Քաղաքային ֆոլկ. մոմավաճառ Սֆինքսը` տաճար տանող ճանապարհին

18:43 • 20.03.18



Դեռ մանկուց ունեի այս «հիվանդությունը»՝ քնած էի ձևանում և որսում տան մեծուփոքր բոլոր գաղտնիքները: Իհարկե, մի մանրապճեղ ուղեղի համար դա գլխից մեծ ներբեռնում էր.թերզարգացած ուղեղ է արտահոսում դրամատիզմով հագեցած անտանելի քանակությամբ տեղեկատվություն, իսկ ներսումդ չկա հակավիրուսային մի ծրագիր, որ քեզ պաշտպանի մանկական թափառիկ ընկճախտից: Անշուշտ, մարդիկ կազմված են նախ՝ իրենց մանկությունից և մեծ հաշվով՝ չեն փոխվում: Փաստավավերագրական այս պատմությունն իմ հին, մանկական «հիվանդության» յուրօրինակ սևեռումն է: Եվ ես, այսպես ռիսկով դժվար էլ սևեռվեի, եթե նախորդ փորձս արժանանար ընթերցողների բուռն պարսավանքին:

Շնորհակալություն նրանց, ովքեր  ողջունեցին այսօրինակ  ռիսկային հրապարակումը. զգացմունքների վավերագրությունն այն է, ինչ տարիներ հետո կմնա արհեստական ինտելեկտի թիրախ դարձած ապագայի մեդիայում:

-Հիմա դու հաստատ ուզում ես մեր մոմի բիզնես մտնե՞ս։

-Դե քո պես մոմ ծախեմ էլի:

-Հոպ-ստոփ՝ իմ պես չես կարա, ես լավ խորացած եմ էս բիզնեսի մեջ՝ 3-րդ դասարանից թռա դպրոցից  ու  հիմա մենակ էս բիզնեսի մեջ եմ: Դու հիմա ո՞ր դասարան ես:

-6-րդ:

-Ուզում ես թռնե՞ս դպրոցից:

-Չէ, չէ, ես, ուղղակի, ուզում եմ տան համար փող աշխատեմ, օգնեմ էլի մերոնց:

-էդ արդեն վատ ա:

-Ինչի՞:

-Դե էս գործը առավոտներն ա եռում, ուսանող, սիրահարված, բան սաղ առավոտներն են իրանց մոմը վառում, չես ջոկո՞ւմ:Եթե ուզում ես մտնես էս գործի մեջ, պիտի դպրոցից թռնես, լրիվ թռնես:

-Չէ, չի լինի, մամաս շատ կնեղանա ինձնից, չեմ կարա:

-Բա էլ խի՞ ես եկել, բազառ անում, գնա խելոք դասերդ սովորի, գերազանցիկ դառի:

-Ես արդեն գերազանցիկ եմ, ուղղակի, ասի մի քիչ էլ մերոնց օգնեմ, մաման…

-Մամայի բալա, էսի քո խելքի բանը չի, գնա քո վրով քեզ գործ գտի:

-Չէ, տենց բան մի ասա, ես մամայի բալա չեմ, բոքս, կարատե էլ պարապել եմ:

-Ստեղ բոքս ու կարատեի տեղ չի, ստեղ ավելի շատ դերասանություն ա պետք, պիտի դաժե էն սերիալի դերասաններից լավ խաղաս դերդ:Նայի, ասենք թե ես իմ համար իմ աղջկա հետ ման եմ գալիս, դու մոտենում ես՝  ի՞նչ ես ասում, որ ապրանք ծախես ու ո՞նց ես մոտենում:

-Դե սկզբից կասեմ՝ բարև ձեզ…

-Այ ըտեղ արդեն սաղ վարի տվիր, որովհետև էդ տղեն քեզ կասի մի հատ Ս. եղի ստուց ու… գնաց կաշը:

-Խի՞, բա առանց բարևի, հո չեմ ասի, մոմ առեք:

-Բեխաբար ես ամեն ինչից, ախպոր պես ես զահլա չունեմ, գնա քո դասերը սովորի, հլը էրեխա ես:

-Պահ, ընենց ես ասում, ոնց որ ինձնից մեծ ես, հա՞:

-Կարևորը էդ տարիքը չի, կարևորը կյանքի տարիքն ա:Լավ, ապեր, արի թարգենք էս բազառը, քեզնից Պողոս-Պետրոս դուրս չի գա:

-Սպասի, լավ, խնդրում եմ, հեսա ես սաղ ճիշտը կասեմ, նայի, նորից եմ անում. մոտեցա, բարև չեմ տալիս, միանգամից ասում եմ՝ Աստված ձեզ օգնական, մոմ չեք առնի՞:

-Աաաաաաա, ընգա՜ ու տենց հա, Աստվածով, բանով…/հռհռում է/:Ախպերս, Աստված չկա՝ մոռացի:

-Ոնց չկա: Բա էլ մարդիկ ո՞ւմ համար են մոմ առնում, վառում: Կա:

-Բա էս ուր ա, չի էրևում: Կարա՞ս մեկին ասես, որ տեսել ա տենց բան:

-Աստվածաշնչում գրած ա…

-Յա, ընդեղ շատ բան ա գրած, գրած ա՝ մի գողանա, բայց էսօր չգողանաս՝ սովից կմեռնես: Որ ասում եմ կյանքից կուրսի չես: Նայի, ես ասենք մի հարյուր մոմ եմ Զաբելից վերցնում, որ տանեմ ծախեմ, չէ՞, եթե էդ հաշվելու վախտ իրան չխոսացնեմ, չշշկռացնեմ, մեջը իմը չմտնեմ, ամեն մոմից կոպեկ ա ինձ մնալու: Ու դրանով ի՞նչ կարամ առնեմ, շատ-շատ մի երկու ջեբ սեմուշկա: Բայց էտի էղավ բիզնե՞ս:

-Բայց կարաս ավելի շատ մոմ վերցնես ու առանց խաբելու էլ շատ փող աշխատես, չէ՞:

-Հա, կարաս, բա չես կարա: Լիքը տղերք եմ վերցնում, սաղ օրը լեզու եմ թափում, էդքանը հազիվ եմ կարում  ռադ անեմ:Գիտես հեշտ ա հա՞, եկեղեցին էլ ընդեղ ա մեր գործին խփում: Յանի իրանց մոմը տերտեր ա օրհնում, իմը՝ չէ: Էդ տերտերներն էլ լրիվ ուրիշ կինո են, որ պատմեմ, թե դրանք ինչ փողի մեռած են, ուշքդ կեթա: Որ տենում եմ մարդիկ դրանց ձեռը ոնց են պաչում, սիրտս խառնում ա:

-Դե լավ, արի գործից խոսանք, ինձ պետք ա շուտ սկսել էս գործը, ես լավ կծախեմ, մի վախենա: Դու շատ ծախող տղերք ունե՞ս:

-Դե ունեմ էլի մի տասը հատ: Քո պես նիհար-միհար եմ վերցնում: Մի հատ չաղին վերցրել էի, սաղ օրը տփոց էր ուտում: Ժողովուրդը էդ չաղերին չի խղճում, ապրանք չի առնում դրանց ձեռից:

-Խի՞ պիտի անպայման խղճա՞ն, որ առնեն:

-Հա, բան ոնց, ասենք քո պես չի մոտենում, ասում՝ բարև ձեզ: Խաղ ա խաղում, ջոկո՞ւմ ես:

-Ի՞նչ խաղ:

-Դե ասենք ասում ա՝ մերս հիվանդ ա, դեղի փող եմ անում կամ…

-Բայց ըտենց սուտ ոնց ա ասում, բա որ իսկականից հիվանդանա:

-Արա, դու վերջն ես, ինձնից վազն էղի ախպոր պես:

-Չէ, լսի, ես կարամ ամենալավը ծախեմ ու առանց սուտ-մուտ բաներ ասելու: Իմ մաման իսկականից հիվանդ ա, ես հենց իրան օգնելու համար եմ քո մոտ եկել:Կուզես՝ երդվեմ, որ հավատաս:

-Հա՞, ճի՞շտ ես ասում:

- Կուզես՝ իրա արև երդվեմ, որ հավատաս:

-Ինչ հիվանդ ա, նենց ստից բան, թե՞ ռակ, բան:

-Չէ, ստից չի, շատ բան չասեմ, բայց լուրջ հիվանդություն ա:

-Լավ, օրը քանի հատ քեզ տամ, քանի՞ հատ կարաս ծախես:

-Դե ինչքան կարաս տուր, տենց մի 1000 հատ էլ տաս՝ կծախեմ: Դեղերը շատ թանկ են, ինձ 100, 200-ը չի փրկի:

-Ախպեր, հո գիժ չե՞ս, էտի օրվա վրո՞վ ես ասում, թե՞ ամսով:

-Օրով, օրով:

-Գլխիցդ մեծ բաներ մի խոսա, հա՞, էդքանը դաժե ես չեմ կարա ծախեմ:

-Դե հենց հիմա տուր, փորձի, ես հաստատ կծախեմ:

-Լոպազ-լոպազ մի խոսա, հա, որ չկարեցար, շտրաֆ եմ դնելու վրեդ, վազվրատը՝ կես գին, համաձա՞յն ես։

-Հա, տղամարդու խոսք եմ տալիս, դու մենակ հիմա տուր, հենց հիմա սկսեմ:

-Դե դու հիմա եքա պարտիա ես ուզում ինձնից, պիտի գնամ տերերի մոտ՝ խոսամ:

-Բա ուր են տերերը, հեռո՞ւ են:


-Իմ տերերը ստեղ են, եկեղեցու հայաթը կանգնած կնիկները, բայց իրանք էլ ունեն տերեր, էդ տերերն էլ՝ իրանց տերերը, սենց որ գնանք, սրա ծերը եսիմ որ վերևները կհասնի:Մի անգամ…

-Ցավդ տանեմ, արի դե ժամանակ չկորցնենք, հիմա սկսեմ ծախելը էլի: Հիմա ձեռդ ինչքան կա՝ տուր, գոնե էսօր դատարկ տուն չգնամ:

-Չէ, էսօր հաստատ ըլնող չի, հլը բոթասներդ նայի, սիրուն շորերդ, քեզնից ով մոմ կառնի, ոնց որ միլիոնշիկի տղա ըլնես:

-էդ հեչ, մի մտածի, էսի դպրոցի շորերս ա, կգնամ տնայինը կհագնեմ, ստեղ՝ Սարի թաղում ենք ապրում:

-Յա, իմ տերերն էլ են Սարի թաղից, էրկուսն էլ ընդեղ են ապրում, ընենց դուռով կնանիք են, դաժը մեկը նստած-հելած, երկու սրոկ ադբիտ ա արել իրա կնիկ հալով:

-Ո՞նց, հանցագո՞րծ ա:

-Տո բա ինչ ա, ես մի բան սխալ արի, տուտժե միլիցու դուռ կգցի, նենց կռիշեք ունի, որ մի հատ շվացրեց լյուբոյի օդերը մի ժամում կփակի: Զակոննի գող կնիկ ա, ձեռն էլ էնքան ծանր ա, ում խփեց, լոշփռոշ կանի եկեղեցու հայաթը:

-Մոռացի, ինձ չի կարա, ես քեզ ասի, որ լավ պարապած եմ, չնայած իսկական տղեն չի էլ կարա կնոջ վրա ձեռք բարձրացնի:

-Տո դրա ձութ քցած դեմքը որ տենաս, վաբշե էլ չես հիշի, որ էտի կնիկ ա: Հենա, մի քանի օր առաջ մի հատ ընենց տվեց մեջքիս, մինչև հիմա չեմ կարում կոշիկներս կապեմ: Հիմա էլ, նենց ա մզզում, մեռնում եմ ցավից:

-Բա դրանից ո՞նց են մարդիկ մոմ առնում, տանում աղոթում:

-Դե լավ կռիշ ունի ու կանգնում ա հենց եկեղեցու աստիճանների վրա, տեղը լավն ա, առնում են: Հետո նենց ա յազվա ըլնում, որ դրանից յախաներն ազատելու համար էլ առնում են: Ես, օրինակ, ոչ մի անգամ յազվություն չեմ անում: Մենակ էս այգում, սենց կամաց,խեղճացած մոտենում եմ՝ կառնեն, կառնեն, չէ՝ աջս քաշած գնում եմ: Իսկ էտի Աստծով մտնում ա, սատանեքով դուրս գալիս: Նենց լեզու ունի, օձը բնից զադնիով կհանի:

-Վայ, մեռա, էդ ինչ ասիր, էս մի շաբաթ ա, որ իմացա, մամաս տենց հիվանդ ա, դեռ չէի ծիծաղել:

-Բա, հեսա կտենաս դրան, սատանից երկու օր առաջ ա ծնվել:

-Քո կարծիքով, սատանա կա՞:

-Հա, բա, ոնց չկա:

-Բա էդ ոնց ա, որ ասում ես՝ Աստված չկա, բայց սատանա կա:

-Էհ, ախպերս, փափուկ կյանքով ես դու ապրել հաստատ, թե չէ էդ բաները կջոկեիր: Աստված որ լիներ, էս սաղ  բոզի տղերքի ականջները կկտրեր չոբանի թուլա կսարքեր, ո՞ւր ա, բա խի չի կտրում:

-Դատաստանին չես հավատո՞ւմ, որ անարդարները պատժվելու են:

-Նաղդը թողած, նիսյայի հետևից ընկնե՞մ: Նաղդն էն ա, որ հիմա արդարներն են պատժվում, իսկ սատանի ճտերը ոնց ուզում ֆռֆռում են: Լավ, հասնում ենք, էդ հավայի բաները թարգի: Տես՝ հեն են շեֆերս, էն առաջինը հենց էն չոռնին ա, տեսա՞ր:

-Հա, բայց էն մեկը ինչ սիրուն ա, մորքուրիս ա նման: Ես գնա՞մ դրա հետ խոսամ:

-Ախպեր, վա՞տ ես, ուզում ես միանգամից վրիցս թռնե՞ս, արդեն առաջին ձե՞ռ ես փախնում:

-Չէ, չէ, ինչ թռնել, ինձ թվաց, ես պիտի գնամ հետները խոսամ:

-Քեզ շատ բան թվաց, ուրեմն նայի, ես մոտենում եմ իրանց, դու նստարանի հետևը կանգնում ես ու ոչ մի ձեն: Էղա՞վ: Մի հատ ձեն հանիր,կփրթեմ:

-Հասկացա, բայց մի ասա կփրթեմ, ես չեմ սիրում, որ իմ հետ տենց են խոսում:

-էլ լեզվիդ մի տուր, հասել ենք:

Մոմավաճառ կին- Արա, էս ուր ես, չեմ ասել էս ժամին էլ աչյոտ տալ չկա:

-Թազա կլիենտի հետևից եմ, ուր եմ, գործ էի անում:

Մոմավաճառ կին -Այ մեռնի քո արած գործը, դու էլ վրեն, թվերդ բեր, կանգնի  աչոտի, ինչ ես ծախել, ինչ ես առել: Այ հայվան,  փոխանակ գործ անես, երբ նայեցի ռեխդ  խաչապուրի  էիր ճխտում, կոլա էլ ես խմե՞լ:

-Չէ, չէ, հեսա, 1750-ի առևտուրս ա, մի հատ էլ խաչապուրի եմ կերել:Հենց մի հատ:

Մոմավաճառ կին -Ինձի ֆռռացնողը դեռ իրա մոր ջանուջանդակից չի հելե, հլը մոտիկ արի:Էս քո դավթարը, էս՝ դու, ստեղ 2 հազար  դրամի պակասորդ կա, բեր մուծի, թե չէ միլիցու ձեռ կտամ, տռուսիկիցդ հետ վրիցդ կհանի:էսի գործ ա, հախուհաշիվ ա, քյանդրբազ չի է՜, որ գլխիցս թռնես:Երբ նայեցի, մոմերը ջեբդ՝ խաչապուրին ռեխդ: Ես էլ եմ ուզում օրը տասը խաչապուրի ուտեմ, բա խի՞ չեմ ուտում:

-Մի հատ եմ կերել, թվերս էլ տոշնի ա, վաղը սաղ հանի-գումարի՝ կտենաս, որ չեմ խաբել: Հիմա մարդ եմ բերել հետս, հեն ա, էն տղեն ա, խոսացել եմ, բան եմ արել, ամեն ինչից կուրսի ա, մեծ պարտիա ապրանք ա ուզում տանի:

Մոմավաճառ կին -Պահ, հլը էս բոմժին նայի՝ էսքանից հետո էլ լեզուն ոռը չի կոխում, էդ մունդռիկն ո՞վ ա, որ ես դրան մեծ պարտիա տամ, քո պես մի քյալլագյոզ էլ դա կեղնի էլի:Արա, հե՜յ, հլը մեյդան արի տենամ՝ ինչացու ես:



-Բարև ձեզ:

Մոմավաճառ կին -Պահ, էս ինչ էլ կուլտուրական տղա ես:Հեր, մեր ունե՞ս:

-Հա, ունեմ:

Մոմավաճառ կին -Դե ռադ էղի ստեղից, գնա քո բանին: Վաղը մյուս օրն էլ հերմերդ գա ստեղ ինձ ճղի էն մեկելի նման, որ շառխաթան բերեց կապես ջանիս, ռադ էղի քեզ ասի, չես լսո՞ւմ:

- Ով ծնողներ ունի, չեք վերցնո՞ւմ:

Մոմավաճառ կին -էս կարող ա քո բռնվածն եմ, որ ինձ դատախազի հարցեր ես տալիս, հիմա ձեռս կպցնեմ էս հեռախոսի կնոպկին, գան քեզ թալեն միլիցի ավտոն, որ իմանաս:

-Չէ, հարցեր չեմ տալիս, ուղղակի…ուղղակի մամաս հիվանդ ա, ուզում էի դասերից հետո մի քիչ աշխատեմ, օգնեմ իրան:

Մոմավաճառ կին -էդ յոթհարկանի ստերը նոր չեմ լսում, օրը քո պես հազար շուստրի ա ինձ ռաստ գալի,  ես ձեր դեՌասան մերը…

-Մամայիս բան չասեք, կին եք, չեմ ուզում ավելի կոպիտ խոսալ:

Մոմավաճառ կին -Պա՜հ, հլը էս թազին նայի, հիմա էս քարն առնեմ գլուխդ բացե՞մ, ինչ դու, ինչ քու մերն էլի, քո մերը որ կարգին իսան էղներ դու քուչեքը չէիր ընկնի:

-Վերջին անգամ եմ ասում՝ մորս բան չասես…յա, մի խփի, մի խփի քեզ ասում եմ:

Հեղինակ- Սպասեք մի րոպե, բաց թողեք, ինչո՞ւ եք խփում:

-Դու ո՜վ ես դու ուրդից ծլար, դենը գնա դռբիս տակ չընկնես, որ մի հատ թարս տվեցի է՜… Էս էիր ուզում, դե՝ առ, ա՛ռ, մազեր էլ չունի է՜ բալամեռը, որ ոտերիս տակն առնեմ: Դե կե՛ր,կե՛ր, էսի քեզ դաս, որ խալխի շամաթին էլ չխառնվես:Կնիկ ես, քո կնիկությունն արա, դու քանի գլուխ ունես, որ գաս խառնվես իմ ռազբորկին:Կերա՞ր…

Գրի առավ ՎԱՐԴուհի Սիմոնյանը

 





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

16:12 • 16/10

ՀՀ ԿԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացմանը

16:09 • 16/10

«Ալաշկերտն» ընկերական խաղում հաղթել է «Արարատին»

16:08 • 16/10

«Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում քննարկվելու են ԵԱՏՄ-ում բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարներն ու քայլերը

16:01 • 16/10

Արարատ Միրզոյանը ՀՀԿ խմբակցության հետ քննարկում է ԸՕ փոփոխությունները

15:58 • 16/10

Կարեն Ներսիսյանը նշանակվեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում

15:54 • 16/10

Ռուսաստանում հոգեբուժարանի աշխատակիցները ծաղրել ու հարվածել են տարեց հիվանդին (տեսանյութ)

15:53 • 16/10

Հանրային պաշտոն զբաղեցնողներից հատկապես պահանջում եմ խստորեն պահպանել օրենքով վերապահված իրավական կարգավիճակի սահմանները. ՄԻՊ

15:50 • 16/10

Հայ բռնցքամարտիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

15:49 • 16/10

Մենք չենք ուզում, որ այս անորոշ կարգավիճակից մոտ 630 ընտանիք մնա առանց օրվա հացի. «Էյ Սի Փի» ՓԲԸ-ի կոլեկտիվի բաց նամակը՝ վարչապետին

15:39 • 16/10

Ես առաջին հերթին լինելու եմ սովորողի, աշխատողի, փնտրողի, ձգտողի ու հանուն լավի պայքարողի կողքին. Արագածոտնի մարզպետ

15:36 • 16/10

Վստահ եմ՝ վարչապետի հրաժարականից հետո դավադրություններ չեն լինի. նոր ԸՕ-ով ընտրությունների գնալն էլ գերնպատակ չէ. Ա. Սիմոնյան

15:36 • 16/10

Ըմբռնումով եմ մոտենում այն մարդկանց, ովքեր ինձ ծեր են համարում. Ռոջեր Ֆեդերեր

15:31 • 16/10

Ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշ մասի վերադարձ. ԱՄՆ դեսպանը՝ Արցախի խնդրի մասին

15:30 • 16/10

ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան

15:28 • 16/10

Հավաքագրված գումարների անհետացման մասին լուրն անլուրջ է, հումորով վերաբերվեք. Դ. Անանյան

15:07 • 16/10

Թրամփին մեղադրել են ջենթլմեն չլինելու համար, երբ նա անձրևանոցը պահել է միայն իր գլխավերևում՝ կնոջը թողնելով անձրևի տակ (լուսանկարներ, տեսանյութ)

15:03 • 16/10

Ալեքսանդր Գրիգորյան. Ջիբրալթարին պարտվելն ավելի դժվար է, քան Ջիբրալթարի նեղուցը լողալով անցնելը

15:00 • 16/10

Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Է. Շարմազանով

14:58 • 16/10

Շիրակի մարզի դատախազությունում հարուցված քրեական գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 91 մլն դրամի վնաս

14:55 • 16/10

Բացի «Երևան» հիմնադրամի գործից՝ Տարոն Մարգարյանի նկատմամբ հարուցված է նաև իր ունեցվածքի հետ կապված քրգործ․ ԱԱԾ տնօրեն

14:52 • 16/10

Պտղնիի համայնքապետը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնել է համայնքին պատկանող խոշոր չափերի գումար. հարուցվել է քրգործ. Կոտայքի մարզպետ

14:46 • 16/10

Սաուդացի լրագրողի անհետացումից հետո միջազգային հեղինակավոր ընկերությունները սկսել են հրաժարվել Սաուդյան Արաբիա այցից. The Hill

14:40 • 16/10

Ֆուչիկի փողոցում ՃՏՊ է տեղի ունեցել. քաղաքացին վրաերթի է ենթարկվել

14:33 • 16/10

Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Լյուքսեմբուրգի մրցաշարում

14:30 • 16/10

Բոլոր փոփոխությունները պարզեցման ուղղությամբ են արվել. Կառավարությունն ընդունեց ԸՕ նախագիծը

14:30 • 16/10

Երկրպագուները չեն ճանաչել շիկահեր դարձած Ջոլիին (լուսանկար)

14:25 • 16/10

Իմ հնարավորությունների սահմաններում անելու եմ ամեն ինչ, որ նոր Հայաստանն էլ ավելի ամրապնդվի. Հունան Պողոսյան

14:23 • 16/10

Ֆելիքս Ցոլակյանն իմ քավորը չէ, կապ չունեմ նաև Գարեգին Բաղրամյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելու հետ․ Արթուր Վանեցյան

14:20 • 16/10

«Հայաստանը պաշտոնապես մեր դաշնակիցն է, ինչո՞ւ ենք մենք զինում Ադրբեջանին, ինչո՞ւ ենք դա անում». ռուս փորձագետ Նիկոլայ Պլատոշկին (տեսանյութ)

14:11 • 16/10

Հեռախոսս գտնվել է ռոմինգի ռեժիմում, իսկ ինտերնետային կապուղին պաշտպանված չէ․ ԱԱԾ տնօրենը մանրամասներ է ներկայացնում

14:02 • 16/10

Օրը դեռ չի ավարտվել. Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի՝ հոկտեմբերի 16-ին հրաժարական տալու հայտարարության մասին

13:59 • 16/10

Կարծում եմ՝ մինչև հունվարի 1-ը չենք հասցնելու եկամտահարկը նվազեցնել. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

13:56 • 16/10

Քննություն է տարվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հիվանդի մահվան հանգամանքները պարզելու համար

13:54 • 16/10

ՀՀ ազգային անվտանգության սահմանապահ զորքերը սահմանային շերտ մուտք գործելու և սահմանային ռեժիմը խախտելու համար ձերբակալել են քաղաքացիների

13:52 • 16/10

Նարեկ Աբգարյանը շուտով իր հերթական մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում

13:49 • 16/10

Կանադայում տղամարդը մերկացել է ու թռել շնաձկներով ակվարիումի մեջ (տեսանյութ)

13:46 • 16/10

ԱԱԾ-ն թույլ չի տա՝ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն այնպիսի խախտումներ, որոնք կբերեն սահմանադրական կարգի խախտման․ Ա․ Վանեցյան

13:42 • 16/10

Մակրոնը փոփոխություններ է իրականացրել կառավարության կազմում

13:30 • 16/10

Ջիբրալթարի խաղը, կարծես, «սև թուղթ» էր, իսկ Մխիթարյանի դիվանագիտական անձնագրի հարցով ինձ չեն դիմել․ Արթուր Վանեցյան

13:17 • 16/10

Արագածոտնի նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանի կենսագրական տվյալները

13:15 • 16/10

Տնտեսական զարգացման և ներդրումների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանի կենսագրությունը

13:02 • 16/10

Սաուդացի լրագրողին սպանել են, մասնատել մարմինն ու «չեզոքացրել» թթվային լուծույթի օգնությամբ. լրատվամիջոցների անդրադարձը լրագրողի անհետացմանը

13:02 • 16/10

Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի կենսագրությունը

12:59 • 16/10

Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Գեղամ Գևորգյանի կենսագրությունը

12:52 • 16/10

Իրանում գրոհայիններն առևանգել են 14 ուժայինի

12:51 • 16/10

Օդի ջերմաստիճանը որոշ մարզերում կբարձրանա 3-4 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ

12:51 • 16/10

Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ-ին կոռուպցիայի դեմ պայքարում. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

12:37 • 16/10

ESET-ը զգուշացրել է գաղտնաբառեր գողացող նոր բանկային վիրուսի ակտիվացման մասին

12:31 • 16/10

Ինձ ու ՀՔԾ պետին գաղտնալսողների շրջանակը հայտնի է՝ ՀՀ-ից են, պատվիրատուն լայն ճանաչում ունի, իսկ շարժառիթն իմ հրաժարականն էր․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

12:28 • 16/10

Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու Ընտրական օրենսգիրքը

12:23 • 16/10

Թագավորական շրջագայություն. արքայազն Հարին ու Մեգան Մարքլն այցելել են Սիդնեյի օպերային թատրոն, կենդանաբանական այգի (լուսանկարներ, տեսանյութ)

12:22 • 16/10

Մարզպետներից մեկը հեղափոխության մասնակից է, մյուսը եղել է բարիկադներից այն կողմ, երրորդը՝ չեզոք միջավայրից է. վարչապետը՝ 3 պաշտոնյաների «սիմվոլիկ» նշանակման մասին

12:12 • 16/10

Հայ բազկամարտիկը Թուրքիայում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը

12:08 • 16/10

5-րդ զորամիավորման ուսկենտրոնում անցկացվել է «Լավագույն դիպուկահար» համաբանակային մրցույթի 2-րդ փուլը

12:01 • 16/10

Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ

11:56 • 16/10

Կառավարության անդամների ճեպազրույցները (տեսանյութ)

11:51 • 16/10

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Մակեդոնիայի հետ խաղին. Հրայր Մկոյանը բացակայում է

11:50 • 16/10

Երևանի Եկմալյան փողոցում և նրա հարակից հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի. Ոստիկանություն

11:43 • 16/10

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց տնտեսական զարգացման և ներդրումների ու գյուղատնտեսության նորանշանակ նախարարներին

11:40 • 16/10

Թուրք ազգայնականները բողոքել են հայկական ապրանքների վրա «Արարատ», «Անի», «Վան», «Աղթամար» անվանումների գործածությունից

11:30 • 16/10

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու

11:21 • 16/10

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել. կա տուժած

11:21 • 16/10

«С-300» սպագետտի, «Կալաշնիկով» հոդ-դոգ. Դամասկոսի սրճարաններից մեկում սիրիական բանակի զինատեսակների պատվին անվանակոչված կերակրատեսակներ են հայտնվել

11:20 • 16/10

ԼՂ-ն հակամարտության կողմ է՝ կարգավորման գործընթացում իր որոշիչ ձայնով. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԱլԳ նախարարական հանդիպմանը

11:18 • 16/10

Թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելու մասին հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան. ՀՀ վարչապետ

11:13 • 16/10

ՄԻՊ ներկայացուցիչները Տավուշի և Գեղարքունիքի զորամասեր չհայտարարված այցի ժամանակ քննարկել են զինծառայողներին հուզող խնդիրները

11:06 • 16/10

Հայաստան-Մակեդոնիա. հայտնի է, թե ինչ մարզաշապիկներով դաշտ դուրս կգան թիմերը (լուսանկար)

11:03 • 16/10

Ես նոր Հայաստանի կողմնակից եմ, իսկ իմ՝ փոխոստիկանապետի պաշտոնից հեռանալը չէր ենթադրում հեռանալ նախկին իշխանության հետ. Հունան Պողոսյան

10:58 • 16/10

Թուրք ֆուտբոլիստ Արդա Թուրանին սպառնում է 12.5 տարվա ազատազրկում՝ ծեծի ու սեռական ոտնձգության համար

10:58 • 16/10

Մեկնարկել է կառավարության արտահերթ նիստը, օրակարգում է նաև 3 մարզպետների նշանակման հարցը (տեսանյութ)

10:56 • 16/10

Դավիթ Հովսեփյանն արծաթե մեդալ է նվաճել սամբոյի պատանիների աշխարհի առաջնությունում

10:43 • 16/10

«Մենք չենք հարցնում Ռուսաստանին, թե ինչ անել մեր իսկ հողում». Պորոշենկո

10:43 • 16/10

Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարը հայտնել է պաշտոնից հեռանալու մասին

10:36 • 16/10

«168 ժամ». Իշխանությունները «թո՞զ են փչում» Վենետիկի հանձնաժողովի աչքերին

10:33 • 16/10

Գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներ են նշանակվել

10:33 • 16/10

«Հայաստանում սպասվող ընտրություններից հետո պարզ կլինի՝ որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղության». Մամեդյարով

10:32 • 16/10

Նեյմար. Մեսսիի բացակայությունը լավ լուր է Բրազիլիայի համար

10:29 • 16/10

«168 ժամ». Կարտոֆիլի գինն առաջիկայում կբարձրանա, կտատանվի 250-300 դրամի սահմաններում. Հրաչ Բերբերյան

10:24 • 16/10

ԱլԳ անդամակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը Զ. Մնացականյանն ընդգծել է՝ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը ՀՀ գլխավոր առաջնահերություններն են

10:14 • 16/10

Մայք Պոմպեոն կժամանի Թուրքիա՝ կորած սաուդացի լրագրողի գործի մանրամասներին ծանոթանալու

10:08 • 16/10

Ադրբեջանում 24-ամյա երիտասարդը որսի ժամանակ սխալմամբ սպանել է ընկերոջը (լուսանկարներ)

10:07 • 16/10

«Ժամանակ». Արթուր Վանեցյանի քենակալն ու քավորը՝ նախարարներ. սրանք զուտ պատահակա՞ն համընկնումներ են  

09:54 • 16/10

«Հրապարակ». Արմեն Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է Համաշխարհային պետական գործչի մրցանակով

09:48 • 16/10

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա. Լեոնիդ Կալաշնիկով

09:43 • 16/10

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների

09:42 • 16/10

«Հրապարակ». Բյուջեն չի ընդունվի. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռքերը կլվանա պատասխանատվությունից

09:35 • 16/10

9 ժամ. թուրք քննիչների խումբն ավարտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում խուզարկողական աշխատանքները

09:31 • 16/10

«Իրավունք». Համաներումը ձգձգվում է. գործադիրում հակված չեն այս փուլում թեման այդքան «տաքացնել»

09:29 • 16/10

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ

09:21 • 16/10

«Հրապարակ». Եվրոպան և հատկա­պես Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրություն­ներ անցկացնելուն

08:58 • 16/10

«Ժողովուրդ». Ո՞ւմ վրա կտարածվի համաներումը. մանրամասներ

08:51 • 16/10

Բրիտանուհին ժամանակին հայտնաբերել ու բուժել է քաղցկեղն իր կատվի շնորհիվ

08:39 • 16/10

«Ժողովուրդ». Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրա­ժարականը

08:33 • 16/10

«Ժամանակ». Դավիթ Անանյանը, հնարավոր է, լքի պաշտոնը. պատճառը հավաքագրված մեծ գումարների անհետա­ցումն է

08:20 • 16/10

«Ժամանակ». Վարդան Հարությունյանը հսկայական գումարներ է ծախսել, որ որդին Արցախում չծառայի

07:06 • 16/10

Երևանում և մի շարք համայնքներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

06:47 • 16/10

ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների ժամանակ Facebook-ը կարգելափակի ապատեղեկատվությունը

06:18 • 16/10

Չինաստանի ածխահանքերից մեկում պայթյուն է որոտացել. կա 5 զոհ

05:33 • 16/10

Ավստրալիան մտադիր է իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխել

05:33 • 16/10

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել