ԼՐԱՀՈՍ
-
  19:45 • 14.03.18 Ձեր անցած հարուստ պետական և քաղաքական ուղին կշարունակի իր ծանրակշիռ ավանդը բերել Գերմանիայի զարգացմանը. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Անգելա Մերկելին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
-
  19:31 • 14.03.18 Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Ուիլիամ Գլադսթոնի անունը կրող գրադարանի ԱՄՆ Բարեկամների կազմակերպած ընդունելությանը Երեկոյի ընթացքում հատուկ մրցանակով պարգևատրվել է 1997թ- ի վեր Կարնեգի հիմնարկության նախագահ Վարդան Գրեգորյանը, ով մասնագիտացած լինելով պատմության և հումանիտար գիտությունների ոլորտում...
-
  19:09 • 14.03.18 Ցավալի է, որ Առողջապահության նախարարությունն այսպես է արձագանքում հանրային խնդիրներին. տնտեսագետը՝ պետպատվերով դեղերի ցանկի փոփոխության մասին «Իմ անձնական փորձով, ինչպես նաև իմ շահառուների փորձով կարող եմ փաստել, որ այն դեղերի ցանկը, որոնք հաստատված էին, որոնք պետք է ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններից տային բնակիչներին՝ սրտանոթային և այլ հիվանդությունների համար, էլի ...»։
-
Իրադարձային   19:07 • 14.03.18 Երևանում երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևանի երկու բնակիչների դանակահարության հանգամանքները պարզ
-
  19:02 • 14.03.18 Ապրիլի 9-ից կփոխվի Հանրապետության Նախագահի նստավայրը, փոփոխություններ կլինեն աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի մասով. Արմեն Գևորգյանի պարզաբանումները Ինչ վերաբերում է բուն աշխատակազմին, ապա հիմնական փոփոխություններն իրականացվելու են աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի մասով: Առաջարկվում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքային միավորների թիվը չգերազանցի 155-ը:
-
  18:43 • 14.03.18 Մարտի 15–ին Երևանում սպասվում են վթարային ջրանջատումներ Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին, ժամը 11։00-15։00 կդադարեցվի Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշ տարածքների ջրամատակարարումը։
-
  18:38 • 14.03.18 Խաբեությամբ 17–ամյա երիտասարդից շորթել է ոսկյա զարդեր, 1500 եվրո և 200 ֆունտ ստեռլինգ. Shamshyan.com Արմեն Մխիթարյանը հայտնել է, որ Ալբերտ Պողոսյանը խաբեությամբ տիրացել է ոսկյա զարդերին և գումարին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հայտնաբերել են Ա. Պողոսյանին և բերման ենթարկել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
-
  18:32 • 14.03.18 Նախարար Նալբանդյանը Դանիայի խորհրդարանի փոխխոսնակին ներկայացրել է Ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ՀՀ նախաձեռնությունները Մարտի 14-ին Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դանիայի խորհրդարանի փոխխոսնակ Քրիստիան Յուլի հետ։
-
Տնտեսություն   18:26 • 14.03.18 «Արաքս» գիտահետազոտական ընկերությունը կլուծարվի Ընկերության կրեդիտորական պարտքերը 01.01.2018թ. դրությամբ կազմում է 1934,0 հազար դրամ: Ներկայումս ընկերության վարձակալների թիվը պակասել է, ինչի հետևանքով կրճատվել է նաև ֆինանսական մուտքերը, ինչն անհնարին է դարձնում ընկերության գույքի պահառությունը և ընթացիկ պարտավորությունների մարումը...
-
  18:24 • 14.03.18 Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցած չարաշահումների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 3 անձի, քրեական գործը ուղարկվել դատարան Այսպես՝ 2017 թվականի սեպտեմբերին ահազանգ էր ստացվել, որ Գորիսի պետական համալսարանի հեռակա ուսուցման տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողը, չմասնակցելով դասերին և քննություններին, դրական գնահատականներ է ստացել կիսամյակային քննությունների և ստուգարքների համար:
-
  18:07 • 14.03.18 Էդվարդ Նալբանդյանն իր դանիացի գործընկերոջ հետ Կոպենհագենում անդրադարձել է հայ-դանիական օրակարգային հարցերին Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Անդերս Սամուելսենը հույս հայտնեց, որ այցը նոր լիցք կհաղորդի հայ-դանիական հարաբերություններին: Շնորհակալություն հայտնելով հրավերի և հյուրընկալության համար՝ նախարար Նալբանդյանը…
-
  17:41 • 14.03.18 Իտալական ընկերությունն ուսումնասիրություն կիրականացնի «Հյուսիս-հարավ»-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում. նախարարություն Իտալական «Անաս» միջազգային խմբի մեջ ընդգրկված «Anas International» ընկերությունն ուսումնասիրություններ կիրականացնի` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածը...
-
  Իրադարձային   17:39 • 14.03.18 Թիլերսոնի պաշտոնանկությունը չի ազդի ԿԺԴՀ-ի նկատմամբ Սեուլի և Վաշինգտոնի մոտեցումների վրա. Հրվ. Կորեայի ԱԳՆ «Մինչ այժմ Հարավային Կորեան և ԱՄՆ-ն սերտ համագործակցություն են ունեցել, որը կպահպանվի նաև արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի փոփոխությունից հետո»,- նշել է ԱԳՆ ղեկավարը:
-
  17:32 • 14.03.18 Վարչապետին է ներկայացվել «Թվային Հայաստան» հիմնադրամի 2018 թվականի գործողությունների ծրագիրը Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել և կարևորել է հիմնադրամի կողմից ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կնպաստեն քաղաքացիներին, այդ թվում՝ բիզնես հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: