Ֆրանսիայի հարավում զինված տղամարդը պատանդներ է վերցրել. նա հայտարարել է ԻՊ-ին հարելու մասին

15:08 • 23.03.18

Ֆրանսիայի հարավային Տրեբ կոմունայում գտնվող Super U սուպերմարկետում զինված տղամարդը պատանդներ է վերցրել:

Ինչպես հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով դատախազությանը, տղամարդը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարելու մասին:

Դեպքի վայրը շրջափակված է, այնտեղ ոստիկանական գործողություն է ընթանում: