Էլետրահարված երեխայի վիճակը բավարար է.  բուժկենտրոնի տնօրեն

11:08 • 23.03.18

Երեկ էլեկտրահարված 11 ամսական երեխայի վիճակը բավարար է, թեև նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Այս մասին Tert.am-ին հայտնեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանը:

Հիշեցնենք, որ  երեկ Երևանում դաժան ու ողբերգական դեպք էր  տեղի ունեցել, երբ 65-ամյա կինը՝  Ֆ. Ղ.-ն,  իր  11 ամսական  թոռանը լողացնելուց հետո  փորձել էր էլեկտրական սրբիչով  փաթաթել, ինչի պատճառով կինը հոսանքահարվելով տեղում մահացել էր, իսկ երեխայի  կյանքի համար պայքարում էին  բժիշկները: