Կեմերովոյի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կեմերովո քաղաքի Լենինի փողոցում գտնվող առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի չորրորդ հարկում: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ու փրկարար ծառայությունների աշխատակիցները:
Նշվում է, որ իրականացվում է մարդկանց տարհանում առևտրի կենտրոնից: Միջադեպի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում:










