Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հանրահավաքն ավարտվեց երթով (թարմացված, լուսանկարներ)

18:28 • 16.03.18



20.20

Հանրահավաքը եզրափակվեց՝ «ա-զատ, ան–կախ, Հա-յա-ստան» վանկարկումներով: Դավիթ Սանասարյանը հիշեցրեց, որ 2 քաղաքական ուժ հայտարարել են, որ ակտիվ գործողությունների են անցնում իշխանությունների դեմ:

«Մեկի ղեկավարը Զարուհի Փոստանջյանն է, ում հետ տասը տարվա ճանապարհ եմ անցել, ով հիմա իր ուժն է ստեղծել ու հայտարարել է, որ կռիվ ունի: Զարուհին երեկ հայտարարեց, որ պետք է ամբողջ ժողովուրդը դուրս  գա, որ կարողանանք դուրս գալ այս իրավիճակից: Զարուհին, ի պատասխան լրագրողի հարցի, թե միավորվելո՞ւ եք, ասաց, որ  կարևորում են ժողովրդի հետ միավորումը: Բնականաբար, բոլորս էլ մենակ ոչ մի բան չենք կարող անել: Մենք նայում ենք դեպի ժողովուրդը, ժողովրդով ենք պլանավորում հաջողության հասնելը,-ասաց Դավիթ Սանասարյանը, ապա, դիմելով նախկին կուսակցական ընկերոջը, հավելեց,– սիրելի՛ Զարուհի, ժողովուրդը չի սիրում անջատ-անջատ կռիվներ»:

Նա կոչ արեց պայմանավորվել, խոսել վարչախմբին հեռացնելու մասին:

Երկրորդ կոչն ուղղված էր «Քաղաքացիական պայմանագրի» անդամների հետ հրապարակ եկած Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Սիրելի՛ Նիկոլ, բոլորս ունենք տարաձայնություններ տարբեր հարցերի շուրջ: Վստահ եմ, որ էնքան հասուն կգտնվենք բոլորս, որ կդնենք մի կողմ և ժողովրդին ցույց կտանք էդ միասնությունը: Սա անհրաժեշտություն է»:

Նա կոչ արեց կշեռքի վրա դնել՝ արդյոք ուզո՞ւմ ենք, որ իշխանությունները շարունակեն երկիրը գլորել անդունդը, թե փոխել իրավիճակը:

Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հաջորդ ուրբաթ: Իսկ այսօրվա հանրահավաքը եզրափակվեց երթով:

Երթի մասնակիցներն անցան Հյուսիասյանի պողոտայով, Հանրապետության հրապարակով, Վազգեն Սարգսյան փողոցով, Մաշտոցի պողոտայով և վերադարձան Ազատության հրապարակ:

20.00

Արթուրը եզակի էր այն հումանիստական դաշտում, որ բոլորիս հոգու խորքում կա. Ալբերտ Բաղդասարյան` Հաց բերողին նվիրված հանրահավաքին 

Ելույթի խոսքով հանդես եկած երկարամյա քաղաքական գործիչ Ալբերտ Բաղդասարյանը հայտարարեց. «Այսօր Հաց բերող Արթուրի հիշատակման օր է, բայց ոչ սգալու: Այսօր առավոտյան այցելել ենք Արթուր գերեզմանին ու հարգանքի տուրք ենք մատուցել: Գրեթե ամեն շաբաթ իմ ճանապարհը Արթուրի կողքով է անցնում. աչքի պոչով նայում եմ Արթուրին ու մտածում  եմ՝ ես կարո՞ղ էի անել այն, ինչ արեց Արթուրը, և միշտ պատասխանս միարժեք է՝ ոչ: Արթուրը եզակի էր այն հումանիստական դաշտում, որը բոլորիս հոգու խորքում կա, բայց, որն այսօր, իշխանությունների ձեռամբ, հեռացել է Հայաստանից: Բարության համար նա պատրաստ էր կյանքը զոհել: Նա ի՞նչ էր անում, նա Սասնա ծռերից մեկը չէր, նա սովորական քաղաքացի էր՝ իր գործին: Բայց տեսավ՝ հանուն արդարության կա պայքար և այդ պայքարի մեջ կա անմարդկային վերաբերմունք, նա որոշեց այդ բացը լրացնել՝ իր կյանքը վտանգելով: Հաց  տանելով»:

Ալբերտ Բաղդասարյանը իր ելույթն ամփոփեց՝ քաղաքական շեշտադրումներով, ասելով, որ իրենց առաջին խնդիրը լինելու է մարդկանց մեջ հավատ արթնացնելը, բայց ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ լուծումներ տալով:

«Որ յուրաքանչյուր քաղաքացի մտածի, որ էս անգամ չեն խաբում, որ էս Վիշապի սինդրոմը վերանա»,–խոստացավ Ալբերտ Բաղդասարյանը:

 

 

19.50

Արթուրը, հաց բերելով, իր անձնական օրինակով ցույց տվեց, թե ինչպես պետք է վերացնել քաղցը. Արայիկ Պապիկյան

Նրանում, որ  այլևս չկա  Հաց  բերող Արթուր Սարգսյանի ֆիզիկական գոյություն, մեծ հաշվով, բարոյական մեղքի իր բաժինն ունի յուրաքանչյուրը:

Այս մասին հայտարարեց «Սասնա ծռերի» գործով փաստաբան Արայի Պապիկյանը՝ բացատրելով, թե ինչու:

«Մենք չափազանց քիչ ջանք գործադրեցինք` տեր կանգնելու մեր իշխանությանը, մենք գրեթե ոչինչ չարեցինք Հաց բերողի՝ Արթուրի՝ հասարակության կողմից պահանջված արդար դատին հանձնելու համար: Մենք տարիներ շարունակ ապրում ենք արդարության  ու օրինականության քաղցի պայմաններում: Արթուրն իր անձնազոհությամբ ընդվզեց, ապստամբեց, բոլորիս ցույց տվեց՝ որն է արդարությունը: Նա Հաց բերելով վերացրեց մեր քաղցը: Հաց տալով և իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես պետք է վերացնել քաղցը»,-ասաց Արայիկ Պապիկյանը: Նա շատ բնութագրական է համարում գնահատականը, թե Հաց բերողին սպանեցին «հացկատակները»՝ ձրիակերներն ու պնակալեզները, պետական մեքենան:

Իսկ նախքան փաստաբանի ելույթը,  հանրահավաքը վարող Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ  ամիսներ առաջ «Հոդված -3» ակումբը կազմակերպել էր Հաց բերող Արթուրի վերաբերյալ պաստառների ցուցահանդես, այսօր  ցուցահանդեսի փակումը իր գրասենյակում անելու փոխարեն բոլոր պաստառները բերել է Ազատության  հրապարակ:

Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ քիչ հետո հավաքվածների սիմվոլիկ հաց կբաժանվի: Հաց, որ արդեն նրա ընկերներն ու համախոհները համտեսել են Արթուրի գերեզմանին:





19.30

Արթուրը գնաց Հայկի համաստեղություն, որտեղից հայկյան նետի նման ճեղքեց շղթան ու հաց բերեց Սասնա ծռերին. Ժ. Սեֆիլյանի ու Վ. Ավետիսյանի ուղերձից

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, որն իր ելույթը սկսեց հիշեցումով, որ 2017-ի այս օրը Ազատության հրապարակում հանրահավաք էր, երբ հայտնի դարձավ Արթուր վիճակի մասին,  ասաց, որ այսօր հաճելի պարտականություն ունի՝ կարդալ Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի ուղերձը:

«Հայկազուն Սասնա ծուռ Արթուր Սարգսյանը, երբ իմացավ, որ մյուս Սասնա ծռերը խոցել են վիշապին ու կռվում են նրա հետ, հասկացավ, որ ժամանակն է: Նա հոգով ու մտքով գնաց Հայկի համաստեղություն, որ նաև հայի տուն է կոչվում, հաղորդություն ստացավ, ապա որոշեց իր անելիքը. հայկյան նետի նման ճեղքեց  շղթան ու հաց բերեց Սասնա ծռերին»,– ասված է ուղերձում, որն ամփոփվում է խոսքերով, որ ժողովուրդը գնահատեց դեպի անհունը գնացած Արթուրի առաքելությունը:

Թամար Հովհաննիսյանն էլ իր հերթին ավելացնում է, որ երբեմն մտածում է, թե այդ բնավ ոչ հերոսական արտաքինով տղան`«վարդագույն թուշիկներով, պսպղուն, բյուրեղյա աչքերով ինչ ուժ էր իրենից ներկայացնում, որ նրանից այս իշխանություններն այդքան վախենում էին:

Դերասանուհին հիշեց նաև նրա խոսքերը, որ ձախ ոտնամանի մեջ միշտ 20 դրամանոց է պահում, որպեսզի փողն իրեն չիշխի:

«Ասում էր` ես ամեն առավոտ գնում էի տանս կողքի փուռը, մի հացի փող էի տալիս ու կեսը վերցնում, մյուս կեսը թողնում նրան, ով հացի կարոտ կլինի: Ասում էր՝ ես ոնց հանգիստ ապրեմ, երբ ընկերներս Եռաբլուրում պառկած են: Նրանց ազատագրված հողերը վաճառքի են հանել»,-հավելեց դերասանուհին:

Նա հիշատակեց 2017-ի  ապրիլի 2-ին Եռաբլուր գնալու Արթուրի մտադրության մասին, որպեսզի թույլ չտա Հայաստանում ընտրություն անցկացնել այդ օրը, քանի որ դրանից մեկ տարի առաջ այդքան երիտասարդ տղաներ զոհվեցին։ 

«Մանուկ էիր, թե 33-ամյա այն երիասարդը, որ կատարյալի ճանապարհը բռնեց ու աստվածացավ: Չկաս, գուցե չես էլ եղել, գուցե սա լեգենդ էր Հաց բերողի մասին ու երբ ոչինչ, կլինի մի երկիր Նաիրի, մի Սասնա Ծուռ էպոս, մի Հաց բերող լեգենդ»,– ասաց Թամար Հովհաննիսյանը:

18.50

Արթուրն իր մեջ անցկացնում էր աշխարհի ցավը ու այն վերադարձնում բարությամբ. Անահիտ Թարխանյան` Հաց բերողին նվիրված հանրահավաքին

Հաց Բերող Արթուր Սարգսյանն իրեն զոհաբերեց, որ մենք՝ հայաստանցիներս, ապրենք ավելի լավ Հայաստանում: Այս մասին հայտարարեց Անդրեաս Ղուկասյանի կինը՝ ճարտարապետ  Անահիտ Թարխանյանը՝ ասելով. «Շատ մեծ ցավ ապրեցի Արթուրի այս դժբախտ պատմությունից, նրա կյանքի պատմությունից: Շատ մեծ ցավ ապրեցի  և , իհարկե, չէի կարող անտարբեր անցնել Արթուրի այս դժբախտ կյանքի պատմության կողքով: Եվ ինձ համար անհրաժեշտություն էր՝ արտահայտել իմ վերաբերմունքը, մյուս կողմից վեհացնել և նոր շունչ տալ Արթուրի արարքին, որը մեզանից յուրաքանչյուրի մեջ կա: Մեր պապերը մեզ փոխանցել են, բայց արդյո՞ք մեր մեջ կա՝ ձեռք մեկնել մյուսին, օգնել մեկին, որը դժբախտության մեջ է»։

Հաց բերողի հուշարձանի էսքիզի հեղինակ Անահիտ Թարխանյանը, ամփոփելով ասաց, որ Արթուր իր մեջով էր անցկացնում ցավը աշխարհի և այն վերադարձնում բարությամբ:

Նա ասաց, որ իրեն հաճախ  հարցնում են՝ արդյոք Երևանի քաղաքապետարանը կտա՞ իր համաձայնությունը, նա չգիտի, բայց հույս ունի, որ այս հուշարձանը կկանգի: 

Նրա ելույթը եզրափակվեց «Ար-թուր, Ար-թուր» վանկարկումներով:

 

 

18.29


Քիչ առաջ մեկնարկեց  Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան օրվա կապակցությամբ հայտարարված «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը:

Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ Արթուր Սարգսյանի հիշատակը հարգելով։

Հիշեցնենք, որ վերջին հանրահավաքին նախաձեռնող խմբի անդամները հայտարարել էին ճակատի առաջիկա թիրախներն ու նպատակները՝ «ո՛չ» իշխանության վերարտադրությանը, «ո՛չ» այն համակարգին, որ գոյություն ունի այսօր, իշխանափոխություն, ժամանակավոր կառավարություն, սահմանադրական կարգի հաստատում, ազատ ընտրություններ:



Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

03:11 • 25/09

Մահացել է «Աստղային պատերազմների» պրոդյուսեր Գերի Կուրցը

02:29 • 25/09

Հարավային Կորեայի նախագահը Թրամփին է փոխանցել Կիմ Չեն Ընի հաղորդագրությունը

01:47 • 25/09

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը

01:19 • 25/09

ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

00:49 • 25/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով

23:58 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի է Տարվա լավագույն ֆուտբոլիստը

23:57 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա խորհրդանշական հավաքականը

23:55 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի դարձավ նաև տարվա լավագույն մարզիչը

23:52 • 24/09

Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը

23:25 • 24/09

ԿՀՎ նոր ղեկավարը կընդլայնի «բարդ երկրների» նկատմամբ հետախուզության մասշտաբները

23:21 • 24/09

ՖԻՖԱ. Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահ

23:10 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա լավագույն գոլի հեղինակը հայտնի է

23:07 • 24/09

Նեթանյահուն Պուտինի հետ զրույցում հերքել է Իլ-20-ի կործանման պատասխանատվությունը

22:56 • 24/09

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

22:32 • 24/09

Ամեն պահի պատրաստ ենք Կառավարության կիրառած փոփոխությունների շրջանակում քաղաքական գործունեություն ծավալել․ Վ․ Ավետիսյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

22:14 • 24/09

Apple-ն ավարտել է Shazam հավելվածի ձեռքբերման գործարքը

22:02 • 24/09

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահի հետ

21:56 • 24/09

Opta. Սարգիս Ադամյանը` երկրորդ Բունդեսլիգայի խաղային օրվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

21:49 • 24/09

Պոմպեոն հայտարարել է ԱՄՆ-ի և ԿժԴՀ-ի ղեկավարների միջև գագաթնաժողով նախապատրաստելու մասին

21:32 • 24/09

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

21:16 • 24/09

Լուկաշենկոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու մասին

21:14 • 24/09

Այսօրվա հեղափոխության ճշգրիտ «ռեցեպտն» է՝ անել այն, ինչ չի ուզում ՀՀԿ-ն և երկիրը կգնա առաջ. Ա. Մանուկյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

21:12 • 24/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանն ուժեղ գտնվեց Ճապոնիայից

20:58 • 24/09

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

20:56 • 24/09

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Ա. Զուրաբյանը շնորհավորել է նորընտիր քաղաքապետին

20:35 • 24/09

Android-ով առաջին սմարթֆոնը տասը տարեկան է

20:21 • 24/09

2019 -ը դիմավորելու ենք նոր խորհրդարանով, նոր կառավարությամբ, նոր իրավիճակով. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

20:05 • 24/09

Լուիս Էնրիկե. Տեսակրկնությունները պետք են ֆուտբոլին

20:05 • 24/09

Եթե կուսակցությունները դասեր քաղեն Երևանի ընտրություններում պարտությունից, կարող է՝ ԱԺ ընտրություններում խնդիրներ առաջանան վարչապետի համար. Ա. Բադալյան

19:49 • 24/09

Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ

19:43 • 24/09

Airbus-ը Բիրմինգհեմի օդանավակայանում փորձել է վայրէջք կատարել ուժեղ քամու պայմաններում (տեսանյութ)

19:28 • 24/09

Ժիրու. Իմ և Մորատայի միջև ազնիվ մրցակցություն է

19:07 • 24/09

ՄԱԿ-ի ամբիոնից մենք պետք է առաջին հերթին փորձենք մեղմել մեր շրջափակման հետևանքները․ ՄԱԿ-ի փորձագետ

18:42 • 24/09

Լիսաբոնի բնակիչները բողոքում են կենտրոնում բնակարանները զբոսաշրջիկներին վարձակալության հանձնելու դեմ

18:29 • 24/09

«Ռեալը» 80 մլն եվրո է առաջարկում «Այաքսի» ֆուտբոլիստի համար

18:26 • 24/09

Շնորհավորում ենք երևանցիներին՝ առանց զանգվածային կեղծիքների անցած ընտրությունների կապակցությամբ. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

17:56 • 24/09

ՊԵԿ-ը Կոտայքում ապօրինի գործող ակումբներ է բացահայտել. պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է

17:45 • 24/09

ՈւԵՖԱ-ն կարող է կրճատել Եվրոպա լիգայի մասնակիցների թիվը

17:41 • 24/09

«Բարսելոնան» կբողոքարկի Լանգլեի կարմիր քարտը

17:37 • 24/09

Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

17:27 • 24/09

Ա. Ջավադյանը ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը ներկայացրել է գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը

17:16 • 24/09

ԱՄՆ բնակիչն իր տան պարտեզում երկգլխանի օձ է հայտնաբերել (տեսանյութ)

17:13 • 24/09

Քիմ Քարդաշյանը՝ Բեյոնսեի և Ջեյ Զիի համերգին (լուսանկարներ)

17:12 • 24/09

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնին հավակնել է 42 դիմորդ, որոնցից ընտրվել է վարչապետի խորհրդականը

17:09 • 24/09

Լիբանանի նախագահը մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքը պառակտելու ձգտման համար

17:09 • 24/09

Ընտրողներին կաշառք տալ-ստանալու հատկանիշներով հարուցված չորս գործ ընդունվել է ՀՔԾ վարույթ

17:04 • 24/09

«Լույս»-ը, «ԲՀԿ»-ն․ «ՀՅԴ»-ն ու «Ժառանգությունը» կողմն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

17:00 • 24/09

Քաղաքացին սպառնում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից. փրկարարները դեպքի վայրում են

16:55 • 24/09

Երբ կհանդիպեմ կուսակիցներիս, կհասկանամ՝ դադարեցնում եմ իմ գործունեությունը, թե ոչ. ԼՀԿ անդամ Վիկտոր Ենգիբարյանը պարզաբանում է` ինչու էր կոչ արել ընտրել «Իմ քայլին»  

16:50 • 24/09

«Գազպրոմ»-ն այլևս աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունը չէ. S&P Global Platts

16:38 • 24/09

Marca-ին հայտնի է դարձել տարվա խորհրդանշական հավաքականի 8 ֆուտբոլիստի անուն

16:38 • 24/09

Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 32 հասցեում՝ երկաթգծի «Դեպո»-ի տարածքում, օձ է հայտնաբերվել

16:35 • 24/09

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:32 • 24/09

Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը քննարկելու․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

16:30 • 24/09

Ավելի լավ է՝ գետինը մտնենք, եթե մենք ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք, լցոնումներ անենք. Ն. Փաշինյան

16:26 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքների հիման վրա. «Անկախ դիտորդ» դաշինք (տեսանյութ)

16:24 • 24/09

Ասադը C-300-ի տրամադրման առնչությամբ զանգահարել է Պուտինին

16:22 • 24/09

Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն

16:14 • 24/09

2 մլրդ դոլար. Michael Kors-ը կգնի Versace նորաձևության տունը

16:10 • 24/09

Աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիայի հավաքականի առաջատարը Պոգբան էր. Դեշամ

16:09 • 24/09

Ասում են՝ մեծամասնությունը չի մասնակցել ավագանու ընտրություններին, և փորձում են դրանից հետևություններ անել, այդ փաստարկները ծիծաղելի են. Ն. Փաշինյան (տեսանյութ)

16:06 • 24/09

Աշխատակազմից այս պահի դրությամբ ոչ ոք չի ազատվել աշխատանքից, այդ թվում նաև հավաքարարները և պահակը. հերքում Հրազդանի համայնքապետարանից

16:01 • 24/09

Բելառուսն առաջարկում է Հայաստանում կազմակերպել վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն

15:52 • 24/09

Դ. Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է առաջնագծում վիրավորված զինծառայող Ա. Գևորգյանին, շրջել հոսպիտալում (լուսանկարներ)

15:49 • 24/09

Ռամոսն ինձանից ներողություն չի խնդրել. Կարիուս

15:45 • 24/09

Վարչապետի անձնական բարձր վարկանիշը և անմիջական մասնակցությունը քարոզարշավին կանխորոշեցին ավագանու ընտրությունների արդյունքները. ՀՅԴ ԳՄ

15:43 • 24/09

«Միսս Ուկրաինա»-ն նախկին ամուսնու ու երեխայի պատճառով զրկվել է գեղեցկուհու տիտղոսից (լուսանկարներ)

15:39 • 24/09

Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում. Արա Բաբլոյան

15:29 • 24/09

Խորհրդարանական նոր ընտրությունների համար հիմքեր, անհրաժեշտություն չենք տեսնում. Վահրամ Բաղդասարյան

15:24 • 24/09

Բարսելոնայում հոսպիտալացվել է Մոնսերատ Կաբալյեն

15:21 • 24/09

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ կլինեն այլ դասավորություններ, հայտնի չէ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանն ինչ կանեն. Ալեքսանդր Ցինկեր

15:19 • 24/09

Քրիստինա Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության

15:17 • 24/09

Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը. Մհեր Շահգելդյան

15:14 • 24/09

Bloomberg-ը Հայաստանը ներկայացրել է որպես զբոսաշրջության ոլորտում արագ տեմպերով աճ արձանագրող երկիր

15:14 • 24/09

«Ռոման» կողմնորոշվել է Դի Ֆրանչեսկոյի հավանական փոխարինողի հարցում

15:10 • 24/09

«Ռեֆորմիստների» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ

15:03 • 24/09

«Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու քվեարկությունը

14:58 • 24/09

«Բարսելոնան» 4 ֆուտբոլիստի է դիտարկում՝ որպես Սուարեսին փոխարինող

14:55 • 24/09

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում

14:54 • 24/09

Չէի կարող գալ Լիբանան և չլինել ՀՀ-ից դուրս գոյություն ունեցող հայկական միակ ԲՈւՀ-ում՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում. Մ. Հայրապետյան

14:51 • 24/09

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը միանձնյա իշխանության մոդել կառուցում. «Կոմերսանտ»-ը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

14:48 • 24/09

Ավազակային հարձակում՝ «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվել է

14:48 • 24/09

ՈւԵՖԱ-ն անդրադարձել է ՀՖՖ նախագահի ընտրություններին

14:46 • 24/09

Եթե ավագանու ընտրությունները զուտ ընտրություններ լինեին, ապա այլ արդյունք կլիներ, վարչապետը ժողովրդից խորհրդարանը ցրելու մանդատ էր խնդրել. Էդմոն Մարուքյան

14:44 • 24/09

Սեպտեմբերի 20-24-ը ոստիկանությունը բացահայտվել է հանցագործության 183 դեպք

14:37 • 24/09

Վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում

14:35 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր. Ալեքսանդր Ցինկեր

14:29 • 24/09

Ապօրինի շինարարությունները և հողազավթումները կանխարգելելու համար պետք է համագործակցել իրավապահ մարմինների հետ. խորհրդակցություն քաղաքապետարանում

14:27 • 24/09

Ընտրախախտումներ ամբողջ օրվա ընթացքում մենք գրեթե չենք ստացել. քաղաքական ուժերն ընդունում են Երևանի ավագանու ընտրության արդյունքները

14:18 • 24/09

Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որ մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը. Հ. Մարության

14:08 • 24/09

Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել են Մոլդովայի նախագահի պաշտոնից

14:05 • 24/09

Քվեարկության գործընթացն անցել է առանց էական կամ լայնածավալ կազմակերպված խախտումների. «Ականատես» դիտորդական առաքելություն

13:59 • 24/09

Սա վերջին 8 տարիների լավագույն «Յուվենտուսն» է. Կիելինի

13:56 • 24/09

Ա. Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովի շրջանակում մի շարք ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ներդրումներին վերաբերող հարցեր (լուսանկարներ)

13:55 • 24/09

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

13:53 • 24/09

Կհրապարակվեն ընտրողների ստորագրած ցուցակները, թեև Ընտրական օրենսգիրքը ՏԻՄ ընտրությունների համար դա չի նախատեսում. Տիգրան Մուկուչյան

13:49 • 24/09

Վաղը կձևավորվի աշխատանքային խումբ, և կքննարկենք ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդներին հուզող խնդիրները. Արմեն Փամբուխչյան

13:48 • 24/09

Հրապարակվել են Ռոմանովների ցարական ընտանիքի՝ մահապատժից առաջ արված ու մինչ այս անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)

13:47 • 24/09

Ա. Զեյնալյանը կհրաժարվի ավագանու մանդատից և կմնա արդարադատության նախարար, իսկ ընտրությունները բացառիկ էին. Է. Մարուքյան

13:42 • 24/09

Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ