Եթե լինի ժողովրդի կամարտահայտություն, այս սահմանադրությամբ ավելի հեշտ կլինի իշխանափոխություն անելը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

17:07 • 23.03.18



Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային գործընթացներ են իրականացվելու այն ժամանակ, երբ նա նախագահ չի լինելու, ինչը նշանակում է, որ նա ոստիկանության, ԱԱԾ-ի վրա առնվազն ֆորմալ ազդեցություն չի ունենա, կառավարություն չի լինելու: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս ասաց, որ մեկ շաբաթում իշխանափոխությունը հրապարակում «քցած» է լինելու: Եթե պարզվի, որ կա ժողովուրդ, որը պատրաստ է գնալ ու վերցնել այդ իշխանությունը, ինքը կգնա ու կվերցնի:

- Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական ակցիաներ են ձևավորվում սոցիալական հարթակներում, ազատամարտիկներից մեկը նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում: Դուք ևս հայտարարում եք փողոց դուրս գալու մասին: Ներկայիս իրավիճակում որքանո՞վ եք հավանական համարում ձեր պայքարի հաջողությունը:

-Ողջունում եմ քաղաքացիական ու քաղաքական ակտիվության ցանկացած դրսևորում՝ մի վերապահումով, որն է մեթոդաբանությունը: Գիտեք, որ մեզ համար սկզբունքային է քաղաքական պայքարի խաղաղ ու «բաց ձեռքերի» քաղաքականությունը, որը ենթադրում է կոնկրետ գործողություններ, բայց բացառում է բռնությունը: Նույնիսկ հակաբռնությունը որպես գործողություն մեզ համար ընդունելի չէ: Ես ողջունում եմ, մեծ հարգանքով եմ վերաբերվում Վոլոդյա Ավետիսյանին, քաղաքացիական հասարակության հավաքներին:

- Հանրությունը կկանգնի՞ ձեր կողքին: Դուք ասում եք, որ եթե մարդիկ ոտքի չկանգնեն, հնարավոր չէ ոչինչ անել:

- Դա մի հարց է, որի պատասխանը մենք կփորձենք գտնել գործողության մեջ:

- Այս օրերին պարբերաբար խոսում եք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվելիք ակցիաների մասին: Հանրության կողմից ազդակներ ստացե՞լ եք, նրանց տրամադրվածությունն այս հարցի նկատմամբ Ձեզ փոխանցվե՞լ է:

- Հանրության մոտ կա սպասում: Երբ հրապարակենք մեր գործողությունների ծրագիրը, այս հարցի պատասխանը կստանանք: Մենք մեր շրջանում էներգետիկա ենք զգում, և սկզբի համար դա բավարար է: Մենք մեր էներգետիկան կփոխանցենք Հայաստանի քաղաքացիներին:

- Ակնկալում եք ստեղծել այնպիսի միջավայր, որ ՀՀԿ-ականների քվեարկության վրա կարողանաք ազդե՞լ:

- Սա այն հարցն է, որի պատասխանը կփորձենք գտնել գործողության մեջ: Մենք մեզնից կախվածը կանենք: Ես իմ քայլը կանեմ, ով քայլ ունի անելու, թող անի: Քաղաքական գործընթաց կլինի, որը կոնկրետ քաղաքական շարժում է, ուղղված Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ, որն իր մեջ կներառի քաղաքական անհնազանդության բոլոր քաղաքակիրթ ձևերը:

- Ինչպե՞ս եք իրավիճակը վերահսկելու, որ անհնազանդության պայքարի չվերածվի այս ամենը: 

- Բոլոր քաղաքացիներին պետք է պարզ լինեն խնդրի կոնտեքստը, հարցի նպատակները, լուծման միջոցները: Ցանկացած ոք, ով այդպիսի գործողություն կձեռնարկի, չի կարող կապ ունենալ մեզ հետ, դուրս է մեր գործողություններից: Որևէ մեկը, ով նման գործողություն կկատարի, դուրս է մեր շարժումից, մեզ հետ կապ չունի:

- «Ելք» դաշինքի մյուս երկու ուժերը հայտարարել էին, որ փողոցային պայքարի դուրս գալու հարցն իրենց համար փակված չէ, և ինչ-որ պահի իրենք կարող են միանալ Ձեզ: Ձեր կարծիքով՝ ե՞րբ կմիանան, ո՞ր պարագայում:

- Դուք բոլորդ էլ տեսնում եք, որ «Ելք»-ում աշխատանքային նորմալ մթնոլորտ է, բոլորս միասնաբար քվեարկում ենք բոլոր հարցերի վերաբերյալ, և ես հույս ունեմ, որ կգանք ընդհանուր հայտարարի: Չեմ կարծում, թե անհաղթահարելի ճեղքեր են առաջացրել մեր մեջ, որոնք կարող են հանգեցնել կատաստրոֆիկ հետևանքների: Ես հարգանքով եմ վերաբերվում մեր գործընկեր կուսակցությունների դիրքորոշումներին և շնորհակալ եմ, որ նրանք էլ հարգանքով են վերաբերվում մեր դիրքորոշումներին: Մենք ունենք կոնսենսուս այն մասին, որ չունենք կոնսենսուս, ինչը չի նշանակում, որ այդ թեմայով խոսակցությունը փակված է: Մյուս շաբաթ մեր գործընկերներին կներկայացնեմ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը, որ նրանք նախապես տեղեկացված լինեն: Չեմ կարծում, որ երբ պահը գա, մեր գործընկերները կանեն իրենցից կախված առավելագույնը՝ պրոցեսները ժողովրդավարության օրինականության և զարգացման հուն տեղափոխելու համար:

- ՀՀԿ-ականները հայտարարում են, թե նախորդ գումարման Ազգային ժողովում մեկ խմբակցություն քանդել եք, հիմա էլ՝ մյուսը:

- Այս գումարման Ազգային ժողովում իմ թիրախը «ՀՀԿ» խմբակցությունն է: Ես կաշխատեմ հենց այդ ուղղությամբ:

- Երբ նախաձեռնվեցին սահմանադրական փոփոխություններ, այն ժամանակ Ձեզ համար պարզ չէ՞ր, որ դա արվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության, նրա պաշտոնավարման ժամկետը ևս մեկ անգամ երկարաձգելու համար: Ինչո՞ւ այն ժամանակ այդ գործընթացը բնութագրեցիք որպես կեղծ օրակարգ: Ավելի հեշտ չէ՞ր Ս. Սարգսյանի երրորդ վարչապետության դեմ պայքարել սահմանադրական փոփոխությունների ժամանակ:

- Եկեք բացենք 2015թ.-ին գրած հոդվածներս: Այնտեղ գրված է, որ, այո՛, սահմանադրական փոփոխություններն արվում են իշխանության վերարտադրության համար: Բայց եթե ենթադրենք, որ 2015թ.-ի սահմանադրական հանրաքվեն պարտվի, չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը չի վերարտադրվելու: Մեր դիրքորոշման հիմնական թեզն այն էր, որ վերարտադրության դեմ պետք է պայքարենք հենց նույն վերարտադրության պրոցեսի ժամանակ: ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ես բերել եմ Բորոդինոյի ճակատամարտի օրինակը՝ ասելով, որ երբ Նապոլեոնը մտավ Ռուսաստանի տարածք, Ռուսաստանի կեսը զիջեց ֆրանսիական զորքին, որովհետև համարում էին, որ վճռական ճակատամարտն առջևում է, Բորոդինոն է վճռական ճակատամարտը: Այն ժամանակ ես ասացի, որ այն ուժերը, ովքեր հիմա կմտնեն այն գործընթացի մեջ, կընկնեն սահմանադրական ծուղակի մեջ, որ բուն վերարտադրության ժամանակ չլինի ոտքի վրա կանգնած ուժ, որը հնարավորություն ունենա նրա դեմ Բորոդինոյի ճակատամարտը կազմակերպել: Իմ բոլոր կանխատեսումներն իրականացել են: Դուք տեսնում եք, որ ՔՊ-ն այն ուժն է, որը ոտքի վրա կանգնած է ու պայքար է տանում դրա դեմ:

- Սա վճռական ճակատամա՞րտն է:

-Այո: Ինչ-որ առումով վճռական ճակատամարտն է:

- Նախորդները մա՞նր էին: «Ոչ»-ի պայքարը, սահմանադրական փոփոխությունների դեմ տարվող պայքարը:

- Նախորդը ծուղակ էր: Նրանք, ովքեր մտան այդ ծուղակի մեջ, հայտարարում են, որ իրենք չեն պայքարում: Իրենք են դա հայտարարում, իսկ մենք ի վիճակի ենք կազմակերպել պայքար, ստեղծել ժողովրդի համար հարթակ և ցանկության դեպքում հաղթել: Եթե լինի ժողովրդի կամարտահայտություն, այս սահմանադրությամբ ավելի հեշտ կլինի իշխանափոխություն անելը, քան նախորդ սահմանադրությամբ: Ինչո՞ւ, որովհետև այն քաղաքական պրոցեսները, որոնք մենք նախատեսում ենք, այդ ժամանակ Սերժ Սարգսյանը չի լինելու նախագահ, նա ոստիկանության, ԱԱԾ-ի վրա առնվազն ֆորմալ ազդեցություն չի ունենա, Կառավարություն չի լինելու: Կոպիտ ասած՝ մեկ շաբաթ իշխանափոխությունը հրապարակում «քցած» է լինելու: Եթե պարզվի, որ կա ժողովուրդ, որը պատրաստ է գնալ ու վերցնել այդ իշխանությունը, կգնա ու կվերցնի:

 

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:31 • 17/11

Շատ երկրներ հարցականի տակ են դնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման արդյունավետությունը, բայց հարցը կորոշվի բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով. Վ. Սեմերիկով 

23:16 • 17/11

Ողջամիտ մտահոգությունը որպես մանիպուլիացիա մեկնաբանելը եւ ՀՀ քաղաքացիների զգոնությունը բթացնելը կպաշտպանե՞ն նրանց բնակարանները. Ա. Հովհաննիսյանը՝ ոստիկանությանը

23:02 • 17/11

Վերջապես ՀՀ-ը գիտակցել է, թե ինչպես պետք է իրեն դրսևորի ՀԱՊԿ-ում․ քաղաքագետը՝ Փաշինյանի՝ Լուկաշենկոյի և Նազարբաևին վերաբերող հայտարարության մասին

22:52 • 17/11

Մասնագետները նշել են՝ որոնք են 2019-ին ճանապարհորդների համար ամենավտանգավոր երկրները

22:45 • 17/11

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

22:35 • 17/11

Ձնահոսքի վտանգի պատճառով Վերին Լարսի ռուսական կողմում 550 մեքենա մնացել է խցանման մեջ

22:24 • 17/11

Մոսկվայում մահացել է երգիչ Եվգենի Օսինը

22:13 • 17/11

ATP ամփոփիչ մրցաշար. Զվերևը հաղթեց Ֆեդերերին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

22:09 • 17/11

Բելառուսը շարունակում է էթիկային և կոռեկության կոպիտ ոտնահարումը. Ալեն Սիմոնյան

21:53 • 17/11

2019 թ. հուլիսի 1-ից եկամտահարկը դարձնել 23 %, բարձրացնել ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը. Հարկային օրենսգրքի նոր նախագիծ

21:48 • 17/11

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա

21:37 • 17/11

Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի վերջին չհրատարակված երգը թողարկվել է CD տարբերակով

21:32 • 17/11

«Բարսելոնան» գալիք տարվա ամռանը կփորձի ձեռք բերել «Այաքսի» կիսապաշտպանին

21:14 • 17/11

Սերենա Ուիլյամսը պատմել է ամուսնության տարեդարձի օրն ունեցած արկածի մասին

21:00 • 17/11

Բելառուսը Հայաստանի նկատմամբ իրեն դաշնակցային չի պահել, բայց Հայաստանն էլ խախտել է ՀԱՊԿ ընթացակարգերը. Ստանիսլավ Տարասով  

20:52 • 17/11

Սանկտ Պետերբուրգում տղամարդն անցել է բարձրահարկ շենքերի միջև կապված ճոպանով (տեսանյութ)

20:46 • 17/11

Իբրահիմովիչ. «Միլանի» ղեկավարությունը դրժել էր իր խոստումը

20:46 • 17/11

Վիրավորված եմ Բելառուսի կողմից մեր պետությանը հասցված վիրավորանքից. Ա. Աղաբեկյան

20:26 • 17/11

Մբապեն կարող է տեղափոխվել Իսպանիա

20:24 • 17/11

Հայակենտրոն, բալանսավորված․ ինչպիսի մոտեցումներ ունեն ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերը ՀՀ արտաքին քաղաքականության հարցում

20:17 • 17/11

Շահումով խաղերից, տոտալիզատորներից շահում ստացող քաղաքացիները հարկվելու են եկամտային հարկով. Հարկային օրենսգրքի նոր նախագիծ

20:09 • 17/11

Թրամփը հայտնել է, թե ում է ցանկանում տեսնել Կոնգրեսի խոսնակի պաշտոնում

19:56 • 17/11

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը հայտնել է լիազորությունները դադարեցնելու մասին

19:38 • 17/11

Այս ցուցակներով կազմված խորհրդարանը լուրջ քաղաքական գործառույթ չի իրականացնելու. Ա.Բաղդասարյան (տեսանյութ)

19:25 • 17/11

Մինչ ԱՄՆ-ի արևմտյան շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները, արևելյան հատվածը կաթվածահար է եղել ձնաբքի պատճառով

19:24 • 17/11

Վերոն. ՄՅՈւ-ն չի կարողանում գտնել իր ուղին Ֆերգյուսոնից հետո

19:12 • 17/11

ՀԱՊԿ-ում տեսան, որ ի դեմս ՀՀ իշխանությունների՝ գործընկեր չունեն. Հրանտ Մելիք Շահնազարյանը՝ Բելառուսի ԱԳՆ արձագանքի մասին

19:01 • 17/11

«Բարսելոնան» հաստատել է, որ Ռակիտիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ

18:54 • 17/11

Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են, աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները. ոստիկանության պարզաբանումը

18:53 • 17/11

Դեր Զորում միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով 40 խաղաղ բնակիչ է զոհվել

18:15 • 17/11

Պետք է բոլորս հասկանանք, որ 70 տոկոս հավաքած ուժը պատուհաս է մեր գլխին․ Կարեն Սարգսյան

18:15 • 17/11

«Արսենալի» տնօրեն. Մենք գիտենք Սուպերլիգա ստեղծելու գաղափարի մասին

18:05 • 17/11

Աշխարհի ամենահարուստ մարդը կանխատեսել է Amazon-ի սնանկ դառնալը

17:54 • 17/11

Նախատեսում ենք ներդնել հողերի բորսայի գաղափարը. Գեղամ Գևորգյան

17:22 • 17/11

Մերկելը խոստովանել է միգրացիոն քաղաքականությունում թույլ տված սխալները

17:19 • 17/11

Վան Դեյկ. Ռամոսն աշխարհի լավագույն պաշտպանը չէ

17:09 • 17/11

Իբրահիմովիչ. Պոգբայի քննադատները պետք է փակեն իրենց բերանները

16:50 • 17/11

«Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել». Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելու հայտարարությանը

16:39 • 17/11

ԿԸՀ-ն 3 կուսակցության 48 ժամ է տվել ընտրացուցակով գրանցված իրենց պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար

16:31 • 17/11

Ադրբեջանը Ֆրանսիային բողոքի նոտա է հղել Բակո Սահակյանի այցի առնչությամբ

16:09 • 17/11

Ստոկհոլմում հարյուրավոր երկրպագուներ դուրս են եկել փողոց՝ դիջեյ Ավիչիի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու (լուսանկարներ)

16:05 • 17/11

Մ19 միջազգային մրցաշար. Հայաստանի հավաքականը պարտվեց, բայց գոլ խփեց Պորտուգալիային (տեսանյութ)

16:03 • 17/11

Էրեբունի թանգարանի մոտակայքում Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. Shamshyan.com

15:38 • 17/11

ՀՀ փաստաբանների պալատն արժանացել է «Որակի երաշխիք 2018» մրցանակին

15:34 • 17/11

Ժամանակավորապես փակ կլինի Երևանի Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը

15:20 • 17/11

Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կանցկացնի կենդանաբանական այգում

15:16 • 17/11

«Ես պետք է գնացած լինեի Առլինգտոն». Թրամփը պատմել է գործած սխալի մասին

15:12 • 17/11

Մանվել Գրիգորյանի պահեստում հայտնաբերվածը, իմ տեղեկություններով, ապօրինի չէ, հատուկ գրությամբ «Երկրապահին» է տրված՝ ՊՆ-ի անունից. Սամվել Նիկոյան

15:01 • 17/11

Հյուսիսային Կորեան ևս մի ամերիկացու է ազատ արձակել

14:58 • 17/11

«Գորիս» ՔԿՀ–ում դատապարտյալի մոտից հայտնաբերվել է 45 գրամ դեղնականաչավուն զանգված

14:56 • 17/11

Գյուղատնտեսությունը բիզնես է, որը կարող է կարճ ժամանակահատվածում բերել հաջողություններ. Գեղամ Գևորգյան (տեսանյութ)

14:51 • 17/11

ՔԿ վարույթում քննությունն ավարտված 5 և քննվող 60 քրգործերով պետությանը պատճառված ավելի քան 555 մլն դրամ վնասից վերականգնվել է 42 մլն-ը (տեսանյութ)

14:48 • 17/11

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

14:47 • 17/11

Թոմ Հարդին Բրիտանական կայսրության շքանշանի է արժանացել (լուսանկարներ)

14:41 • 17/11

Ֆրանսիայում բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ցույցի ժամանակ մարդ է զոհվել

14:36 • 17/11

Ջոկովիչը երրորդ հաղթանակն է տարել ATP-ի Ամփոփիչ մրցաշարում և կիսաեզրափակչում կխաղա Անդերսոնի հետ (տեսանյութ)

14:31 • 17/11

Բերդավանցիները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Ադրբեջանում գերեվարված համագյուղացուն ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների հետ փոխանակելու պահանջով

14:27 • 17/11

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

14:25 • 17/11

35-ամյա քաղաքացին զանգել է կնոջն ու ասել, որ իրենց կամրջից ցած է նետում. նրա դին հայտնաբերել են փրկարարները. Shamshyan.com

14:22 • 17/11

«Արցախն» ընկերական խաղում հաղթել է «Բանանցին»

14:17 • 17/11

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել. ՀՀ ոստիկանություն

14:13 • 17/11

Քարոզարշավի ընթացքում հակառուսական ուժերն ակտիվ գործունեություն են ծավալելու և լինելու է բավական լարված շրջան. փորձագետ

14:12 • 17/11

Մելանյա Թրամփը՝ Սպիտակ տանն Ազատության մեդալի շնորհման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ)

14:11 • 17/11

Գլոբալ Կրեդիտը 500 մլն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր կթողարկի

14:01 • 17/11

Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել

14:00 • 17/11

Ն. Փաշինյանը մեխանիզմ կստեղծի լավագույն մասնագետներին պետական կառավարման տարբեր ոլորտներում ընդգրկելու համար

13:59 • 17/11

ԱՄՆ փոխնախագահը պատմել է Թրամփ-Կիմ Չեն Ըն նոր հանդիպման նախապատրաստման մասին

13:55 • 17/11

Առաքելական եկեղեցին չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ–ն մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակը

13:39 • 17/11

Մ19. Հայաստան-Պորտուգալիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

13:32 • 17/11

Հնդկաստանում «Գաջա» հզոր ցիկլոնի զոհերի թիվը հասել է 35-ի

13:25 • 17/11

Բացահայտվել է Աստղաձորում կատարված դանակահարությունը. խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման չորացված զանգված

13:19 • 17/11

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ

13:18 • 17/11

Անհայտ անձինք մուտք են գործել Բաղրամյան փողոցի դեղատներից մեկը և հափշտակել 150 հազար դրամ արժողությամբ պլանշետ և 25 հազար ՀՀ դրամ. ՔԿ (տեսանյութ)

13:14 • 17/11

Հրապարակվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանում հրդեհի տեսանյութը

13:06 • 17/11

Բոլորը վախենում են, քծնում են իշխանություններին, ՀՀԿ-ի ընտրազանգվածը կլինի ինտելեկտուալ հատվածը. Սամվել Նիկոյան

12:59 • 17/11

Մխիթարյանը Ջիբրալթարի հետ խաղից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

12:46 • 17/11

Չպետք է տարանջատել ժողովրդի անվտանգության և տարածքների ամբողջականության հարցը. Դ. Բաբայանը` ԱՀ-ՀՀ հնարավոր ռազմաքաղաքական դաշինքի մասին

12:41 • 17/11

Whoscored-ը Մովսիսյանին ճանաչել է Ջիբրալթար-Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

12:40 • 17/11

«ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է ավելի քան 50,5 մլն դրամի վնաս. ՊԵԿ  

12:23 • 17/11

Մոտ 700 մեքենա. ամերիկացին ճապոնական մեքենաների վիթխարի հավաքածու ունի (լուսանկարներ, տեսանյութ)

12:08 • 17/11

Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է

12:05 • 17/11

ԱՄՆ-ում սխալմամբ հեռացրել են 73-ամյա բնակչուհու երկու երիկամները

11:58 • 17/11

Ջիբրալթարցի լրագրողները չեն ներկայացել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հետխաղյա ասուլիսին

11:54 • 17/11

Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը

11:48 • 17/11

4 զինծառայողի կյանք խլած ավտովթարի կապակցությամբ Դավիթ Տոնոյանը մի քանի սպայի ազատել է ծառայությունից, մի քանի պաշտոնյա նախազգուշացվել է

11:44 • 17/11

Գերմանիայի հավաքականը հայտնվել է Ազգերի լիգայի B դիվիզիոնում

11:43 • 17/11

Նախագահ Սարգսյանն իտալական «Լեոնարդո» ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

11:39 • 17/11

Հոնդուրասի նախագահը համաշխարհային շուկայում սուրճի «արդար» գինը վերականգնելու նպատակով «խաչակրաց արշավանք» է սկսել

11:29 • 17/11

ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

11:14 • 17/11

Կոսովոյում Թուրքիայի դեսպանը խոշոր ՃՏՊ-ի հետևանքով վնասվածքներ է ստացել

11:12 • 17/11

Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ

11:00 • 17/11

Դոնալդ Թրամփը սկսել է կասկածել ԱՄՆ փոխնախագահ Փենսի հավատարմությանը. The New York Times

11:00 • 17/11

«Հրապարակ». Վերջին ամիսներին 2 իրավաբան-գիտնական դատավոր էր նշանակվել, սակայն 2 ամիս աշխատելուց հետո ազատման դիմում են ներկայացրել

10:59 • 17/11

Ձեզնով է պայմանավորված Հայաստանի ապագան. Արա Բաբլոյանը ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ

10:57 • 17/11

«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանը կմասնակցի կուսակցության նախընտրական քարոզարշավին. այս անգամ հանդիպումները կլինեն դահլիճներում

10:48 • 17/11

«168 ժամ». Իրանն ինչպե՞ս կարձագանքի Արցախի ուղերձներին

10:41 • 17/11

«Ժողովուրդ». Ո՞վ կլինի սնանկության գործերով դատարանի նախագահը. ամենահավանական թեկնածուները երկուսն են

10:39 • 17/11

«Սասնա Ծռերը» ավտոերթ է իրականացնում դեպի Արցախ

10:39 • 17/11

Յուրա Մովսիսյան. Հիանալի թիմային հաղթանակ Ջիբրալթարում

10:37 • 17/11

Սպիտակի և Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում