Օդեսայի մարզում դեղին ձյուն է տեղացել (լուսանկար)
Ուկրաինական Օդեսայի մարզի հարավում՝ Իզմաիլ քաղաքում, դեղնավուն գույնի ձյուն է տեղացել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքապետ Անդրեյ Աբրամչենկոյին։
Ինչպես նշել է Աբրամչենկոն Facebook-ում, դեղնավուն տեղումների նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։ Պարզվել է, որ ձյան ներկայացված նմուշների թթվայնությունը չեզոք է, նստվածքում ավազա-շագանակագույն խառնուրդ կա, իսկ վնասակար քիմիական նյութեր չեն հայտնաբերվել։
Դրանից բացի՝ դեղնավուն ձյուն է տեղացել նաև Օդեսայի մարզի մի շարք այլ բնակավայրերում․ համացանցի օգտատերերը կիսվում են համապատասխան լուսանկարներով։

![]()










