ՀՀ-ին շատ ձեռնտու է ժողովրդավարական ՌԴ-ը, իսկ Պուտինի ընտրություններով Ռուսաստանը ևս մեկ քայլով հեռացավ ժողովրդավարությունից. Խ. Քոքոբելյան

22:32 • 20.03.18




«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով մարտի 18-ին կայացած ՌԴ նախագահական ընտրություններում գործող նախագահ Վլադիմիր Պուտինի ստացած 76,67% ձայներին, նշեց, որ չի կարծում, թե արդյունքները որևէ մեկի համար անակնկալ էին, իսկ այդպիսի ընտրությունները՝ անսպասելի:

«Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի ունեցան այլընտրանքի բացակայության պայմաններում: Այսինքն՝ ռուսական քաղաքական համակարգը բերվել է մի այնպիսի վիճակի, որ Ռուսաստանի գործող նախագահն ընտրապայքարում իրական այլընտրանքային մրցակից չուներ. խոսքը չի վերաբերում իմիտացիոն թեկնածուներին, կամ այն թեկնածուներին, որոնք այնպիսի քարոզարշավ էին անցկացնում, որ Ռուսաստանի հասարակության համար էլ ավելի համոզիչ դարձնեն Պուտինի մոտեցումները»,- ասաց նա:

Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ ՌԴ նախագահի այս ընտրությունները ցույց տվեցին, որ ռուսական քաղաքական համակարգում ընտրությունները որպես գործոն ամբողջովին վերացվել են:

«Բոլորս գիտենք, որ ժողովրդավարության ամենակարևոր ցուցիչը ընտրություններն ու ընտրական ինստիտուտի կայացվածությունն են, բայց ցավով արձանագրում եմ, որ մարտի 18-ի ընտրությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանի քաղաքական համակարգում ընտրությունը որպես գործիք թե՛ ժողովրդավարության, թե՛ այլընտրանքների հաստատման առումով պարզապես բացակայում է»,- ասաց նա՝ շեշտելով, որ Ռուսաստանի քաղաքական համակարգը միահեծան բնույթ ունի, լճացման է գնում և կտրված է Ռուսաստանի քաղաքացիների իրական խնդիրներից:

Ինչ վերաբերում է Հայաստանում բացված ընտրատեղամասերում Ռուսաստանի նախագահի ընտրությունների արդյունքներին, ըստ որոնց՝ Գյումրիում բացված տեղամասում Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 94.74%-ը, իսկ Երևանում` 90%-ը, Խաչատուր Քոքոբելյանը դա էլ անսպասելի չհամարեց և անվանեց խայտառակություն:

«Հայաստանում Ռուսաստանի նախագահի ընտրությունները խիստ կազմակերպված էին՝ այսպես ասած «գազելային» ընտրություններ իրականացվեցին: Այսինքն` ընտրատեղամասերի մուտքի մոտ շարքերում կանգնած մարդիկ նույնիսկ խոստովանում էին, որ իրենց մեքենաներով տեղափոխել են դեպի տեղամաս և հորդորել ընտրել Պուտինին: Դա շատ էժան մոտեցում եմ համարում և կարծում եմ, որ որպես ՀՀ քաղաքացիներն այդ առումով մտածելու շատ բան ունեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ապա, Քոքոբելյանի գնահատմամբ, այդ հարաբերություններում ռազմավարական գործընկերություն ասվածը միակողմանի է:

«Տարածաշրջանի կայունացման համար Հայաստանին շատ ձեռնտու է ժողովրդավարական Ռուսաստանը, իսկ Պուտինի ընտրություններով առնվազն մի մեծ անջրպետ առաջացավ ժողովրդավարության և Ռուսաստանի միջև: Այսինքն՝ այս ընտրություններով Ռուսաստանը ևս մեկ քայլով հեռացավ ժողովրդավարությունից»,- ասաց նա:

Անդրադառնալով արցախյան հիմնահարցի վրա Ռուսաստանի ունեցած ազդեցությանը՝ Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ մինչ այս պահը պուտինյան իշխանության վարած քաղաքականությունն էականորեն խանգարել է Արցախի հիմնահարցի լուծմանը. նա հիշեցրեց ՌԴ կեցվածքն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին «մինչև ատամները զինելու գործընթացը» որպես բիզնես որակելը:

«Ճամարտակություններ պետք չէ անել և արդարացնել Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին: Մինչև այս պահը Ադրբեջանին զենք վաճառել է պուտինյան Ռուսաստանը: Եթե ինչ-որ հանգամանքներից ելնելով Ռուսաստանը կհրաժարվի Ադրբեջանին զենք վաճառել, ապա դա կլինի ոչ թե պուտինյան իշխանությունների՝ ՀՀ-ի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունների կատարում կամ բարի կամքի դրսևորում, այլ դրան կարող է բերել միջազգային հանրության կողմից էական ճնշումը և իրավիճակի փոփոխությունը»,- ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարը:

Գնահատելով միջազգային զարգացումների համատեքստում պուտինյան վարչակազմի վարած քաղաքականությունը՝ Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ Պուտինի այսօրվա վարչակազմը գտնվում է, մեղմ ասած, ոչ նախանձելի վիճակում և կարելի է թերևս հույս ունենալ, որ առաջիկայում կարող են դեպքերը զարգանալ այնպես, որ Ռուսաստանն ստիպված լինի չմատակարարել զենք Ադրբեջանին:

Նա հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում Պուտինը մեծ հաջողությամբ շարունակել է զինել Ադրբեջանին, այն էլ այն Ադրբեջանին, որն այլևս միջազգային հանրության համար ընկալելի է որպես ագրեսոր՝ հաշվի առնելով այդ երկրի ղեկավարության պատերազմական հռետորաբանությամբ հայտարարությունները և հակամարդկային ու խաղաղությունը խաթարող գործողությունները:

Քոքոբելյանը նկատեց, որ այդ ամենով հանդերձ, ՌԴ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից չի եղել հայտարարություն, որ դադարեցնելու են զենքի մատակարարումը, իսկ ՀԿ-ների ղեկավարների կամ հրապարակախոսների հայտարարությունները ժողովրդական դիվանագիտության շրջանակում են միայն:

«Իմ խորին համոզմամբ՝ շատ մեծ անելիքներ ունի Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում. Հայաստանի իշխանություններն ու քաղաքական համակարգը պետք է անհրաժեշտ հետևություններ անեն, քանի որ այսօրվա Ռուսաստանի հետ տարվող աշխատանքներն անբավարար են, առնվազն պետք է դադարեցվի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը»,- ասաց նա:

Քոքոբելյանի գնահատմամբ՝ Պուտինի ընտրությամբ ավելի մեծացավ այն անջրպետը, որ կար Ռուսաստանի և Արևմուտքի միջև, Ռուսաստանի և քաղաքակիրթ աշխարհի միջև:

«Իսկ դա Ռուսաստանին լավ վիճակի չի բերի, և ՀՀ-ն ևս կարող է տուժել դրանից, քանի որ մեր շահերից չեն բխում Ռուսաստանի և Արևմուտքի այդքան լարված հարաբերությունները, այդ թվում նաև Արցախյան հակամարտության տեսանկյունից: Այսօրվա Ռուսաստանը՝ իր նոր նախագահով, իր վարած ամբողջ քաղաքականությամբ էլ ավելի կխորացնի լարվածությունը բոլոր այդ տաք կետերում»,-եզրափակեց Խաչատուր Քոքոբելյանը:

Լիանա Առաքելյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

13:31 • 25/09

Հայ բռնցքամարտիկները ոսկե ու արծաթե մեդալ են նվաճել Լատվիայի միջազգային մրցաշարում

13:30 • 25/09

Մ. Մայիլյանն Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը ներկայացրել է՝ Ադրբեջանը փորձում է Արցախի դեմ նոր ագրեսիա սանձազերծելու հող պատրաստել

13:30 • 25/09

«Ժառանգության» նախկին անվանի գործիչները «Ժառանգությունում» դարձան աստղեր, բայց ավելի կարևոր է համաստեղությունը, քան թե աստղը. Րաֆֆի Հովհաննիսյան

13:21 • 25/09

Մեր կրոնը, մեր ազգային եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունը. Գարեգին Բ-ի ելույթը «Մետրոպոլիտան»-ում

13:18 • 25/09

Սաուդյան Արաբիայի ուղտերի փառատոնը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում (լուսանկարներ)

13:18 • 25/09

Պաշտոնական. Ալաշկերտ ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի

13:10 • 25/09

National Geographic-ը վերստեղծել է 2014 թվականին խորհրդավոր կերպով անհետացած Boeing-777-ի «կործանումը» (տեսանյութ)

13:09 • 25/09

Առաջիկա ընտրությունները հավանաբար կլինեն վերջինը, որ կպահանջեն անձնապես իմ մասնակցությունը. Րաֆֆի Հովհաննիսյան

13:00 • 25/09

Ավտովթար Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում. կան տուժածներ

12:57 • 25/09

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ-թուրքական սահմանը հատած Կարսի 16-ամյա բնակչին

12:52 • 25/09

Բելգիայի վարչապետը Եվրամիությանը Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության կոչ է արել

12:50 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 40-ամյա տղամարդ է մահացել

12:47 • 25/09

Այս քարոզարշավի ընթացքում քաղաքական դիսկուրս, փաստարկ, ոչինչ չեղավ Հ. Խառատյան

12:37 • 25/09

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

12:33 • 25/09

Kicker-ը Սարգիս Ադամյանին ճանաչել է 2-րդ Բունդեսլիգայի 6-րդ տուրի լավագույնն ու ընդգրկել խորհրդանշական հավաքականում

12:27 • 25/09

Հայ հրաձիգները Կահիրեում միջազգային մրցաշարի կմասնակցեն

12:23 • 25/09

Իրանը հիշեցրել է ԱՄՆ-ին 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին

12:19 • 25/09

Պապարացիները 78-ամյա Ալ Պաչինոյին լուսանկարել են իրենից 2 անգամ փոքր ընկերուհու հետ (լուսանկարներ)

12:17 • 25/09

Զիդանը FIFA-ի մրցանակաբաշխության ժամանակ Մբապեին ասել է, որ վերջինս պետք է խաղա Ռեալում

12:16 • 25/09

«Գահերի խաղը» սերիալի մի քանի վայր կբացվի հանրության համար (լուսանկարներ)

12:06 • 25/09

Ակնկալում ենք, որ ԵՄ-ից ՀՀ ներդրումներ կլինեն, բայց դրա համար պետք է կայունություն. Եվրոպական հանձնաժողովի  Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ

12:02 • 25/09

Մարզպետը մեզ չի ընդունում, մենք իր ժողովուրդը չենք. Արարատի մարզի բնակիչները ոռոգման ջրի հարցի լուծումը պահանջում են կառավարությունից

12:01 • 25/09

Լռության օրը «Անկախ դիտորդի» մոնիտորինգի ներկայացումը խախտում էր. միջադեպը պետք է համապատասխան մարմինների ուշադրությանն արժանանա. Ա. Մելիքյան

12:01 • 25/09

«Մակրոնի հետ իմ հարաբերությունները 99%-ով լավ են». Թրամփ (լուսանկարներ, տեսանյութ)

11:57 • 25/09

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր մերկ մարդիկ նետվել են Հյուսիսային ծովը

11:49 • 25/09

ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին քննարկվել է մաքսային արժեքի հսկողություն ունեցող ապրանքների ցանկը

11:44 • 25/09

Բրայան Մեյը հրապարակել է «Քուին»-ի՝ նախկինում անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)

11:41 • 25/09

Ռամոս. Երջանիկ եմ Մոդրիչի համար. կարծես ինքս դարձած լինեմ լավագույն ֆուտբոլիստ

11:37 • 25/09

Հայաստանի նոր կառավարության քաղաքականության կենտրոնում պետք է լինեն մարդու իրավունքները. Դունյա Միյատովիչ

11:35 • 25/09

Կոռուպցիայի հաղթահարումը կօգնի Հայաստանին գտնել նոր գործընկերներ. Պյոտր Սվիտալսկին՝ ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով նիստին

11:32 • 25/09

Եզրափակվում է «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը

11:30 • 25/09

ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանի կայունությանը. Զ. Մնացականյանը՝ Թունիսի ԱԳ նախարարին

11:28 • 25/09

Նավթը թանկացել է՝ հասնելով 2014 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշի

11:21 • 25/09

Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները

11:20 • 25/09

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Շարմազանովը՝ Բելառուսի գործընկերներին

11:18 • 25/09

Առաջին անգամ ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշումը. ՄԻՊ

11:11 • 25/09

Նոր iPhone Xs-ն ու Xs Max-ը տապալել են դիմացկունության թեստը (տեսանյութ)

11:08 • 25/09

Թույլ չենք տալու ցեխ շպրտել բռնցքամարտի վրա. ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյան

11:07 • 25/09

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

11:04 • 25/09

Երևան-Արմավիր երթուղու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց

11:03 • 25/09

Փաշինյանը Քոչարյանին ուղղակիորեն մեղավոր է հայտարարում, դատարանից պահանջում ենք նրան պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել. Հ. Ալումյան

10:56 • 25/09

Ռուսաստանում մտադիր են հանրային տրանսպորտում դեմքերը ճանաչող համակարգ ներդնել. «Известия»

10:52 • 25/09

Իշխանությունները ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամք են դրսևորել. ԺՈՒԿ-ը շնորհավորել է երևանցիներին

10:52 • 25/09

FIFA The Best. հայտնի է, թե ինչպես են քվեարկել Հենրիխ Մխիթարյանն ու Վարդան Մինասյանը

10:38 • 25/09

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

10:36 • 25/09

Նոր Զելանդիայի վարչապետը դարձել է պատմության մեջ նորածնի հետ ՄԱԿ-ի ԳՎ այցելած առաջին ղեկավարը (լուսանկարներ)

10:35 • 25/09

«Ժողովուրդ». Էթիկայի հանձնաժողովը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել

10:25 • 25/09

«Հրապարակ». ՊԵԿ վերահսկողության վարչության պետ կնշանակվի Արա Ասլիկյանը 

10:24 • 25/09

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կրկին կալանավորվել է՝ այս անգամ 20 օրով

10:21 • 25/09

Մեսսին Ռոնալդուին ընդգրկել է լավագույն ֆուտբոլիստների իր եռյակում

10:15 • 25/09

«Ժողովուրդ». Հեղափոխությունից հետո կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտումից հետո շարունակում է կալանքի տակ մնալ միայն Մ. Գրիգորյանը

10:04 • 25/09

ԻՊ-ը ցանկանում է Կենտրոնական Ասիայում «խալիֆայություն» ստեղծել. ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար

10:04 • 25/09

«Ժամանակ». Ռուսական ընկերություննե­րը սկսել են հրաժարվել ռուսա­կան ռուբլով առևտուր անելուց

10:01 • 25/09

«Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը». Տրյուդոյի թվիթերյան գրառումը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

09:51 • 25/09

«Ժողովուրդ». Արտահերթ ընտրությունների անցկացման համար հնարավոր է Ն. Փաշինյանը գնա ԱԺ-ն 1-2 շաբաթով շրջափակելու քայլին

09:50 • 25/09

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես

09:44 • 25/09

«Ես այդ ժամանակ կույս էի». Բրետ Կավանոն Fox News-ի եթերում հերքել է կանանց բռնաբարելու վերաբերյալ մեղադրանքները

09:33 • 25/09

«Հրապարակ». Ինչո՞ւ է Քոչարյանի որդին դատական հայց ներկայացրել Արթուր Վանեցյանի ու Արա Պապյանի դեմ

09:15 • 25/09

Ինչպես են Պուտինի օլիգարխները ներթափանցել Թրամփի թիմ. Time

09:06 • 25/09

«Իրատես». Ընտրական հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից

08:59 • 25/09

«Իրատես». ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ «էսկադրիլիա» տանելու թեման

08:43 • 25/09

«Հրապարակ». «Իմ քայլը» դաշինքում անակնկալ է եղել 80 տոկոսանոց հաղթանակը

08:41 • 25/09

Չինաստանում ժայռից «կախված» ռեստորան է բացվել (տեսանյութ)

08:20 • 25/09

«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանի ՀՀԿ-կան նախկին մրցակիցը ՊՎԾ-ում պաշտոն է ստացել

08:14 • 25/09

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

08:08 • 25/09

Կոնգոյում Էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի. հաստատվել է վարակման 150 դեպք

07:44 • 25/09

Instagram-ի հիմնադիրներն աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացրել. NYT

07:13 • 25/09

Նոր Ջեյմս Բոնդ կարող է դառնալ նախկին Սուպերմենը

06:23 • 25/09

Ռոհանին կրկին սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը

05:48 • 25/09

Մահվան ելքով վրաերթ Երևանում. shamshyan.com

04:48 • 25/09

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր են ստորագրել

04:12 • 25/09

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է ՀՔԾ. shamshyan.com

03:57 • 25/09

Մերկելը ներկա չի գտնվելու Էրդողանի պատվին կազմակերպված ընդունելությանը

03:11 • 25/09

Մահացել է «Աստղային պատերազմների» պրոդյուսեր Գերի Կուրցը

02:29 • 25/09

Հարավային Կորեայի նախագահը Թրամփին է փոխանցել Կիմ Չեն Ընի հաղորդագրությունը

01:47 • 25/09

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը

01:19 • 25/09

ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

00:49 • 25/09

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

23:58 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի է Տարվա լավագույն ֆուտբոլիստը

23:57 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա խորհրդանշական հավաքականը

23:55 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի դարձավ նաև տարվա լավագույն մարզիչը

23:52 • 24/09

Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը

23:25 • 24/09

ԿՀՎ նոր ղեկավարը կընդլայնի «բարդ երկրների» նկատմամբ հետախուզության մասշտաբները

23:21 • 24/09

ՖԻՖԱ. Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահ

23:10 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա լավագույն գոլի հեղինակը հայտնի է

23:07 • 24/09

Նեթանյահուն Պուտինի հետ զրույցում հերքել է Իլ-20-ի կործանման պատասխանատվությունը

22:56 • 24/09

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

22:32 • 24/09

Ամեն պահի պատրաստ ենք Կառավարության կիրառած փոփոխությունների շրջանակում քաղաքական գործունեություն ծավալել․ Վ․ Ավետիսյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

22:14 • 24/09

Apple-ն ավարտել է Shazam հավելվածի ձեռքբերման գործարքը

22:02 • 24/09

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահի հետ

21:56 • 24/09

Opta. Սարգիս Ադամյանը` երկրորդ Բունդեսլիգայի խաղային օրվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

21:49 • 24/09

Պոմպեոն հայտարարել է ԱՄՆ-ի և ԿժԴՀ-ի ղեկավարների միջև գագաթնաժողով նախապատրաստելու մասին

21:32 • 24/09

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

21:16 • 24/09

Լուկաշենկոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու մասին

21:14 • 24/09

Այսօրվա հեղափոխության ճշգրիտ «ռեցեպտն» է՝ անել այն, ինչ չի ուզում ՀՀԿ-ն և երկիրը կգնա առաջ. Ա. Մանուկյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

21:12 • 24/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանն ուժեղ գտնվեց Ճապոնիայից

20:58 • 24/09

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

20:56 • 24/09

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Ա. Զուրաբյանը շնորհավորել է նորընտիր քաղաքապետին

20:35 • 24/09

Android-ով առաջին սմարթֆոնը տասը տարեկան է

20:21 • 24/09

2019 -ը դիմավորելու ենք նոր խորհրդարանով, նոր կառավարությամբ, նոր իրավիճակով. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)