Կարկտապաշտպան ցանցերի գործարան, գյուղտնտեսությունների ապահովագրություն, դիզվառելիքի սուբսիդավորում. Իգնատի Առաքելյանը՝ առաջիկա անելիքների մասին (տեսանյութ)

20:29 • 23.03.18



ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է ոլորտում իրականացվող և իրականացվելիք ծրագրերին: Մասնավորապես, նախարարը հայտնեց, որ շուտով Հայաստանում կբացվի կարկտապաշտպան ցանցերի գործարան, ինչպես նաև նպատակ կա գյուղացիական տնտեսություններում ապահովագրության համակարգ ներդնելու. «Դրա համար մենք կստեղծենք ռեգիստր, որտեղ կգրանցվեն ֆերմերներ, և նրանք կստանան ապահովագրություն: Մեր գերխնդիրն է զարգացնել գյուղատնտեսությունը և մաքսիմալ կերպով նվազեցնել գյուղացիական տնտեսությունների վնասները, իսկ սրա համար ապահովագրությունն անհրաժեշտ է»,- նշեց նա: Իգնատի Առաքելյանը նաև տեղեկացրեց, որ ակցիզային հարկով պայմանավորված՝ դիզվառելիքի թանկացումը կսուբսիդավորվի պետության կողմից. մինչև 3 հա ֆերմերային տնտեսություններին 1 լիտր դիզվառելիքը կտրամադրվի 380 դրամով:

- Այս տարի բավականին տաք ձմեռ էր, ծառերը ժամանակից շուտ են բողբոջել: Այս տարի ցրտահարության ռիսկը մե՞ծ է, ի՞նչ աշխատանքներ են տարվում հնարավոր ցրտահարման դեպքում, գյուղացիական տնտեսությունները պատրա՞ստ են նման վտանգի դեպքում իրականացվող աշխատանքներին։

- Վտանգ միշտ կարող է լինել, որովհետև եղանակն ինքը փոփոխական է, և դա անվերահսկելի է: Բայց հաշվի առնելով այսօրվա կանխատեսումները՝ դեռ չունենք այդպիսի վտանգ, և հաշվի առնելով, որ մեր գյուղատնտեսությունն ունի տարիների մեծ փորձ՝ համոզված եմ, որ ֆերմերային տնտեսությունները գիտեն՝ ինչպես պայքարել ցրտահարության դեմ: Կիրառվող հիմնական մեթոդը ծխացումն է, այլ տարբերակ մենք չունենք, և իհարկե, շատ կարևոր է նաև ճիշտ այգեգործություն վարելը: Պարարտացումը պետք է ճիշտ լինի և կոմպլեքսով օգտագործվեն ազոտականը, ֆոսֆորականը և կալյումականը, որովհետև դրանք բույսին հզորություն են տալիս, բույսի առողջությունն են ապահովում, որը թույլ է տալիս նաև ինչ-որ չափով դիմակայել ցրտահարությանը: Այսինքն՝ կարճաժամկետ առումով չենք կարող ասել, որ վտանգ կա, բայց միշտ պետք է պատրաստ լինել ցանկացած փոփոխությունների:

- Մասնագետները բարձրաձայնում են կարկտապաշտպան ցանցերի ներդրման հարցը, այս մասով ի՞նչ աշխատանքներ են տարվում։ Այն բավական թանկ հաճույք է, սակայն միակ տարբերակն է, որը 100 տոկոսով պաշտպանում է այգիները կարկտահարությունից։

- Հիմա նախ կան ներմուծողներ, կա պետական ծրագիր, որը սուբսիդավորում է կարկտապաշտպան ցանցերի ներդրումն այգիներում: Եվ մենք ակնկալում ենք, որ շուտով գործարան կբացվի Հայաստանում, որը կարտադրի կարկտապաշտպան ցանցեր: Սա թույլ կտա նվազեցնել գինը՝ ներկրվածի համեմատ: Մենք ներդրողների հետ քննարկել ենք, որ և՛ խաղողի, և՛ ինտենսիվ, և՛ ավանդական այգիների համար նույնպես կարտադրվի հակակարկտային ցանց, որը, մեր կանխատեսումներով, բավականին մատչելի կլինի:

- Տվյալներ ունե՞ք, թե այժմ հանրապետության քանի տոկոսն է ապահովված հակակարկտային ցանցով:

- Շատ քիչ, հիմնականում ինտենսիվ այգիներն են, որ ծածկված են: Կարող է մոտ 500 հազար հեկտարի չափով տարածք ծածկված լինել, որն ընդհանուրի մեջ մեծ թիվ չի կազմում: Նաև որոշ խաղողի այգիներ են ծածկված, որտեղ հիմնականում բարձրարժեք խաղող են արտադրում: Սրանք մեծ ծավալ չեն կազմում, և մենք այստեղ մեծ հնարավորություն ունենք, որ մեր այգեգործությունը, խաղողագործությունը դառնան ավելի արդյունավետ և անվտանգ:

- Իսկ պետության սուբսիդավորումը քանի՞ տոկոս է կազմում:

- Գյուղացիներին վարկը 2 տոկոսով է տրամադրվում, 7 տարի ժամկետով:

- 2018 թ.-ի հունվարի 1-ից դիզվառելիքի գինը բարձրացել է շուկայում, այն կարող էր խնդիրներ առաջացնել ֆերմերների համար: Նախարարությունում այս մասով, եթե չեմ սխալվում, սուբսիդավորման ծրագիր է մշակվել, խնդրում եմ ներկայացնել ծրագրի պայմանները։

- Ծրագիրն արդեն հաստատվել է, սուբսիդավորման գինը լինելու է 380 դրամ, այսինքն՝ գյուղացուն 1 լիտր դիզվառելիքը տրամադրվելու է 380 դրամով, մնացածը սուբսիդավորելու է պետությունը: Տրամադրվելու է մինչև 3 հա հողատերերին, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ: Եվ պայմանն ուղղակի այն է, որ ապառիկ չի տրամադրվում, այլ տրամադրվում է գումարի դիմաց: Այսինքն՝ մարզկենտրոնը հավաքագրում է բոլոր ցանկացողների ցուցակը, գումարը փոխանցվում է հաղթող ճանաչված մատակարարին, և նա տրամադրում է դիզվառելիքը:

- 3 հա-ից ավելի ֆերմերային տնտեսությունների դեպքում սուբսիդավորում չի՞ լինելու:

-  Իրենց համար սուբսիդավորում չկա: Մենք այս ծրագրով ավելի շատ փորձել ենք սոցիալական խնդիր լուծել, քան տնտեսական: Եթե մենք վերցնում ենք մեր ամբողջ հողերը, դա շատ մեծ ռեսուրս է պահանջում՝ սուբսիդավորելու ամբողջ գյուղատնտեսության դիզվառելիքի պահանջարկը: Այդ ռեսուրսը մենք այսօր, ցավոք սրտի, չունենք, որպեսզի կարողանանք ամբողջովին սուբսիդավորել:

- Գաղտնիք չէ, որ գյուղացիական տնտեսությունների հիմնական խնդիրներից մեկը վարկավորման բարձր տոկոսադրույքներն են: Նախորդ տարի Դուք հայտարարում էիք վարկավորման նոր պիլոտային ծրագրի մասին, որն ավելի ցածր տոկոսադրույքներ էր նախատեսում: Ինչպե՞ս է ընթանում ծրագիրը, արդյոք այն ընդլայնվելո՞ւ է, թե՞ ոչ:

- Իհարկե, մենք ընդլայնելու ենք և՛ ծրագրերի ծավալները, և՛ ծրագրերի քանակը, նոր ծրագրեր էլ ենք նախատեսում ներդնել: Իսկ անցած տարվա բոլոր պիլոտային ծրագրերն այս տարի ընդլայնվելու են: Մենք նախորդ տարի արեցինք գյուղմթերքի մթերման տրվող վարկերի ծրագիր, որտեղ մեկ տնտեսությանը մինչև 150 մլն դրամ էինք տալիս 3 տոկոսով: Այս տարի մենք տալու ենք մինչև 1 մլրդ դրամ ամեն մթերող ընկերությանը՝ նույն 3 տոկոսով: Եվ պահանջը այն է, որ լինի ստորագրված գնման պայմանագիր ֆերմերների հետ, որտեղ կնշվի գինը, և գումարն ամբողջովին անմիջապես կվճարվի գյուղացուն: Այսինքն՝ վարկը մենք տրամադրում ենք մթերող ընկերությանը, բայց գումարը վճարում են գյուղացուն՝ համաձայն ստորագրված պայմանագրի: Այսինքն՝ այստեղ մենք երաշխավորում ենք, որ գյուղացու արտադրանքը կվաճառվի, դրա դիմաց վճարումը կկատարվի, ինչը թույլ կտա ֆերմերներին, գյուղացիներին փակել իրենց վարկային պարտքերը, կամ եթե դրանք չկան, կատարել այլ գյուղատնտեսական աշխատանքներ:

- Նոր ծրագրերից մի քանի հակիրճ կներկայացնե՞ք:

- Իսկ նոր ծրագրերը, որ այժմ մշակում ենք, դրանք վերաբերելու են հիմնականում անասնաբուծությանը, որովհետև եթե նկատել եք, նախորդ տարվա մեր ամբողջ աշխատանքը հիմնականում վերաբերում էր բուսաբուծությանը: Ծրագրերը կներկայացնենք Կառավարություն, դրանք կսկսեն երևի 2019 թ.-ից, բայց մենք այս տարի դրանք պետք է մշակենք, ներկայացնենք, հաստատենք:

- Այս տարի սակավաջուր տարի է կանխատեսվում, չե՞ք կարծում, որ ճիշտ ժամանակն է անդրադարձ կատարելու կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանը և ծրագրի ընդլայնմանը։ Խնդրում եմ նշել 3 պատճառ, թե ինչու գյուղացիական տնտեսությունը պետք է ներդնի կաթիլային ոռոգման համակարգ։

- Վաղուց է ճիշտ անցնելը կաթիլային ոռոգման համակարգի, ուղղակի այսօր պետությունը ստեղծել է այդ հնարավորությունը, որ անցնեն այդ համակարգին՝ տրամադրելով մատչելի ֆինանսական ռեսուրս: Ինչո՞ւ անցնել, իհարկե, առաջին հերթին, դա ֆինանսական արդյունավետությունն է, որ հետաքրքիր պետք է լինի գյուղացու համար: Ե՛վ ջրի վարձի գումարը կնվազի, և՛ կավելացնի բերքատվությունը: Բացի դրանից, կաթիլային ոռոգման համակարգն իրենից ենթադրում է, որ կարելի է նաև պարարտացում անել, բուժումն անել կաթիլային ոռոգման միջոցով: Բոլոր հարցերը եթե դնում ես կշեռքի նժարին, իհարկե, ձեռնտու է անցնել կաթիլային ոռոգման: Մի հարց կա, որ ջուրը պետք է գա, հասնի այդ դաշտը, և հիմա մենք ջրային պետական կոմիտեի հետ աշխատում ենք դրա վրա, որպեսզի կարողանանք ապահովել ջուրն այն տնտեսություններին, որոնք անցնում են կաթիլային ոռոգման:

- Նշեցիք, որ պետությունը աջակցում է, ցածր տոկոսադրույքով վարկեր է տրամադրում ֆերմերներին, որպեսզի կաթիլային ոռոգման համակարգ ներդրվի, բայց դա գյուղացուն  ֆինանսապես հասանելի՞ է:

- Տեսեք՝ մեր ծրագիրը նախատեսված է 1900 հա-ի համար: Ես համոզված եմ, որ մենք ունենք ֆերմերներ, որոնք կցանկանան օգտվել այս ծրագրից: Կարելի է ասել՝ սա պիլոտային ծրագիր է, որտեղ մենք կտեսնենք՝ այն հասանելի՞ է, թե՞ ոչ, ի՞նչ խնդիրներ ունենք, որպեսզի կաթիլային համակարգի ներդրումը զարգանա ՀՀ-ում: Մենք պետք է այդ բոլոր խնդիրները լուծենք, այստեղ  միայն ֆինանսական խնդիրը չէ, նաև կա ինժեներական, ջրի առկայության հարցերը կան: Այս երեք հարցերն էլ պետք է լուծվեն:

- Պարո՛ն նախարար, եկե՛ք խոսենք գյուղոլորտի ապահովագրության մասին. ինչպե՞ս և ե՞րբ կարող է գյուղացին ավելի ապահով գյուղատնտեսություն վարել, որպեսզի ամեն կարկտահարությունից և ցրտահարությունից հետո պետության կողմից փոխհատուցման խնդիրն առաջ չգա: Ապահովագրության դրական և բացասական կողմերը որո՞նք են:

- Ապահովագրությունը բացասական կողմ չունի, այն միշտ դրական է:

- Գյուղացիական տնտեսություններին հարկային դաշտ բերելու խնդիրը չի՞ առաջանում:

- Տեսեք՝ նախ ասեմ, որ մենք սկսել ենք ապահովագրության ծրագիրը: Այժմ աշխատում են համակարգի ուղղությամբ, թե ինչպես պետք է ներդրվի, և մինչև տարվա վերջ բոլոր կազմակերպչական, կառավարչական հարցերը կլուծվեն, և 2019 թ.-ից կսկսենք ապահովագրությունը: Եթե մենք խոսում ենք՝ ֆերմերը պետք է մտնի հարկային դաշտ, թե չմտնի, այսօր մենք սուբսիդավորում ենք ֆերմերին պետության հավաքագրած հարկերից: Բայց մենք եթե ասում ենք՝ այն գյուղացիական տնտեսությունը, որն այսօր թափանցիկ դաշտում է, ցույց է տալիս իր արտադրանքը, կարող է զարգանալ, այդ պարագայում նա կստանա և ապահովագրություն և սուբսիդավորված վարկեր: Իմ կարծիքով՝ սա շատ լավ համագործակցություն է պետության և մասնավորի միջև: Եթե դա չկա, մեր հասցեականությունը, թե մենք ուր ենք գնում, ում ենք օգնում, դառնում է ոչ հստակ: Դրա համար մենք կստեղծենք ռեգիստր, որտեղ կգրանցվեն ֆերմերներ, նրանք կստանան ապահովագրություն: Մեր գերխնդիրն է զարգացնել գյուղատնտեսությունը և մաքսիամալ կերպով նվազեցնել գյուղացիական տնտեսությունների վնասները, իսկ սրա համար ապահովագրությունն անհրաժեշտ է: Այլևս պետության կողմից որոշ չափով փոխհատուցման խնդիրը չի առաջանա, որովհետև մենք ենթադրում ենք, որ ապահովագրելու ենք բոլոր ծախսերը: Մենք հաստատ  պետք է ներդնենք ապահովագրությունը և լայն մասշտաբով:

- Ապրիլի 9-ին Կառավարությունը հրաժարական է տալու և ապրիլի 16 -ից հետո նոր կառավարություն է ձևավորվելու: Նոր վարչապետի դեպքում Դուք Ձեզ նորից տեսնո՞ւմ եք նախարարի պաշտոնում:

- Տեսնողը ես չեմ, տեսնողը ղեկավարներն են, որոնք կորոշեն, թե ով կլինի Կառավարությունում: Ես մի բան կարող եմ ասել, որ այն ծրագրերը, որոնք որդեգրել ենք և հնչեցրել ենք, միանշանակ կարող ենք իրականացնել: Ոնց կլինի հետո՝ դա արդեն որոշողները կորոշեն:

- Դուք առաջիկա մի քանի տարիների կտրվածքով պլաններ ունեք, դա չի՞ ենթադրում...

- Մենք ծրագրեր ունենք, որոնք մոտակա 3-4 տարվա իրականացման ժամանակացույցով են: Դրանք կան և՛ Կառավարության ծրագրում, և՛ մեր հայտարարած ծրագրերում, և մենք ասում ենք, թե դա ինչ արդյունք կունենա: Պետք է ստեղծվի գյուղատնտեսության զարգացման համակարգ, որին ժամանակ է պետք:

- Պարո՛ն Առաքելյան, Ձեր պաշտոնավարման ընթացքում ի՞նչը կառանձնացնեք՝ այն հիմնական խնդիրը, ուր լուծել եք, և ինչո՞ւ նորից Ձեզ պետք է վստահեն գյուղոլորտի պատասխանատվությունը:

- Ես չեմ սիրում մեր աշխատանքին գնահատական տալ, գնահատական տվողները պետք է այդ գնահատականը տան: Ինչո՞ւ վստահեն, թե ինչու չվստահեն, պետք է լինեմ, չպետք է լինեմ, դա անհամեստություն կլինի: Մենք անում ենք, ինչ որ անում ենք:

- Իսկ խնդիր եղե՞լ է և կա՞, որ չեք կարողանում լուծել Ձեր պաշտոնավարման ընթացքում:

- Ոչ, առ այսօր չկա: Այս 1.5 տարվա ընթացքում թե՛ երկրի Նախագահի, թե՛ վարչապետի կողմից 100 %-անոց աջակցություն է եղել բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին, որոնք մենք սկսել ենք:

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ

15:19 • 21/09

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

15:12 • 21/09

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի մոտակայքում գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

15:07 • 21/09

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

15:05 • 21/09

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռոբերտ Քոչարյան

14:59 • 21/09

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

14:53 • 21/09

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

14:51 • 21/09

Նյու Յորքում 52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

14:44 • 21/09

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

14:43 • 21/09

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին անկախության տոնի առթիվ

14:41 • 21/09

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

14:37 • 21/09

Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

14:36 • 21/09

Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

14:30 • 21/09

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին

14:22 • 21/09

3.7 մլն դոլար. հաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանությունից 3 ամիս անց նրա բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

14:20 • 21/09

Հրազդան քաղաքում՝ ավտոմեքենայում, օձ է հայտնաբերվել

14:18 • 21/09

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

14:15 • 21/09

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել. ԱՀ ոստիկանությունը՝ Արցախի Շոշ գյուղում կատարված միջադեպի մասին

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան

14:03 • 21/09

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները

13:58 • 21/09

Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա

13:50 • 21/09

Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

13:50 • 21/09

Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. կայացել է հայացքների մենամարտը (տեսանյութ)

13:44 • 21/09

Մի՛ բացառեք, որ ևս երեք ամիս հետո ՔՊ-ն հայտարարի, որ պառլամենտական ընտրություններ պետք չեն. Արարատ Զուրաբյան

13:39 • 21/09

«1000 դրամների» հիմնադրամն աստիճանաբար կտարածվի նաև ավելի վաղ տարիներին եղած դեպքերի վրա. Նիկոլ Փաշինյան

13:37 • 21/09

Վետերանների խնդիրները կքննարկվեն և ըստ առաջնահերթության կտրվեն լուծումներ. Ն. Փաշինյանն այցելել է վետերանների միավորում

13:35 • 21/09

Ավստրիացի ընթերցողներին կներկայացվեն ՀՀ-ի և Ավստրիայի միջև ձևավորված համագործակցության արդյունքները գյուղատնտեսության ոլորտում

13:32 • 21/09

Պետք է հարգենք անմեղության կանխավարկածը. Արա Կետիկյանը երես չի թեքել Մանվել Գրիգորյանից (տեսանյութ)

13:30 • 21/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը կժամանի Հայաստան՝ որդուն տանելու․ Ermenihaber

13:18 • 21/09

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների (լուսանկարներ)

13:17 • 21/09

Մեքսիկայի նորընտիր նախագահը խոստացել է նախագահական պալատում ցանցաճոճ կախել

13:11 • 21/09

Ա. Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները Բաղանիսում են՝ գնդակոծությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու

13:06 • 21/09

Վարչապետին է ներկայացվել Սահմանադրության նախագիծ, որով նախատեսվում է բոլոր ընտրությունները 2 տարին մեկ անգամ անցկացնել. Պ. Հայրիկյան (տեսանյութ)

13:01 • 21/09

Մերկելն արհամարհել է Թերեզա Մեյին՝ հրաժարվելով սեղմել նրա ձեռքը (տեսանյութ)

12:58 • 21/09

Տիագո Սիլվան կարող է հեռանալ ՊՍԺ-ից. իտալական ակումբները հետևում են իրավիճակին

12:55 • 21/09

Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով. Ն. Փաշինյանը զորակցություն է հայտնում Ն. Զոհրաբյանին

12:47 • 21/09

Քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել մեր անկախության վրա, հակառակը՝ ամրապնդում են այն. Դավիթ Տոնոյան

12:41 • 21/09

Փարիզում ավտոբուսի վարորդը հարվածել է դպրոցականի դեմքին և օգտատերերի աջակցությանն արժանացել (տեսանյութ)

12:41 • 21/09

Պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայում վառելիքի փոխարեն ջուր չի եղել, երբևէ նման բան չի եղել. Լ. Մնացականյան

12:39 • 21/09

Արամ Ա. Կաթողիկոսը կոչ է արել հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող մոտեցումներից

12:28 • 21/09

Թուրքիայում ձերբակալված ավստրիացի լրագրողը դատարանի որոշմամբ կալանավորվել է

12:25 • 21/09

Ավագյան-Սմիռնով, Երիցյան-Պրիետո. կայացել է հայացքների մենամարտը (լուսանկարներ)

12:20 • 21/09

«Հայկական հողում ոչ մի վախ չկա». հայտնի ռուս բլոգերը պատմել է Արցախ կատարած այցի մասին

12:13 • 21/09

«Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատարը կդառնար 60 տարեկան. հուշ-երեկո՝ նվիրված Աշոտ Մանուկյանին

12:11 • 21/09

Ես մրցակցության մեջ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Փաշինյանը մրցակցության մեջ է բոլորի հետ. Արարատ Զուրաբյան

12:01 • 21/09

Հայտնի է դարձել Վիետնամի նախագահի մահվան պատճառը

11:59 • 21/09

Արսենալի ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հայրը դարձել է Գաբոնի հավաքականի մարզիչը

11:56 • 21/09

Անկախության օրվա առթիվ նախագահի նստավայրում ընթանում է պարգևատրման արարողություն (տեսանյութ)

11:51 • 21/09

ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությանը. Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել

11:39 • 21/09

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (տեսանյութ)

11:37 • 21/09

Չի գաղտնազերծվել 0038 հրամանի այն մասը, որը կարող է վտանգել ոչ թե անձանց, այլ մեր ազգային անվտանգությունը․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

11:32 • 21/09

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը հայտնել է, որ չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

11:30 • 21/09

Մեր վերջին 20 տարիներն անկախության կորստի տարիներ են եղել, որովհետև քաղաքացին սկսեց խեղճանալ, ընկճվել, իր ազատատենչությունն անկյուն սեղմվեց. Արամ Մանուկյան (տեսանյութ)

11:28 • 21/09

ԱՄՆ-ում հոգեհանգստի արարողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, արձակվել է մոտ 15 կրակոց

11:20 • 21/09

Ստամբուլում ցուցադրության են հանվել Տիգրան Ձիթողցյանի կտավները

11:18 • 21/09

Շարունակելու ենք ամրապնդել երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ սերունդներին թողնելով խաղաղ, կայուն ու զարգացած հայրենիք. Արմեն Գրիգորյան

11:16 • 21/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես «Ալի» ուժեղ փոթորիկը Boeing-ին թույլ չի տալիս վայրէջք կատարել (տեսանյութ)

11:10 • 21/09

Ճապոնիայի մշակույթի փոխնախարարն ինքնակամ հեռացել է պաշտոնից՝ կոռուպցիոն սկանդալից հետո