Այս ընթացքը կործանարար է պետության համար, Հայաստանը և հայ ժողովուրդը հաջողության կարող են հասնել առավելագույն համախմբման դեպքում. Ա. Բաղդասարյան

14:03 • 10.03.18



Հանրահավաքը մեզ համար միջոց է նպատակին հասնելու, իսկ ցանկացած  նպատակի հասնելու համար համախմբում է պետք, ժողովրդին արթնացնել, հավատը  վերականգնել այս տարաբաժանումները վերացնել. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հանուն Հայաստան պետության» ճակատ նախաձեռնության անդամ Ալբերտ Բաղդասարյանը՝ անդրադառնալով այսօրվանից մեկնարկվող հանրահավաքների շարքին: 

Ըստ նրա, ճակատի գլխավոր նպատակը Հայաստանի որպես ինքնիշխան  պետություն վերականգնումն է: «Մեր նպատակն է հզորացնել մեր երկիրը, դարձնել  ժողովրդավարական, գաղութային ռեժիմից ազատվել, առանց քաղբանտարկյալների, առանց աղքատության, առանց գործազրկության, առանց ընդերքի թալանի, առանց աշխատողների իրավազրկության և ընդհանրապես իրավազրկության, այլ կերպ ասած՝ օրենքի  ժողովրդավարական կառավարման համակարգով երկիր դարձնելու համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պայքարի միջոցներին ու մեթոդներին, ապա Բաղդասարյանը նշեց, որ դրանք կհստակեցվեն հանրահավաքից հանրահավաք, ելույթից ելույթ:

«Ծրագրերը հիմնականում ամփոփված է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հռչակագրում, իսկ ամենակարևոր կետերից մեկն անցումային փուլում ժամանակավոր իշխանության ձևավորման խնդիրն է, որը պետք է ապահովի շատ կարճ ժամանակ՝ մեկ–երեկու տարում, իր իշխանավարման ժամանակ անհրաժեշտ նախադրյալների ստեղծմամբ՝ նորմալ Ընտրական օրենսգիրք, լեգիտիմ  Սահմանադրություն, Կուսակցությունների մասին օրենք, ընտրություններին  մասնակցելու ժողովրդի իրավունքի վերականգնում ՝ նախագահական և կամ վարչապետական և այլն: Սրանք են հիմնական խնդիրները, բայց դրանց հասնելու գլխավոր ձևը համարում ենք համախմբումը, ժողովրդի հավատի արթնացումը,  կուսակցականների, անկուսակցականների, բոլորի»,-ասաց նա:    

Ալբերտ Բաղդասարյանի համոզմամբ՝ բոլորի համար պարզ է, իսկ մի մասի համար ակնհայտ, որ այս ընթացքը կործանարար է պետության  համար: «Պետության, որը մեր հայրենիքի վերջին հողակտորն է, որը կորցնելուց հետո հայ ազգը կարժանանա այն ազգերի ճակատագրին, որոնք պետություն չունեն, դա կամ գնչուական ճանապարհը կլինի, կամ ընդհանրապես վերանալու ճանապարհը, սա բոլորը հասկանում են՝ լինի թղթակից, խմբագիր, ոստիկան, «ստուկաչ», ուսանող, թե գործունյա, նաև գործատու: Կա մի փոքր խումբ, որ այս կործանման ընթացքի շահառուն է, վարչախումբն է դա, ավելի ճիշտ վարչախմբի մի փոքր մասը, որոնք կամակատարներ են և առկա են ցանկացած համակարգում, այդ թվում նաև ստալինյան համակարգում, բրեժնևյան և այլն»,-ասաց նա:

Ըստ նրա՝ համակարգից օգտվողները հենց համակարգի պահապաններն են, թեկուզ իմանալով, որ կործանման են տանում: «Հայաստանի  կառավարման  համակարգի գործունեությունը վերջին 25 տարում անկախ դեմքերից կառավարող, միայն բացասական զարգացման է տարել բոլորի համար, անխտիր, բացառությամբ համակարգ պահապանների, որոնք ցանկացած բացասական արդյունքի  դեպքում իրենց թողնում են այդ պետական նավը և հայդե Փարիզ՝ փախչում են՝ տանելով իրենց հետ թալանի հետևանքով կուտակած հարստությունը: Հիմա եթե բոլորիս համար այդքանը հասկանալի է, ուրեմն համախմբման հիմքեր կան, նպատակ կա, այս հանրահավաքների շարքը փորձելու ենք ծառայեցնել այդ նպատակին:  Հանրահավաքերն ինքնանպատակ չեն լինելու, ինքնացուցադրման բավարարման չեն ծառայելու»,-ասաց նա:

Հարցին, թե համաձա՞յն է այն տեսակետների հետ, թե ընդդիմությունն այսքան թույլ չի եղել, ինչպես հիմա և կհաջողվի՞ իրենց միավորել այնպիսի ուժերի, որոնք ունեն քաղաքական տարբեր ամբիցիաներ, Ալբերտ Բաղդասարյանը պատասխանեց, թե որոշ առումով համաձայն է։

«Բայց որոշ առումով էլ հակառակ վիճակն է հիմա, բոլորն են դժգոհ, այլ բան է, որ մենք ընդդիմություն ասելով նոմինալ հասկացությամբ ենք մոտենում, որ կուսակցություն, ընդդիմադիր մեծ ուժ։ Բայց պետք է հասկանալ, որ Հայաստանի այս կառավարման համակարգում դասական առումով ընդդիմություն, քաղաքական կուսակցություն չէր կարող լինել համախմբված և ուժեղ, այդ դեպքում սա չէր կոչվի ավտորիտար»,– ասաց նա:

Ըստ Ալբերտ Բաղդասարյանի՝ սա կառավարման մի համակարգ է, որը բացառում է ընդդիմության համախմբումը: «Այլ բան է, որ 21-րդ դարում ենք, որտեղ համացանց գոյություն ունի, աշխարհի զարգացման պրոցեսներ գոյություն ունեն, որտեղ Սերժ Սարգսյանն ու Հայաստանն այն վիճակում չեն, որ կարողանան սահմանափակել: Բայց հիմա ընդդիմությունը շատ ավելի հզոր է, որովհետև ամբողջ ժողովուրդն է ընդդիմություն, մեր խնդիրն այդ ընդդիմությանը միավորելն է, ոչ թե կուսակցության մեջ, այլ շարժման մեջ, Հայաստան պետության»,- ասաց նա:

Իսկ թե հնարավո՞ր է մյուս քաղաքական ուժերի հետ օրակարգը միավորել և կոնկրետ պահանջ ներկայացնել և  պայքարել ինչպես «Ելքի» դեպքում է՝ Սերժ Սարգսյանի վարչապետության  դեմ, Ալբերտ Բաղդասարյանը պատասխանեց. «Ժողովրդին ոտքի հանելն ինքնանպատակ  չէ, եթե ժողովրդին ոտքի հանենք, բայց այս համակարգը պահպանելով Սերժ Սարգսյանի փոխարեն նույնիսկ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, այս իրավահավասարություններով, որին ենթարկվում է Ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը, զորքը, դատարանները, դատախազությունը և այլն, մենք գուցե թե ցանկացածի  դեպքում, այդ թվում նաև իմ, գուցե թե երնեկ տանք նախորդին, ինչպես հիմա երնեկ է տրվում նախորդներին»:

Ըստ Բաղդասարյանի՝ ժողովրդի գիտակցության մեջ 25 տարի սերմանվել է, որ միայն մեկ հոգուց է կախված  պետության զարգացումը: «Մեր խնդիրն է՝ ովքեր չեն հասկանում բացատրենք, որ միայն իշխանափոխությունը ոչ մի երաշխիք չի դրական  զարգացման»:

Նախաձեռնության անդամի խոսքով՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալ–չդառնալու հարցը գուցե թե մի քիչ կարևոր է, քան օրինակ՝ դեղերը դեղատոմսերով գնելու «այս աֆյորան, որ արեց Առողջապահության նախարարը»։ «Բայց այդ բոլորը նույն շղթայի օրինակներն են, և այդ բոլորը այդպես են աշխատում հենց այս համակարգի գործունեության հետևանքով, որովհետև ամեն ինչը Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված է մեկի կամ մի խմբի: Այս համակարգը, եթե չփոխենք գա այդ մեկը, կամ մյուս խումբը, և մի նոր խումբ էլ նույն ձևով կսկսի աշխատել: Իհարկե, եթե կարողանանք Սերժ Սարգսյանի վարչապետ  դառնալուն խոչընդոտենք, դա մեծ ընթացք կլինի հետագա բարեփոխումներին, բայց չհասնելու դեպքում դիտարկել որպես պարտություն, և դա հայտարարվի միակ նպատակ, մեծ է հավանականությունը, որ չհասնենք դրան: Ի՞նչ է, հերթական պարտության դառնությո՞ւնը, ոչ, դրանք էլեմենտներ են, հետևաբար՝ պայքարը այդ շղթան քանդելու և նորը ձևավորելու մասին է լինելու»,– ասաց նա:
 
Ալբերտ Բաղդասարյանը նշեց, թե տեղին չեն այդ նախատրամադրվածությունները, թե ճակատը որպես պայքարի մեթոդ դիտարկում է նաև զինված հեղաշրջումը: «Հենց սկզբից դիտարկել զինված բախում, հեղաշրջում, արդեն իսկ դատապարտված է անհաջողության, եղբայրասպան պատերազմից երրորդ կողմն է օգտվում, և եթե խնդիրը ճիշտ ենք ձևակերպում ու ժողովրդին միավորում ենք՝  բանակն ու ոստիկանությունը, իրենք էլ տեսնում են համակարգի կործանարար լինելը և իրենք էլ կդառնան ժողովրդի առաջին գործընկերները: Այդ ժամանակ զինված ապստամբության մասին պետք է մտածի բացառապես իշխանությունը: Ուստի՝ մենք ոչ թե այդ խնդիրն ենք դրած քննարկում, այլ դա ընդհանրապես չունենք մեր օրակարգում, մենք գիտենք մի բան, որ Հայաստանը և հայ ժողովուրդը հաջողության կարող է հասնել բացառապես մի դեպքում՝  առավելագույն համախմբմամբ»,-ասաց նա:

 

Նելլի Լազարյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:48 • 15/11

Բացահայտվել և կանխվել են կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ. ԱԱԾ

14:45 • 15/11

Հետաքննիչը գտել է, որ հանցակազմ չկա. Դ. Իոաննիսյանը՝ Հրազդանում նախընտրական քարոզչությանը դպրոցների տնօրեններին ներգրավելու դեպքի մասին

14:40 • 15/11

Ես մտածելու բան չունեմ, ասելիքս Սերժ Սարգսյանի աչքերին նայելով եմ ասել. Էդմոն Մարուքյանը՝ ՀՀԿ-ին թիրախավորելու մասին

14:34 • 15/11

Լուկակուն չի օգնի Բելգիայի հավաքականին Իսլանդիայի հետ խաղում

14:33 • 15/11

«Մեր ղեկավարը վտանգավոր մարդ է». Դե Նիրոն կրկին քննադատել է Թրամփին (լուսանկարներ)

14:32 • 15/11

Հայկ Մարությանը Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպմանը նշել է ճապոնական քաղաքների հետ փորձի փոխանակման կարևորությունը

14:31 • 15/11

Կադիրովը սպիտակ «Մերսեդես» է նվիրել 4105 անգամ գետնից պոկում վարժություն կատարած տղային (տեսանյութեր)

14:22 • 15/11

Որտեղ էլ լինեմ, ինչով էլ զբաղվեմ, շարունակելու եմ սրտացավ և ուշադիր լինել իմ հարազատ բուհի հանդեպ. Ա. Աշոտյանը՝ ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի նոր կազմում չլինելու մասին

14:16 • 15/11

Թուրքիայի նախագահական պալատը մեկ տարում 1300 թուրք ընտանիքի սպառածի չափով էլեկտրաէներգիա է սպառում

14:11 • 15/11

Հայտնաբերվել են որոշակի հանգամանքներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել քրեաիրավական գնահատական տալու. Դ. Անանյանը՝ «Գազպրոմում» չարաշահումների մասին (տեսանյութ)

14:09 • 15/11

Ապագայում մեզ բավականին լուրջ վտանգներ են սպասվում, այդ պատճառով ՀՀԿ-ն պետք է լինի փաստարկված ընդդիմություն. Մ. Եսայան

14:05 • 15/11

Ընտրությունների արդյունքը և թիմային քննարկումները ցույց կտան, թե ով կհավակնի ԱԺ նախագահի պաշտոնին. Ա. Հարությունյանն՝ իր ԱԺ նախագահ լինելու լուրերի մասին (տեսանյութ)

14:03 • 15/11

Հավաքների ազատության անհիմն և անուղղակի սահմանափակման միտում ենք տեսնում. ԱՆ փոխնախարարը՝ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին

14:00 • 15/11

Մենք չենք ասում՝ այս իշխանությունը ազգադավ է, բայց ղարաբաղյան հարցում որոշակի ստորջրյա հոսանքներ կան. Է. Շարմազանով

14:00 • 15/11

«Աշխարհի ամենագեղեցիկ աղջնակ» Անաստասիա Կնյազևան հեռուստահաղորդավարուհի է դարձել (լուսանկարներ)

13:56 • 15/11

Գնդակը ճարտարապետների դաշտում է, որ նրանք կարողանան և՛ տրամաբանական, և՛ գեղագիտական, և՛ քաղաքաշինական փոփոխություններ կատարել քաղաքում. Ն. Փաշինյան

13:37 • 15/11

«Գազպրոմ Արմենիա»-ի հիմնադիրը՝ ռուսական «Գազպրոմը», չի պատրաստվում 2019թ. հետո վնասներ կրել. Հրանտ Թադևոսյան

13:34 • 15/11

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Ցինցինատիի միջազգային մրցաշարում

13:26 • 15/11

Չիլիչն առաջին հաղթանակն է տարել Լոնդոնում ընթացող ATP-ի Ամփոփիչ մրցաշարում (տեսանյութ)

13:26 • 15/11

Արագածոտնի մարզի 21-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 14-ամյա աղջկա առևանգելու և նրա հետ սեռական հարաբերություն ունենալու համար

13:21 • 15/11

Կա շահագրգռվածություն խնդիրը բերելու «Գազպրոմի» դաշտ. «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենը՝ ՊԵԿ-ի մեղադրանքի մասին

13:18 • 15/11

Կալիֆոռնիայում հրդեհներին կարող են փոխարինել հորդառատ անձրևները՝ իրենց հետ բերելով ջրհեղեղի ու սողանքների վտանգ

13:18 • 15/11

Առաջարկվում է Հայ առաքելական եկեղեցուն պատկանող տարածքներում հավաքներն անցկացնել բնականոն գործունեությանը չսպառնացող հեռավորության վրա. Մ. Հակոբյան

13:14 • 15/11

«Մոր համար պատիվ է երեխայի 70-ամյակին կենաց խմելը». Բուքինգհեմյան պալատում նշել են արքայազն Չարլզի 70-ամյակը (լուսանկարներ)

13:08 • 15/11

Բարի համբավն արատավորելու միտում կա. «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը՝ ՊԵԿ մեղադրանքի մասին

13:00 • 15/11

«Ֆրանսիան չի ցանկանում ԱՄՆ-ի վասալը լինել». Մակրոն

12:54 • 15/11

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 2-3 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով

12:49 • 15/11

Ենթադրենք՝ 2 տղամարդ կամ 2 կին գնում են ԶԱԳՍ և ասում են՝ ուզում ենք ամուսնանալ, կա՞ որևէ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը կգրանցվի. Ն. Փաշինյանը հստակեցրեց հարցը

12:47 • 15/11

Եթե այսօր ՃՏՊ-ներից միջինը տարեկան ունենք 300 մահ, ապա արագաչափերի բացակայության պարագայում այդ թիվը 11%-ով ավելի կլիներ. փոխոստիկանապետ

12:45 • 15/11

Հույն հնագետներին հաջողվել է պեղել հին հունական Տենեա քաղաքի ավերակները

12:42 • 15/11

Եթե ներկայացվեն մինչ կալանավորումը Մայրապետյանի միջոցներից «Հ2»-ին դրամական փոխանցումների հիմնավորումները, քայլեր կարվեն նույն պարբերականությամբ փոխանցումներ թույլ տալու ուղղությամբ. Դատախազություն

12:39 • 15/11

Գործադիրը հավանություն չտվեց գարեջուր ներկրողների և տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկը հավասարեցնելու առաջարկին

12:38 • 15/11

«Վուլվերհեմփթոնը» հետաքրքրվում է Մարկոս Ռոխոյով, որն իրենց «փոքր» ակումբ էր անվանել

12:36 • 15/11

«Բրեքզիթ»-ի համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին. Տուսկ

12:32 • 15/11

Ավստրալիայում վագրային շնաձուկը հարձակվել է կայակով նավարկող տղամարդու վրա

12:26 • 15/11

Հակառակն ենք անում՝ Կառավարության նիստերը կլինեն դռնբաց, բնականաբար դռնփակի անհրաժեշտություն ևս կլինի. վարչապետի պաշտոնակատար

12:23 • 15/11

Արտակ Զեյնալյանը և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի համար իրականացվող աշխատանքների ընթացքը

12:22 • 15/11

Դատախազությունը «օրենքով գող» Մերաբ Քալաշովին Ֆրանսիային հանձնելու որոշում է կայացրել

12:20 • 15/11

Էդմոն Մարուքյանն առաջարկում է  փոփոխել Քրեական օրենսգիրքը և նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել մեկուկես օր՝ օրենքին հետադարձ ուժ տալ

12:14 • 15/11

Թուրքիայի հարավում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել

12:12 • 15/11

«Ուրվական» քաղաք. անտառային հրդեհների հետևանքով ամբողջովին մոխրացած Փերըդայսը՝ Daily Mail-ի ֆոտոշարքում (տեսանյութ)

12:07 • 15/11

Գործադիրը հավանություն տվեց Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծմանը

12:06 • 15/11

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցն «Արսենալում»

12:04 • 15/11

Սինգապուրում Պուտինին «ստիպել» են մետաղորսիչ սարքի միջով անցնել

11:57 • 15/11

Նոյեմբերի 21-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

11:49 • 15/11

Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է. Մասիս Մայիլյան

11:49 • 15/11

270 միլիոն 858 հազար դրամ՝ ՀՀ ՔԿՀ-ները կապիտալ վերանորոգելու համար. վարչապետի ԺՊ-ն կոչ արեց ուշադիր լինել աշխատանքի որակի հարցում

11:47 • 15/11

Առաջարկվում է լրատվական կայքերում արգելել տոտալիզատորների և շահումով խաղերի գովազդը. «Ելք» խմբակցության պատգամավոր

11:44 • 15/11

Ամերիկացին, ամբողջ կյանքում վիճակախաղում նույն թվերն ընտրելով, 343 մլն ջեքփոթ է շահել (լուսանկարներ, տեսանյութ)

11:39 • 15/11

Ճապոնական ծովում իրար են բախվել ճապոնական ու հարավկորեական ձկնորսական նավերը

11:35 • 15/11

Պետք է այս ընտրություններում արմատախիլ անել երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու համար. Ն. Փաշինյան

11:34 • 15/11

Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրես

11:32 • 15/11

Վլադիվոստոկում արկղերով անվճար բանան են բաժանում մարդկանց (լուսանկար)

11:24 • 15/11

Հուսով եմ, որ գալիք խորհրդարանում դուք կշարունակեք հետամուտ լինել խնդրի կարգավորմանը. Ս. Ֆարմանյանը՝ բուքմեյքերական ընկերություններն արգելող նախագծի մասին

11:22 • 15/11

Ազգերի լիգա. Ջիբրալթար-Հայաստան հանդիպման բոլոր տոմսերը սպառված են

11:20 • 15/11

«ԵՄ-ին պետք է տնտեսական ու ժողովրդավարական առումով կայուն Թուրքիա». Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի գծով զեկուցող

11:16 • 15/11

Քուվեյթում արգելվել է Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ»-ը

11:13 • 15/11

Բռնցքամարտի կանանց ԱԱ-ում Հայաստանի երկու ներկայացուցիչները ժամանել են Հնդկաստան

11:12 • 15/11

ԱՄՆ-ն 2001 թվականից ի վեր պատերազմների համար գրեթե 6 տրլն դոլար է ծախսել. ուսումնասիրություն

11:07 • 15/11

Գլխավոր հարկադիր կատարողը մասնակցել է Մինսկում ընթացող միջազգային գիտաժողովի աշխատանքներին

11:01 • 15/11

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում կա 37 հարց, այդ թվում՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին հարցը

11:00 • 15/11

«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի բուքմեյքերական ընկերություններն արգելող նախագծի քվեարկությանը. Ն. Զոհրաբյան

10:57 • 15/11

Ինդոնեզիայի նախագահը ցանկանում է հնարավորինս արագ ավարտել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունները

10:53 • 15/11

ԱԺ-ը նիստը սկսեց ուշացմամբ. ԱԺ նախագահը ստիպված քվեարկությունը հետաձգեց՝ պատգամավորների ոչ բավարար թվի պատճառով

10:49 • 15/11

Ցուկերբերգը Facebook-ի բոլոր պաշտոնյաներին կարգադրել է Android-ով գործող հեռախոսներ օգտագործել

10:49 • 15/11

«168 ժամ». Ի՞նչ են ակնկալում ՌԴ-ում և Եվրոպայում Հայաստանի ընտրական գործընթացներից

10:44 • 15/11

Արմեն Սարգսյանը Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահի հետ խոսել է հայ-իտալական գիտական համագործակցության խորացման մասին

10:42 • 15/11

Արդշինբանկը «Thomson Reuters» ընկերության կողմից արժանացել է «Eikon Award 2018» մրցանակի

10:34 • 15/11

Արցախում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ զոհվել է. shamshyan.com

10:34 • 15/11

«Ժամանակ». ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը հին համակարգից ժառանգություն մնացած գյուղապետերն են

10:31 • 15/11

Բաբերդում և Դերսիմում ձյան առատ տեղումների պատճառով փակվել են դպրոցները (լուսանկարներ)

10:28 • 15/11

Հարավկովկասյան երկաթուղում ընդգծում են նախագծային ցուցանիշների կատարման կարևորությունը 2018 թվականի ավարտական փուլում

10:28 • 15/11

Գրենլանդիայում սառցաշերտի տակ հայտնաբերվել է երկնաքարի հարվածից առաջացած խառնարան

10:28 • 15/11

«Հրապարակ». Արարատի մարզպետին զգուշացրել են չօգտագործել «հին Հայաստանի» մոտեցումները

10:27 • 15/11

«Բավարիայի» ֆուտբոլիստը ներողություն է խնդրել լրագրողից, որին հարվածել էր

10:26 • 15/11

ՊԵԿ-ը կանխել է ափիոն և մարիխուանա տեսակի թմրանյութերի ներկրման փորձեր

10:20 • 15/11

Japan Airlines-ն անցյալ տարվա օգոստոսից թռիչքներից հեռացրել է 19 հարբած օդաչուի

10:10 • 15/11

«Հրապարակ». Մալաթիայում թեժ պայքար է սպասվում. «ՔՊ»-ում նախընտրական գործընթացները ղեկավարում է Արարատ Միրզոյանը

10:08 • 15/11

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 58-ի (լուսանկարներ, տեսանյութեր)

10:03 • 15/11

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները. օրակարգում է նաև «Գովազդի մասին» օրենքի նախագիծը (տեսանյութ)

09:59 • 15/11

Բիթլիսում որպես խոտի պահեստ օգտագործվող հայկական Սուրբ Անանիա եկեղեցին հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)

09:51 • 15/11

Բ. Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ

09:46 • 15/11

«Ժողովուրդ». ԱՆ-ն ՔԿՀ-ներում վերանորոգման աշխա­տանքներ իրականացնելու նպատա­կով կծախսի 270 մլն 858 հազար 300 դրամ

09:40 • 15/11

Լինելու ենք երկխոսության պատրաստ ընդդիմություն, բայց Արցախի հարցում՝ անզիջում. Վ. Սարգսյան

09:36 • 15/11

«Հրապարակ». Արցախի Մարտակերտ քաղաքում տեղի է ունեցել շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից ազատման պահանջով ցույց

09:22 • 15/11

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

09:19 • 15/11

«Ժողովուրդ». ՊԵԿ-ը պետք է ճշտի կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե կենդանի, որ թույլ տա ձու ներկրել

09:09 • 15/11

Չինաստանում 2.100-ամյա ստորգետնյա «բանակ» է հայտնաբերվել (լուսանկարներ)

09:08 • 15/11

«Ժամանակ». Գառնիկ Իսագուլյանը ընտրություններին մասնակցե­լու համար ֆինան­սական միջոցներ չի կարողացել գտնել, անգամ Ռ. Քոչարյանը չի աջակցել

08:47 • 15/11

«Ժամանակ». Երևանի վրայով՝ ընդդեմ Մոսկվայի. Մինսկի ու Բաքվի խաղը բացահայտվում է

08:45 • 15/11

Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ պատրաստվում էր միանձնուհի դառնալ

08:20 • 15/11

«Ժողովուրդ». Սադրա՞նք, թե բանակցություններից առաջ «Գազպրոմին» խեղճացնելու փորձ

06:55 • 15/11

Միգրանտները բարձրացել են Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանային պարսպի վրա

06:29 • 15/11

Թագուհի Մարիա Անտուանետտայի կախազարդն աճուրդում վաճառվել է 36 մլն դոլարով

06:05 • 15/11

ՌԴ պետդուման առաջարկում է դպրոցներում արգելել գազավորված ըմպելիքների և քաղցրավենիքի վաճառքը

05:34 • 15/11

Բոլիվիայում հնագետները հայտնաբերել են 15-րդ դարի բնիկների մնացորդներ

05:01 • 15/11

ԱՄՆ-ը հայտարարել է Սիրիայից իրանական ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին

04:33 • 15/11

«Լիվերպուլ»-ը պատրաստ է «Բարսելոնայի» հարձակվողի համար 100 միլիոն եվրո վճարել

04:06 • 15/11

Դուբլինում զբոսաշրջիկը փրկել է խեղդվող իռլանդացուն

03:37 • 15/11

13 երկիր ցանկանում է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնել. CNBC