ՏՄՊՊՀ-ի ինքնավարությունը պետք է ապահովվի գործողություններով, ոչ թե ձևավորման սկզբունքով. տնտեսագետ
ՀՊՏՀ Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մկրտչյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնում է ՏՄՊՊՀ նոր լիազորություններին, մի շարք ապրանքների գների թանկացումներին, ներմուծման ու արտահանման խնդիրներին՝ մրցակցային տեսանկյունից:
- ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում են մի շարք փոփոխություններ: Դրանցից առաջինով ՏՄՊՊՀ հանձնաժողովը կոչվելու է «ինքնավար մարմին»: Անունով միայն, դեկլարատիվ կարելի՞ է ապահովել ինքնավարություն, անկախություն:
-Ուզում եմ հիշեցնել, որ ՏՄՊՊՀ –ն , լինելով իշխանության կողմից ձևավորված մարմին, (այդ մարմնի անդամները նշանակվելու են ԱԺ կողմից՝ ձայների մեծամասնությամբ, իսկ թեկնածուներին ներկայացնելու է ՀՀ վարչապետը) արդեն ինքնավար չի: ՏՄՊՊՀ-ն պետք է անկախ լինի իր գործողությունների մեջ: Տեսեք. վարչապետն իրեն առաջադրած մեծամասնությանն առաջարկելու է թեկնածուներ և իրեն առաջադրած մեծամասնության կողմից ընտրվելու են իր թեկնածուները: ԱԺ-ի կողմից էլ առաջադրվելու և ընտրվելու են գրեթե նույն կոնֆիգուրացիայի մարդիկ: Այս առումով, նորից եմ կրկնում, ինքը բացարձակ անկախ չի կարող լինել:
Հետևաբար, այդ «ինքնավար» անվանումը զուտ դեկլարատիվ բնույթ ունի: Ինքնավարությունը պետք է ապահովվի գործողություններով, ոչ թե ձևավորմամբ: Ձևավորման տրամաբանությամբ աշխարհում այդպիսի երկիր չկա, որտեղ ՏՄՊՊՀ-ն բացարձակ անկախ, ինքնավար ու ինքնուրույն մարմին լինի: Բոլոր երկրներում, քանի որ հանդիսանում է իշխանություն կրող և իշխանություն գործադրող մարմին, այն ինքնուրույն չէ բառիս բառարանային իմաստով: Այլ բան է, որ այդ երկրներում մրցակցային մարմինը՝ լինի հանձնաժողով, թե կոմիտե, տարբեր երկրներում տարբեր է, այդ մարմինը կարողանում է գործադրել օրենքով իրեն վերապահված ամբողջ ինքնավարությունը: Եվ իրեն դրանում իրեն ձևավորած իշխանությունը չի խանգարում:
-Իսկ այլ երկրներում ի՞նչ մոդելներ կան, որոնք թույլ են տալիս առավելագույն անկախություն ձևավորել:
-Ես, օրինակ, ավելի կողմնակիցն եմ, որ մեզ մոտ մրցակցային մարմնի տրամաբանությունը փոխվի: Տեսեք՝ մեր հանձնաժողովը կոչվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, և աշխարհը ճանաչում է այդ մրցակցությունն ապահովելու 2 ճանապարհ: Ճանապարհ առաջին. երբ թողնում է, որ ձևավորվեն մենաշնորհներ, շուկայական իրավիճակից ելնելով ձևավորվում են մենաշնորհներ, հետո, երբ դրանք թույլ են տալիս հակամրցակցային գործողություններ, նրանց պատժում են: Եվ ճանապարհ երկրորդ. երբ օրենքն ուղղակի արգելում է մենաշնորհների ձևավորումը, այսինքն՝ երբ ՏՄՊՊՀ-ն վարչական միջամտությամբ սահմանափակում է այդ մենաշնորհները տարբեր եղանակներով: Այստեղ հեծանիվ պետք չի հորինել.ԱՄՆ-ում կա այդ փորձը, տարբեր այլ երկրներում, դրանք տարրալուծվում են, այսինքն՝ իրավաբանորեն բաժանվում են, կոպիտ ասած: Մենք ընտրել ենք առաջին ճանապարհը: Մենք ասում ենք՝թող ձևավորվեն մենաշնորհներ, երբ դրանք հակամրցակցային գործողություններ կկատարեն, մենք իրենց կպատժենք: Հիմա ստացվում է այսպես. արդեն ձևավորված մենաշնորհը հաշվում է՝ իր հակամենաշնորհային գործողության արդյունքում ինքը ինչքա՞ն շահույթի կամ լրացուցիչ շահույթի ակնկալիք ունի և դրա դիմաց պատիժն ինչպիսի՞ վնասների է բերում: Եթե սրանք համարժեք են, ուրեմն՝ ինքն այդ հակամրցակցային քայլին չի գնում: Եթե համարժեք չեն, շահույթը մեծ է կամ փոքր է վնասը, ուրեմն իրենց տեխնիկապես, տնտեսապես ձեռք չի տալիս գնալ դրան: Տրամաբանությունը պետք է փոխել, ոչ թե ինքնավարությունը: Քանի որ, կրկնում եմ, ինքնավարություն բառիս բուն իմաստով հնարավոր չէ ապահովել:
–Ըստ նոր փոփոխությունների` Հակամրցակցային վարքագծի համար նրանք կտուգանվեն 500 000 դրամից մինչեւ մեկ միլիոն դրամի չափով: Իսկ եթե տնտեսվարողը պայմանավորվի պայմանագիր չկնքել մատակարարի հետ, սա ևս արգելված միջոց կդիտվի:
-Հենց այդ եմ ասում՝ 500 հազարից -1մլն. դրամ: Հակամրցակցային քայլ անելով , եթե իր ակնկալված շահույթը 5 միլիոն դրամ է, ի՞նչ եք կարծում, կգնա՞ այդ քայլին: Իհարկե, կգնա, որովհետև դրանից ակնկալվում է 5 միլիոնի շահույթ, իսկ ինքը կրելու է 500 հազարից 1 միլիոն դրամի տուգանք՝ սանկցիայի տեսքով:
-Մինչ օրս, կարագի, պանրի, այլ ապրանքների համատարած թանկացումների ֆոնին ՏՄՊՊՀ վարքագիծն ինչպե՞ս եք գնահատում:
-ՏՄՊՊՀ-ն ինքը գների բարձրացման դեմ պայքարող մարմին չէ, եթե իրեն այդպես դիտարկենք: Այս բարձրացումները լինում են մի քանի պատճառներով. Առաջին պատճառը թելադրված է արտաքին գործոններով, և դա հիմնականն է, քանի որ մենք, հիմնականում, ներմուծող երկիր ենք: Այլ կերպ ասած, մենք գրեթե չունենք ապրանքներ, որոնց ամբողջական ցիկլը արտադրվում է միայն Հայաստանում՝ հայաստանյան ռեսուրսներով: Ենթադրենք՝ ցորեն ենք արտադրում, ցորեն ստանալու համար, վառելիքը ներմուծում ենք: Ցորենի գնի մեջ վառելիքը կա արդեն: Այսինքն՝ որևէ ապրանք չկա, որ միայն ու միայն տեղական ռեսուրսներով է արտադրվում, կամ եթե կա էլ, շատ չնչին է: Երկրորդ գործոնը, որն իմ գնահատմամբ՝ ամենաազդեցիկ, ամենակարևոր գործոնն է, այն է, որ այստեղ մի շարք ապրանքային շուկաներում առկա է շուկայական նոր իրավիճակ, նոր կոնյունկտուրա: Տավարի, խոզի, գառան միս, ընդհանրապես մսամթերքի ու գյուղմթերքի շուկան, որի տեղական արտադրությունը դեռևս ինքնաբավ չէ, սկսել են նոր արտահանումների մեծ ծավալ: Ի վերջո, մենք արտահանումը խրախուսող երկիր ենք, մենք ամեն ինչ անում ենք, որ արտահանենք, և քանի որ հատկապես գյուղմթերքի արտադրությունը արդյունաբերական հենքի վրա չէ, իսկ արտահանումը գնահատենք այսպես՝ պատահական գործոններով պայմանավորված, մեկ կամ մի քանի անգամվա մատակարարումներ են ենթադրում, ներքին շուկայում առաջացնում են պահանջարկի թերբավարարումներ: Դրա ուղղակի ազդեցությունը լինում է գների բարձրացումը: Ավելին ասեմ՝ լավ է, որ գները բարձրացել են: Այսինքն՝ այդ շուկաներում նախկին քարացած վիճակին փոխարինել է շարժը: Նախկինում, երկար ժամանակ այդ ապրանքը արտադրողները իրենց արտադրության ծավալներով հարմարվել են տեղական շուկայի պահանջարկի բավարարմանը և աննշան ծավալներով՝ արտահանմանը: Հիմա՝ արտահանման պահանջարկը լուրջ աճել է, և, հետևաբար, քանի դեռ դրանց արտադրությունը հնարավոր չէ միանգամից կտրուկ ավելացնել, սա տեղի է ունենում ներքին պահանջարկի թերբավարարման և ներքին գների բարձրացման արդյունքում:
- Իսկ Դուք Հայաստանի Հանրապետությունում հիշո՞ւմ եք դեպք, երբ այդ գործոնները վերանում են, օրինակ՝ այդ թերբավարարումը վերանում է, և գները նախկին գներին են վերադառնում:
-2015-ին մենք ունեցանք գառան, ոչխարի մսի արտահանման լուրջ ծավալներ: Այդ ժամանակ գառի միսը Հայաստանում հասել էր մոտ 4000 դրամի մեկ կիլոգրամի համար: Հետո, երբ տեղական արտադրությունը եկավ, հասավ իր նախկին ծավալներին և որը բավարարում էր ինչպես ներքին պահանջարկը, այնպես էլ արտահանումը, գառան մսի գինն իջավ մինչև մոտ 2,500 դրամ: Այսինքն՝ տեղական արտադրողին պետք է ժամանակ, որ հարմարվի նոր կոնյուկտուրային: Եվ այսպես բազմաթիվ ապրանքներ կան, որոնք լինելով առանձին ապրանքներ, գների անկումը աննկատ է, օրինակ՝ հնդկաձավարը, որի համաշխարհային կրճատումն այստեղ բերել էր գների բարձրացման: Հետո, երբ վերականգնվեց, տեղի ունեցավ միջազգային, ապա՝ ներքին գների նվազում: Այնպես չէ, որ գները միայն բարձրանում են:
-Ամեն դեպքում, Ձեր ասածի տրամաբանության մեջ կատարում է իր գործառույթները:
-Նման գնահատական տալու համար պետք է շատ լուրջ խորքային վերլուծություն՝ պարզելու համար՝ որ ապրանքի գնի բարձրացման որքան մասն է պայմանավորված օբյեկտիվ գործոններով, որ մասը՝ սուբյեկտիվ՝ գերշահույթների հետևից ընկնելու և նաև մոնոպոլիաների առկայության արդյունքում: Բայց այն ապրանքային շուկաները, որոնք ամենաշահարկված են, խոսքը բենզինի, դիզվառելիք սեղմված գազի մասին է, դրանք, հիշեցնեմ, ուղղակի հարկային օրենսդրության փոփոխության արդյունք են: Հետո դրան, կրկին ՏՄՊՊՀ-ի գնահատմամբ, գումարվեց նաև, համաշխարհային գների բարձրացումը: Թե որքանով է դա իրականություն, հիմա այս պահին պատասխանել չեմ կարող
-Ինչպես բազմիցս հայտարարվեց, մեզանում 15-20 հոգի բերում են 20000 անուն ապրանք: Ներմուծողների համաձայնեցված վարքագծի առումով ՏՄՊՊՀ-ն, որպես մարմին, ինչ-որ բան կարո՞ղ է անել ու անո՞ւմ է արդյոք:
-Ապրանքները պետք է դիտարկել առանձին-առանձին։ Օրինակ՝ սեղմված գազի պարագայում միանշանակ կարող եք տեսնել Երևանի և Երևանից դուրս գների զգալի տարբերություն: Հենց այս պահին Երևանում 210-220 դրամ է մի խորանարդը, իսկ Երևանից դուրս՝ 175: Այսինքն՝ թեև գնման գնի առումով միևնույն աղբյուրից է կատարվում, բայց ելնելով վաճառքի ծավալներից, մարքեթինգային տարբեր քայլերից, որոշ տնտեսվարողներ դրանք դնում են որոշակի գնային իջեցումներով՝ լրացուցիչ հաճախորդներ ներգրավվելու համար: Նույնն է նաև դիզվառելիքի պարագայում. ներմուծումը կատարվում է մի կետից, ներմուծողը նույն չափի ծախսերը, նույն չափի հարկեր է վճարում, հետևաբար, նույն գնային միջակայքում է գործում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
10:11 • 23.04.24 Ֆանտաստիկ մրցաշրջան. մենք մտանք պատմության մեջ․ Մխիթարյան
-
08:51 • 23.04.24 Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից
-
00:44 • 23.04.24 «Ինտերը»՝ Իտալիայի չեմպիոն, Մխիթարյանը հերթական տիտղոսը նվաճեց
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
17:17 • 23.04.24 «Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև
-
17:04 • 23.04.24 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի