Ոչ թե Սինգապուր, այլ ազատ, անվտանգ և խելացի Հայաստան. «ՀՀ զարգացման ռազմավարություն 2030»-ը` ըստ Ալ. Խաչատուրյանի

20:44 • 22.03.18



Մեր զարգացման ռազմավարության հիմնական հենասյուներն են` ազատ, արդար, անվտանգ և խելացի Հայաստանի գաղափարները:  Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը` անդրադառնալով մինչև 2030 թ. մշակվող «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030»-ին: Անդրադառնալով այն խնդրին, որ ներդրումների համար կոռուպցիան կարող է խոչընդոտ լինել՝ նա ասաց, որ կարծում է, թե Հայաստանում չկա այնպիսի կոռուպցիա, որ այլ հավասար պայմաններում ներդրողին կվաներ Հայաստանից: 

Խոսելով արտագաղթի մասին՝ Ալեքսանդր Խաչատուրյանը հայտնեց, որ 2017 թ. արտագաղթը նախորդ տարվա համեմատ շուրջ 50 տոկոսով կրճատվել է:

- Ի՞նչ փուլում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակվող ռազմավարությունը (ADS2030), և արդյոք այնտեղ կա՞ վարչապետի հարցադրման պատասխանը, թե որն է լինելու տնտեսության զարգացման տեսլականը:

- Գործընթացը բավականին նորմալ է ընթանում, բայց այն բարդ է: Մեր հիմնական հենասյուներն են` ազատ, արդար, անվտանգ և խելացի Հայաստանը, որի մեջ ներառել ենք 19 թիրախ, նպատակադրել ենք, թե ինչի ենք ուզում հասնել: Ռազմավարության երկրորդ մասը աճի մոդելն է, որը հիմնվելու է նախևառաջ ՀՀ նախագահի հայտարարությունների վրա`դեմոգրաֆիայի, տնտեսական աճի, գործազրկության, աղքատության վերաբերյալ և այդ թիրախների հիման վրա մշակում ենք աճի մոդելը: Մինչև ապրիլի սկիզբ, ամենայն հավանականությամբ, կունենանք արդեն ծրագիրը և կդնենք հանրային քննարկման: Շատ դժվար է 12 տարվա հորիզոնով հստակ բան ասել և քայլ առ քայլ պլանավորել: Սակայն ունենք տեսլական, ծրագիր, գիտենք՝ ուր ենք ուզում հասնել և ինչպես: Ծրագիրն ունենալու է նաև վերանայման հնարավորություն` 3 կամ 5 տարին մեկ, եթե լինի դրա անհրաժեշտությունը: Մյուս կարևոր հատկությունն այն է, որ ցանկացած ծրագիր ենթադրում է պլանավորում, և հիմա կառավարությունն այդ ուղղությամբ է աշխատում: Կառավարության ներսում մենք աշխատանքային 9 խումբ ենք ստեղծել, որ մասնակցում են աշխատանքներին: Այս պահին ունենք 50 էջանոց փաստաթուղթ, որին կավելացնենք աճի մոդելը, թիրախները, կարծում եմ, որ արդեն ուրվագծված են հիմնական  ուղղությունները:

- Նշեցիք, որ գնում ենք ազատ, արդար, անվտանգ խելացի տնտեսության, սակայն, հաշվի առնելով, որ մեզ մոտ այդպիսի բազմաթիվ ծրագրեր են իրականցվել՝ ուղղված արդար տնտեսությանը, կոռուպցիայի դեմ պայքարին: Դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակաշրջանից էլ կառուցում ենք գիտելիքահենք տնտեսություն, բայց նույն խնդիրները դեռ մնացել են: Այսինքն՝ մինչ հիմա ոչ մեկը  հակառակը չի նշել, բայց խնդիրները շարունակվել են, ե՞րբ կարող է հասարակությունն զգալ Ձեր ծրագրի արդյունքները:

-Օրինակ՝ ասել, թե 2021 թվականի հունվարի մեկին բոլոր խնդիրները լուծված, ծրագրերը իրականացված են լինելու, ճիշտ չէ: Կան բաներ, որոնք անընդհատ պետք է անես: Տնտեսության զարգացումը, գիտելիքահենք տնտեսություն կառուցելը սկիզբ ու վերջ չունի, ընթացք ունի: Մենք սկիզբը չենք տալիս, սկիզբը վաղուց դրված է,  կարծում եմ, որ մենք բավականին լավ վիճակում ենք:

-Բայց գնահատական կա, որ մեզ մոտ գիտությունը էնտուզիազմի վրա է հիմնված, դրա լավը ո՞րն է, գիտության ֆինանսավորման խնդիր չե՞ք տեսնում:

- Նախ միայն էնտուզիազմի վրա հիմնված չէ, բայց էնտուզիազմը շատ կարևոր է, քանի որ որևէ երկրում ես չեմ տեսնում, որ առանց էնտուզիազմի մարդիկ գիտությամբ զբաղվեն: Այո, ճիշտ է, ֆինանսական աջակցություն է պետք, անընդհատ ռեֆորմներ են պետք և, անշուշտ, պետք է հաշվի առնել, թե ինչ է կատարվում աշխարհում: Միանշանակ համաձայն չեմ  նրա հետ, որ միայն ֆինանսական միջոցներն են, որ գիտությունը գիտություն են  դարձնում, որպեսզի զարգացած գիտություն ունենաս, միայն փողը չէ, որ այդ հարցը լուծում է:

-Ձեր գործունեության տարին ավարտվել է, խնդրում եմ, ներկայացրեք՝ ի՞նչ է կենտրոնն իրականացրել,  բացի «ՀՀ զարգացման ռազմավարություն 2030»-ից:

-Սկսեմ մի կարևոր հանգամանքից. կենտրոնի հիմնական դերը ՀՀ կառավարությանն աջակցելն է, և երբ հարցնում են, թե ինչ է անում կենտրոնը, ես միշտ պատասխանում եմ՝ աջակցություն է ցուցաբերում։  Հոգաբարձուների խորհրդի հանձնարարությամբ 2017 թվականին կենտրոնացել ենք մի շարք ուղղությունների բարեփոխումների վրա՝ հանրային կառավարման, հարկային և մաքսային, կրթության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի, գյուղատնտեսության, տարվա վերջին մոտ՝ նաև արդարադատության: Կենտրոնը նաև ներգրավված է ռեֆորմների տեղեկատվական մատուցան և հանրային-մասնավոր համագործակցության ոլորտի զարգացման մեջ: Բարեփոխումների ոլորտների ծրագրերից կուզեի առանձնացնել մի քանիսը՝ գործընկեր Արար հիմնադրամի հետ իրականացրել ենք գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների ֆունկցիոնալ դիագնոստիկա և վերլուծություն։ Սա պիլոտային ծրագիր է, որի նպատակն է բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը հանրային կառավարման ոլորտում: Դիագնոստիկայի արդյունքում պլանավորում ենք աշխատանքների արդյունավետության բարձրացման քայլերը: Նախագիծը ընթացքի մեջ է, կրելու է շարունակական բնույթ:

Սերտ աշխատում ենք Պետական եկամուտների կոմիտեի հետ՝ հարկային և մաքսային վարչարարության շարունակական բարեփոխումների ուղղությամբ, ներառյալ վարչարարության դյուրացման և պարտաճանաչ հարկատուների կյանքը մաքսիմալ թեթևացնելու համար: Կրթության և գիտության նախարարության հետ աշխատում ենք կրթության զարգացման ծրագրի, դպրոցների կառավարման համակարգի բարելավման և այլ ծրագրերի վրա: Իրականացրել ենք նաև Կրթության ազգային ինստիտուտի ֆունկցիոնալ վերլուծությունը, որի հիման վրա կիրականացվի այդ կառույցի ռեֆորմը։

Զբոսաշրջության  ոլորտում աշխատում ենք ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ՝ Հայաստանի տուրիստական գրավչության բարձրացման և դրա առանձին գործիքների և մեխանիզմների վրա:  Բարձր տեխնոլոգիաների ոլորտից կուզեի առանձնացնել Հայաստանի թվային փոխակերպման օրակարգը և «Ինժեներական քաղաքի» նախագիծը:

Ակտիվ աշխատում ենք հանրային-մասնավոր համագործակցության ոլորտը կարգավորող նոր համապարփակ օրենքի և ենթաօրենսդրական ակտերի վրա: Աշխատում ենք նաև պետություն-մասնավոր գործընկերություն առանձին ներդրումային ծրագրերի ձևակերպման վրա: Եվրամիության գործընկերների հետ նախաձեռնել և իրականացնում ենք YES` դեպի պետական համակարգ երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիրը, որով 20-ից ավել հայ երիտասարդներ ամբողջ աշխարհից ներկայումս աշխատում են պետական համակարգում՝ կոնկրետ ծրագրեր իրականացնելով:  Առանձին օրակարգով գնում է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակները», որի իրականացման նպատակով սերտ համագործակցում ենք ՄԱԿ-ի և մի շարք միջազգային կառույցների հետ: Ի դեպ, ասեմ, որ «Զարգացման ռազմավարությունը 2030»-ը նաև կներառի ՄԱԿ-ի շրջանակներում դեպի 2030 թվական Հայաստանի կողմից ստանձնած «Կայուն զարգացման նպատակները», այսպես ասած՝ օրակարգ 2030-ի տարրերը: Այս շրջանակում  2017 թվականի նոյեմբերին Երևանում հիմնադրվեց ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ՝ աշխարհում առաջին  Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնը:

Առաջին անգամ է, որ պետությունը և ՄԱԿ-ը համատեղ ստեղծում են հարթակ՝ ինովացիոն մեխանիզմների ներդրմամբ և կիրառմամբ խթանելու ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործումը երկրում:

Սրանք ընդամենը ծրագրերից մի քանիսն են, որոնք ունենք մեր պորտֆելում։

Ինչպես տեսնում եք՝ մեր օրակարգը հագեցած է:

-Չե՞ք կարծում, որ ներկայումս կառավարության իրականացրած նույնիսկ կարճաժամկետ ծրագրերը վստահության պակաս ունեն, ինչն էլ հիմք է տալիս՝ անվստահություն ունենալու Ձեր երկարաժամկետ ռազմավարության նկատմամբ:

- Ոչ, չեմ կարծում, քանի որ հնչեցված հարցի մեջ պարունակող գնահատականը շատ սուբյեկտիվ է և իրականությանը չի համապատասխանում: Կառավարության բազմաթիվ ծրագրեր են սկսել իրականացվել բառացիորեն բոլոր ոլորտներում, որոնք արդեն  շոշափելի արդյունքներ են տվել: Բավարա՞ր է դա արդյոք, որ հասարակության բոլոր շերտերը զգան իրենց վրա այդ ցուցանիշները: Ոչ, բավարար չէ, այդ իսկ պատճառով դա պերմանենտ գործընթաց է, որը չի դադարում: Մինչև ծրագիրը չսկսի իրականացվել՝ վստահության մասին խոսելը վաղաժամ է: Կան ծրագրեր, որ միգուցե վստահության պակաս ունեն, ծրագրեր կան, որ վստահության պակաս չունեն, միակ ձևը, որ մենք կարողանանք ապացուցել, որ այս ծրագիրը միայն թուղթ չէ, այն իրականացնելն է:  Ծրագիրն ինչ-որ բանի սկիզբ է, վերջը չէ: Մենք դա շատ լավ գիտակցում ենք։ Ինչո՞ւ մարդ պետք է կարծի, որ այս ծրագիրը իրականություն չի դառնա, նրա համար, որ նախկինում ծրագրեր կան, որ իրականություն չե՞ն դարձել: Միաժամանակ, առանց ծրագրի առաջ գնալու հնարավոր չէ, առանց ծրագրի չենք կարող ասել, թե ուր ենք գնալու, ինչ է լինելու Հայաստանի հետ 12 տարի հետո:

- Հիմա ի՞նչ է լինելու, Սինգապո՞ւր ենք դառնալու, կամ այդ հրաշքն է բերվելու:

- Եթե հանգամանորեն ուսումնասիրենք Ձեր կողմից նշված Սինգապուրի օրինակը, ապա կտեսնենք, թե ինչ զարգացման ճանապարհ է անցել այդ պետությունը, քանի տասնամյակ է դա պահանջել, ինչ եղանակներով և հաճախ ինչ ոչ պոպուլյար ռեֆորմներով է դա իրականացվել:  Սինգապուր չենք դառնալու, մենք լինելու ենք ազատ, արդար, անվտանգ և խելացի Հայաստան: Վարչապետը չի ասել, որ մենք Հայաստանը Սինգապուր ենք սարքում, Սինգապուրը բազմաթիվ հարցերում հաջողություններ և անհաջողություններ է ունեցել: Մենք պետք է լավագույն օրինակները վերցնենք ցանկացած երկրից, բայց միաժամանակ կառուցենք մեր երկիրը՝ հաշվի առնելով մեր իրականությունը, աշխարհագրությունը և այլն: Մենք պետք  է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճ, դեմոգրաֆիայի հարց  լուծենք և 2040 թվականին հասնենք մինչև չորս միլիոն բնակչության:

-4 միլիոն բնակչության ցուցանիշին հասնելը որքանո՞վ է իրատեսական, հաշվի առնելով արտագաղթը, ծնելիության ցուցանիշը, այսինքն՝ գնալով միտումը հակառակն է ցույց տալիս:

- Իմ կարծիքով՝ դա բավականին իրատեսական է, դրա հետ կապված պետք է աշխատանքներ իրականացնել, որն արդեն արվում է: Արտագաղթի հարցով պետք լուրջ զբաղվել, և 2017 թ. արտագաղթը նախորդ տարվա նկատմամբ շուրջ 50 տոկոսով կրճատվել է: Դա կարող ենք դիտարկել՝ որպես շատ լավ տենդենց, շոշափելի բան: Անշուշտ, սա դեռ սկիզբն է։ Բնականաբար, նաև պետք է մաքսիմալ խրախուսենք հայրենադարձությունը, որպեսզի այժմ դրսում ապրող հայերը, տեսնելով, որ հայրենի միջավայրն առնվազն չի զիջում իրենց բնակավայրի պայմաններին, վերադառնան Հայաստան:

- Վերադառնալով ներկայիս Հայաստանի տնտեսական աճին, որը 2017թ. համար պաշտոնապես 7,5 % աճ է նշվում՝ շատերը կասկածելի են համարում այդ թվերը, քանի որ նախ մարդկանց կենսամակարդակը չի փոխվել և այն պատճառաբանությունը, թե կառավարությունն ասում է, որ արդյունքները անմիջապես հնարավոր չէ զգալ, կա հակափաստարկ տնտեսագետների կողմից, ովքեր ասում են, որ առևտրի ոլորտում, որտեղ հիմնական աճ է գրանցվել, արդյունքները հենց անմիջապես է զգացվում: Միջազգային կառույցներն էլ իրենց կանխատեսումներում, փաստորեն, գրեթե կրկնակի սխալվել էին: Այս ամենը հաշվի առնելով՝ անհամաչափություն չե՞ք տեսնում:

-Անհամաչափություն չեմ տեսնում: Համաձայն եմ, որ որպեսզի հասարակության բոլոր շերտերը կարողանան իրենց վրա զգալ տնտեսական աճի արդյունքները, այն պետք է լինի շարունակական: 7,5%-ը, իմ կարծիքով, լավ ցուցանիշ է, արդյո՞ք դա այն ցուցանիշն է, որից հետո պետք է ռադիկալ փոխվեր մեր կյանքի որակը, կարծում եմ` ոչ։ Բայց այս տարի որոշ ոլորտներում ակնհայտ երևում էր աճը՝ տուրիզմի աճ, հարկերի հավաքման մասով բյուջեի գերակատարում և այլն:

- Բայց չենք կարող մերժել նաև, որ կենսաթոշակները չեն բարձրացել, աղքատության ցուցանիշը չի փոխվել, միայն միջին աշխատավարձի չափն է փոքր-ինչ ավելացել, գումարած թանկացումներ են եղել:

- Եթե Դուք համեմատեք հարևան երկրների ինֆլյացիայի հետ, ապա 2.6 %-ը մեծ հաջողություն է: 2017 թ. արդյունքները միտում են, պետք է անընդհատ աշխատել, որ շարունակվի, ինչը հնարավորություն է տալիս ավելի ագրեսիվ առաջ գնալ: Ուզում եմ նկատել, որ 7,5 % աճն ապահովվել է բոլորի աշխատանքի արդյունքում, սա թիմային աշխատանք է և հենց այդպես էլ պետք է լինի:

-Անդրադառնանք ներդրումներին: Տարբեր երկրներ այցերի ժամանակ ներդրումների ներգրավման փորձեր են արվում, սակայն գնահատական կա, որ «էստի համեցեքով» ներդրումներ չես ապահովի, և հիմնական խոչընդոտը կոռուպցիան է: Անգամ շատ  միջազգային կառույցներ են կոռուպցիան մատնանշում, Դուք չե՞ք համարում դա խնդիր:

-Որևէ երկրում ներդրումը, ինչպես ասացիք, «էստի համեցեքով» չի լինում: Այսօր Հայաստանում տեղական մասնավոր հատվածը սկսել է ներդրում անել, դա նաև ՀՆԱ-ի աճի կառուցվածքի մեջ է երևում: Ցանկացած բացասական բան խոչընդոտ է ներդրումներին: Ես չեմ մերժում, որ կոռուպցիան խնդիր է, ես ուղղակի ասում եմ, որ Հայաստանում կոռուպցիան այն մակարդակի վրա չէ, որ մեր երկիրը դառնա ներդրումների համար անհարմար երկիր: Իմ կարծիքով՝ Հայաստանում չկա այնպիսի կոռուպցիա, որ այլ հավասար պայմաններում ներդրողին կվաներ Հայաստանից: Իսկ ներդրումների համար առաջնայինը համապատասխան բարենպաստ միջավայրի ձևավորումն է, ինչի ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում և արդյունքներն արդեն տեսանելի են: Դրա մասին են վկայում նաև մեր միջազգային գործընկերների և օտարերկրյա բիզնեսի հետ շփումները:

-Որքանով հաջողվեց պետություն-մասնավոր հատվածի միջև եղած անջրպետը հաղթահարել, ըստ Ձեզ, ինչո՞ւ բիզնեսմենները, ներդրողները չեն վստահում կառավարությանը:

-Չեմ կարող պատասխանել, միգուցե պետք է շարունակաբար այդ տնտեսական աճն ապահովել, մարդիկ սկսեն իրենց վրա դա զգալ: Այնպես չէ, որ բիզնեսմենների մեջ կա այդ համատարած անվստահությունը: Իսկ պետություն-մասնավոր համագործակցություն պլատֆորմի մասին ասեմ, որ մենք ներկայումս ավարտին ենք հասցնում մի շարք կարգավորիչ գործառույթներ, որոնք պարզ, թափանցիկ և հստակ միջավայր կստեղծեն պետություն-մասնավոր համագործակցության համար, ինչը և լրացուցիչ խթան կլինի նոր ծրագրերի և ներդրումների համար: 

-Հնարավո՞ր է, որ վարչապետ փոխվի, և կենտրոնը փակվի, բացի այդ, վարչապետի ով լինելու անորոշությունը չի վանու՞մ ներդրողներին:

-Կառավարության ծրագիրը բավականի որոշակի է, միգուցե բիզնեսներ կան, որոնք սպասում են՝ այս քաղաքական դասավորումները հասկանան, որ գնան առաջ: Չեմ կարող դա մերժել, քանի որ ցանկացած ներդրող դա հաշվի է առնում: Ես կարծում եմ, որ կենտրոնը մնալու է, կարծում եմ, որ բավականին օգտակար գործ  է արվում: Երբ հարցնում են, թե կենտրոնի հաջողությունը որն է, մենք ասում ենք, որ կենտրոնի հաջողությունն այն պահին կերևա, երբ կենտրոնի անհրաժեշտությունն այլևս չլինի, ու դա հնարավոր է, բայց կարծում եմ, որ այս և մյուս տարում էլ կա դրա անհրաժեշտությունը:

Անցած տարի պետական բյուջեից ստացել ենք 100 միլիոն դրամ, որի դիմաց ապահովել ենք ևս 100 միլիոնի մասնավոր աջակցություն, 5 00 միլիոնի տեխնիկական աջակցություն, որը ենթադրում է աջակցություն ոչ թե դրամով, այլ գործով՝ փորձագետների տեսքով, միջոցառումների տեսքով, որևէ հատուկ ծրագրին աջակցություն և այլն, ինչը ևս արժեք ունի:

Այս տարի մենք կառավարությունից ստացել ենք 41 միլիոն դրամ, որը, չգիտես ինչու, ագրեսիվ ընդունվեց, այնինչ, հակառակ դեպքում՝ գործընկերների մոտ հնարավոր է առաջանար հարց, թե ինչու կառավարությունը ֆինանսավորում չի տրամադրում կենտրոնին, եթե վերջինիս գործունեությունը իսկապես կարևոր է համարում: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հնարավորինս բյուջեից քիչ գումար ստանանք: Ինչ վերաբերում է մեր գնումների պլանը հայտարարելուն և համապատասխան նեգատիվ որակավորումներին, հիշեցնեմ, որ դա օրենքի պահանջ է, պարզապես հայտարարում ես, թե տարվա սկզբում որքան գնում հնարավոր է կատարես, իսկ ի վերջո կանե՞ս, թե ոչ, կախված է մի շարք հանգամանքներից:

Լիանա Առաքելյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

03:48 • 21/11

Ջիգարխանյանի նախկին կինը չի ընդունում մեղադրանքը, բայց պատրաստ է ավլել Մոսկվայի փողոցները

03:16 • 21/11

«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած տղամարդը Հայաստանի քաղաքացի է

02:45 • 21/11

Մալդիվներում ստորջրյա շքեղ հյուրանոց է բացվել

02:16 • 21/11

ԲՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7-ն ինքնաբացարկ է հայտնել

01:37 • 21/11

ԱՄՆ-ը կոշտ միջոցներ չի ձեռնարկի Սաուդյան Արաբիայի դեմ. Թրամփ

01:06 • 21/11

Վարչապետի ասուլիսից հասկացա, որ ոչ թե բյուջեն է իներցիոն, այլ մեր կառավարությունն է շատ ռեակցիոն. Աշոտյանը՝ Փաշինյանի խոստումների մասին (տեսանյութ)

00:44 • 21/11

Մասաչուսեթսում գնորդների հերթեր են գոյացել՝ մարիխուանայի առաջին խանութի բացմանն ընդառաջ

00:16 • 21/11

Երբ Փաշինյանը պատգամավոր էր, ասում էր, որ տեսախցիկներն ու կարմիր գծերը պետք է հանվեն, դարձավ վարչապետ, ձայն չի հանում. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

23:55 • 20/11

ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ռուսական 2 ընկերության դեմ

23:53 • 20/11

«Վիլյառեալի» կիսապաշտպանը ձմռանը կարող է տեղափոխվել «Արսենալ»

23:51 • 20/11

Մեր ընտրազանգվածը լինելու են ինքնաբավ, արժանապատիվ մարդիկ. «Մենք» դաշինքի թեկնածու (տեսանյութ)

23:32 • 20/11

Հրապարակվել է Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Կրկնօրինակները» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

23:19 • 20/11

«Մենք»–ը իր հավաքած ձայներով և քաղաքական ասելիքով երկրորդ քաղաքական ուժն է դառնալու. Արմեն Մկրտչյան (տեսանյութ)

23:05 • 20/11

ԿԸՀ կայքում հրապարակվել են խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները

23:00 • 20/11

Տիագո Մոտա. Մոուրինյուն ֆուտբոլի մեջ գեղեցկություն չի փնտրում. նրան թշնամի է պետք

22:56 • 20/11

Լրատվամիջոցներն առաջին անգամ հրապարակել են սաուդացի լրագրող Խաշոգջիի սպանության ձայնագրության մանրամասները

22:45 • 20/11

Համընդհանուր հայտարարագրումը, որ ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիքներից է, կապ չունի արտագնա աշխատանքի հարկման հետ. Մ. Մելքումյան

22:42 • 20/11

Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսեն-Կարուանա` 4:4

22:34 • 20/11

Կարեն Ղազարյանի վերադարձի հարցով բոլոր ջանքերը գործադրում ենք. նույնիսկ այնպիսի ջանքեր, որ երբևէ որևէ մեկի մտքով չի անցել. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)

22:32 • 20/11

Հայ աստղագետի գլխավորած գիտախումբն Արևին նման նոր աստղ է հայտնաբերել

22:22 • 20/11

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ

22:21 • 20/11

Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը. Երեխաների  համաշխարհային օրվա առթիվ Պաշտպանը հյուրընկալել է դպրոցահասակ Վահագին (տեսանյութ)

22:14 • 20/11

Նավթի համաշխարհային գներն անկում են գրանցել 5 տոկոսով

22:08 • 20/11

Ն. Փաշինյանը Գեղարքունիք այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգային չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է. ՀՀԿ շտաբ

21:52 • 20/11

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է անհավասար պայմաններ. չեմ ողջունում նրա այցը Գեղարքունիքի մարզ. Արամ Սարգսյան (տեսանյութ)

21:52 • 20/11

Մոսկվայի մետրոյում աղվեսի հետ երթևեկող ուղևորուհու են նկատել (տեսանյութ)

21:33 • 20/11

Ընդդեմ ՀՀ-ի ռուս-թուրքական համագործակցություն դեռևս հնարավոր չէ, ՌԴ-ը ներկա փուլում շահագրգռված է, որ Հայաստանը մնա իր դաշնակիցը․ Ռուբեն Սաֆրաստյան

21:29 • 20/11

ՊՍԺ-ի կիսապաշտպանը համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»

21:13 • 20/11

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը 250-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել

21:02 • 20/11

Ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

21:02 • 20/11

Հայ-թուրքական սահմանը վերահսկող ռուս սահմանապահները հաստատել են՝ տրակտորի գողության հետքերը Թուրքիա են տանում, իրենք փնտրում են, այլ նորություն չկա. տուժող

20:52 • 20/11

Աֆղանստանում տոնակատարության ժամանակ պայթյուն է որոտացել. տասնյակ զոհեր և վիրավորներ կան

20:43 • 20/11

Երևանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական ներառական կրթության մոդելի կիրառման հարցում

20:36 • 20/11

Լեոնարդո. Զլատանը մոտ է «Միլան» վերադառնալուն

20:31 • 20/11

Այսօր Սերժ Սարգսյանը որպես քաղաքական ֆիգուր գոյություն չունի, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ավարտել են իրենց առաքելությունը Հայաստանում. Արթուր Բաղդասարյան (տեսանյութ)

20:20 • 20/11

Առաջին արբանյակային Android սմարթֆոնը շուտով կհայտնվի վաճառքում

20:19 • 20/11

Ջոկովիչը, Տիմն ու Խաչանովը կխաղան Դոհայի մրցաշարում

20:12 • 20/11

Քրտնաջան և թափանցիկ աշխատանք բնակչության հետ. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

20:02 • 20/11

ՊԵԿ նախագահը կանոնից շեղում էր թույլ տվել՝ ասելով նպատակների մասին, իսկ Փաշինյանը հերքեց բոլորին, քանի որ նախընտրական շրջանում ընդունված չէ խոսել հարկերի ավելացման մասին. Արփինե Հովհաննիսյան

20:00 • 20/11

Լիտվան դուրս կգա Ինտերպոլից կազմակերպության ղեկավարի պաշտոնում ՌԴ ներկայացուցչի նշանակման դեպքում

19:50 • 20/11

Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%. 2019-ի առաջին կեսին հնարավոր է բացարձակ անկում. Հրանտ Բագրատյան

19:39 • 20/11

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

19:35 • 20/11

Կանտեն կարող է դառնալ «Չելսիի» պատմության ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը

19:32 • 20/11

Ինդոնեզիայում ափ նետված կետի ստամոքսից 115 պլաստիկե բաժակ և այլ իրեր են հայտնաբերել (լուսանկարներ)

19:27 • 20/11

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

19:18 • 20/11

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել

19:15 • 20/11

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունթեր Պիլարսկուն, քննարկվել են ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր

19:10 • 20/11

Հայաստանի ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել (տեսանյութ)

19:07 • 20/11

«Իմ շանսերը գնահատում եմ ադեկվատ բարձր». «Հայք» խմբի անդամ, ռեփեր Ֆելիքս Պետրոսյանը «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու է

18:58 • 20/11

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին ծննդյան օրվա առթիվ

18:53 • 20/11

Իբրահիմովիչն իր պայմաններն է ներկայացրել «Միլանին»

18:49 • 20/11

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ իրենց ծառայությունն են կատարում հայ խաղաղապահները

18:47 • 20/11

Ֆեդերիկա Մոգերինին մեկնաբանել է համաեվրոպական բանակ ստեղծելու հավանականությունը

18:40 • 20/11

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը

18:29 • 20/11

Քննարկվել են տրանսպորտի ոլորտում ՀՀ–ի և Արցախի գործակցության շրջանակներն ընդլայնելու առնչվող հարցեր

18:28 • 20/11

Բրիտանիայում ընտրվել է տարվա լավագույն եղանակային լուսանկարը

18:27 • 20/11

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը կրկին հայտնվել է ՄՅՈւ-ի ուշադրության կենտրոնում

18:20 • 20/11

«Բելաջիոյի»՝ սննդի շղթայում զբաղված բոլոր աշխատակիցները ստացել են սանիտարական անձնագրեր. ՍԱՏՄ

18:14 • 20/11

Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և արքայազն Ֆիլիպը տոնում են ամուսնության 71-րդ տարեդարձը (լուսանկարներ)

18:04 • 20/11

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Դեմիրթաշի գործով ՄԻԵԴ-ի որոշմանը չի ենթարկվի

18:02 • 20/11

ՀՀ ԶՈւ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

18:00 • 20/11

ՀՀ ԿԲ-ն իր որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելում Իրանի քաղաքացիներին կամ ԻԻՀ-ից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից. ԿԲ

17:56 • 20/11

Կոռուպցիոն չարաշահումներ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում և Գյումրու թիվ 37 դպրոցում. հարուցվել են քրգործեր

17:52 • 20/11

Իտալիան սպառնում է Դա Վինչիի գլուխգործոցները Լուվր չուղարկել

17:51 • 20/11

Աննա Հակոբյանը հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն»› ՀԿ-ի անդամներին

17:47 • 20/11

Բելառուսում համերգի ժամանակ երգչուհի Լոլիտան շտապ հոսպիտալացվել է

17:37 • 20/11

Առաջիկա շաբաթներին թենիս չեմ խաղալու. Նովակ Ջոկովիչ

17:36 • 20/11

ՊՆ-ում անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

17:35 • 20/11

«Թուրքիան երես չի թեքել Արևմուտքից». Թուրքիայի պաշտպանության նախարար

17:24 • 20/11

ՀՀ-ն կարևորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

17:20 • 20/11

«Ամեն օր արթնանում եմ առավոտյան ժամը 4-ին և կարդում երկրպագուների կարծիքները». Apple-ի ղեկավար

17:19 • 20/11

Մեզ հետ անկեղծ էիք, հանրապետականներին չեք սիրում, բայց ժողովրդի հետ անկեղծ չէիք. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

16:55 • 20/11

Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող Գյուլենն ԱՄՆ-ն լքել չի պատրաստվում

16:48 • 20/11

Հին ընկերներով՝ նորից միասին. Մարտին Սկորսեզեն, Լեոնարդո դի Կապրիոն, Ռոբերտ դե Նիրոն՝ MOMA-ի գալա երեկոյին (լուսանկարներ)

16:43 • 20/11

ABC. «Ռեալը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Նավասին

16:43 • 20/11

Ամերիկուհին Google Maps-ի սխալի պատճառով ստիպված է եղել հինգ օր անցկացնել անապատում (լուսանկար)

16:30 • 20/11

Պետք է ինտենսիվ զարգացնենք Իրանի հետ հարաբերությունները, հուսամ` մեր ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում. Նիկոլ Փաշինյան

16:25 • 20/11

Պրեմիեր լիգայի ակումբները պահանջում են հետաքննություն սկսել «Չելսիի» նկատմամբ

16:25 • 20/11

Անտառային գեղեցկուհուն դիմավորելիս. Daily Mail-ի ֆոտոշարքը Սպիտակ տանը սուրբծննդյան եղևնին դիմավորելու վերաբերյալ (լուսանկարներ, տեսանյութ)

16:23 • 20/11

Ն. Փաշինյանի որոշմամբ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

16:21 • 20/11

Խարդախությամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում

16:17 • 20/11

Եկեղեցու հեղինակության համար լա՞վ է, որ կաթողիկոսը թիկնազորով շրջի մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը ՀԱԵ հետևորդ է․ Նիկոլ Փաշինյան

16:15 • 20/11

Պապուա Նոր Գվինեայում ԱԽՏՀ գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու դիմաց վարձատրություն չստացած ոստիկանները հարձակվել են խորհրդարանի վրա

16:05 • 20/11

«Կհաղթի միայն ուժեղագույնը». Լուկաշենկոն հանդիպել է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների հետ (լուսանկարներ, տեսանյութ)

15:58 • 20/11

ՀԱՊԿ կանոնադրության փոփոխության խնդիր չենք դնում, մենք պրակտիկայի փոփոխության խնդիր ենք դնում. Նիկոլ Փաշինյան

15:42 • 20/11

ՄԻԵԴ-ը Թուրքիայում քրդամետների նախկին առաջնորդ Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ որոշում է կայացրել

15:40 • 20/11

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

15:37 • 20/11

Դատական համակարգում գրավի կիրառման հարցը չի կարող քաղաքական քննարկման առարկա չդառնալ. Նիկոլ Փաշինյան

15:29 • 20/11

Փաշինյանին ի սկզբանե ներկայացվել է ոչ թե ՀԸ հաշիվների կալանքի մասին տեղեկատվություն, այլ Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների. Հ2-ի պարզաբանումը

15:29 • 20/11

Հայաստանի բասկետբոլի Բ լիգայի կանոնավոր առաջնությանը կմասնակցի 8 թիմ

15:26 • 20/11

Բրազիլիայում կողոպտիչը փորձել է խլել ջիու-ջիցու մարտարվեստով զբաղվող աղջկա հեռախոսը և հայտնվել վատ իրավիճակում (տեսանյութ)

15:15 • 20/11

Եղել են մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ մեզ օգնել են, հիմա ասենք՝ դուք «տաքսիստ» եք, հիմա միայն ակադեմիկոսների՞ ենք ընդգրկում «Իմ քայլ»-ի ցուցակում. Նիկոլ Փաշինյան

15:08 • 20/11

Ինչ-որ պաշտոնյաներ, ըստ նախնական տեղեկությունների, բացել են ընտրացուցակները, մարդկանց անուն-ազգանունները վերցրել ու նպաստառուի գործ են սարքել․ Նիկոլ Փաշինյան

15:02 • 20/11

«Աթլետիկոն» դեռևս չի պատրաստվում երկարաձգել Սիմեոնեի պայմանագիրը

14:58 • 20/11

ՀՀ կառավարության ու ՀԲ ներկայացուցիչներն անցկացրել են մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

14:54 • 20/11

Կառավարության ծառայողական մեքենաների վարորդներին առաջարկում ենք աշխատանքի անցնել նաև GG և Yandex ընկերություններում՝ հավելյալ եկամուտ ստանալու համար. Ն. Փաշինյան

14:52 • 20/11

ԵԱՏՄ-ում կան մեծ հնարավորություններ, և ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունները լավագույնս օգտագործվեն. Նիկոլ Փաշինյան

14:45 • 20/11

Արսեն Վենգերն «Արսենալը» գլխավորելու ժամանակ բանակցել է «Ռեալի» հետ

14:39 • 20/11

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Aysor.am-ի խմբագրություն՝ պահանջելով «տրամադրել Սիլվա Համբարձումյանի հետ հարցազրույցի տեսաձայնագրությունը»

14:33 • 20/11

Կարեն Ղազարյանին վերադարձնելու հարցը հեշտ չէ, ի՞նչ անենք, ևս երկու «Ռամիլ Սաֆարո՞վի» վերադարձնենք Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան