխատանքների վրա շարունակում են բացասական ազդեցություն ունենալ նաև այնպիսի սուբյեկտիվ պատճառներ, ինչպիսիք են քննիչի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող աշխատակիցների համագործակցության ոչ բավարար մակարդակը, կոնկրետ քրեական գործերով քննչական և օպերատիվ-հետախուզական աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպումը, ինչին նույնպես Երևան քաղաքի դատախազությունը տարվա ընթացքում կոնկրետ քրեական գործերով պարբերաբար անդրադարձել է։
- 2017թ. Երևան քաղաքում կոռուպցիոն հանցագործությունների զանգվածում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 54 դեպք: Սովորաբար հասարակության մեջ ձևավորված կարծիք կա, որ իրավապահները զբաղվում են մանր կոռուպցիոն դեպքերով՝ այդպիսով ստվերում թողնելով խոշոր կոռուպցիոն դեպքերը: Խոշոր, համակարգային կոռուպցիայի ի՞նչ դեպքեր են արձանագրվել, քանի՞ պաշտոնյայի է մեղադրանք առաջադրվել:
- Գոնե վերջին 4-5 տարիների ընթացքում Ձեր կողմից նկարագրված կասկածը պետք է փարատված լիներ: Վստահ չեմ, որ այդ պնդումներն ունեն օբյեկտիվ հիմքեր։ 2017 թվականին մայրաքաղաքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց բացի արձանագրվել են նաև կաշառք տալու, ստանալու և միջնորդության 99 դեպքեր, որոնց շարքում կան նաև համակարգային կոռուպցիայի տարրեր պարունակող դեպքեր։ Ընդ որում, 2016 թվականի համեմատությամբ դեպքերն աճել են 175 տոկոսով: Սա վկայում է իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին, իսկ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը դարձյալ իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից։
Երևան քաղաքի դատախազության հսկողության և վերահսկողության ներքո նույնպես քննվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված և պետական հատուկ ծառայության մեջ չընդգրկված պաշտոնատար անձանց առնչվող 30-ից ավելի քրեական գործեր, որոնց մի մասն արդեն իսկ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Որպես օրինակ՝ նշեմ «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործը, որի նախաքննության շրջանակներում բացահայտվել են նաև նույն մանկատան այլ աշխատակիցների, այդ թվում՝ հաշվապահի մեղսակցության վերաբերյալ դրվագներ։ Քրեական գործը 4 անձանց վերաբերյալ մեղադրանքով ուղարկվել է դատարան։
- Պարո՛ն Ասլանյան, մամուլում հրապարակումներ են լինում քուրդ զինյալների՝ Հայաստան ներթափանցելու, տարբեր խմբավորումների առկայության մասին: Իրականում ի՞նչ է կատարվում, հրապարակում կա, որ Երևանում ուսանողներ են հարցաքննվում: Կպարզաբանե՞ք:
- Երևան քաղաքի դատախազության գործառույթների իրականացման շրջանակներում քուրդ զինյալների ներթափանցման, այդպիսի տարբեր խմբավորումների առկայության մասին տվյալներ ձեռք չեն բերվել: Միաժամանակ, դատախազական հսկողության ներքո քննվող քրեական գործերով այդպիսի հանգամանքների շուրջ ուսանողներ չեն հարցաքննվել: Այս իմաստով մամուլում առկա նմանատիպ հրապարակումները պարզաբանելու լիազորությամբ օժտված չեմ։
- Երևանի դատախազությունում անցած տարվա ընթացքում կատարվե՞լ են կադրային փոփոխություններ:
- Երևան քաղաքի դատախազությունում 2017 թվականին ընդամենը կադրային 4 փոփոխություն է կատարվել. նախկին աշխատակիցների առաջխաղացման արդյունքում նշանակվել են նոր դատախազներ: Սակայն պետք է նշեմ, որ աշխատանքի չափանիշները դրանից չեն փոխվել: Շարունակել ենք ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել դատախազական գործունեությանը վերաբերելի օրենսդրության պահանջների անշեղ իրականացումը։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Կկարողանանք չէ՞ այնպես անեք, որ մետրոյում սպասելու ժամանակը ցույց տա հետհաշվարկով. Ավինյան
Քաղաքի տեսքը պետք է բացվի. գովազդի նոր չափորոշիչը Երևանի տեսողական աղմուկը վերացնելու համար է. Ավինյան
Իրանում կասկածում են, որ Բաքվի օկուպացրած Կովսականում իսրայելական հետախուզությունն է աշխատում․ Վարդան Ոսկանյան
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 13:15 • 08.04.24 Կկարողանանք չէ՞ այնպես անեք, որ մետրոյում սպասելու ժամանակը ցույց տա հետհաշվարկով. Ավինյան
- 11:18 • 08.04.24 Քաղաքի տեսքը պետք է բացվի. գովազդի նոր չափորոշիչը Երևանի տեսողական աղմուկը վերացնելու համար է. Ավինյան
- 20:43 • 05.04.24 Իրանում կասկածում են, որ Բաքվի օկուպացրած Կովսականում իսրայելական հետախուզությունն է աշխատում․ Վարդան Ոսկանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Քաղաքականություն 17:01 • 17/04 Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
-
Իրադարձային 14:58 • 17/04 Փաշինյանն ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Սուրեն Պետրոսյան Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Իրադարձային 13:10 • 17/04 Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարի բնակիչների հետ ավարտվել է (լուսանկար) Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հ
-
Քաղաքականություն 15:20 • 17/04 Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հիմք ընդունելով 2020 թվական
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Սպորտ 09:05 • 17/04 ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին, Դորտմունդի «Բորուսիա»-ն՝ Մադրիդի «Ատլետիկո»-ին և դուրս եկան կիսաեզրափակիչ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի մյուս խաղերը կկայանան ապրիլի 17-ին: «Մանչեսթեր Սիթի»-ն կընդունի «Ռեալ»-ին (առաջին խաղ` 3:3), իսկ «Բավարիա»-ն կմրցի «Արսենալ»-ի հետ (առաջին խաղ` 2:2):
-
Մամուլի տեսություն 08:23 • 17/04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ ինչու են պատգամավորներն այցելել Սյունիք․ «Հրապարակ» Պատերազմից հետո նրանք Սյունիքից խուսափում են` նկատի ունենալով Փաշինյանին ուղղված սյունյաց ողջույնների պատմությունը: Միայն մարզային պատգամավորները երբեմն լուսանկարներ են հրապարակում իրենց ընտրողների հետ հանդիպումներից:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Քաղաքականություն 17:01 • 17/04 Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
-
Իրադարձային 14:58 • 17/04 Փաշինյանն ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Սուրեն Պետրոսյան Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Իրադարձային 13:10 • 17/04 Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարի բնակիչների հետ ավարտվել է (լուսանկար) Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հ
-
Քաղաքականություն 15:20 • 17/04 Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հիմք ընդունելով 2020 թվական
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Սպորտ 09:05 • 17/04 ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին, Դորտմունդի «Բորուսիա»-ն՝ Մադրիդի «Ատլետիկո»-ին և դուրս եկան կիսաեզրափակիչ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի մյուս խաղերը կկայանան ապրիլի 17-ին: «Մանչեսթեր Սիթի»-ն կընդունի «Ռեալ»-ին (առաջին խաղ` 3:3), իսկ «Բավարիա»-ն կմրցի «Արսենալ»-ի հետ (առաջին խաղ` 2:2):
-
Մամուլի տեսություն 08:23 • 17/04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ ինչու են պատգամավորներն այցելել Սյունիք․ «Հրապարակ» Պատերազմից հետո նրանք Սյունիքից խուսափում են` նկատի ունենալով Փաշինյանին ուղղված սյունյաց ողջույնների պատմությունը: Միայն մարզային պատգամավորները երբեմն լուսանկարներ են հրապարակում իրենց ընտրողների հետ հանդիպումներից:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 11:06 • 11/04 Արմավիրի մարզում ավազի մեջ հայտնաբերվել է «Porsche Cayenne»-ը, որով երեկ հափշտակել էին 36 կգ ոսկի, 293 մլն ռուբլի Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 10-ին, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ժամը 07:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են:
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 11:26 • 12/04 ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ է հարուցել ՀՀ զինծառայողների վերաբերյալ. նրանք փորձել են հատել սահմանը և հովվին ու ոչխարներին հետ բերել Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
-
Իրադարձային 18:11 • 12/04 Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի, հիմնական ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեն է․ Մատենադարանի շենքը չի վաճառվելու. ԿԳՄՍՆ Հայոցյանի խոսքով՝ Հայաստանում առնվազն ժամանակակից կրթությունն ու գիտությունը միշտ էլ զարգացել են «Ակադեմիական քաղաքի» կամ կլաստերային տրամաբանությամբ: Ի սկզբանե բոլոր բուհերը հիմնականում եղել են օղակաձև այգու շրջակայքում:
Քաղաքականություն
-
23:15 • 17.04.24 Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
-
22:47 • 17.04.24 Տոյվո Կլաարը կարող է դառնալ Ուզբեկստանում Եվրոպայի դեսպան
Իրավունք
-
18:05 • 17.04.24 Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
Սպորտ
-
18:38 • 17.04.24 Ամենահուսալի պաշտպանություն ունեցող թիմերը թոփ լիգաներում
Մամուլի տեսություն
-
08:51 • 17.04.24 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․ «Հրապարակ»
-
08:38 • 17.04.24 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն. «Հրապարակ»
Իրադարձային
-
22:32 • 17.04.24 Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյութ)
-
21:49 • 17.04.24 Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը, օգնության են հասել փրկարարները
-
20:53 • 17.04.24 Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է